Հայերեն | Русский | English

ՀՀԱ Գործունեություն

Հոգեկան առողջության խնդիր ունեցողների ընտանիքների և խնամողների համար սեմինար Լիոնի Վինաթիե կլինիկայի BREF ծրագրի շրջանակներում

Հոգեկան առողջության խնդիր ունեցողների ընտանիքների և խնամողների համար սեմինար Լիոնի Վինաթիե կլինիկայի BREF ծրագրի շրջանակներում
Սեպտեմբերի 26-ին ժ. 16.00-18.00-ին «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնում Intra Mental Health Center (Սևքարեցի Սաքոյի 25Ա) տեղի կունենա սեմինար BREF ծրագրի շրջանակներում ուղղված հոգեկան առողջության խնդիր ունեցողների ընտանիքների և խնամողների հոգսի թեթևացմանը:
Սեմինարը կազմակերպվում է Լիոնի Վինաթիե կլինիկայի և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի համագործակցության շրաջանակներում:
Սեմինարը կվարի Վինաթիե կլինիկայի ներկայացուցիչ, հոգեբույժ Ռոման Ռեյը:
Կմասնակցեն և հարցերին կպատասխանեն նաև Վինաթիե կլինիկայի արտաքին կապերի պատասխանատու Սիլվիա Թոփուզխանյանը և բուժակ Անտուան Պուանեն:
Մասնակցությունն անվճար է:
Նախօրոք անհրաժեշտ է գրանցել, մինչև սեպտեմբերի 20-ը ՀՀԱ ֆեյսբուքյան էջին ուղարկելով անուն, ազգանուն, մասնագիտություն, աշխատանքի վայր, էլ փոստ:

ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈԳԵԲՈւԺԱԿԱՆ ԱՍՈՈՑԻԱՑԻԱՆ ՄԱՍՆԿԱՆՑՈւՄ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀՈԳԵԲՈւԺԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԹԵՄԱՏԻԿ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ԹԲԻԼԻՍԻՈւՄ (ՎՐԱՍՏԱՆ) 2022 թ. հոկտեմբերի 14-16)

Հոկտեմբերի 14-16-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթանում է Հոգեբուժական համաշխարհային կազմակերպության «Հոգեկան խանգարումների բուժումն ու կառավարումը հետհամաճարակային դարաշրջանում» խորագրով թեմատիկ կոնգրեսը, որին մասնակցում են Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Ա.Սողոյանը, խորհրդի անդամներ՝ պրոֆեսոր Ս.Սուքիասյանը, Լ.Բաղդասարյանը, Խ.Գասպարյանը, Կ.Թաթարյանը, Մ.Խուրշուդյանը, Վ.Բաբայանը, Գ.Ղազարյանը: Զեկույցներով հանդես են եկել Ա.Սողոյանը, Խ.Գասպարյանը և Մ.Խուրշուրդյանը:

Ուշադրություն՝ հոգեբույժ, պրոֆեսոր Ս. Մաթևոսյանի դասախոսությունները Երևանում

Հարգելի մասնագետներ, աննախադեպ հնարավորություն է մասնակցելու մեր հայրենակցի, բժշկական գիտությունների դոկտոր, հոգեբույժ, Մոսկվայի քաղաքային Փսիխոէնդոկրինոլոգիական Կենտրոնի ղեկավար, ակադեմիկոս Մայմոնիդի անվան ՌՊՀ-ի կլինիկական հոգեբանության և փիլիսոփայության ամբիոնի պրոֆեսոր Ստեփան Նարբեի Մաթևոսյանի դասախոսություններին։

Նախատեսված է երկու դասախոսություն՝

  1.  Խուճապային խանգարում (կլինիկական և թերապևտիկ ասպեկտները)

    Հոկտեմբերի 5-ին, ժամը 18:00-20:0

       2.    Բիպոլյար աֆեկտիվ և սահմանային անձնային խանգարում (դիֆերենցիալ դիագնոստիկայի, կոմորբիդության և թերապիայի հարցերը)

  Հոկտեմբերի 6-ին, ժամը 18:00-20:00

Դասախոսությունները  կրեդիտավորվել են Առողջապահության նախարարության կողմից հետևյալ թիրախային լսարանի համար՝  հոգեբույժներ, հոգեթերապևտներ, նյարդաբաններ, թմրաբանների, կլինիկական հոգեբաններ։

Դասախոսությունների արժեքը՝ յուրաքանչյուրը 10000 դրամ, երկու դասախոսություններին գրանցվելու դեպքում ընդհանուր՝ 15000 դրամ։

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի անդամների և ուսանողների համար մուտքն անվճար է։

Դասընթացները կկայանան Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում։ Նախապես գրանցվեք՝ զանգահարելով 099544477 հեռախոսահամարով։ 

Գիտաժողով Դիլիջանում

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու                 

Հայկական Հոգեբուժական Ասոցիացիայի և «Ացինո Ֆարմա» դեղագործական ընկերության կողմից կազմակերպված կոնֆերանսին։

 

Կոնֆերանսը կկայանա՝ 31.07.21

Անցկացման վայրը` ք Դիլիջան, «Դիլիջազ» հյուրանոցային համալիր

Մեկնում՝ 09:00-ին Հաղթանակի զբոսայգու («Մոնումենտ») գլխավոր մուտքից

ՎԵԲԻՆԱՐ․ ՍԹՐԵՍԸ ՀՂԻ ԿԱՆԱՆՑ ԵՎ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ՄՈՏ․ ԵՐԵԽԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐ։

Հունիսի 30-ին, ժամը 20։30 տեղի կունենա ՍԹՐԵՍԸ ՀՂԻ ԿԱՆԱՆՑ ԵՎ  ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ՄՈՏ․ ԵՐԵԽԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐ խորագրով վեբինար։ 

Կարդում է պրոֆեսոր Վերոնիկ Դելվենը։

  • Ինչպե՞ս է ազդում սթրեսը երեխայի զարգացող ուղեղի վրա ներարգանդային շրջանում և կյանքի առաջին 3 տարիների ընթացքում։
  • Ինչպե՞ս գնահատելնորածնի վիճակը թունավոր սթրեսի ախտորոշման նպատակով։
  • Ինչպե՞ս օգնել հղիներին և երեխաներին սթրեսի հաղթահարման գործում։
  • Ինչպիսի՞ երկարաժամկետ հետևանքներ ունի սթրեսը։

Վեբինարին կարող եք միանալ այս հղումով․

Topic: Armenian Psychiatric Association's Zoom Meeting

Time: Jun 30, 2021 08:30 PM Asia/Yerevan

Join Zoom Meeting

https://us02web.zoom.us/j/2775439349...

