Հայերեն | Русский | English

ՀՀԱ Ծրագրեր

Հոգեկան առողջության խնդիր ունեցողների ընտանիքների և խնամողների համար սեմինար Լիոնի Վինաթիե կլինիկայի BREF ծրագրի շրջանակներում

Հոգեկան առողջության խնդիր ունեցողների ընտանիքների և խնամողների համար սեմինար Լիոնի Վինաթիե կլինիկայի BREF ծրագրի շրջանակներում
Սեպտեմբերի 26-ին ժ. 16.00-18.00-ին «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնում Intra Mental Health Center (Սևքարեցի Սաքոյի 25Ա) տեղի կունենա սեմինար BREF ծրագրի շրջանակներում ուղղված հոգեկան առողջության խնդիր ունեցողների ընտանիքների և խնամողների հոգսի թեթևացմանը:
Սեմինարը կազմակերպվում է Լիոնի Վինաթիե կլինիկայի և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի համագործակցության շրաջանակներում:
Սեմինարը կվարի Վինաթիե կլինիկայի ներկայացուցիչ, հոգեբույժ Ռոման Ռեյը:
Կմասնակցեն և հարցերին կպատասխանեն նաև Վինաթիե կլինիկայի արտաքին կապերի պատասխանատու Սիլվիա Թոփուզխանյանը և բուժակ Անտուան Պուանեն:
Մասնակցությունն անվճար է:
Նախօրոք անհրաժեշտ է գրանցել, մինչև սեպտեմբերի 20-ը ՀՀԱ ֆեյսբուքյան էջին ուղարկելով անուն, ազգանուն, մասնագիտություն, աշխատանքի վայր, էլ փոստ:

Ուշադրություն՝ հոգեբույժ, պրոֆեսոր Ս. Մաթևոսյանի դասախոսությունները Երևանում

Հարգելի մասնագետներ, աննախադեպ հնարավորություն է մասնակցելու մեր հայրենակցի, բժշկական գիտությունների դոկտոր, հոգեբույժ, Մոսկվայի քաղաքային Փսիխոէնդոկրինոլոգիական Կենտրոնի ղեկավար, ակադեմիկոս Մայմոնիդի անվան ՌՊՀ-ի կլինիկական հոգեբանության և փիլիսոփայության ամբիոնի պրոֆեսոր Ստեփան Նարբեի Մաթևոսյանի դասախոսություններին։

Նախատեսված է երկու դասախոսություն՝

  1.  Խուճապային խանգարում (կլինիկական և թերապևտիկ ասպեկտները)

    Հոկտեմբերի 5-ին, ժամը 18:00-20:0

       2.    Բիպոլյար աֆեկտիվ և սահմանային անձնային խանգարում (դիֆերենցիալ դիագնոստիկայի, կոմորբիդության և թերապիայի հարցերը)

  Հոկտեմբերի 6-ին, ժամը 18:00-20:00

Դասախոսությունները  կրեդիտավորվել են Առողջապահության նախարարության կողմից հետևյալ թիրախային լսարանի համար՝  հոգեբույժներ, հոգեթերապևտներ, նյարդաբաններ, թմրաբանների, կլինիկական հոգեբաններ։

Դասախոսությունների արժեքը՝ յուրաքանչյուրը 10000 դրամ, երկու դասախոսություններին գրանցվելու դեպքում ընդհանուր՝ 15000 դրամ։

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի անդամների և ուսանողների համար մուտքն անվճար է։

Դասընթացները կկայանան Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում։ Նախապես գրանցվեք՝ զանգահարելով 099544477 հեռախոսահամարով։ 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ Հոգեկան առողջություն և հոգեսոցիալական նկատառումները COVID-19 համաճարակի ընթացքում

2020 թվականի հունվարին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց, որ նոր կորոնավիրուսային համաճարակը համարվում է միջազգային մակարդակի հանրային առողջության արտակարգ իրավիճակ: ԱՀԿ-ն հայտարարեց, որ մեծ վտանգ կա 2019-ի աշխարհի այլ երկրներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման: 2020 թվականի մարտին ԱՀԿ-ն գնահատեց, որ COVID-19-ը կարող է գնահատվել որպես պանդեմիա:

ԱՀԿ-ն և ամբողջ աշխարհի առողջապահական մարմինները պայքարում են COVID-19-ի բռնկման դեմ: Սակայն ճգնաժամի այս ժամանակահատվածը սթրես է առաջացնում բնակչության շրջանում:  Հոգեկան առողջության այս նկատառումները մշակվել են ԱՀԿ կողմից` ի աջակցություն բնակչության տարբեր խմբերի հոգեկան և հոգեսոցիալական բարեկեցությանը COVID-19-ի բռնկման ժամանակ:

