Հայերեն | Русский | English

Գլխավոր

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ Հոգեկան առողջություն և հոգեսոցիալական նկատառումները COVID-19 համաճարակի ընթացքում

2020 թվականի հունվարին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց, որ նոր կորոնավիրուսային համաճարակը համարվում է միջազգային մակարդակի հանրային առողջության արտակարգ իրավիճակ: ԱՀԿ-ն հայտարարեց, որ մեծ վտանգ կա 2019-ի աշխարհի այլ երկրներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման: 2020 թվականի մարտին ԱՀԿ-ն գնահատեց, որ COVID-19-ը կարող է գնահատվել որպես պանդեմիա:

 ԱՀԿ-ն և ամբողջ աշխարհի առողջապահական մարմինները պայքարում են COVID-19-ի բռնկման դեմ: Սակայն ճգնաժամի այս ժամանակահատվածը սթրես է առաջացնում բնակչության շրջանում:  Հոգեկան առողջության այս նկատառումները մշակվել են ԱՀԿ կողմից` ի աջակցություն բնակչության տարբեր խմբերի հոգեկան և հոգեսոցիալական բարեկեցությանը COVID-19-ի բռնկման ժամանակ:

Ընդհանուր բնակչություն

  1. COVID-19-ն ազդում է և կարող է ազդել բազմաթիվ երկրների  բնակիչների վրա՝ տարբեր  աշխարհագրական վայրերում: Մի կապեք այն որևէ էթնիկ կամ ազգային պատկանելիության հետ: Եղեք կարեկից բոլոր տուժածների նկատմամբ` անկախ երկրից:  Մարդիկ, ովքեր վարակվել են COVID -19- ով, ոչ մի վատ բան չեն արել, և նրանք արժանի են մեր աջակցությանը, կարեկցանքին և բարությանը:
  2. Մի վերաբերվեք այս հիվանդությամբ վարակվածներին որպես «COVID-19 դեպքերի», «զոհերի», «COVID-19» -ի ընտանիքների կամ «հիվանդների»: Նրանք «մարդիկ են, ովքեր ունեն COVID-19», «Մարդիկ, ովքեր բուժվում են COVID 19-ի համար», «մարդիկ, ովքեր ապաքինվում են COVID-19-ից» և COVID-19-ից ապաքինվելուց հետո իրենց կյանքը շարունակվեու է. իրենք կզբաղվեն իրենց գործերով, նորից կլինեն իրենց ընտանիքների և սիրելիների հետ:
  3. Նվազեցրեք անհանգստություն կամ լարվածություն առաջացնող նորությունների դիտումը, ընթերցումը կամ ունկնդրումը: Տեղեկատվություն փնտրեք միայն վստահելի աղբյուրներից և ընտրեք հիմնականում այնպիսի տեղեկատվություն, որն օգնելու է գործնական քայլեր ձեռնարկել ձեզ և ձեր սիրելիներին պաշտպանելու համար: Օրվա ընթացքում մեկ կամ երկու անգամ հատուկ ժամերին փնտրեք տեղեկատվության թարմացումներ: Նոր բռնկումների մասին լուրերի անսպասելի կամ գրեթե անընդմեջ հոսքը յուրաքանչյուրին կարող է անհանգստություն պատճառել: Վստահեք փաստերին ոչ թե բամբասանքներին ու ապատեղեկատվությանը: Պարբերաբար տեղեկատվություն ստացեք՝ ԱՀԿ-ի պաշտոնական կայքից և տեղական առողջապահական մարմիններից, որպեսզի տարբերակեք փաստերը բամբասանքներից: Փաստերը կարող են օգնել նվազագույնի հասցնել վախերը:
  4. Պաշտպանեք ինքներդ ձեզ և աջակցեք մյուսներին: Դժվար պահերին ուրիշներին օգնելը կարող է օգտակար լինել ինչպես աջակցություն ստացող անձին, այնպես էլ օգնողին: Օրինակ՝ հեռախոսակապ պահել հարևանների կամ համայնքի այն ներկայացուցիչների  հետ, ովքեր կարող են լրացուցիչ օգնության կարիք ունենալ: Համայնքի համախմբումը կարող է օգնել COVID -19- ի միասնական հաղթահարմանը:
  5. Տարածեք դրական և հուսադրող պատմություններ ու այն մարդկանց լուսանկարները, ովքեր առնչվել են COVID-19-ի հետ: Օրինակ՝ այն մարդկանց պատմությունները, ովքեր առողջացել են կամ աջակցել են սիրելիին և պատրաստ են կիսել իրենց փորձը:
  6. Պատվեք նրանց, ովքեր հոգ են տանում ձեր մասին և առողջապահության ոլորտի մասագետներին, ովքեր աջակցում են ձեր համայնքի COVID-19-ով վարակված անձնանց: Գնահատեք այն դերը,  որը նրանք խաղում են մարդկանց կյանքը փրկելու և ձեր սիրելիների անվտանգությունը  պահպանելու գործում :

