Հայերեն | Русский | English

Գլխավոր

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի (ՀՀԱ) արտագնա խորհրդակցություն Լոռու մարզում

Մարտի 30 ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի (ՀՀԱ) արտագնա խորհրդակցություն մարզային հոգեբուժության հիմնախնդիրները և հնարավոր լուծումները թեմայով։ Մասնակցում էին ՀՀԱ Նախագահ Արմեն Սողոյանը, Խորհրդի անդամներ Սամվել Թորոսյանը, Գայանե Քալանթարյանը, Նադյա Բաղդասարյանը, Պատասխանատու քարտուղար Խաչատուր Գասպարյանը, Թմրաբանության սեկցիայի ղեկավար Արտաշես Թումանյանը, Բարեփոխումերի քարտուղար Վահան Սիմոնյանը, Վերապատրաստումների քարտուղար Լիլիթ Բաղդասարյանը, Լոռու և Շիրակի մարզերի հոգեբույժները «Գրինդեքս» կազմակերպության ներկայացուցիչ Ստելա Վելիջանյանը։ Քննարկմանը մասնակցեց Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արտյոմ Մխիթարյանը։ Քննարկման ժամանակ ներկայացվեցին մարզային հոգեբուժության ներկա իրավիճակը, առկա անհամապատասխանությունները, խնդիրները և դրանց հնարավոր լուծման ճանապարհները։ Կարևորվեցին մարզերում կադրերի, աշխատավարձերի, վերապատրաստումների, պետական ծրագրերի իրականացման, վճարովի ծառայությունների, արտահիվանդանոցային և այլընտրանքային ծառայությունների զարգացման, մասնավոր հոգեբուժության, հոգեբուժական փորձաքննությունների, թմրաբանական, հոգեթերապևտիկ ծառայությունների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների հետ արդյունավետ համագործակցության հարցերը։ Բոլոր ներկայացված խնդիրներն ու լուծման առաջարկները նախատեսվում է քննարկել համապատսախան գերատեսչությունների հետ։ Քննարկման վերջում ՀՀԱ անդամներին բաժանվեցին ՀՀԱ Հոգեբույժի մասնագիտական էթիկայի կոդեքսը, որով և սկսվում է գործնական ներդրման գործընթացը։ Վանաձորյան խորհրդակցությունունից հետո Հայկական հոգեբուժական ասոցիացիայի պատվիրակությունը այցելեց Սպիտակի խնամքի տուն, որը իր տեսակի մեջ եզակի կառույց է հանրապետությունում։

2019-03-30

WPA Thematic Congress on Dementia