Ընդհանուր բնակչություն

  1. COVID-19-ն ազդում է և կարող է ազդել բազմաթիվ երկրների  բնակիչների վրա՝ տարբեր  աշխարհագրական վայրերում: Մի կապեք այն որևէ էթնիկ կամ ազգային պատկանելիության հետ: Եղեք կարեկից բոլոր տուժածների նկատմամբ` անկախ երկրից:  Մարդիկ, ովքեր վարակվել են COVID -19- ով, ոչ մի վատ բան չեն արել, և նրանք արժանի են մեր աջակցությանը, կարեկցանքին և բարությանը:
  2. Մի վերաբերվեք այս հիվանդությամբ վարակվածներին որպես «COVID-19 դեպքերի», «զոհերի», «COVID-19» -ի ընտանիքների կամ «հիվանդների»: Նրանք «մարդիկ են, ովքեր ունեն COVID-19», «Մարդիկ, ովքեր բուժվում են COVID 19-ի համար», «մարդիկ, ովքեր ապաքինվում են COVID-19-ից» և COVID-19-ից ապաքինվելուց հետո իրենց կյանքը շարունակվեու է. իրենք կզբաղվեն իրենց գործերով, նորից կլինեն իրենց ընտանիքների և սիրելիների հետ:
  3. Նվազեցրեք անհանգստություն կամ լարվածություն առաջացնող նորությունների դիտումը, ընթերցումը կամ ունկնդրումը: Տեղեկատվություն փնտրեք միայն վստահելի աղբյուրներից և ընտրեք հիմնականում այնպիսի տեղեկատվություն, որն օգնելու է գործնական քայլեր ձեռնարկել ձեզ և ձեր սիրելիներին պաշտպանելու համար: Օրվա ընթացքում մեկ կամ երկու անգամ հատուկ ժամերին փնտրեք տեղեկատվության թարմացումներ: Նոր բռնկումների մասին լուրերի անսպասելի կամ գրեթե անընդմեջ հոսքը յուրաքանչյուրին կարող է անհանգստություն պատճառել: Վստահեք փաստերին ոչ թե բամբասանքներին ու ապատեղեկատվությանը: Պարբերաբար տեղեկատվություն ստացեք՝ ԱՀԿ-ի պաշտոնական կայքից և տեղական առողջապահական մարմիններից, որպեսզի տարբերակեք փաստերը բամբասանքներից: Փաստերը կարող են օգնել նվազագույնի հասցնել վախերը:
  4. Պաշտպանեք ինքներդ ձեզ և աջակցեք մյուսներին: Դժվար պահերին ուրիշներին օգնելը կարող է օգտակար լինել ինչպես աջակցություն ստացող անձին, այնպես էլ օգնողին: Օրինակ՝ հեռախոսակապ պահել հարևանների կամ համայնքի այն ներկայացուցիչների  հետ, ովքեր կարող են լրացուցիչ օգնության կարիք ունենալ: Համայնքի համախմբումը կարող է օգնել COVID -19- ի միասնական հաղթահարմանը:
  5. Տարածեք դրական և հուսադրող պատմություններ ու այն մարդկանց լուսանկարները, ովքեր առնչվել են COVID-19-ի հետ: Օրինակ՝ այն մարդկանց պատմությունները, ովքեր առողջացել են կամ աջակցել են սիրելիին և պատրաստ են կիսել իրենց փորձը:
  6. Պատվեք նրանց, ովքեր հոգ են տանում ձեր մասին և առողջապահության ոլորտի մասագետներին, ովքեր աջակցում են ձեր համայնքի COVID-19-ով վարակված անձնանց: Գնահատեք այն դերը,  որը նրանք խաղում են մարդկանց կյանքը փրկելու և ձեր սիրելիների անվտանգությունը  պահպանելու գործում :

 

Առողջապահության մասնագետներ

  1. Առողջապահության ոլորտի մասնակիցների սթրեսը բնական հոգեվիճակ է ստեղծված իրավիճակում: Ստեղծված իրավիճակում այսպիսի զգացողություն ունենալը միանգամայն բնական է:  Սթրեսը և դրա հետ կապված զգացմունքները ոչ մի դեպքում չեն նշանակում, որ դուք ի վիճակի չեք կատարել ձեր պարտականությունները կամ թույլ եք: Այս պահին ձեր հոգեկան առողջության և հոգեսոցիալական բարեկեցության կառավարումը նույնքան կարևոր է, որքան ֆիզիկական առողջությունը:
  2. Հոգ տարեք ձեր մասին այս պահին: Օգտագործեք հաղթահարման ռազմավարություններ, ինչպիսիք են՝ աշխատանքի ընթացքում կամ հերթափոխի ընթացքում բավարար հանգստի և դադարների ապահովումը, բավարար և առողջ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը և շփումը ընտանիքի և ընկերների հետ: Խուսափեք ծխախոտի, ալկոհոլի կամ այլ նյութերի չարաշահումից: Երկարաժամկետ հեռանկարում դա կարող է վատթարցնել ձեր մտավոր և ֆիզիկական վիճակը: Սա եզակի և աննախադեպ սցենար է շատերի համար, հատկապես, եթե չեն ունեցել նմանատիպ արտակարգ իրավիճակների փորձ: Նույնիսկ, եթե ունեցել եք նման փորձ`  սթրեսի կառավարուման այն ռազմավարությունների  օգտագործելումը, որոնք նախկինում օգնել են ձեզ,  կարող են այժմ օգտակար լինել: Ամենայն հավանականությամբ, դուք գիտեք, թե ինչպես կարելի է ազատվել սթրեսից, և չպետք է հապաղեք պահպանել ձեր հոգեկան առողջությունը: Սա սպրինտ չէ այլ  մարաթոն է:
  3. Դժբախտաբար, խարանի կամ վախի պատճառով առողջապահության մասնագետնրերի մի մասը կհանդիպեն մեկուսացմանը համայնքի և ընտանիքի կողմից: Սա կարող է խորացնել արդեն իսկ բարդ իրավիճակը: Հնարավորության դեպքում, ձեր սիրելիների հետ կապ պահպանեք, ներառյալ թվային տեխնոլոգիաների օգնությամբ: Դիմեք ձեր գործընկերներին, ձեր ղեկավարին կամ այլ վստահելի անձանց սոցիալական աջակցության համար. ձեր գործընկերները կարող են նմանատիպ փորձ ունենալ:
  4. Մտավոր, ճանաչողական և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձնանց հետ հաղորդակցվելու համար օգտագործեք հասանելի և  հասկանալի եղանակներ: Եթե թիմի առաջնորդ եք կամ բժշկական հաստատության ղեկավար` բացի գրավոր հրահանգներից հարկավոր է օգտագործել հաղորդակցման այլ մեթոդներ :
  5. Իմացեք, թե ինչպես աջակցել COVID-19-ով վարակված անձանց և ինչպես առկա ռեսուրսները հասանելի դարձնել նրանց: Սա հատկապես կարևոր է նրանց համար  ովքեր հոգեկան առողջություն և հոգեսոցիալական աջակցության կարիք ունեն: Հոգեկան առողջության խնդիրների հետ առնչվող խարանը կարող է խոչնդոտ հանդիսանալ ինչպես COVID-19-ի այնպես էլ հոգեկան առողջության խնդիրների դեպքում բժշկական օգնություն ստանալու համար: «mhGAP Humanitarian Intervention Guide» ուղեցույցը նախատեսված է ընդհանուր պրոֆիլի բժիշկների համար և ներառում է հոգեկան առողջության պահպանման ոլորտի առաջնայնությունները և լուծման ուղիները:

Թիմի առաջնորդներ կամ բուժհաստատությունների ղեկավարներ

  1. Պաշտպանելով անձնակազմին քրոնիկ սթրեսից և հոգեկան առողջության խաթարումից նպաստում ենք նրան, որ նրանք կարողանան ավելի լավ կատարել իրենց  պարտականությունները: Անպայման հիշեք, որ ստեղծված իրավիճակը չի վերանա մեկ գիշերվա ընթացքում և դուք պետք է կենտրոնանաք երկարաժամկետ մասնագիտական մոտեցումների վրա, այլ ոչ թե կրկնվող կարճաժամկետ ճգնաժամային հակազդումների:
  2. Բոլոր աշխատողներին ապահովեք որակյալ կապի միջոցներով և ճշգրիտ ու թարմացվող տեղեկատվությամբ: Ներգրավեք անձնակազմը խիստ սթրեսային և պակաս սթրեսային գործառույթներում ռոտացիոն սկզբունքով: Անփորձ մասնագետներին նույն հերթափոխի մեջ դրեք փորձառուների հետ:   Ընկերական  հարաբերությունները օգնում են վերահսկել սթրեսը և ամրապնդել անվտանգության ընթացակարգերը: Ապահովեք, որ մասնագետները զույգերով մտնեն բռնկման տարածք/համայնք: Նախաձեռնեք, խթանեք և վերահսկեք աշխատանքային ընդմիջումները: Ճկուն գրաֆիկ նախատեսեք այն աշխատողների համար, ովքեր սթրեսածին գործոնի ազդեցության տակ են կամ ում հարազատը սթրեսային իրավիճակում է: Համոզվեք, որ դուք տրամադրել եք ժամանակ, որպեսզի գործընկերները միմյանց սոցիալական աջակցություն ցուցաբերեն:
  3. Եթե դուք առողջապահական հաստատության ղեկավար եք կամ թիմի առաջնորդ, ապա համոզվեք, որ ձեր աշխատակիցները գիտեն որտեղ և ինչպես օգտվել հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ծառայություններից:  Ղեկավարներն ու թիմի առաջնորդները իրենց անձնակազմի պես բախվում են սթրեսներին և լրացուցիչ ճնշում են զգում իրենց դերի պատասխանատվության մակարդակի վրա: Կարևոր է, որ վերը նշված դրույթներն ու ռազմավարությունները կիրառվեն ինչպես աշխատողների, այնպես էլ ղեկավարների համար, և որ ղեկավարները կարող հանդիսանալ սթրեսը մեղմելու և ինքնակառավարման ռազմավարությունների օրինակ:
  4. Սովորեցրեք բուժքույրերին, շտապօգնության աշխատակիցներին, կամավորներին, դեպք հայտնաբերողներն, ուսուցիչներին, համայնքի   առաջնորդներին, կարանտինային պայմաններում աշխատողներին առաջին հոգեբանական աջակցություն ցուցաբերելը:
  5. Կառավարեք սուր հոգեկան խանգարումները և նյարդաբանական գանգատները (օրինակ՝ զառանցանք, փսիխոզ, տագնապ կամ ընկճվածություն) շտապ օգնության կամ ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցներում: Հնարավոր է, որ անհրաժեշտ լինի ներգրավվել համապատասխան վերապատրաստում և որակավորում ունեցող  անձնակազմ, իսկ երբ ժամանակը թույլ տա, պետք է բարձրացնել հիվանդանոցային ընդհանուր անձնակազմի կարողությունները հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ոլորտում:
  6. Ապահովել հիմնական հոգեներգործուն անհրաժեշտ դեղամիջոցների առկայությունը առողջապահության բոլոր մակարդակներում:  Հարկավոր է դեղորայքի անխափան հասանելիություն ապահովել այն մարդկանց համար, ովքեր երկարաժամկետ ապրում են  հոգեկան առողջության խնդիրներով կամ էպիլեպսիայով:

Երեխաների խնամքի ծառայություններ տրամադրողներ

  1. Օգնեք երեխաներին գտնել դրական եղանակներ՝ արտահայտելու այնպիսի զգացողություններ, ինչպիսիք են վախը և տխրությունը: Յուրաքանչյուր երեխա զգացմունքներ արտահայտելու իր ձևն ունի: Երբեմն ստեղծագործական գործունեությամբ զբաղվելը, ինչպիսիք են խաղալը և նկարելը, կարող են հեշտացնել այս գործընթացը: Երեխաները իրենց թեթևացած են զգում, եթե կարողանում են  հաղորդակցվել և արտահայտել իրենց զգացմունքները անվտանգ և աջակցող միջավայրում:
  2.  Երեխաներին պահեք ծնողների և ընտանիքի հետ, եթե երեխայի համար դա անվտանգ է և հնարավորինս խուսափեք առանձնացնել երեխաներին և նրանց խնամակալներին: Եթե երեխան պետք է առանձնացվի իր հիմնական խնամակալից, համոզվեք, որ նրանց տրամադրվում է համապատասխան այլընտրանքային խնամք, և որ սոցիալական աշխատողը կամ համարժեք գործառույթ իրականացնողը պարբերաբար վերահսկելու է երեխային: Բացի այդ, համոզվեք, որ մեկուսացման ժամանակահատվածում պահպանվում է կանոնավոր շփումը ծնողների և խնամողների հետ, ինչպես, օրինակ, սովորական հեռախոսազանգեր կամ տեսազանգեր օրական երկու անգամ կամ կիրառվում են տարիքին համապատասխան հաղորդակցման այլ միջոցներ (օր.՝ սոցիալական մեդիա՝ կախված երեխայի տարիքից):
  3. Պահպանեք առօրյա սովորությունները կամ ստեղծեք նորերը, մանավանդ երբ երեխաները պետք է մնան տանը: Երեխաներին տրամադրեք տարիքին համապատասխան հետաքրքիր զբաղմունքներ, դասընթացներ, ներառյալ նրանց ուսուցման գործընթացը: Հնարավորության դեպքում խրախուսեք երեխաներին շարունակել խաղալ և շփվել ուրիշների հետ, եթե նույնիսկ միայն ընտանիքի սահմաններում, հատկապես երբ խորհուրդ է տրվում  սահմանափակել սոցիալական շփումները:
  4. Սթրեսի և ճգնաժամի պայմաններում երեխաները հակված են ավելի մեծ հուզական կախվածություն ունենալու ծնողներից:  Քննարկեք COVID-19- ի շուրջ ստեղծված իրավիճակը ձեր երեխաների հետ՝ օգտագործելով ազնիվ և տարիքին համապատասխան մոտեցումներ: Եթե ձեր երեխաներն ունեն անհանգստություններ, դրանց համատեղ քննարկումը կարող է նվազեցնել երեխաների տագնապը: Երեխաները հետևելու են մեծահասակների պահվածքին և հույզերին` հասկանալու համար, թե ինչպես կառավարել իրենց հույզերը դժվար պահերին:

