Հայերեն | Русский | English

Գլխավոր

«ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ և ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ և ՄԻԱՄՍՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

14.11.2019 «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնում տեղի ունեցավ «Հոգեկան առողջության ոլորտում ձեռքբերումները և լուսաբանումը Հայաստանում» թեմայով քննարկում և միամսյակի արդյունքների ամփոփում

ՀՀԱ նախագահ Արմեն Սողոյանը և ՀՀԱ պատասխանատու քարտուղար Խաչատուր Գասպարյանը ներկայացրեցին Հոգեկան առողջության ներկա իրավիճակը, խնդիրները և ձեռքբերումները Հայաստանում։

Խնդիրների թվում կարևորվեցին

  • Պետական ոչ բավարար ֆինանսավորում, ստանձնած պարտավորությունների, կառավարության կողմից հաստատված ռազմավարության ոչ բավարար կատարում  (առայժմ միայն նախորդ իշխանությունների մասով)
  • Կադրերի, քանակ, տարիք, որակ, բաշխվածություն
  • Կրթություն հիմնախնդիրներ
  • Չտարանջանտված խնամքի և բուժական ծառայություններ
  • Մարզային հոգեբուժություն հիմնախնդիրներ
  • Սուր դեպքերի հոսպիտալիզացիայի ընթացքում երկկողմանի ծագող հարցեր
  • Խարանի բարձր աստիճան
  • Չկանոնակարգված կլինիկական հոգեբանական ծառայություն
  • Նոր տեխնոլոգիաների ոչ բավարար ներդրում
  • Մանկակապատանեկան հոգեբուժական ծառայության հիմնախնդիրներ
  • Նոր օրենքի ընդունման անհրաժեշտություն

Ձեռքբերումներից նշվեցին

  • Պետությունը լրջորեն սկսկել է զբաղվել խնամքի հաստատությունների դեինստիտւցիոնալիզացիայով, այժմ ԱՍՀՆ, ԱՆ և Բաց հասարակության հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում արդեն գնահատված են ՀՀ հոգեբուժական և խնամքի հաստատություներում խնամք ստացող շահառուների կարիքները և արդյունքները ներկայացված են ԱՍՀՆ նախարարություն։ ԱՆ կողմից պատրաստվող առողջապահության ռազմավարության մեջ ֆիքսված են հոգեբուժական ծառայություններում բուժման ևխնամքի տարանջատումը և արտահիվանդանոցային ծառայության ԱԱՊ օղակում ինտեգրումը։
  • Տարեց տարի նվազում է խարանի աստիճանը (իհարկե դեռ վիճակը հեռու է բավարար լինելուց) իսկ հոգեբանական օգնության դիմելը նույնիսկ նորաձև է դառնում։ Այժմ ՀՀԱ-ն պատրաստել է Անտիստիգմա ծրագիր, որը հովանավորների հետ աշխատաելով կփորձենք իրականացնել
  • Զարգանում են մասնավոր հոգեկան առողջության ծառայությունները, այդ թվում հոգեբուժական ծառայությունները, ավելի մեծ տարածում է ստանում թիմային, միջմասնագիտական համագործակցությունը։

Այնուհետ Ա․ Սողոյանը աներկայացրեց հոգեկան առողջության միամսյակի ընթացքում կարտարված աշխատանքը, գործնականում իրականացվել են բոլորը ինչ պլանավորվել էր

Հոգեկան առողջության համաշխարհային օրվա կապակցությամբ Հայկական հոգեբուժական ասոցիացիան (ՀՀԱ) կողմից  հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 10-ը հայտարարված հոգեկան առողջության միամսյակի շրջանակներում պլանավորված և իրականացված միջոցառումներ

  1. 10.10 - Մամուլի ասուլիս - «Հայացք» մամուլի ակումբում
  2. 10.10-10.11.2019 - ՀՀԱ հետ համագործակցող մասնավոր կազմակերպություններում միամսյակի շրջանակներում զեղչով կամ անվճար օգնություն են ստացել 182 քաղաքացի
  3. Համագործակցող կազմակերպություններն են,
  • «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնում բոլոր առաջին այցելությունները իրականացվել են անվճար - 41
  • Հոգեկան առողջության ծառայություն անվճար 12
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն 20% զեղչ 63
  • «ՄԵՓԼ ԼԻՖՍ» հայ կանադական բժշկական կլինիկա 20% զեղչ 22
  • Վահան Սիմոնյան Ա/Ձ 20% զեղչ 54
  1. 12.10-ին Գյումրու մանկավարժական ինստիտուտիում  կայացավ սեմինար Հոգեկան առողջության արդիական խնդիրները թեմայով 
  2. 19․10-ին «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնում տեղի ունեցավ Կենտրոնի տասնամյակին նվիրված միջոցառում
  3. 21․10-ին Կամերային թատրոնում «Հակա-խարան-հակա» մուլտիմեդիա ցուցադրություն և "Ինթրա" կենտրոնի այցելուների պատմությունների հիման վրա բեմադրված «Վերադարձ» փսիխոդրամա
  4. 26.10-ին «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնում, Սեմինար լրագրողների համար
  5. 01-02.11.2019-ին Ստեփանակերտում կայացավ «Հոգեկան առողջության առաջխաղացում և սուիցիդների կանխարգելում» թեմայով
  6. 04 -19.11.2019-ին hոգեսոցիալական կարգավորման կենտրոնում իրականացվեց «Սուիցիդները, որպես բժշկական և սոցիալ հոգեբանական խնդիր» տեսական դասընթաց
  7. 05.11.2019-ին ՀՀ ԱՆ ԱԱԻ ում կայացավ Հոգեկան առողջության հայկական հանդեսի հրատարակման տասամյակի առթիվ խմբագրական խորհրդի հանդիսավոր նիստ, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի Գործադիր վարչության և Խորհրդի հետ համատեղ և Անտիստիգմա ծրագրի շնորհանդես
  8. 14.11.2019 - «Հոգեկան առողջության ոլորտում ձեռքբերումները և լուսաբանումը Հայաստանում» խորագրով կլոր սեղան քննարկում և միամսյակի ամփոփում

 

2019-11-14

WPA Thematic Congress on Dementia