Հայերեն | Русский | English

Գլխավոր

«Հոգեբանի մասնակցությամբ դատահոգեբանական և զուգակցված փորձաքննության զարգացման արդի հարցերն ու հեռանկարները» թեմայով միջազգային գիտագործնական գիտաժողով

2018 թ․ սեպտեմբերի 20-21 Երևանի Մխիթար Հերացու անվ․ պետական բժշկական համալսարանում (Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան), համալսարանի 100-ամյակի նախաշեմին, տեղի ունեցավ միջազգային գիտապրակտիկ գիտաժողով, նվիրված բժշկական հոգեբանության ամբիոնի 10 ամյակին։

Հռչակագիր

 Ներածական խոսքով գիտաժողովի մասնակիցներին դիմեց  Երևանի Մխիթար Հերացու անվ․ պետական բժշկական համալսարանի ռեկտոր՝ բ․գ․դ․, պրոֆեսոր Արմեն Աբգարի Մուրադյանը, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի վարիչ, ի․գ․դ․, պրոֆեսոր, ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ Արթուր Սիրեկանի Ղամբարյանը։ Գիտաժողովի աշխատանքներին մասնակցություն ունեցան ավելի քան 270 հոգեբաններ, հոգեֆիզիոլոգներ, լեզվաբաններ և պրակտիկ իրավաբաններ Հայաստանից, Բելոռուսից, Իսրայելից, Ռուսաստանից, ԱՄՆ, Ուկրաինայից, Շվեյցարիայից, Էստոնիայից, ներառյալ  10 և ավելի  կազմակերպություններ Հայաստանից՝ Երևանի Մխիթար Հերացու անվ․ պետական բժշկական համալսարան, ՀՀ պետական կառավարման ակադեմիա, Խ․Աբովյանի անվ․ հայկական պետական մանկավարժական համալսարան, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի միջազգային գիտակրթական կենտրոն, ՀՀ հոգեբուժական փորձաքննության ամբուլատոր և ստացիոնար կենտրոններ, ՀՀ փորձագիտական կենտրոն և այլն։

Գիտաժողովի շրջանակներում անց են կացվել պլենար նիստ, սեկցիոն նիստեր, Մ․Ս․Բայեվի «Դեմքի արտահայտության շարժընթացիկ փոփոխությունների օբյեկտիվ վերլուծություն FACIAL ACTION CODING SYSTEM կիրառմամբ» վարպետաց դասը և Կլոր սեղան՝ նվիրված դատահոգեբանական փորձաքննության զարգացման հարցերին։

Գիտաժողովի ծրագիրը հնարավորություն ընձեռեց բոլոր նրանց, ում գործունեությունն, այսպես թե այնպես, կապված է  դատական փորձաքննությունների ընթացքում հոգեբանական և կիրառական հոգեֆիզիոլոգիայի մեթոդների օգտագործման հետ, ծանոթանալու հոգեբանի մասնակցությամբ դատական փորձաքննության զարգացման նոր միտումներին։ Առաջնայինների թվում էին գիտապրակտիկ համագործակցության հարցերը հայ դատական փորձագետ-հոգեբանների և այլ երկրների  փորձագետ-հոգեբանների միջև։

Զեկույցներով ելույթ ունեցան Ա․Ն․Ալյոխինան, Խ․Վ․Գասպարյանը, Ա․Ն․Գուսևան, Գ․Հ․Ղազարյանը, Յա․Վ․Կոմիսարովան, Ե․Վ․Լեոնովան, Վ․Վ․Սուլիցկին, Ե․Ն․Խոլոպովան, Վ․Ա․Շապովալովան և այլոք։

Քննարկվեցին ԴՀՓ արդյունքների առարկայացման, ԴՀՓ գործիքակազմի միասնականացման, դատական փորձագետ-հոգեբանի մասնագիտական կրթական պատրաստվածության և իրազեկության  հանդեպ պահանջների ստանդարտացման (միօրինականացման) հարցերը, ինչպես նաև ընտանեկան բռնության խնդիրները՝ քրեորեն պատժելի արարքներով հանդերձ։ Գիտաժողովի մասնակիցները միահամուռ կերպով համամիտ էին ամեն տեսակի բռնությունների արդարացման անթույլատրելիության հետ կապված կարծիքերում՝ ներառելով հոգեբանական մոտիվներով անդամախեղումը։ Բացատրելով շեղված վարքի պատճառները՝ հոգեբանները պետք է կողմնորոշեն պաշտոնատար անձանց և քաղաքացիներին դեպի «կենցաղային» մոտիվների հանդեպ պատժի մեղմացման անթույլատրելիությունը (օրինակ, հարբած վիճակում տան անդամներին մարմնական վնասվածքներ հասցնելը, ամուսնուն՝ նկատի առնելով «դավաճանությունը» և այլն)։ Վարքի ագրեսիվ քրեական մոտիվացիան գործոն է, որը հանգեցնում է անձի հոգեբանական վարքի որոշակի գնահատմանը իրավական նշանակություն ունեցող իրավիճակում։

Գիտաժողովի ընթացքում նշանակալի ուշադրության արժանացավ քրեական գործընթացի մասնակիցների հաղորդակցական վարքի դատական փորձաքննության զարգացման արդի վիճակի և հեռանկարների քննարկումը, ինչպես նաև օպերատիվ և հետախուզական գործողությունների տեսանյութերի հիման վրա հոգեբանական հատկանիշների ցուցմունքների հավաստիության  բացահայտումը։ Գիտաժողովի մասնակիցներն անթույլատրելի են համարում գիտական բանավեճի ընթացքում վարչական միջոցների կիրառումը և ոչ նշանակալի փաստարկների առաջադրումը՝ կողմերից մեկի դիրքերը պաշտպանելու համար՝ «տեղեկատվական նամակների» հղումով։ Այն հիշեցնում է գիտության պատմության խորհրդային շրջանում տարվող պայքարը նոր ուղղությունների հետ։