Տարեցներ, խնամակալներ և առողջական խնդիրներ ունեցող մարդիկ

  1. Ծերերը, հատկապես մեկուսացված և ճանաչողական խանգարումներ/թուլամտություն ունեցողները, կարող են ավելի բորբոքվել, զայրանալ և դյուրագրգիռ դառնալ համավարակի ժամանակ և կարանտինի մեջ գտնվելու ընթացքում: Հարկավոր է տարեցներին տրամադրել գործնական և հուզական աջակցություն ոչ ֆորմալ ցանցերի (ընտանիքների) և բուժաշխատողների միջոցով:
  2. Կիսվեք պարզ փաստերով, թե ինչ է կատարվում և տրամադրեք հստակ տեղեկություններ այն մասին, թե ինչպես կարելի է նվազեցնել վարակի վտանգը այնպիսի բառերով, որոնք ճանաչողական խանգարում ունեցող տարեց մարդիկ կարող են հասկանալ: Անհրաժեշտության դեպքում կրկնեք տեղեկատվությունը: Հրահանգները պետք է հաղորդվեն հստակ, հակիրճ, հարգալից և համբերատար եղանակով: Կարող է նաև օգտակար լինել, որ տեղեկատվությունը գրավոր կամ նկարներով ցուցադրվի: Ներգրավել նրանց ընտանիքներին և աջակցության այլ ցանցերին տեղեկատվություն տրամադրելու գործում և օգնեք նրանց կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել (օրինակ՝ ձեռքի լվացում և այլն):
  3.  Եթե ունեք զուգակցող քրոնիկ հիվանդություն, համոզվեք, որ հնարավորություն ունեք օգտվելու  այն դեղամիջոցներից, որոնցից միշտ ստացել եք: Անհրաժեշտության դեպքում ակտիվացրեք ձեր սոցիալական կապերը` ձեզ օգնություն տրամադրելու համար:
  4. Պատրաստ եղեք և նախապես իմացեք, թե որտեղ և ինչպես ստանալ գործնական օգնություն, անհրաժեշտության դեպքում, օրինակ, տաքսի կանչել, սննդի առաքում և դիմել բժշկական օգնություն: Համոզվեք, որ ունեք մշտական օգնտագործման ձեր դեղամիջոցների երկշաբաթյա պաշարը:
  5. Սովորեք տանը կատարել պարզ ամենօրյա ֆիզիկական վարժություններ, կարանտինում կամ մեկուսացման մեջ `շարժունակությունը պահպանելու և ձանձրույթը նվազեցնելու համար:
  6. Հնարավորինս պահպանեք ձեր առօրյա զբաղմունքները, կամ ստեղծեք նորերը նոր միջավայրում, ներառյալ կանոնավոր վարժություններ, տան մաքրությունը, ամենօրյա գործեր, երգելը, նկարելը կամ այլ գործողություններ: Պարբերաբար կապ պահպանեք սիրելիների հետ (օրինակ ՝ հեռախոսի կամ այլ միջոցով):

Մեկուսացման մեջ գտնվող անձինք

  1. Մնացեք կապի մեջ և պահպանեք ձեր սոցիալական կապերը: Նույնիսկ մեկուսացման պայաններում փորձեք որքան հնարավոր է պահպանել ձեր առօրյան կամ նոր առօրյա ստեղծեք: Եթե առողջապահական մարմինները խորհուրդ են տվել սահմանափակել ձեր սոցիալական շփումները՝ կանխելու համար համաճարակի տարածումը, կարող եք հաղորդակցվել էլեկտրոնային փոստով, սոցիալական ցանցերով, վիդեոկոնֆերանսի և հեռախոսի միջոցով:
  2. Սթրեսի ժամանակ ուշադրություն դարձրեք ձեր սեփական կարիքներին և զգացմունքներին: Զբաղվեք առողջ գործունեությամբ, որը ձեզ հաճելի է և որը ձեզ համար հանգստացնող է: Պարբերաբար վարժություններ կատարեք, պահպանեք  կանոնավոր քնի ռեժիմը և առողջ սնունդ օգտագործեք: Բոլոր երկրների հանրային առողջապահության մարմինները և փորձագետները աշխատում են այս բռնկման դեմ, որպեսզի վարակվածներին ցուցաբերվի լավագույն բժշկական օգնություն:
  3. Նոր բռնկումների մասին լուրերի գրեթե անընդմեջ հոսքը կարող է անհանգնստության և տագնապի պատճառ դառնալ: Օրվա ընթացքում հատուկ ժամերին հետևեք տեղեկատվության թարմացումներին առողջապահության մասնագետների և ԱՀԿ կայքի կողմից և խուսափեք այնպիսի լրահոսից, որը բարձրացնում է ձեր տագնապը:

ՀՀ ԱՆ կողմից ՇՄԶ 30 կրեդիտ է տրվել Հոգեկան առողջության բարելավման կրթական ծրագրի երեք դասընթացներին

ՀՀ ԱՆ կողմից ՇՄԶ 30 կրեդիտ է տրվել Հոգեկան առողջության բարելավման կրթական ծրագրիերեք դասընթացներին։

«Հետտրավմատիկ սթրեսային խանգարումները որպես բժշկական եվ սոցիալ-հոգեբանական հիմնախնդիր» (12 կրեդիտ)

«Աուտիզմը եվ զարգացման ընդհանուր խանգարումները հոգեբուժության և հոգեթերապիայի տեսանկյունից» (8 կրեդիտ)

«Սուիցիդները որպես բժշկական և սոցիալ-հոգեբանական խնդիր» (10 կրեդիտ)։

Կրեդիտները շնորհվելու են հոգեբույժներին, կլինիկական հոգեբաններին, հոգեթերապևտներին և նյարդաբաններին:

