Հայերեն | Русский | English

Գլխավոր

«Հետտրավմային սթրեսային խանգարումներ և EMDR»

«Հետտրավմային սթրեսային խանգարումներ և EMDR»

Այս խորագրով վեբինարը կանցկացնի հոգեբույժ Լիոնից Էմանուել Կոնտամինը։

Վեբինարին միանում ենք հունիսի 2-ին, ժամը 20։30- 22։30 հետևյալ հղումով՝

 

Topic: Armenian Psychiatric Association's Zoom Meeting Time: Jun 2, 2021 08:30 PM Asia/Yerevan Join Zoom Meeting https://us02web.zoom.us/j/2775439349?pwd=ZUI1cGhkL2lTenYvelR0VmFEK1dMUT09 Meeting ID: 277 543 9349 Passcode: TH4GBM

 

Join our Cloud HD Video Meeting

us02web.zoom.us

Վեբինարի մասին

 

Բժիշկ Էմանուել Կոնտամինը EMDR-Europe սուպերվիզոր է և հոգետրավմայի մասնագետ։ Նա մի քանի գրքերի հեղինակ է՝ «Բուժվել անցյալից EMDR-ի միջոցով․ ինքնախնամքի գործիքներ» (Odile Jacob, 2017), «Վերակառուցման 5 շրջանակները՝ հոգ տանել սեփական անձի, այլ անձանց եւ մոլորակի մասին․ ամեն ինչ փոխկապակցված է։» (Larousse,2021)

 

Հետտրավմային սթրեսային խանգարումները մեծ ազդեցություն ունեն մարդու ֆիզիկական, մտավոր ու սոցիալական առողջության վրա։ Եթե որոշ հոգեկան վերքեր կարող են ինքնաբերաբար բուժվել, ապա որոշները կարող են դառնալ քրոնիկ և հանգեցնել հոգեկան առողջության այլ խնդիրների առաջացման․ կախվածություն, տագնապային խանգարումներ, դեպրեսիա, անձի խանգարումներ։ Դեղորայքային բուժումը երբեմն ցանկալի արդյունք չի տալիս, մինչդեռ EMDR բուժումը ապացուցել է իր արդյունավետությունը և ճանաչված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։ 

EMDR կամ  «Eye Movement Desensitization and Reprocessing » նշանակում է «Անզգայացում (չափազանց ուժեղ հույզերի) և վերամշակում ( բացասական մտքերի) աչքերի շարժումների միջոցով»։

Վեբինարի ընթացքում Էմանուել Կոնտամինը կնկարագրի թե որ դեպքերում է նշանակվում EMDR, այդ տեխնիկայի հակացուցումները և կկիսվի  EMDR անցկացման մի քանի տեխնիկական հնարքներով։ Կքննարկենք «տեղեկության ադապտատիվ վերամշակման»  մոդելը, որը թույլ է տալիս նորովի վերանայել հետտրավմային սթրեսային խանգարման հոգեպաթոլոգիան և բուժման մեխանիզմները։ 

2021-05-25

WPA Thematic Congress on Dementia