Meeting ID: 277 543 9349

Passcode: TH4GBM

Join our Cloud HD Video Meeting

us02web.zoom.us

 

«Հետտրավմային սթրեսային խանգարումներ և EMDR»

«Հետտրավմային սթրեսային խանգարումներ և EMDR»

Այս խորագրով վեբինարը կանցկացնի հոգեբույժ Լիոնից Էմանուել Կոնտամինը։

Վեբինարին միանում ենք հունիսի 2-ին, ժամը 20։30- 22։30 հետևյալ հղումով՝

 

Topic: Armenian Psychiatric Association's Zoom Meeting Time: Jun 2, 2021 08:30 PM Asia/Yerevan Join Zoom Meeting https://us02web.zoom.us/j/2775439349?pwd=ZUI1cGhkL2lTenYvelR0VmFEK1dMUT09 Meeting ID: 277 543 9349 Passcode: TH4GBM

 

Join our Cloud HD Video Meeting

us02web.zoom.us

Վեբինարի մասին

 

Բժիշկ Էմանուել Կոնտամինը EMDR-Europe սուպերվիզոր է և հոգետրավմայի մասնագետ։ Նա մի քանի գրքերի հեղինակ է՝ «Բուժվել անցյալից EMDR-ի միջոցով․ ինքնախնամքի գործիքներ» (Odile Jacob, 2017), «Վերակառուցման 5 շրջանակները՝ հոգ տանել սեփական անձի, այլ անձանց եւ մոլորակի մասին․ ամեն ինչ փոխկապակցված է։» (Larousse,2021)

 

Հետտրավմային սթրեսային խանգարումները մեծ ազդեցություն ունեն մարդու ֆիզիկական, մտավոր ու սոցիալական առողջության վրա։ Եթե որոշ հոգեկան վերքեր կարող են ինքնաբերաբար բուժվել, ապա որոշները կարող են դառնալ քրոնիկ և հանգեցնել հոգեկան առողջության այլ խնդիրների առաջացման․ կախվածություն, տագնապային խանգարումներ, դեպրեսիա, անձի խանգարումներ։ Դեղորայքային բուժումը երբեմն ցանկալի արդյունք չի տալիս, մինչդեռ EMDR բուժումը ապացուցել է իր արդյունավետությունը և ճանաչված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։ 

EMDR կամ  «Eye Movement Desensitization and Reprocessing » նշանակում է «Անզգայացում (չափազանց ուժեղ հույզերի) և վերամշակում ( բացասական մտքերի) աչքերի շարժումների միջոցով»։

Վեբինարի ընթացքում Էմանուել Կոնտամինը կնկարագրի թե որ դեպքերում է նշանակվում EMDR, այդ տեխնիկայի հակացուցումները և կկիսվի  EMDR անցկացման մի քանի տեխնիկական հնարքներով։ Կքննարկենք «տեղեկության ադապտատիվ վերամշակման»  մոդելը, որը թույլ է տալիս նորովի վերանայել հետտրավմային սթրեսային խանգարման հոգեպաթոլոգիան և բուժման մեխանիզմները։ 

2021թ. Ապրիլի 22-ին կայացավ պրոֆեսոր Հակոբ Ակիսկալի մեծարման վիրտուալ երեկոն:

2021թ. Ապրիլի 22-ին կայացավ պրոֆեսոր Հակոբ Ակիսկալի մեծարման վիրտուալ երեկոն:

Ողջույնի խոսքերերով հանդես եկան ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Աֆզալ Ջավեդը, Հայկական բժշկական միջազգային կոմիտեի նախագահ Վիգեն Սեփիլյանը և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյան:

Մեծանուն գիտնականի անցած ուղին, հասարակական գործունեությունը համաշխարհային հոգեկան առողջության պահպանման գործում ունեցած ավանդը և հայկական մասնագիտական շրջանակների հետ համագործացությունը ներկայացրեցին Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախկին ռեկտոր, Հակոբ Ակիսկալի ուսանողական ընկեր Հարություն Արմենյանը (ԱՄՆ), բարեկամ և գործընկեր Էլիե Քարամը (Լիբանան), Փսիխոթերապիայի միջազգային ֆեդերացիայի նախագահ Դրիսս Մուսավին (Մարոկկո) և 1988-2017թթ. ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը (ՀՀ): Բոլոր զեկույց ունեցողները գնահատում էին նաև Հակոբ Ակիսկալի կնոջ Քնարիկ Ակիսկալի դերը անվանի գիտնականի հաջողությունների և ստեղծագործական ձեռքբերումների գործում:

Ելույթներով հանդես եկան և հուշեր ներկայացրեցին 1991-97թթ. ՀՀ առողջապահության նախարար Արա Բաբլոյանը, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի (ՀամՀԱ) նախագահ (2005-2008) Խուան Մեզիչը (ԱՄՆ), ՀամՀԱ խորհրդի անդամ Կոստաս Ֆունտուլակիսը (Հունաստան) ՀամՀԱ Խորհրդի նախկին անդամ Սոլոմոն Ռոտեմանը (Հարավաֆրկյան Հանրապետություն), ՀՀ ԱՆ ԱԱԻ հոգեբուժության ամբիոնի վարիչ Արթուր Մկրտչյանը, ով ներկայացրեց նաև, որ ԱԱԻ-ն սահմանում է Պրոֆեսոր Հակոբ Ակիսկալի անվան հետդիպլոմային կրթության կրթաթոշակ, ՀամՀԱ գործադիր վարչության անդամ (2008-2014) Թարեք Օկաշան (Եգիպտոս)