Հիշեցնում ենք, որ ՀՀԱ անդամների համար սահմանված է 30% զեղչ։

Մանրամասների համար զանգահարել ՀՀԱ վերապատրաստման հարցերի քարտուղար Լիլիթ Բաղդասարյանին հեռ. 091 708 741 կամ 094333941

Դասընթացի անցկացման վայրը` Խանջյան 35/18։

Ստորև ներկայացված է դասընթացների ժամանակային և թեմատիկ բաշխումը և դասախոսական կազմը

ՀՀ ԱՆ կողմից կրեդիտավորված դասընթացների

 ԾՐԱԳՐԵՐ 

ՀԵՏՏՐԱՎՄԱՏԻԿ ՍԹՐԵՍԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԲԺՇԿԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ (12կրեդիտ)

հոգեբույժների, հոգեթերապևտների, կլինիկական հոգեբանների, նյարդաբանների, համար նախատեսված վեցօրյա տեսական դասընթացի

Ծրագիր                                     

1-ին հանդիպում 08.04.2019,Ժամը 17:30-20:00 (18:30-19:00 ընդմիջում)

Հետսթրեսային խանգարումներ կլինիկական տիպերը և նրանց առանձնահատկությունները՝ սուր սթրեսային և ադապտատիվ խանգարումներ. - Սամվել Սուքիասյան

2-րդ հանդիպում 09.04.2019;  Ժամը 17:30-20:00 (18:30-19:00 ընդմիջում)

Հետսթրեսային խանգարումներ կլինիկական տիպերը և նրանց առանձնահատկությունները՝ հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ. - Սամվել Սուքիասյան

3-րդ հանդիպում 15.04.2019; Ժամը 17:30-20:00 (18:30-19:00 ընդմիջում)

Հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ` մոտեցումների էվոլյուցիան. - Սամվել Սուքիասյան

4-րդ հանդիպում  16.04.2019;  Ժամը 17:30-20:00 (18:30-19:00 ընդմիջում)

CAPS-ը (Clinical administrative PTSD Scale) որպես Հետտրավմատիկ Սթրեսային Խանգարման փսիխոմետրիկ գնահատման ՛՛ոսկե ստանդարտ՛՛- Մարգարիտա Թադևոսյան

5-րդ հանդիպում 22.04.2019; 28.10.2019Ժամը 17:30 -20:00 (18:30-19:00 ընդմիջում)

  • · Առաջին հոգեբանական օգնությունը ճգնաժամային իրավիճակներից հետո (17:30-18:30),Լիլիթ Կարապետյան
  • · Ապրումների հոգեբանություն` Ինչպես վերապրել ծանր սթրեսը (19:00-20:00) Լիլիթ Բաղդասարյան

6-րդ հանդիպում 23.04.2019;  Ժամը 17:30-20:00 (18:30-19:00 ընդմիջում)

Տոկունություն` սթրեսակայունության բարձրացման ուղիները - Արմեն Սողոյան

ԱՈՒՏԻԶՄԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԸ ՀՈԳԵԲՈՒԺՈՒԹՅԱՆ և ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ (8կրեդիտ)

հոգեբուժների, հոգեթերապևտների, կլինիկական հոգեբանների ևնյարդաբանների  համար տեսական դասընթացի 

Ծրագիր

Դասընթացի օրակարգ (ընդհանուր դասընթացի տևողությունը 8 ժամ) 

1-ինհանդիպում 13.04 2019   Ժամը 12:30-15:00 (13:30-14:00 ընդմիջում)

Աուտիզմ`զարգացման էվոլյուցիան: Ախտորոշման առանձնահատկությունները: Մարինա Արսենյան

2-րդհանդիպում 13.04.2019 Ժամը 15:00-17:30 (16:00-16:30 ընդմիջում):

Հետազոտման և բուժման առանձնահատկությունները աուտիզմի և զարգացման ընդհանուր խանգարումների դեպքում:  Իրավիճակային խնդիրների վերլուծություն: ՄարինաԱրսենյան

3-րդհանդիպում 14.04.2018 Ժամը 12:30-15:00 (13:30-14:00 ընդմիջում)

Աուտիզմի դեպքում կիրառվող ապացուցողական հիմք ունեցող թերապևտիկ ծրագրերի բնութագիրը. – Ալվինա Հայրապետյան

4-րդհանդիպում 14.04.2019,  Ժամը 15:00-17:30 (16:00-16:30 ընդմիջում):

Վարքի ֆունկցիոնալ գնահատում և միջամտություն աուտիզմի դեպքում: Նարինե Վարդանյան

ՍՈՒԻՑԻԴՆԵՐԸՈՐՊԵՍԲԺՇԿԱԿԱՆևՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆԽՆԴԻՐ (10 կրեդիտ)

հոգեբույժների, հոգեթերապևտների, կլինիկական հոգեբանների, նյարդաբանների համար նախատեսված տեսական դասընթացի

Ծրագիր 

1-ինհանդիպում. 29.04.2019, ժամը 17:30-20:00 (18:30-19:00 ընդմիջում)

Սուիցիդալոգիայի հիմնական հասկացությունները, սուիցիդը և անձի հոգեվիճակները - ԿամոՎարդանյան

2-րդհանդիպում. 30.04.2019, ժամը 17:30-20:00 (18:30-19:00 ընդմիջում)

Սուիցիդների ուսումնասիրման մեթոդաբանությունը - ԿամոՎարդանյան

3-րդհանդիպում 06.05.2019, ժամը 17:30-20:00 (18:30-19:00 ընդմիջում)

Սուիցիդի հիմնախնդիրը հոգեբուժական և ընդհանուր բժշկական պրակտիկայում - ՍամվելՍուքիասյան

4-րդհանդիպում 07.05.2019,  ժամը 17:30-20:00 (18:30-19:00 ընդմիջում)

Մեդիաների հոգեբանական ներգործության կանխարգելման ուղիները անձի սուիցիդալ վարքի դրսևորման գործընթացում - ԱրմենուհիՄանուկյան

