Հայերեն | Русский | English

Գլխավոր

ՍԹՐԵՍԻ ԵՎ ՑԱՎԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ 2-ԱՄՅԱԿՆ Է

Սեպտեմբերի 16–ին, 2016թ. Հայկական հոգեբուժական ասոցիացիան Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հետ համատեղ ստեղծեցին ՍԹՐԵՍԻ ԵՎ ՑԱՎԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ :

    2-ամյա գործունեության ընթացքում կենտրոնը համագործակցել է ՀՀ-ի առաջատար մասնագետների հետ, իրականացրել անհատական խորհրդատվություն հոգեբանական տարբեր խնդիրների շրջանակներում, կազմակերպել բազմաթիվ սեմինարներ, աչքի  ընկել նորարարություններով: 2-ամյակի կապակցությամբ հոկտեմբերի 11,13–ին սույն կենտրոնում կազմակերպվեց ՀՀ-ում նախադեպը չունեցող աշխատաժողով «Հոգեմարմնական առողջություն» խորագրով:

Հատկանշական է, որ մեր կենտրոնի ներկայացուցիչներն 2018թ. օգոստոսին այցելել են նաև ՌԴ` նոր համագործակցություն ձևավորել Միջդիսցիպլինարբժշկությանասոցիացիայիհետ:

16.09.2017-16.09.2018թթ. ՍԹՐԵՍԻ ԵՎ ՑԱՎԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ գործունեության սեղմ հաշվետվությունը ստորև`

47 սեմինար-դասընթաց-թրեյնինգ, 31 հարցազրույց, 3 ասուլիս, 310-ից ավելի մասնակիցներ:

 Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնագետներին` համագործակցության համար, և բոլոր մասնակիցներին` վստահության համար:

2018-10-22

WPA Thematic Congress on Dementia