ՀամՀԱ նախագահ (1996-1999) Նորման Սարտորիուսը (Շվեյցարիա): Ներկայացվեցին ՀամՀԱ (2002-2005) նախագահ Ահմեդ Օկաշայի ուղերձը և Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի գործադիր տնօրեն Սոլ Լևինի ողջույնը:

Երեկոն վարող ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, ՀՀԱ պատասխանատու քարտուղար Խաչատուր Գասպարյանը ամփոփիչ խոսքը ավարտեց

Վահան Թեքեյանի անմահ խոսքերով՝

«Հիշատակովդ այս գիշեր կզգամ անչափ զիս հարուստ,

Կմտածեմ զայն բաժնել երկրի բոլոր խեղճերուն:»

 

Երեկոյի կազմակերպիչներ.

ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ

Հայկական բժշկական միջազգային կոմիտե

Հայկական Հոգեբուժական ասոցիացիա

 

2021թ. Ապրիլի 22-ին կայացավ պրոֆեսոր Հակոբ Ակիսկալի մեծարման վիրտուալ երեկոն:

2021թ. Ապրիլի 22-ին կայացավ պրոֆեսոր Հակոբ Ակիսկալի մեծարման վիրտուալ երեկոն:

Ողջույնի խոսքերերով հանդես եկան ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Աֆզալ Ջավեդը, Հայկական բժշկական միջազգային կոմիտեի նախագահ Վիգեն Սեփիլյանը և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյան:

Մեծանուն գիտնականի անցած ուղին, հասարակական գործունեությունը համաշխարհային հոգեկան առողջության պահպանման գործում ունեցած ավանդը և հայկական մասնագիտական շրջանակների հետ համագործացությունը ներկայացրեցին Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախկին ռեկտոր, Հակոբ Ակիսկալի ուսանողական ընկեր Հարություն Արմենյանը (ԱՄՆ), բարեկամ և գործընկեր Էլիե Քարամը (Լիբանան), Փսիխոթերապիայի միջազգային ֆեդերացիայի նախագահ Դրիսս Մուսավին (Մարոկկո) և 1988-2017թթ. ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը (ՀՀ): Բոլոր զեկույց ունեցողները գնահատում էին նաև Հակոբ Ակիսկալի կնոջ Քնարիկ Ակիսկալի դերը անվանի գիտնականի հաջողությունների և ստեղծագործական ձեռքբերումների գործում:

Ելույթներով հանդես եկան և հուշեր ներկայացրեցին 1991-97թթ. ՀՀ առողջապահության նախարար Արա Բաբլոյանը, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի (ՀամՀԱ) նախագահ (2005-2008) Խուան Մեզիչը (ԱՄՆ), ՀամՀԱ խորհրդի անդամ Կոստաս Ֆունտուլակիսը (Հունաստան) ՀամՀԱ Խորհրդի նախկին անդամ Սոլոմոն Ռոտեմանը (Հարավաֆրկյան Հանրապետություն), ՀՀ ԱՆ ԱԱԻ հոգեբուժության ամբիոնի վարիչ Արթուր Մկրտչյանը, ով ներկայացրեց նաև, որ ԱԱԻ-ն սահմանում է Պրոֆեսոր Հակոբ Ակիսկալի անվան հետդիպլոմային կրթության կրթաթոշակ, ՀամՀԱ գործադիր վարչության անդամ (2008-2014) Թարեք Օկաշան (Եգիպտոս)

ՀամՀԱ նախագահ (1996-1999) Նորման Սարտորիուսը (Շվեյցարիա): Ներկայացվեցին ՀամՀԱ (2002-2005) նախագահ Ահմեդ Օկաշայի ուղերձը և Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի գործադիր տնօրեն Սոլ Լևինի ողջույնը:

Երեկոն վարող ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, ՀՀԱ պատասխանատու քարտուղար Խաչատուր Գասպարյանը ամփոփիչ խոսքը ավարտեց

Վահան Թեքեյանի անմահ խոսքերով՝

«Հիշատակովդ այս գիշեր կզգամ անչափ զիս հարուստ,

Կմտածեմ զայն բաժնել երկրի բոլոր խեղճերուն:»

 

Երեկոյի կազմակերպիչներ.

ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ

Հայկական բժշկական միջազգային կոմիտե

Հայկական Հոգեբուժական ասոցիացիա

 

2021թ. Ապրիլի 22-ին կայացավ պրոֆեսոր Հակոբ Ակիսկալի մեծարման վիրտուալ երեկոն:

2021թ. Ապրիլի 22-ին կայացավ պրոֆեսոր Հակոբ Ակիսկալի մեծարման վիրտուալ երեկոն:

Ողջույնի խոսքերերով հանդես եկան ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Աֆզալ Ջավեդը, Հայկական բժշկական միջազգային կոմիտեի նախագահ Վիգեն Սեփիլյանը և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյան:

Մեծանուն գիտնականի անցած ուղին, հասարակական գործունեությունը համաշխարհային հոգեկան առողջության պահպանման գործում ունեցած ավանդը և հայկական մասնագիտական շրջանակների հետ համագործացությունը ներկայացրեցին Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախկին ռեկտոր, Հակոբ Ակիսկալի ուսանողական ընկեր Հարություն Արմենյանը (ԱՄՆ), բարեկամ և գործընկեր Էլիե Քարամը (Լիբանան), Փսիխոթերապիայի միջազգային ֆեդերացիայի նախագահ Դրիսս Մուսավին (Մարոկկո) և 1988-2017թթ. ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը (ՀՀ): Բոլոր զեկույց ունեցողները գնահատում էին նաև Հակոբ Ակիսկալի կնոջ Քնարիկ Ակիսկալի դերը անվանի գիտնականի հաջողությունների և ստեղծագործական ձեռքբերումների գործում:

Ելույթներով հանդես եկան և հուշեր ներկայացրեցին 1991-97թթ. ՀՀ առողջապահության նախարար Արա Բաբլոյանը, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի (ՀամՀԱ) նախագահ (2005-2008) Խուան Մեզիչը (ԱՄՆ), ՀամՀԱ խորհրդի անդամ Կոստաս Ֆունտուլակիսը (Հունաստան) ՀամՀԱ Խորհրդի նախկին անդամ Սոլոմոն Ռոտեմանը (Հարավաֆրկյան Հանրապետություն), ՀՀ ԱՆ ԱԱԻ հոգեբուժության ամբիոնի վարիչ Արթուր Մկրտչյանը, ով ներկայացրեց նաև, որ ԱԱԻ-ն սահմանում է Պրոֆեսոր Հակոբ Ակիսկալի անվան հետդիպլոմային կրթության կրթաթոշակ, ՀամՀԱ գործադիր վարչության անդամ (2008-2014) Թարեք Օկաշան (Եգիպտոս), ՀամՀԱ նախագահ (1996-1999) Նորման Սարտորիուսը (Շվեյցարիա): Ներկայացվեցին ՀամՀԱ (2002-2005) նախագահ Ահմեդ Օկաշայի ուղերձը և Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի գործադիր տնօրեն Սոլ Լևինի ողջույնը:

Երեկոն վարող ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, ՀՀԱ պատասխանատու քարտուղար Խաչատուր Գասպարյանը ամփոփիչ խոսքը ավարտեց

Վահան Թեքեյանի անմահ խոսքերով՝

«Հիշատակովդ այս գիշեր կզգամ անչափ զիս հարուստ,

Կմտածեմ զայն բաժնել երկրի բոլոր խեղճերուն:»

 

Երեկոյի կազմակերպիչներ.

ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ

Հայկական բժշկական միջազգային կոմիտե

Հայկական Հոգեբուժական ասոցիացիա

 

2021թ. Ապրիլի 22-ին կայացավ պրոֆեսոր Հակոբ Ակիսկալի մեծարման վիրտուալ երեկոն:

2021թ. Ապրիլի 22-ին կայացավ պրոֆեսոր Հակոբ Ակիսկալի մեծարման վիրտուալ երեկոն:

Ողջույնի խոսքերերով հանդես եկան ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Աֆզալ Ջավեդը, Հայկական բժշկական միջազգային կոմիտեի նախագահ Վիգեն Սեփիլյանը և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյան:

Մեծանուն գիտնականի անցած ուղին, հասարակական գործունեությունը համաշխարհային հոգեկան առողջության պահպանման գործում ունեցած ավանդը և հայկական մասնագիտական շրջանակների հետ համագործացությունը ներկայացրեցին Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախկին ռեկտոր, Հակոբ Ակիսկալի ուսանողական ընկեր Հարություն Արմենյանը (ԱՄՆ), բարեկամ և գործընկեր Էլիե Քարամը (Լիբանան), Փսիխոթերապիայի միջազգային ֆեդերացիայի նախագահ Դրիսս Մուսավին (Մարոկկո) և 1988-2017թթ. ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը (ՀՀ): Բոլոր զեկույց ունեցողները գնահատում էին նաև Հակոբ Ակիսկալի կնոջ Քնարիկ Ակիսկալի դերը անվանի գիտնականի հաջողությունների և ստեղծագործական ձեռքբերումների գործում:

Ելույթներով հանդես եկան և հուշեր ներկայացրեցին 1991-97թթ. ՀՀ առողջապահության նախարար Արա Բաբլոյանը, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի (ՀամՀԱ) նախագահ (2005-2008) Խուան Մեզիչը (ԱՄՆ), ՀամՀԱ խորհրդի անդամ Կոստաս Ֆունտուլակիսը (Հունաստան) ՀամՀԱ Խորհրդի նախկին անդամ Սոլոմոն Ռոտեմանը (Հարավաֆրկյան Հանրապետություն), ՀՀ ԱՆ ԱԱԻ հոգեբուժության ամբիոնի վարիչ Արթուր Մկրտչյանը, ով ներկայացրեց նաև, որ ԱԱԻ-ն սահմանում է Պրոֆեսոր Հակոբ Ակիսկալի անվան հետդիպլոմային կրթության կրթաթոշակ, ՀամՀԱ գործադիր վարչության անդամ (2008-2014) Թարեք Օկաշան (Եգիպտոս), ՀամՀԱ նախագահ (1996-1999) Նորման Սարտորիուսը (Շվեյցարիա): Ներկայացվեցին ՀամՀԱ (2002-2005) նախագահ Ահմեդ Օկաշայի ուղերձը և Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի գործադիր տնօրեն Սոլ Լևինի ողջույնը:

Երեկոն վարող ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, ՀՀԱ պատասխանատու քարտուղար Խաչատուր Գասպարյանը ամփոփիչ խոսքը ավարտեց

Վահան Թեքեյանի անմահ խոսքերով՝

«Հիշատակովդ այս գիշեր կզգամ անչափ զիս հարուստ,

Կմտածեմ զայն բաժնել երկրի բոլոր խեղճերուն:»

 

Երեկոյի կազմակերպիչներ.

ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ

Հայկական բժշկական միջազգային կոմիտե

Հայկական Հոգեբուժական ասոցիացիա

 

ՊՐՈՖԵՍՈՐ ՀԱԿՈԲ ԱԿԻՍԿԱԼԻ ՄԵԾԱՐՄԱՆ ԵՐԵԿՈ

Ապրիլի 22, 2021թ. 20.00-22.00 (Երևանի ժամանակով) 18:00-20:00 (Ժնևի ժամանակով) տեղի կունենա պրոֆեսոր Հակոբ Ակիսկալի մեծարման երեկո։ 

Պրոֆեսոր Հակոբ Ակիսկալի մեծարման երեկոյին մասնակցելու համար կարող եք գրանցվելով հետևյալ հղումով՝ https://forms.gle/c4fZ59JwcGDzybrX8

․․․##

Կազմակերպիչներ՝

ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ

Հայկական բժշկական միջազգային կոմիտե

Հայկական hոգեբուժական ասոցիացիա

 

Ողջույնի խոսքեր՝

Անահիտ Ավանեսյան - ՀՀ առողջապահության նախարար

Աֆզալ Ջավեդ - Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի նախագահ

Վիգեն Սեփիլյան - Հայկական բժշկական միջազգային կոմիտեի նախագահ

Արմեն Սողոյան - Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ

 

Հատուկ հյուր՝ Քնարիկ Ակիսկալ

 

Կենսագրական նշանակալի կետերի մասին կխոսեն՝

 

Հարություն Արմենյան – ՀԱՀ Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի պրոֆեսոր, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) պատվո նախագահ, Լոս Անջելեսի Կալիֆոռնյան համալսարանի Ֆիլդինգ հանրային առողջապահության ֆակուլտետի hամաճարակաբանության մշտական պրոֆեսոր, Ջոնս Հոփքինսի համալսարանի պատվո պրոֆեսոր

 

Դրիս Մուսաուի - Հոգեթերապիայի միջազգային ֆեդերացիայի նախագահ, Սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի (ՍՀՀԱ 2010-2013) նախկին նախագահ և Ֆրանսիայի բժշկական ակադեմիայի անդամ: Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի և ՍՀՀԱ-ի պատվավոր անդամ

 

Էլի Գ. Կարամ - Զարգացման, հետազոտությունների, քարոզչության և կիրառական խնամքի ինստիտուտի ղեկավար (IDRAAC), Նյարդահոգեբանական խանգարումների բժշկական ինստիտուտի ղեկավար (MIND), Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի համաճարակաբանության և հանրային առողջության բաժնի նախագահ, Բեյրութ, Լիբանան

 

Սամվել Թորոսյան - Հայկական հոգեբուժական ասոցիացիայի Խորհրդի անդամ, 1988-2017 թթ. ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ

ՏՈԿՈւՆՈւԹՅԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ

Ներկայիս մարտահրվաերների հաղթահարումը Հայաստանում։ 

Ս․թ․ Ապրիլի 30- Մայիսի 1, 

Ժամը 7։00 -10:00 PDT | 10:00-13:00 EDT| 16:00-19:00 CEST | 18:00- 21:00 AMT:

Գագաթնաժողովը նվիրված է մասնագիտական կարողությունների և հմտությունների զարգացմանը և ընդգրկում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են ՝ մասնագիտական աջակցության ցուցաբերում ուժեղ և շարունակական տրավմայի դեպքում, սերնդեսերունդ փոխանցվող և կուտակվող տրավմաների դեպքում տոկունության զարգացում, զանգվածային հաղորդակցման միջոցների ազդեցություն և հոգեկան առողջություն, ինչպես նաև ՝ օգնել երեխաներին խուսափելու զոհի ինքնությունից։ 

Գագաթնաժողովի լեզուն հայերենն է՝ անգլերեն թարգմանությամբ։ 

Առաջին օրվա մասնակիցները կստատան շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտ։ 

Խնդրում ենք նախապես գրանցվել https://avc-agbu.org/en/.html կայքում և նիանալ գագաթնաժողովի պորտալին, որտեղ կտեղադրվի Zoom հղումը։ 

Հետպատերազմական գործողությունների պլան

Հայկական հոգեբուժական ասոցիացիան ներկայացրել է հոգեկան առողջության ոլորտում հետպատերազմական գործողությունների պլանը: Մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է ստորև

․․․ժառանգեցե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը. որովհետև քաղցած էի, և ինձ ուտելիք տվիք, ծարավ էի, և ինձ ջուր տվիք՝ խմելու, օտար էի, և ինձ ձեր մէջ առաք…

 

Հարգելի հայրենակիցներ, գործընկերներ

 

Հայկական հոգեբուժական ասոցիացիան պատերազմի ժամանակ և հետպատերազմական վիճակում ներգրավված է եղել

  • վիրավոր զինծառայողների
  • տարհանված քաղաքացիների
  • կորուստ ունեցող ընտանիքների
  • COVID-19 հիվանդների

հոգեկան առողջության պահպանման և վերականգնման գործում՝ համակարգելով բազմաթիվ կամավոր գործընկերների աշխատանքները։ Աշխատանքներն իրականացնելիս համագործակցել ենք ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, քաղաքապետարանների, միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչությունների և այլ կառույցների ու անձանց հետ։

Այժմ, ամփոփելով կատարված աշխատանքները, համադրելով կուտակված տեղեկատվությունը, սեփական և միջազգային փորձը, Հայկական հոգեբուժական ասոցիացիան, խոցելի խմբերի և ընդհանուր հասարակության հոգեկան առողջության պահպանման և բարելավման համար ներկայացնում է հետևյալ անհրաժեշտ գործողությունները․

 

  1. Իրավիճակի գնահատում, խոցելի խմբերի շրջանում
  • Վիրավորներ
  • Անհետ կորածների ընտանիքներ
  • Զոհվածների ընտանիքներ
  • Գերիներ և նրանց ընտանիքներ
  • Տարհանված քաղաքացիներ
  • Հոգեկան առողջության (ՀԱ) խնդիրներ ունեցող մասնակիցներ