5-րդհանդիպում 13.05.2019, ժամը 17:30-18:50
Հոգեբանական առաջին օգնությունը սուիցիդալ վարքի դեպքում ԼիլիթԿարապետյան 

6-րդհանդիպում` 14.05.2019 ժամը 17:30-18:50

Սուիցիդների կանխարգելման միջոցները ԼիլիթԲաղդասարյան, հավասար խորհրդատու

 

Դասընթացները վարելու են`

«Հետտրավմատիկ սթրեսային խանգարումները որպես բժշկական եվ սոցիալ-հոգեբանական հիմնախնդիր»`

  1. 1.      Արմեն Սողոյան` բ.գ.թ.,   Համաշխարհայինհոգեբուժականասոցիացիայիպատվավորանդամ, Հոգեսոցիալականկարգավորմանկենտրոնիգիտականղեկավար, Հայկականհոգեբուժականասոցիացիայինախագահ, Համաշխարհայինհոգեբուժականասոցիացիայիֆինանսներիքարտուղար, Հոգեկանառողջությանհայկականհանդեսիգլխավոր խմբագիր
  2. Սամվել Սուքիասյան բ.գ.դ.պրոֆեսոր «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի  «Սթրես» հոգեկան առողջության վերականգնման բաժանմունքի ղեկավար
  3. Լիլիթ Բաղդասարյան հ.գ.թ.ՀՊՄՀ-ի հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ, “Ամբրա” հոգեկան բարեկեցության կենտրոն ՀԿ-ի նախագահ, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի վարչության անդամ:  
  4. Մարգարիտա Թադևոսյան ՛բ.գ.թ. «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի  «Սթրես» հոգեկան առողջության վերականգնման բաժանմունքի հոգեբույժ, Հայկական բժշկական ինստիտուտի և Երևանի Պետական Բժշկական Համալսարանի դոցենտ
  5. Լիլիթ Կարապետյան հոգեբան, ՀՊՄՀ-ի հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս,:

Աուտիզմը եվ զարգացման ընդհանուր խանգարումները հոգեբուժության և հոգեթերապիայի տեսանկյունից»

  1. 1.     Մարինե Արսենյան  “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” Բժշկական կենտրոնի մանկական հոգեբոյժ , “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” պետական բժշկական քոլեջի դասախոս

 

  1. 2.      Նարինե Վարդանյան “Իմ ուղին” ուսումնավերականգնողական կենտրոնի տնորեն

 

 

  1. 3.     Ալվինա Հայրապետյան  ՀՊՄՀ-ի հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի “Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դասախոս, Աուտիզմ ազգային հիմնադրամի “Իմ ուղին” ուսումնավերականգնողական կենտրոնի հոգեբան-արտթերապիստ

 

«Սուիցիդներըորպեսբժշկականևսոցիալ-հոգեբանականխնդիր»

  1. 1.      Կամո ՎարդանյանՀոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի հոգեբանական գիտությունների միջազգային ակադեմիայի թղթակից անդամ, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի խորհրդի անդամ, Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Գիտահետազոտական կենտրոնի տնօրեն

 

  1. ՍամվելՍուքիասյան բժշկական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի  «Սթրես» հոգեկան առողջության վերականգնման բաժանմունքի ղեկավար
  2. Արմենուհի Մանուկյան , ՀՊՄՀ-ի Մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի դոցենտ, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության փիլիսոփայական գիտությունների դոկտոր (PhD)
  3. ԼիլիթԲաղդասարյան հոգեբանական գիտությունների թեկնածու, ՀՊՄՀ-ի հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ, “Ամբրա” հոգեկան բարեկեցության կենտրոն ՀԿ-ի նախագահ, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի վարչության անդամ:
  4. Լիլիթ Կարապետյան հոգեբան, ՀՊՄՀ-ի հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս:

 

Մանրամասների համար զանգահարել Ռեքավերի Քոլեջի ղեկավար Լիլիթ Բաղդասարյանին հեռ. 091 708 741 կամ 094333941

Դասընթացի անցկացման վայրը` Խանջյան 35/18 «Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն»

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ 2019թ. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հաստատվել է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի 2019 թվականի ծրագիրը: Ծրագրի ամբողջական տեքստը կարող եք կարդալ այստեղ

ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ

2019թ. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

  • Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության ոլորտի բարեփոխումներին և սերտ համագործակցություն պետական գերատեսչությունների հետ
  • Աշխատանք ԶԼՄ ների հետ՝ անհրաժեշտ հասարակական գիտակցության ձևավորման նպատակով
  • Մասնագետների և պացիենտների շահերի պաշտպանություն, հոգեբույժի մասնագիտական էթիկայի կոդեքսի գործարկում
  • Երիտասարդ մասնագետներին աջակցության ծրագրեր
  • Գիտական ծրագրերի իրականացում
  • Հոգեկան առողջության հայկական հանդեսի հրատարակման շարունակում և զարգացում
  • ՀՀ ԱՆ կողմից կրեդիտավորված թրեյինգների, սեմինարների, գիտաժողովների կազմակերպում
  • Համագործակցության սերտացում հոգեբանների, նյարդաբանների, սոցաշխատողների և հոգեկան առողջության հետ առնչվող այլ մասնագետների և մասնագիտական կազմակերպությունների հետ
  • Համագործակցության սերտացում Համաշխարհային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ
  • Արդյունավետ աշխատանքների կազմակերպում դեղագործական ընկերությունների հետ
  • Մանկական հոգեբուժության զարգացում
  • Հոգեկան առողջության մասնավոր ծառայությունների, այդ թվում մասնավոր հոգեբուժության զարգացում
  • Հոգեկան առողջության մարզային ծառայությունների զարգացում
  • Դատահոգեբուժական փորձաքննությունների ոլորտի բարելավում
  • Աջակցություն զինվորական հոգեբուժության բարելավման գործընթացին
  • Թմրաբանական ծառայություն բարելավում
  • Հոգեկան առողջությունը ազատազրկման վայրերում
  • Ստիգմայի դեմ պայքար
  • Սուիցիդների կանխարգելման հարցեր
  • 2020թ․ վերջում կամ 2021թ․ Համաշխարհայի հոգեբուժական ասոցիացիայի գիտաժողով Երևանում
 
 
 
 
 
 
 