 

Առողջապահության մասնագետներ

  1. Առողջապահության ոլորտի մասնակիցների սթրեսը բնական հոգեվիճակ է ստեղծված իրավիճակում: Ստեղծված իրավիճակում այսպիսի զգացողություն ունենալը միանգամայն բնական է:  Սթրեսը և դրա հետ կապված զգացմունքները ոչ մի դեպքում չեն նշանակում, որ դուք ի վիճակի չեք կատարել ձեր պարտականությունները կամ թույլ եք: Այս պահին ձեր հոգեկան առողջության և հոգեսոցիալական բարեկեցության կառավարումը նույնքան կարևոր է, որքան ֆիզիկական առողջությունը:
  2. Հոգ տարեք ձեր մասին այս պահին: Օգտագործեք հաղթահարման ռազմավարություններ, ինչպիսիք են՝ աշխատանքի ընթացքում կամ հերթափոխի ընթացքում բավարար հանգստի և դադարների ապահովումը, բավարար և առողջ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը և շփումը ընտանիքի և ընկերների հետ: Խուսափեք ծխախոտի, ալկոհոլի կամ այլ նյութերի չարաշահումից: Երկարաժամկետ հեռանկարում դա կարող է վատթարցնել ձեր մտավոր և ֆիզիկական վիճակը: Սա եզակի և աննախադեպ սցենար է շատերի համար, հատկապես, եթե չեն ունեցել նմանատիպ արտակարգ իրավիճակների փորձ: Նույնիսկ, եթե ունեցել եք նման փորձ`  սթրեսի կառավարուման այն ռազմավարությունների  օգտագործելումը, որոնք նախկինում օգնել են ձեզ,  կարող են այժմ օգտակար լինել: Ամենայն հավանականությամբ, դուք գիտեք, թե ինչպես կարելի է ազատվել սթրեսից, և չպետք է հապաղեք պահպանել ձեր հոգեկան առողջությունը: Սա սպրինտ չէ այլ  մարաթոն է:
  3. Դժբախտաբար, խարանի կամ վախի պատճառով առողջապահության մասնագետնրերի մի մասը կհանդիպեն մեկուսացմանը համայնքի և ընտանիքի կողմից: Սա կարող է խորացնել արդեն իսկ բարդ իրավիճակը: Հնարավորության դեպքում, ձեր սիրելիների հետ կապ պահպանեք, ներառյալ թվային տեխնոլոգիաների օգնությամբ: Դիմեք ձեր գործընկերներին, ձեր ղեկավարին կամ այլ վստահելի անձանց սոցիալական աջակցության համար. ձեր գործընկերները կարող են նմանատիպ փորձ ունենալ:
  4. Մտավոր, ճանաչողական և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձնանց հետ հաղորդակցվելու համար օգտագործեք հասանելի և  հասկանալի եղանակներ: Եթե թիմի առաջնորդ եք կամ բժշկական հաստատության ղեկավար` բացի գրավոր հրահանգներից հարկավոր է օգտագործել հաղորդակցման այլ մեթոդներ :
  5. Իմացեք, թե ինչպես աջակցել COVID-19-ով վարակված անձանց և ինչպես առկա ռեսուրսները հասանելի դարձնել նրանց: Սա հատկապես կարևոր է նրանց համար  ովքեր հոգեկան առողջություն և հոգեսոցիալական աջակցության կարիք ունեն: Հոգեկան առողջության խնդիրների հետ առնչվող խարանը կարող է խոչնդոտ հանդիսանալ ինչպես COVID-19-ի այնպես էլ հոգեկան առողջության խնդիրների դեպքում բժշկական օգնություն ստանալու համար: «mhGAP Humanitarian Intervention Guide» ուղեցույցը նախատեսված է ընդհանուր պրոֆիլի բժիշկների համար և ներառում է հոգեկան առողջության պահպանման ոլորտի առաջնայնությունները և լուծման ուղիները:

Թիմի առաջնորդներ կամ բուժհաստատությունների ղեկավարներ

  1. Պաշտպանելով անձնակազմին քրոնիկ սթրեսից և հոգեկան առողջության խաթարումից նպաստում ենք նրան, որ նրանք կարողանան ավելի լավ կատարել իրենց  պարտականությունները: Անպայման հիշեք, որ ստեղծված իրավիճակը չի վերանա մեկ գիշերվա ընթացքում և դուք պետք է կենտրոնանաք երկարաժամկետ մասնագիտական մոտեցումների վրա, այլ ոչ թե կրկնվող կարճաժամկետ ճգնաժամային հակազդումների:
  2. Բոլոր աշխատողներին ապահովեք որակյալ կապի միջոցներով և ճշգրիտ ու թարմացվող տեղեկատվությամբ: Ներգրավեք անձնակազմը խիստ սթրեսային և պակաս սթրեսային գործառույթներում ռոտացիոն սկզբունքով: Անփորձ մասնագետներին նույն հերթափոխի մեջ դրեք փորձառուների հետ:   Ընկերական  հարաբերությունները օգնում են վերահսկել սթրեսը և ամրապնդել անվտանգության ընթացակարգերը: Ապահովեք, որ մասնագետները զույգերով մտնեն բռնկման տարածք/համայնք: Նախաձեռնեք, խթանեք և վերահսկեք աշխատանքային ընդմիջումները: Ճկուն գրաֆիկ նախատեսեք այն աշխատողների համար, ովքեր սթրեսածին գործոնի ազդեցության տակ են կամ ում հարազատը սթրեսային իրավիճակում է: Համոզվեք, որ դուք տրամադրել եք ժամանակ, որպեսզի գործընկերները միմյանց սոցիալական աջակցություն ցուցաբերեն:
  3. Եթե դուք առողջապահական հաստատության ղեկավար եք կամ թիմի առաջնորդ, ապա համոզվեք, որ ձեր աշխատակիցները գիտեն որտեղ և ինչպես օգտվել հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ծառայություններից:  Ղեկավարներն ու թիմի առաջնորդները իրենց անձնակազմի պես բախվում են սթրեսներին և լրացուցիչ ճնշում են զգում իրենց դերի պատասխանատվության մակարդակի վրա: Կարևոր է, որ վերը նշված դրույթներն ու ռազմավարությունները կիրառվեն ինչպես աշխատողների, այնպես էլ ղեկավարների համար, և որ ղեկավարները կարող հանդիսանալ սթրեսը մեղմելու և ինքնակառավարման ռազմավարությունների օրինակ:
  4. Սովորեցրեք բուժքույրերին, շտապօգնության աշխատակիցներին, կամավորներին, դեպք հայտնաբերողներն, ուսուցիչներին, համայնքի   առաջնորդներին, կարանտինային պայմաններում աշխատողներին առաջին հոգեբանական աջակցություն ցուցաբերելը:
  5. Կառավարեք սուր հոգեկան խանգարումները և նյարդաբանական գանգատները (օրինակ՝ զառանցանք, փսիխոզ, տագնապ կամ ընկճվածություն) շտապ օգնության կամ ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցներում: Հնարավոր է, որ անհրաժեշտ լինի ներգրավվել համապատասխան վերապատրաստում և որակավորում ունեցող  անձնակազմ, իսկ երբ ժամանակը թույլ տա, պետք է բարձրացնել հիվանդանոցային ընդհանուր անձնակազմի կարողությունները հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ոլորտում:
  6. Ապահովել հիմնական հոգեներգործուն անհրաժեշտ դեղամիջոցների առկայությունը առողջապահության բոլոր մակարդակներում:  Հարկավոր է դեղորայքի անխափան հասանելիություն ապահովել այն մարդկանց համար, ովքեր երկարաժամկետ ապրում են  հոգեկան առողջության խնդիրներով կամ էպիլեպսիայով:

Երեխաների խնամքի ծառայություններ տրամադրողներ

  1. Օգնեք երեխաներին գտնել դրական եղանակներ՝ արտահայտելու այնպիսի զգացողություններ, ինչպիսիք են վախը և տխրությունը: Յուրաքանչյուր երեխա զգացմունքներ արտահայտելու իր ձևն ունի: Երբեմն ստեղծագործական գործունեությամբ զբաղվելը, ինչպիսիք են խաղալը և նկարելը, կարող են հեշտացնել այս գործընթացը: Երեխաները իրենց թեթևացած են զգում, եթե կարողանում են  հաղորդակցվել և արտահայտել իրենց զգացմունքները անվտանգ և աջակցող միջավայրում:
  2.  Երեխաներին պահեք ծնողների և ընտանիքի հետ, եթե երեխայի համար դա անվտանգ է և հնարավորինս խուսափեք առանձնացնել երեխաներին և նրանց խնամակալներին: Եթե երեխան պետք է առանձնացվի իր հիմնական խնամակալից, համոզվեք, որ նրանց տրամադրվում է համապատասխան այլընտրանքային խնամք, և որ սոցիալական աշխատողը կամ համարժեք գործառույթ իրականացնողը պարբերաբար վերահսկելու է երեխային: Բացի այդ, համոզվեք, որ մեկուսացման ժամանակահատվածում պահպանվում է կանոնավոր շփումը ծնողների և խնամողների հետ, ինչպես, օրինակ, սովորական հեռախոսազանգեր կամ տեսազանգեր օրական երկու անգամ կամ կիրառվում են տարիքին համապատասխան հաղորդակցման այլ միջոցներ (օր.՝ սոցիալական մեդիա՝ կախված երեխայի տարիքից):
  3. Պահպանեք առօրյա սովորությունները կամ ստեղծեք նորերը, մանավանդ երբ երեխաները պետք է մնան տանը: Երեխաներին տրամադրեք տարիքին համապատասխան հետաքրքիր զբաղմունքներ, դասընթացներ, ներառյալ նրանց ուսուցման գործընթացը: Հնարավորության դեպքում խրախուսեք երեխաներին շարունակել խաղալ և շփվել ուրիշների հետ, եթե նույնիսկ միայն ընտանիքի սահմաններում, հատկապես երբ խորհուրդ է տրվում  սահմանափակել սոցիալական շփումները:
  4. Սթրեսի և ճգնաժամի պայմաններում երեխաները հակված են ավելի մեծ հուզական կախվածություն ունենալու ծնողներից:  Քննարկեք COVID-19- ի շուրջ ստեղծված իրավիճակը ձեր երեխաների հետ՝ օգտագործելով ազնիվ և տարիքին համապատասխան մոտեցումներ: Եթե ձեր երեխաներն ունեն անհանգստություններ, դրանց համատեղ քննարկումը կարող է նվազեցնել երեխաների տագնապը: Երեխաները հետևելու են մեծահասակների պահվածքին և հույզերին` հասկանալու համար, թե ինչպես կառավարել իրենց հույզերը դժվար պահերին:

Տարեցներ, խնամակալներ և առողջական խնդիրներ ունեցող մարդիկ

  1. Ծերերը, հատկապես մեկուսացված և ճանաչողական խանգարումներ/թուլամտություն ունեցողները, կարող են ավելի բորբոքվել, զայրանալ և դյուրագրգիռ դառնալ համավարակի ժամանակ և կարանտինի մեջ գտնվելու ընթացքում: Հարկավոր է տարեցներին տրամադրել գործնական և հուզական աջակցություն ոչ ֆորմալ ցանցերի (ընտանիքների) և բուժաշխատողների միջոցով:
  2. Կիսվեք պարզ փաստերով, թե ինչ է կատարվում և տրամադրեք հստակ տեղեկություններ այն մասին, թե ինչպես կարելի է նվազեցնել վարակի վտանգը այնպիսի բառերով, որոնք ճանաչողական խանգարում ունեցող տարեց մարդիկ կարող են հասկանալ: Անհրաժեշտության դեպքում կրկնեք տեղեկատվությունը: Հրահանգները պետք է հաղորդվեն հստակ, հակիրճ, հարգալից և համբերատար եղանակով: Կարող է նաև օգտակար լինել, որ տեղեկատվությունը գրավոր կամ նկարներով ցուցադրվի: Ներգրավել նրանց ընտանիքներին և աջակցության այլ ցանցերին տեղեկատվություն տրամադրելու գործում և օգնեք նրանց կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել (օրինակ՝ ձեռքի լվացում և այլն):
  3.  Եթե ունեք զուգակցող քրոնիկ հիվանդություն, համոզվեք, որ հնարավորություն ունեք օգտվելու  այն դեղամիջոցներից, որոնցից միշտ ստացել եք: Անհրաժեշտության դեպքում ակտիվացրեք ձեր սոցիալական կապերը` ձեզ օգնություն տրամադրելու համար:
  4. Պատրաստ եղեք և նախապես իմացեք, թե որտեղ և ինչպես ստանալ գործնական օգնություն, անհրաժեշտության դեպքում, օրինակ, տաքսի կանչել, սննդի առաքում և դիմել բժշկական օգնություն: Համոզվեք, որ ունեք մշտական օգնտագործման ձեր դեղամիջոցների երկշաբաթյա պաշարը:
  5. Սովորեք տանը կատարել պարզ ամենօրյա ֆիզիկական վարժություններ, կարանտինում կամ մեկուսացման մեջ `շարժունակությունը պահպանելու և ձանձրույթը նվազեցնելու համար:
  6. Հնարավորինս պահպանեք ձեր առօրյա զբաղմունքները, կամ ստեղծեք նորերը նոր միջավայրում, ներառյալ կանոնավոր վարժություններ, տան մաքրությունը, ամենօրյա գործեր, երգելը, նկարելը կամ այլ գործողություններ: Պարբերաբար կապ պահպանեք սիրելիների հետ (օրինակ ՝ հեռախոսի կամ այլ միջոցով):

Մեկուսացման մեջ գտնվող անձինք

  1. Մնացեք կապի մեջ և պահպանեք ձեր սոցիալական կապերը: Նույնիսկ մեկուսացման պայաններում փորձեք որքան հնարավոր է պահպանել ձեր առօրյան կամ նոր առօրյա ստեղծեք: Եթե առողջապահական մարմինները խորհուրդ են տվել սահմանափակել ձեր սոցիալական շփումները՝ կանխելու համար համաճարակի տարածումը, կարող եք հաղորդակցվել էլեկտրոնային փոստով, սոցիալական ցանցերով, վիդեոկոնֆերանսի և հեռախոսի միջոցով:
  2. Սթրեսի ժամանակ ուշադրություն դարձրեք ձեր սեփական կարիքներին և զգացմունքներին: Զբաղվեք առողջ գործունեությամբ, որը ձեզ հաճելի է և որը ձեզ համար հանգստացնող է: Պարբերաբար վարժություններ կատարեք, պահպանեք  կանոնավոր քնի ռեժիմը և առողջ սնունդ օգտագործեք: Բոլոր երկրների հանրային առողջապահության մարմինները և փորձագետները աշխատում են այս բռնկման դեմ, որպեսզի վարակվածներին ցուցաբերվի լավագույն բժշկական օգնություն:
  3. Նոր բռնկումների մասին լուրերի գրեթե անընդմեջ հոսքը կարող է անհանգնստության և տագնապի պատճառ դառնալ: Օրվա ընթացքում հատուկ ժամերին հետևեք տեղեկատվության թարմացումներին առողջապահության մասնագետների և ԱՀԿ կայքի կողմից և խուսափեք այնպիսի լրահոսից, որը բարձրացնում է ձեր տագնապը:
2020-03-23

WPA Thematic Congress on Dementia