և կարիքների գնահատում և տվյալների բազայի ձևավորում

  1. ՀԱ ծառայություններ մատուցող կազմակերպությունների վերաբերյալ (հնարավորություն/հզորություն, աշխարհագրություն և այլն) տեղեկատվական բազայի ձևավորում
  2. Ըստ գնահատված կարիքների ՀԱ ծառայությունների ընդհանրական ցանցի ստեղծում  հանրապետության բոլոր մարզերում և տարածաշրջաններում, մինչ այդ եղած ռեուրսներով, հնարավորինս ապահովելով վերը նշված խմբերին անհրաժեշտ օգնությունը։ 
  3. Կլինիկական հոգեբանական ծառայությունների լիցենզավորման/հավատարմագրման գործընթացի կազմակերպում
  4. ՀԱ պահպանման և բարելավման  2021-2025թթ․ ռազմավարության և դրա ապահովման միջոցառումների մշակում
  5. Հոգեբանական ծառայության թեժ գծի (060-834777) աշխատանքների շարունակում, որը կիրականացնի շտապ անհետաձգելի հոգեբանական օգնություն, տեղեկատվության տրամադրում, ինչպես նաև կծառայի որպես ուղղորդիչ խնդիր ունեցողներին դեպի համապատասխան ծառայություններ
  6. Աշխատանք հասարակական գիտակցության հետ՝ նպատակ ունենալով նվազեցնել պատերազմի  հոգեբանական հետևանքները ու և մեծացնել տոկունությունը
  7. Սեմինարների/դասընթացների կազմակերպում ԶԼՄ-ների համար
  8. Մասնագիտական վերապատրաստման ծրագրեր հոգեբույժների, հոգեբանների, սոցաշխատողների, ԱԱՊ օղակի մասնագետների համար
  9. Կրթական և վերապատրաստման ծրագրերի վերանայում
  10. Մասնագիտական վերապատրաստման դասընթացներ մանկավարժների, մանկապարտեզների դաստիարակների համար՝ ուղղված տեղեկատվության փոխանցման մոտեցումներին
  11. Գործելակարգերի/ուղեցույցների մշակում/ադապտացում/ամբողջականացում կորուստ ունեցողների, վիրավորների, տեղահանվածների և այլ ՀԱ ծառայությունների կարիք ունեցողների համար
  12. Աշխատանքներ ուղղված ստիգմայի նվազեցմանը
  13. Գիտական հետազոտությունների կազմակերպում վերհիշյալ խմբերի հետ աշխատաքին զուգահեռ
  14. Կոորդինացիոն խորհրդի ձևավորում, որի հիմնական  նպատակները կլինեն ամբողջական տեղեկատվության հավաքագրումը և նախատեսված աշխատանքների համակարգումը, ինչպես նաև միջազգային և տեղական կազմակերպությունների աշխատանքների վերաբերյալ էլեկտրոնային բյուլետենների տպագրումը և տարածումը:

 

Բոլոր շահագրգիռ պետական, հասարակական, տնտեսավարող կառույցներին, ինչպես նաև անհատ անձանց կոչ ենք անում ներգրավվել նշված խնդիրների լուծման գործում։ Մենք որպես ոլորտի մասնագետներ, մեր հնարավորությունների սահմաններում անելու ենք առավելագույնը և պատրաստ են համագործակցել բոլոր կազմակերպությունների և անհատների հետ և քննարկել ցանկացած առաջարկ, նշված խնդիրների լուծման համար։

Բոլոր հարցերով կարող եք գրել մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել (099-544477) կամ այցելել ՀՀԱ գրասենյակ (Նալբանդյան 47)։

 

ՀՀԱ Խորհուրդ և Գործադիր վարչություն

ԱՆՎՃԱՐ ՕՆԼԱՅՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԹԵԺ ԳԻԾ 060-834-777

ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՈՒԺԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾՈւՄ Է ԱՆՎՃԱՐ ՕՆԼԱՅՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ:

ԶԱՆԳԱՀԱՐԵՔ 060-834-777 ԵՎ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԿՕԳՆԵՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Ծրագիրն իրականացվում է պետություն-ՀԿ սեկտոր համագործակցության շրջանակներում.

ԱՆՎՃԱՐ ՕՆԼԱՅՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՈՒԺԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԶԱՆԳԱՀԱՐԵՔ 060-834-777 ԵՎ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԿՕԳՆԵՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Ծրագիրն իրականացվում է պետություն-ՀԿ սեկտոր համագործակցության շրջանակներում. «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն, Հայկական Հոգեբուժական ասոցիացիա և Հայկական բժշկական ասոցիացիա ՀԿ-երը, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության աջակցմամբ, համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ:

Ամբրա" հոգեկան բարեկեցության կենտրոն, Հայկական Հոգեբուժական ասոցիացիա և Հայկական բժշկական ասոցիացիա ՀԿ-երը, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության աջակցմամբ, համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ:

Վեբինար «Տագնապը Covid 19 պանդեմիայի ժամանակ և հետո»

Հարգելի գործընկերներ,

Սիրով հրավիրում ենք ձեզ Հայկական Հոգեբուժական Ասոցիացիայի և Եվրոպական «Օլայնֆարմ» դեղագործական ընկերության Հայաստանի ներկայացուցչության հետ  համատեղ կազմակերպվող վեբինարին՝ « Տագնապը Covid 19 պանդեմիայի ժամանակ և հետո» թեմայով։##...

Զեկուցող՝ Հայկական Հոգեբուժական Ասոցիացիայի բարեփոխումների քարտուղար, հոգեբուժական և հոգեբանական օգնության մասնավոր ամբուլատոր կենտրոնի հիմնադիր և ղեկավար, Սիմոնյան Վահան Գագիկի

Վեբինարը անվճար է, այն տեղի կունենա  24.09.2020,  ժ․18:00 ,  մուտքը հետևյալ հղումով՝

https://us02web.zoom.us/j/84654023322?pwd=UkY3K3lZUkQwbUgraTJidUdPMm92Zz09
Идентификатор конференции: 846 5402 3322
Մուտքի կոդը : 738932

Խնդրում ենք նախապես հաստատել ձեր մասնակցությունը՝ հետագայում վկայականներ տրամադրելու համար։