«Հոգեբանի մասնակցությամբ դատահոգեբանական և զուգակցված փորձաքննության զարգացման արդի հարցերն ու հեռանկարները» թեմայով միջազգային գիտագործնական գիտաժողով

2018 թ․ սեպտեմբերի 20-21 Երևանի Մխիթար Հերացու անվ․ պետական բժշկական համալսարանում (Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան), համալսարանի 100-ամյակի նախաշեմին, տեղի ունեցավ միջազգային գիտապրակտիկ գիտաժողով, նվիրված բժշկական հոգեբանության ամբիոնի 10 ամյակին։

Հռչակագիր

 Ներածական խոսքով գիտաժողովի մասնակիցներին դիմեց  Երևանի Մխիթար Հերացու անվ․ պետական բժշկական համալսարանի ռեկտոր՝ բ․գ․դ․, պրոֆեսոր Արմեն Աբգարի Մուրադյանը, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի վարիչ, ի․գ․դ․, պրոֆեսոր, ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ Արթուր Սիրեկանի Ղամբարյանը։ Գիտաժողովի աշխատանքներին մասնակցություն ունեցան ավելի քան 270 հոգեբաններ, հոգեֆիզիոլոգներ, լեզվաբաններ և պրակտիկ իրավաբաններ Հայաստանից, Բելոռուսից, Իսրայելից, Ռուսաստանից, ԱՄՆ, Ուկրաինայից, Շվեյցարիայից, Էստոնիայից, ներառյալ  10 և ավելի  կազմակերպություններ Հայաստանից՝ Երևանի Մխիթար Հերացու անվ․ պետական բժշկական համալսարան, ՀՀ պետական կառավարման ակադեմիա, Խ․Աբովյանի անվ․ հայկական պետական մանկավարժական համալսարան, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի միջազգային գիտակրթական կենտրոն, ՀՀ հոգեբուժական փորձաքննության ամբուլատոր և ստացիոնար կենտրոններ, ՀՀ փորձագիտական կենտրոն և այլն։

Գիտաժողովի շրջանակներում անց են կացվել պլենար նիստ, սեկցիոն նիստեր, Մ․Ս․Բայեվի «Դեմքի արտահայտության շարժընթացիկ փոփոխությունների օբյեկտիվ վերլուծություն FACIAL ACTION CODING SYSTEM կիրառմամբ» վարպետաց դասը և Կլոր սեղան՝ նվիրված դատահոգեբանական փորձաքննության զարգացման հարցերին։

Գիտաժողովի ծրագիրը հնարավորություն ընձեռեց բոլոր նրանց, ում գործունեությունն, այսպես թե այնպես, կապված է  դատական փորձաքննությունների ընթացքում հոգեբանական և կիրառական հոգեֆիզիոլոգիայի մեթոդների օգտագործման հետ, ծանոթանալու հոգեբանի մասնակցությամբ դատական փորձաքննության զարգացման նոր միտումներին։ Առաջնայինների թվում էին գիտապրակտիկ համագործակցության հարցերը հայ դատական փորձագետ-հոգեբանների և այլ երկրների  փորձագետ-հոգեբանների միջև։

Զեկույցներով ելույթ ունեցան Ա․Ն․Ալյոխինան, Խ․Վ․Գասպարյանը, Ա․Ն․Գուսևան, Գ․Հ․Ղազարյանը, Յա․Վ․Կոմիսարովան, Ե․Վ․Լեոնովան, Վ․Վ․Սուլիցկին, Ե․Ն․Խոլոպովան, Վ․Ա․Շապովալովան և այլոք։

Քննարկվեցին ԴՀՓ արդյունքների առարկայացման, ԴՀՓ գործիքակազմի միասնականացման, դատական փորձագետ-հոգեբանի մասնագիտական կրթական պատրաստվածության և իրազեկության  հանդեպ պահանջների ստանդարտացման (միօրինականացման) հարցերը, ինչպես նաև ընտանեկան բռնության խնդիրները՝ քրեորեն պատժելի արարքներով հանդերձ։ Գիտաժողովի մասնակիցները միահամուռ կերպով համամիտ էին ամեն տեսակի բռնությունների արդարացման անթույլատրելիության հետ կապված կարծիքերում՝ ներառելով հոգեբանական մոտիվներով անդամախեղումը։ Բացատրելով շեղված վարքի պատճառները՝ հոգեբանները պետք է կողմնորոշեն պաշտոնատար անձանց և քաղաքացիներին դեպի «կենցաղային» մոտիվների հանդեպ պատժի մեղմացման անթույլատրելիությունը (օրինակ, հարբած վիճակում տան անդամներին մարմնական վնասվածքներ հասցնելը, ամուսնուն՝ նկատի առնելով «դավաճանությունը» և այլն)։ Վարքի ագրեսիվ քրեական մոտիվացիան գործոն է, որը հանգեցնում է անձի հոգեբանական վարքի որոշակի գնահատմանը իրավական նշանակություն ունեցող իրավիճակում։

Գիտաժողովի ընթացքում նշանակալի ուշադրության արժանացավ քրեական գործընթացի մասնակիցների հաղորդակցական վարքի դատական փորձաքննության զարգացման արդի վիճակի և հեռանկարների քննարկումը, ինչպես նաև օպերատիվ և հետախուզական գործողությունների տեսանյութերի հիման վրա հոգեբանական հատկանիշների ցուցմունքների հավաստիության  բացահայտումը։ Գիտաժողովի մասնակիցներն անթույլատրելի են համարում գիտական բանավեճի ընթացքում վարչական միջոցների կիրառումը և ոչ նշանակալի փաստարկների առաջադրումը՝ կողմերից մեկի դիրքերը պաշտպանելու համար՝ «տեղեկատվական նամակների» հղումով։ Այն հիշեցնում է գիտության պատմության խորհրդային շրջանում տարվող պայքարը նոր ուղղությունների հետ։

