Հայերեն | Русский | English

Գլխավոր

ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԸ 10 ՏԱՐԵԿԱՆ Է

Նոյեմբերի 5-ին ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում կայացավ Հոգեկան առողջության հայկական հանդեսի տասնամյակին նվիրված Խմբագրական կոլեգիայի և խորհրդի, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի Խորհրդի և գործադիր վարչության համատեղ նիստ։

Ա.Սողոյանը ներկայացրեց Հանդեսի անցած ճանապարհը  (ելույթը ամբողջությամբ կարդացեք այստ՝)

Հարգելի գործընկեր,

Ուրախ եմ ողջունել բոլորիդ Հոգեկան առողջության հայկական հանդեսի տասնամյակի նվիրված Խմբագրական կոլեգիայի և խորհրդի, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի Խորհրդի և գործադիր վարչության համատեղ նիստի առթիվ։

Հանդեսը հիրավի երկար ճանապարհ է անցել, իհարկե նորանկախ Հայաստանի երեսնամյա պատմության չափանիշներով, բայց կարծես երեկ լիներ, որ բուռն քննարկումներ էինք ծավալել և պետք է կողմնորոշվեինք՝ սկսկել հիմա ու եղած հնարավորություններով, թե թողել հետո ու լավացնել պայմանները, ռեսուրսներ ներգրավել և միանգամից ավելի բարձր կարգավիճակից կամ ավելի լավ ժամանակներում սկսել։ Բնականաբար հաղթեց հիմա և լավը տարբերակը ու 2009 թվականից սկսվեց լույս տեսնել Հոգեկան առողջության հայկական հանդեսը։ Մեզ համար շատ արժեքավոր է, որ թիմը ձերբազատվում և ձերբազատված է «վաղը» կոչվող պայմանական «հիվանդությունից», և աշխատում ենք երբեք չթողնել վաղվան, այն ինչը կարող ենք անել այսօր։ 

Առաջին համարը ողջունվեց Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Մարիո Մէյի և ՀՀԱ պատվավոր նախագահ Մարիետա Մելիք-Փաշայաին կողմից։ Իսկ երկրորդ համարը՝ այդ ժամանակվա առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի և գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանի կողմից։

Հանդեսը, ինչպեսև ՀՀԱ-ն և մեր ամբողջ երկիրը, անցավ բավական հետաքրքիր և բարդ ժամանակաշրջան ու պատվով հաղթահարեց բոլոր փորձությունները։ Եվ այժմ էլ լույս է տեսնում տարեկան երկու համար, տպագրվելը անվճար է և անվճար տրամադրվում է ՀՀԱ բոլոր անդամներին և ԲՈԿ կողմից ներկայացված համապատասխան կառույցներին։ Նյութերն ընդունվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներից ցանկացածով, միակ լեզվային պահանջը՝ աբստրակտը  երեք լեզուներով ներկայացնելն է։

Խնդիրը, որ դրված էր առաջին հնգամյակի համար հանդեսը լուծեց և ընդգրկվեց Հայաստանի համար ամենապատվաբեր՝ ԲՈՀ կողմից ընդունելի պարբերականների ցանկում։

Հաջորդ հնգամյակի համար նախատեսված էր, որ պետք է գրանցվեր միջազային գիտական տեղեկատվական բազաներում, ինչը ցավոք պետք է ընդունեք, որ չենք արել, ավելին Հանդեսը դուրս էր մնացել նաև ԲՈՀ ցանկից։ Իհարկե դա գործնականում անհաղթահարելի խոչընդոտների պատճառով էր, որը ինչպես հետագան ցույց տվեց միայն Հանդեսի համար չէր, որ ֆորսմաժորային էր, այլ ամբողջ երկիրն էր համարյա գտնվում նման վիճակում, բայց փառք Աստծո եղավ 18-ի ապրիլը և հիմա ինչպես և մեր երկիրը, Հանդեսը նույնպես ունի զարգանալու անսահման հնարավորություններ, ինչը մենք պարտավոր ենք ի բարին օգտագործել։ Մենք կարող ենք ունենալ դժվարություններ, մեր ճանապարհին կարող են հանդիպել խոչընդոտներ, երբեմն նաև անհաղթահարելի թվացող, ոչ ոք ապահովագրված չէ դժվարություններից, սակայն հիմնականը, որ մենք խոստացել ենք դեռևս առաջին համարում և այժմ էլ վստահեցնում ենք «երբեք չենք ունենա հետևողականության և կատարելության ձգտման պակաս, ինչը գրավականն է շարունակականության և կայուն զարգացման…»։

Որոնք են խնդիրները, որ պետք է լուծվեն հիմա՝

  • Հանդեսը դարձնել ավելի գրավիչ ընթերցողի և աշխատանք ներկայացնողների համար
  • ընդլայնել մասնագիտական և աշխարհագրական շրջանակը
  • ամբողջությամբ համապատասխանել Գիտության կոմիտեի կողմից պատրաստվող պահանջներին
  • գրանցվել միջազային գիտական տեղեկատվական բազաներում, ունենալ impact factor, աստիճանաբար ավելացնել այն և այդպես ad infinitum․․․