Հարցերի դեպքում զանգահարել՝ 010 – 60-16-16 հեռախոսահամարով։

Կանխավ շնորհակալ ենք

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ Հոգեկան առողջություն և հոգեսոցիալական նկատառումները COVID-19 համաճարակի ընթացքում

2020 թվականի հունվարին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց, որ նոր կորոնավիրուսային համաճարակը համարվում է միջազգային մակարդակի հանրային առողջության արտակարգ իրավիճակ: ԱՀԿ-ն հայտարարեց, որ մեծ վտանգ կա 2019-ի աշխարհի այլ երկրներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման: 2020 թվականի մարտին ԱՀԿ-ն գնահատեց, որ COVID-19-ը կարող է գնահատվել որպես պանդեմիա:

ԱՀԿ-ն և ամբողջ աշխարհի առողջապահական մարմինները պայքարում են COVID-19-ի բռնկման դեմ: Սակայն ճգնաժամի այս ժամանակահատվածը սթրես է առաջացնում բնակչության շրջանում:  Հոգեկան առողջության այս նկատառումները մշակվել են ԱՀԿ կողմից` ի աջակցություն բնակչության տարբեր խմբերի հոգեկան և հոգեսոցիալական բարեկեցությանը COVID-19-ի բռնկման ժամանակ:

Ընդհանուր բնակչություն

  1. COVID-19-ն ազդում է և կարող է ազդել բազմաթիվ երկրների  բնակիչների վրա՝ տարբեր  աշխարհագրական վայրերում: Մի կապեք այն որևէ էթնիկ կամ ազգային պատկանելիության հետ: Եղեք կարեկից բոլոր տուժածների նկատմամբ` անկախ երկրից:  Մարդիկ, ովքեր վարակվել են COVID -19- ով, ոչ մի վատ բան չեն արել, և նրանք արժանի են մեր աջակցությանը, կարեկցանքին և բարությանը:
  2. Մի վերաբերվեք այս հիվանդությամբ վարակվածներին որպես «COVID-19 դեպքերի», «զոհերի», «COVID-19» -ի ընտանիքների կամ «հիվանդների»: Նրանք «մարդիկ են, ովքեր ունեն COVID-19», «Մարդիկ, ովքեր բուժվում են COVID 19-ի համար», «մարդիկ, ովքեր ապաքինվում են COVID-19-ից» և COVID-19-ից ապաքինվելուց հետո իրենց կյանքը շարունակվեու է. իրենք կզբաղվեն իրենց գործերով, նորից կլինեն իրենց ընտանիքների և սիրելիների հետ:
  3. Նվազեցրեք անհանգստություն կամ լարվածություն առաջացնող նորությունների դիտումը, ընթերցումը կամ ունկնդրումը: Տեղեկատվություն փնտրեք միայն վստահելի աղբյուրներից և ընտրեք հիմնականում այնպիսի տեղեկատվություն, որն օգնելու է գործնական քայլեր ձեռնարկել ձեզ և ձեր սիրելիներին պաշտպանելու համար: Օրվա ընթացքում մեկ կամ երկու անգամ հատուկ ժամերին փնտրեք տեղեկատվության թարմացումներ: Նոր բռնկումների մասին լուրերի անսպասելի կամ գրեթե անընդմեջ հոսքը յուրաքանչյուրին կարող է անհանգստություն պատճառել: Վստահեք փաստերին ոչ թե բամբասանքներին ու ապատեղեկատվությանը: Պարբերաբար տեղեկատվություն ստացեք՝ ԱՀԿ-ի պաշտոնական կայքից և տեղական առողջապահական մարմիններից, որպեսզի տարբերակեք փաստերը բամբասանքներից: Փաստերը կարող են օգնել նվազագույնի հասցնել վախերը:
  4. Պաշտպանեք ինքներդ ձեզ և աջակցեք մյուսներին: Դժվար պահերին ուրիշներին օգնելը կարող է օգտակար լինել ինչպես աջակցություն ստացող անձին, այնպես էլ օգնողին: Օրինակ՝ հեռախոսակապ պահել հարևանների կամ համայնքի այն ներկայացուցիչների  հետ, ովքեր կարող են լրացուցիչ օգնության կարիք ունենալ: Համայնքի համախմբումը կարող է օգնել COVID -19- ի միասնական հաղթահարմանը:
  5. Տարածեք դրական և հուսադրող պատմություններ ու այն մարդկանց լուսանկարները, ովքեր առնչվել են COVID-19-ի հետ: Օրինակ՝ այն մարդկանց պատմությունները, ովքեր առողջացել են կամ աջակցել են սիրելիին և պատրաստ են կիսել իրենց փորձը:
  6. Պատվեք նրանց, ովքեր հոգ են տանում ձեր մասին և առողջապահության ոլորտի մասագետներին, ովքեր աջակցում են ձեր համայնքի COVID-19-ով վարակված անձնանց: Գնահատեք այն դերը,  որը նրանք խաղում են մարդկանց կյանքը փրկելու և ձեր սիրելիների անվտանգությունը  պահպանելու գործում :

 