Միևնույն ժամանակ գիտաժողովի մասնակիցներն ուշադրություն դարձրեցին այն փաստի վրա, որ փորձագիտական հետազոտությունների անցկացման տեխնոլոգիաների կատարելագործման ներքո հաճախ առաջարկվում են կիրառել հավաստիության և գիտական հիմնավորվածության չափանիշներին չհամապատասխանող հեղինակային մեթոդներ և մեթոդիկաներ։ Օրինակ կարող է ծառայել, այսպես կոչված, «իդեալական հետքային տեղեկատվության փորձաքննությունը» (գաղափարի հեղինակ Ի․Ա․Մակարենկո, Ռուսաստան), «փոխադարձ բացառման մեթոդը» (գաղափարի հեղինակ Ա․Վ․Լոսև, Ա․Ա․Ֆոն Միլլեր, Ռուսաստան) և այլն։

Նշելով, որ իրենց մեթոդն անցել է գիտական փորձարկումներ, որոշ հեղինակներ շփոթում են հասկացությունները, ինքնակամ կերպով օգտագործում են գիտական տերմիններ, առանց փաստարկների և հիմնավորումների բանաքաղում են մեջբերումներ տարբեր աղբյուրներից, չեն ներկայացնում իբրև իրենց կողմից մշակված մեթոդի որակի ստուգման տվյալներ ընտրանքի քանակի, որակի, անցկացման փուլի և ներկայացուցչության մասին, չեն ներկայացնում հետազոտության արդյունքները և չեն գնահատում՝ համեմատելով մյուս հայտնի մեթոդների հետ, որոնք հաջողությամբ կիրառվում են հոգեբանի մասնակցությամբ դատահոգեբանական և զուգակցված փորձաքննության մեջ։ Հանդիպում են նաև այնպիսիք, որոնք նշում են իբրև իրենց շնորհած, սակայն իրականում բացակայող, պետական գիտական աստիճանների և կոչումների մասին։

Ակնհայտ է, որ հրատարակումները կամ արտոնագրերի առկայությունը դեռևս չեն վկայում որևէ մեթոդի գիտական հիմնավորվածության մասին, ինչպես նաև վերջինիս արդյունավետության և կիրառման հնարավորության բավարար ապացույց չեն հանդիսանում դատական փորձագետների աշխատանքում։

Ընդհանուր առմամբ, գիտաժողովի աշխատանքի արդյունքներն ամփոփելով, մասնակիցներն արձանագրում են ելույթների խորության, գիտական հիմնավորվածության և գործնական նշանակության մասին փաստը։

Ներկայումս դիտվում է հոգեբանական գիտելիքների կիրառման պրակտիկ գործունեության ընդլայնում օպերատիվ-հետախուզական գործունեության, քրեական դատավարության, ինչպես նաև անձնակազմի ընտրության մեջ, այդ թվում նաև տնտեսության ոչ պետական սեկտորում։

Հոգեբան-փորձագետների և հոգեֆիզիոլոգների կողմից անցկացվող հետազոտությունների արդյունքների առարկայացման նպատակներով, անհրաժեշտ է ընդլայնել գիտակիրառական հետազոտությունները հետևյալ առաջնային ուղղություններով․

● քրեական դատավարության մասնակիցների հաղորդակցական վարք

● պրոֆայլինգ սոցիալական ցանցերում

● զուգակցված դատական փորձաքննություն հոգեբանի մասնակցությամբ

● հոգեբան-փորձագետի ծրագրաապարատային գործիքակազմ

● դատահոգեբանական փորձաքննության մետակոգնիցիա

● դատական փորձաքննության մեջ ձեռագրի հոգեբանական հետազոտություն

 ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՈՐՈՇԵՑԻՆ․

1․ Գիտաժողովի հիմնական նպատակները համարել նվաճած։

2․ Երախտագիտություն հայտնել կազմակերպչական և գիտական կոմիտեներին։

3․ Գիտաժողովի կազմակերպչական և գիտական կոմիտեներին հանձնարարել տեղեկացնել մասնակից-երկրների հետաքրքրված գերատեսչություններին և անձանց գիտաժողովի արդյունքների մասին։

4․ Շարունակել Հայաստանի Հանրապետության և մյուս երկրների փորձագետների, մասնագետների միջև հոգեբանի մասնակցությամբ դատահոգեբանական և զուգակցված փորձաքննության տեսության և պրակտիկայի արդի հարցերով տեղեկատվական փոխներգործության զարգացման աշխատանքները։

5․ Դիմել Երևանի Մխիթար Հերացու անվ, պետական բժշկական համալսարանի ղեկավարությանը (Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան) գիտաժողովին շնորհելու կանոնավոր միջազգային գիտապրակտիկ ֆորումի կարգավիճակ (երկու տարին մեկ անգամ անցկացնելու պարբերականությամբ)։ Առաջարկել «Սևանի փորձագիտական ֆորում» անվանումը, որպես հնարավոր անվանումներից մեկը։

6․ Հրատարակել գիտաժողովի բանաձևը «Հոգեկան առողջության հայկական հանդեսում» և ռուսաստանյան «Փորձագետ-քրեագետ» ֆեդերալ գիտապրակտիկ հանդեսում։

Սեմինար լրագրողների համար «Հոգեբուժական ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում

Ս.թ. ապրիլի 17-ին ժամը 12-14-ը «Սեդա Ղազարյան Հիշատակի» հիմնադրամի գրասենյակում տեղի ունեցավ Հայակական հոգեբուժական ասոցիացիայի կողմից կազմակերպված «Հոգեբուժական ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով սեմինար առող­ջա­պա­հու­թյան և մասնավորապես հոգեկան առողջության խնդիրները լուսաբանող լրագրողների համար: Սեմինարի ընթացքում ներկայացվեցին Հոգեբուժական ծառայության ներկա իրավիճակը /Արմեն Սողոյան/, Հոգեկան առողջության ոլորտի օրենսդրություն /Մարիետտա Խուրշուդյան/ և Արտակարգ իրավիճակներ և ԶԼՄ-ներ /Խաչատուր Գասպարյան/:

կարդալ ավելին»

ՀՈԳԵՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Ղեկավար

Տիգրան Հովհաննիսյան, տնօրեն

Արմեն Ֆրունզիկի Սողոյան, գիտական ղեկավար

Հասցե, հեռախոս

Հայաստան, 0010, Երևան, Նալբանդյան 47/16

(Կենտրոն վարչ. շրջան Երևանում)

Հեռ+374 -10- 544077,+374 -99-544-477,

Կայք

www.cpsr.info

WPA Thematic Congress on Dementia