Հայերեն | Русский | English

Գլխավոր

Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի 10-րդ միջազգային գիտաժողով ‹‹Սեքսոպաթոլոգիայի նվաճումները վերջին 20 տարում››

Սույն թվականի նոյեմբերի 2-3-ը ԵՊԲՀ-ն և Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիան՝  Pfizer դեղագործական ընկերության բարձր հովանու ներքո, կազմակերպում են գիտաժողով՝ ‹‹Սեքսոպաթոլոգիայի նվաճումները վերջին 20 տարում›› թեմայով:

Գիտաժողովը տեղի կունենա ՝

I օր ԵՊԲՀ Կապույտ դահլիճ (6-րդ լսարան)

II oր Աղվերանի ‹‹Արարատ›› ռեզորտ հյուրանոց

 Գիտաժողովին իրենց զեկուցումներով ելույթ կունենան առաջատար մասնագետները:

Գիտաժողովին մասնակցելու կարգին և ծրագիրին ծանոթանալու համար

Գիտաժողովին մասնակցելու կարգը.

Մասնակցության անդամավճարը 10.000 դրամ է, եթե տրվում է հավաստագիր, պարզապես անհրաժեշտ է նախօրոք գրանցվել): Հավատագրերը ԱՆ ՇՄԶ կրեդիտավորած են: Կրեդիտավորված  հավաստագրեր կստանան սեքսոպաթոլոգները, հոգեբանները, հոգեբույժները, ուրոլոգները և էնդոկրինոլոգները:

Առանց հավաստագրի մուտքն ազատ է և անվճար:

‹‹Արարատ›› ռեզորտում մասնակցության տեղերը սահմանափակ են :

Ստորև ներկայացված է գրանցման հղումը

Մանրամասների համար զանգահարել ՝  

+374 94 42 66 28  / +374 99 53 54 45

Ծրագիր

02. Նոյեմբեր - I օր ԵՊԲՀ 6-րդ լսարան

 

11:00-11:30– Գրանցում 
11:30-12:00 - Բացման արարողություն

- ՀՀ ԱՆ Նախարար Արսեն Թորոսյան

- ԵՊԲՀ ռեկտոր – Արմեն Ա. Մուրադյան
- Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի նախագահ, ԵՊԲՀ               Սեքսոպաթոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Արամ Է. Հակոբյան
- Մայմոնիդի անվ. Պետական դասական ակադեմիայի պրոֆեսոր, հոգեբուժության ամբիոնի վարիչ, Մոսկվայի քաղաքային փսիխոէնդոկրինոլոգիայի կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Մաթևոսյան

-  Հայկական Հոգեբուժական Ասոցիացիայի նախագահ, Համաշխարհային հոգեբուժական  ասոցիացիայի ֆինանսների քարտուղար -Արմեն Սողոյան

12:00-12:30 – Սեռական խանգարումները ՀՄԴ 11-ում. մեթոդոլոգիական և կլինիկական խնդրները (Ստեփան Մաթևոսյան)
12:30-12:50 - ԷԴ-ի և այլ սեռական խանգարումների միջև կորելյացիոն կապը (Արամ Հակոբյան)
12:50-13:10 – ԷԴ-ի համակցված բուժման հեռանկարները (Արսեն Գրիգորյան )
13:10-14:00 – Ընդմիջում 
14: 00-14:20- Սեռական խանգարումների տարածվածությունը և դերը տղամարդու անպտղության կառուցվածքում (Սևադա Հակոբյան)
14:20-14:40- ԷԴ-ի բուժման ժամանակակից մոտեցումները 
(Վրեժ. Շահրամանյան)
14:40-15:00 – Մետաբոլիկ համախտանիշ և վերարտադրողական առողջությունը (Հասմիկ Աբովյան) 

15:00-15:20 - ԷԴ-ն և սիրտ-անոթային հիվանդություններ
(Պարունակ Զելվեյան) 
15:20-15:40 – Ծխելը և Սեռական առողջությունը ՀԱՀ ավագ հետազոտող AUA Senior Researcher (Արուս Հարությունյան)
15:40-16:00 – Կանանց վերաբերմունքը  ՖԴԷ5 ինհիբիտորների նկատմամբ (Ռուզաննա Ազատյան)
16.00–16.30 Քննարկում 
Փակման արարողություն

03.Նոյեմբեր – II oր Աղվերան ‹‹Արարատ›› ռեզորտ հյուրանոց
Աշխատաժողով
13:30-14:00
– Գրանցում
14:00-15:30 -Հոգեկան գործոնի դերը թվացյալ սեռական խանգարումների գենեզում: Տարբերակիչ ախտորոշման առանձնահատկություններ, կլինիկական դեպքի միջմասնագիտական վերլուծություն (Խաչատուր Գասպարյան -ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ)
15:30-16:00 –թեյ/սուրճ
16:00-17:00 - Սեռային ինքնագիտակցության խանգարումների հոգեախտաբանական կոմորբիդություն (Ստեփան Մաթևոսյան)
17.00- Քննարկում /Փակում

 

Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի նախագահ

Պրոֆ. Արամ Հակոբյան

2018-10-30

WPA Thematic Congress on Dementia