Միևնույն ժամանակ գիտաժողովի մասնակիցներն ուշադրություն դարձրեցին այն փաստի վրա, որ փորձագիտական հետազոտությունների անցկացման տեխնոլոգիաների կատարելագործման ներքո հաճախ առաջարկվում են կիրառել հավաստիության և գիտական հիմնավորվածության չափանիշներին չհամապատասխանող հեղինակային մեթոդներ և մեթոդիկաներ։ Օրինակ կարող է ծառայել, այսպես կոչված, «իդեալական հետքային տեղեկատվության փորձաքննությունը» (գաղափարի հեղինակ Ի․Ա․Մակարենկո, Ռուսաստան), «փոխադարձ բացառման մեթոդը» (գաղափարի հեղինակ Ա․Վ․Լոսև, Ա․Ա․Ֆոն Միլլեր, Ռուսաստան) և այլն։

Նշելով, որ իրենց մեթոդն անցել է գիտական փորձարկումներ, որոշ հեղինակներ շփոթում են հասկացությունները, ինքնակամ կերպով օգտագործում են գիտական տերմիններ, առանց փաստարկների և հիմնավորումների բանաքաղում են մեջբերումներ տարբեր աղբյուրներից, չեն ներկայացնում իբրև իրենց կողմից մշակված մեթոդի որակի ստուգման տվյալներ ընտրանքի քանակի, որակի, անցկացման փուլի և ներկայացուցչության մասին, չեն ներկայացնում հետազոտության արդյունքները և չեն գնահատում՝ համեմատելով մյուս հայտնի մեթոդների հետ, որոնք հաջողությամբ կիրառվում են հոգեբանի մասնակցությամբ դատահոգեբանական և զուգակցված փորձաքննության մեջ։ Հանդիպում են նաև այնպիսիք, որոնք նշում են իբրև իրենց շնորհած, սակայն իրականում բացակայող, պետական գիտական աստիճանների և կոչումների մասին։

Ակնհայտ է, որ հրատարակումները կամ արտոնագրերի առկայությունը դեռևս չեն վկայում որևէ մեթոդի գիտական հիմնավորվածության մասին, ինչպես նաև վերջինիս արդյունավետության և կիրառման հնարավորության բավարար ապացույց չեն հանդիսանում դատական փորձագետների աշխատանքում։

Ընդհանուր առմամբ, գիտաժողովի աշխատանքի արդյունքներն ամփոփելով, մասնակիցներն արձանագրում են ելույթների խորության, գիտական հիմնավորվածության և գործնական նշանակության մասին փաստը։

Ներկայումս դիտվում է հոգեբանական գիտելիքների կիրառման պրակտիկ գործունեության ընդլայնում օպերատիվ-հետախուզական գործունեության, քրեական դատավարության, ինչպես նաև անձնակազմի ընտրության մեջ, այդ թվում նաև տնտեսության ոչ պետական սեկտորում։

Հոգեբան-փորձագետների և հոգեֆիզիոլոգների կողմից անցկացվող հետազոտությունների արդյունքների առարկայացման նպատակներով, անհրաժեշտ է ընդլայնել գիտակիրառական հետազոտությունները հետևյալ առաջնային ուղղություններով․

● քրեական դատավարության մասնակիցների հաղորդակցական վարք

● պրոֆայլինգ սոցիալական ցանցերում

● զուգակցված դատական փորձաքննություն հոգեբանի մասնակցությամբ

● հոգեբան-փորձագետի ծրագրաապարատային գործիքակազմ

● դատահոգեբանական փորձաքննության մետակոգնիցիա

● դատական փորձաքննության մեջ ձեռագրի հոգեբանական հետազոտություն

 ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՈՐՈՇԵՑԻՆ․

1․ Գիտաժողովի հիմնական նպատակները համարել նվաճած։

2․ Երախտագիտություն հայտնել կազմակերպչական և գիտական կոմիտեներին։

3․ Գիտաժողովի կազմակերպչական և գիտական կոմիտեներին հանձնարարել տեղեկացնել մասնակից-երկրների հետաքրքրված գերատեսչություններին և անձանց գիտաժողովի արդյունքների մասին։

4․ Շարունակել Հայաստանի Հանրապետության և մյուս երկրների փորձագետների, մասնագետների միջև հոգեբանի մասնակցությամբ դատահոգեբանական և զուգակցված փորձաքննության տեսության և պրակտիկայի արդի հարցերով տեղեկատվական փոխներգործության զարգացման աշխատանքները։

5․ Դիմել Երևանի Մխիթար Հերացու անվ, պետական բժշկական համալսարանի ղեկավարությանը (Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան) գիտաժողովին շնորհելու կանոնավոր միջազգային գիտապրակտիկ ֆորումի կարգավիճակ (երկու տարին մեկ անգամ անցկացնելու պարբերականությամբ)։ Առաջարկել «Սևանի փորձագիտական ֆորում» անվանումը, որպես հնարավոր անվանումներից մեկը։

6․ Հրատարակել գիտաժողովի բանաձևը «Հոգեկան առողջության հայկական հանդեսում» և ռուսաստանյան «Փորձագետ-քրեագետ» ֆեդերալ գիտապրակտիկ հանդեսում։

2018-10-15

WPA Thematic Congress on Dementia