Հայերեն | Русский | English

Գլխավոր

ՍՈՒԻՑԻԴՆԵՐ. ԱՆՑՅԱԼԸ, ՆԵՐԿԱՆ և ԱՊԱԳԱՆ

Սեպտեմբերի 10-ին (ժամը 17:30) Սուիցիդների կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԸ և “Անտիսուիցիդ” Սուիցիդների կանխարգելման և վերլուծությունների կենտրոնը Հայկական հոգեբուժական ասոցիացիայի աջակցությամբ ներկայացնում են` «ՍՈՒԻՑԻԴՆԵՐ. ԱՆՑՅԱԼԸ, ՆԵՐԿԱՆ և ԱՊԱԳԱՆ» դասախոսությունը` նախատեսված լրագրողների և հիմնախնդրով հետաքրքրված անձանց համար:

Դասախոսությունը կվարի ՀՊՄՀ-ի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, սուիցիդոլոգ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո Վարդանյանը:

Դասախոսության ավարտին “Անտիսուիցիդ” Սուիցիդների կանխարգելման և վերլուծությունների կենտրոնի ղեկավար Լիլիթ Բաղդասարանը կներկայացնի կենտրոնի կողմից նախատեսվող գործունեության քայլերը

 Հասցե` Խանջյան 35/18: Հեռ. 091708741

 Մուտքն ազատ է

2018-09-04

WPA Thematic Congress on Dementia