Ինչ է պետք մեզ այս խնդիրները լուծելու համար

Առաջին և ամենակարևորը՝ համախոհների թիմ, որը առաջնայինն է ցանկացած գործում, իզուր չի ասված՝ թիմային աշխատանքը այն վառելիքը/էներգիան է, որը հնարավորություն է տալիս անհնար թվացողը դարձնել հնարավոր, մարդիկ, ովքեր առանց վարձատրության, միայն մասնագիտական պատվախնդրությունից ելնելով, իրենց ժամանակն ու էներգիան են տրամադրում ամսագրի տպագրման համար։ Քանի որ այսօր հոբելյանաական միջոցառում է կարող ենք առանց բարդույթների գնահատել և շնորհակալություն հայտնել այդ նվիրյալներին՝ առաջին պատասխանատու քարտուղար ԲԳԴ, պրոֆեսոր Արթուր Մկրտչյանին, վերջին հինգ տարվա և ներկա պատասխանատու խմբագիր ԲԳԴ, պրոֆեսոր Սամվել Սուքիասյանին և պատասխանատու քարտուղար ՀԳԹ Խաչատուր Գասպարյանին՝ ամսագիր հիմնական ծանրաբեռնավածությունը տանելու համար, ՀՀԱ Գործադիր տնօրեն Մարիետտա Խուրշուդյանին, Գործադիր վարչության անդամ Արամ Հովսեփյանին լեզվական և սրբագրական աշխատանքները անելու համար, խմբագրական կոլեգիայի և խորհրդի ակտիվ անդամներին, ովքեր իրականացնում են գրախոսությունները և իհարկե բոլոր այն գիտնականներին, ովքեր իրենց աշխատանքներն են տպագրում Հանդեսում։   

Երկրորդ և ոչ պակաս կարևորը՝ հուսալի և աջակցող գործըներներ։ Հիմնականում ամսագրերը գոյատևում են կամ վճարումների ու վաճառքի կամ հովանավորների շնորհիվ։ Մեր պարագայում համարներ են եղել, որ ասոցիացիայի գումարներով են հրատարակվել, բայց հիմնականում ընտրված է եղել հովանավորների աջակցությունը, այստեղ են ասում՝ պարտադիր չէ հարուստ լինել, բավարար է նաև հարուստ բարեկամներ ունանալը։ Այս կապակցությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել հանդեսի հրատարկման գործում մեզ աջակցած մեր «հարուստ բարեկամներին» նախկինում Յանսեն այժմ Ջոնսոն և Ջոնսոն, Գեդեոն Ռիխտեր, Գրինդեքս և Պֆայզեր դեղագործական կազմակերպություններին, սա է մեր մշտական գործընկերների ցանկը, որոնք միշտ պատրաստ են աջակցել և ինչի համար մեր շնորհակալությունն ու երախտագիտությունն ենք հայտնում։ Իհարկե այս կազմակերպությունները կուզեին ավելի շատ օգտակար լինել, եթե հնարավորությունները ներեին, ուստի մենք էլ մեր կողմից պետք է այնպես անենք, որ ովքեր մեզ օգնում անհրաժեշտ պահին, իրենք էլ վստահ լինեն, որ մենք էլ իրենց ենք պատրաստ օգտակար լինել հնարավորության սահմաններում։

Ֆինանսավորման հարցում մենք պետք է կարողնանաք ճիշտ կողմնորոշվել և մինչև տարվա վերջ պետք է հստակեցնենք, շարունակելու ենք նույն ձևով, թե սկսելու ենք ինչպես բազմաթիվ ամսագրեր են անում վճար սահմանել տպագրման համար, քանի որ առաջիկայում, 11-րդ տարուց սկսած, պետք է բոլոր սկսենք անգլերեն էլեկտրոնային տարբերակը լույս ընծայել։ Սա բավական կմեծացնի ծախսերը, սակայն մենք այլընտրանք չունենք, խնդիրները, որոնք մեր առջև մենք ենք դնում, չպետք է մնան չլուծված միայն այն բանի համար, որ դժվար է ֆինանսներ գտնելը։

Եվ երրորդը, ինչը մենք կարևորում ենք, դա մեծ ձգտումներ/հավակնություններ ունենալը, ինչի պակասը փառք Աստծո չունենք և դրանք արտացոլված են այն խնդիրներում, որոնք ներկայացվեցին վերը։ Իհարկե մեր Հանդեսը տարիքով չի կարող համեմատվել հարյուր տարուց ավել պատմություն ունեցող ամսագրերի հետ, սակայն մեր աչքի առջև է «Համաշխարհային հոգեբուժություն» (World Psychiatry) ամսագիրը, որը 17 տարվա ընթացում դարձավ հոգեկան առողջության ոլորտում ամենամեծ 34.024 impact factor ունեցողը: Թող այս լավ օրինակը ուղեցույց լինի բոլորիս և նոր ոգևորությամբ շարունակենք մեր Գործը։

Եվ վերջում մի շատ պարզ և գեղեցիկ կոչ, որը վերցրել եմ մեր գործընկեր Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի ընտրված նախագահ Աֆզալ Ջավեդից (Afzal Javed) կներեք, որ անգլերենով է, ուղղակի  հայերեն համարժեքը դեռ չեմ հանդիպել When “i” is replaced by “we” even “illness” becomes “wellnes”.

 Հանդիպման ժամանակ ներկայացվեց նաև Ասոցիացիայի կողմից մշակված «Անտիստիգմա» ծրագիրը, որի վերաբերյալ ՀՀԱ կայքում մանրամասն տեղեկատվություն կներկայացվի հաջորդիվ։

 

 

2019-11-05

WPA Thematic Congress on Dementia