Առողջապահության մասնագետներ

  1. Առողջապահության ոլորտի մասնակիցների սթրեսը բնական հոգեվիճակ է ստեղծված իրավիճակում: Ստեղծված իրավիճակում այսպիսի զգացողություն ունենալը միանգամայն բնական է:  Սթրեսը և դրա հետ կապված զգացմունքները ոչ մի դեպքում չեն նշանակում, որ դուք ի վիճակի չեք կատարել ձեր պարտականությունները կամ թույլ եք: Այս պահին ձեր հոգեկան առողջության և հոգեսոցիալական բարեկեցության կառավարումը նույնքան կարևոր է, որքան ֆիզիկական առողջությունը:
  2. Հոգ տարեք ձեր մասին այս պահին: Օգտագործեք հաղթահարման ռազմավարություններ, ինչպիսիք են՝ աշխատանքի ընթացքում կամ հերթափոխի ընթացքում բավարար հանգստի և դադարների ապահովումը, բավարար և առողջ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը և շփումը ընտանիքի և ընկերների հետ: Խուսափեք ծխախոտի, ալկոհոլի կամ այլ նյութերի չարաշահումից: Երկարաժամկետ հեռանկարում դա կարող է վատթարցնել ձեր մտավոր և ֆիզիկական վիճակը: Սա եզակի և աննախադեպ սցենար է շատերի համար, հատկապես, եթե չեն ունեցել նմանատիպ արտակարգ իրավիճակների փորձ: Նույնիսկ, եթե ունեցել եք նման փորձ`  սթրեսի կառավարուման այն ռազմավարությունների  օգտագործելումը, որոնք նախկինում օգնել են ձեզ,  կարող են այժմ օգտակար լինել: Ամենայն հավանականությամբ, դուք գիտեք, թե ինչպես կարելի է ազատվել սթրեսից, և չպետք է հապաղեք պահպանել ձեր հոգեկան առողջությունը: Սա սպրինտ չէ այլ  մարաթոն է:
  3. Դժբախտաբար, խարանի կամ վախի պատճառով առողջապահության մասնագետնրերի մի մասը կհանդիպեն մեկուսացմանը համայնքի և ընտանիքի կողմից: Սա կարող է խորացնել արդեն իսկ բարդ իրավիճակը: Հնարավորության դեպքում, ձեր սիրելիների հետ կապ պահպանեք, ներառյալ թվային տեխնոլոգիաների օգնությամբ: Դիմեք ձեր գործընկերներին, ձեր ղեկավարին կամ այլ վստահելի անձանց սոցիալական աջակցության համար. ձեր գործընկերները կարող են նմանատիպ փորձ ունենալ:
  4. Մտավոր, ճանաչողական և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձնանց հետ հաղորդակցվելու համար օգտագործեք հասանելի և  հասկանալի եղանակներ: Եթե թիմի առաջնորդ եք կամ բժշկական հաստատության ղեկավար` բացի գրավոր հրահանգներից հարկավոր է օգտագործել հաղորդակցման այլ մեթոդներ :
  5. Իմացեք, թե ինչպես աջակցել COVID-19-ով վարակված անձանց և ինչպես առկա ռեսուրսները հասանելի դարձնել նրանց: Սա հատկապես կարևոր է նրանց համար  ովքեր հոգեկան առողջություն և հոգեսոցիալական աջակցության կարիք ունեն: Հոգեկան առողջության խնդիրների հետ առնչվող խարանը կարող է խոչնդոտ հանդիսանալ ինչպես COVID-19-ի այնպես էլ հոգեկան առողջության խնդիրների դեպքում բժշկական օգնություն ստանալու համար: «mhGAP Humanitarian Intervention Guide» ուղեցույցը նախատեսված է ընդհանուր պրոֆիլի բժիշկների համար և ներառում է հոգեկան առողջության պահպանման ոլորտի առաջնայնությունները և լուծման ուղիները:

Թիմի առաջնորդներ կամ բուժհաստատությունների ղեկավարներ

  1. Պաշտպանելով անձնակազմին քրոնիկ սթրեսից և հոգեկան առողջության խաթարումից նպաստում ենք նրան, որ նրանք կարողանան ավելի լավ կատարել իրենց  պարտականությունները: Անպայման հիշեք, որ ստեղծված իրավիճակը չի վերանա մեկ գիշերվա ընթացքում և դուք պետք է կենտրոնանաք երկարաժամկետ մասնագիտական մոտեցումների վրա, այլ ոչ թե կրկնվող կարճաժամկետ ճգնաժամային հակազդումների:
  2. Բոլոր աշխատողներին ապահովեք որակյալ կապի միջոցներով և ճշգրիտ ու թարմացվող տեղեկատվությամբ: Ներգրավեք անձնակազմը խիստ սթրեսային և պակաս սթրեսային գործառույթներում ռոտացիոն սկզբունքով: Անփորձ մասնագետներին նույն հերթափոխի մեջ դրեք փորձառուների հետ:   Ընկերական  հարաբերությունները օգնում են վերահսկել սթրեսը և ամրապնդել անվտանգության ընթացակարգերը: Ապահովեք, որ մասնագետները զույգերով մտնեն բռնկման տարածք/համայնք: Նախաձեռնեք, խթանեք և վերահսկեք աշխատանքային ընդմիջումները: Ճկուն գրաֆիկ նախատեսեք այն աշխատողների համար, ովքեր սթրեսածին գործոնի ազդեցության տակ են կամ ում հարազատը սթրեսային իրավիճակում է: Համոզվեք, որ դուք տրամադրել եք ժամանակ, որպեսզի գործընկերները միմյանց սոցիալական աջակցություն ցուցաբերեն:
  3. Եթե դուք առողջապահական հաստատության ղեկավար եք կամ թիմի առաջնորդ, ապա համոզվեք, որ ձեր աշխատակիցները գիտեն որտեղ և ինչպես օգտվել հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ծառայություններից:  Ղեկավարներն ու թիմի առաջնորդները իրենց անձնակազմի պես բախվում են սթրեսներին և լրացուցիչ ճնշում են զգում իրենց դերի պատասխանատվության մակարդակի վրա: Կարևոր է, որ վերը նշված դրույթներն ու ռազմավարությունները կիրառվեն ինչպես աշխատողների, այնպես էլ ղեկավարների համար, և որ ղեկավարները կարող հանդիսանալ սթրեսը մեղմելու և ինքնակառավարման ռազմավարությունների օրինակ:
  4. Սովորեցրեք բուժքույրերին, շտապօգնության աշխատակիցներին, կամավորներին, դեպք հայտնաբերողներն, ուսուցիչներին, համայնքի   առաջնորդներին, կարանտինային պայմաններում աշխատողներին առաջին հոգեբանական աջակցություն ցուցաբերելը:
  5. Կառավարեք սուր հոգեկան խանգարումները և նյարդաբանական գանգատները (օրինակ՝ զառանցանք, փսիխոզ, տագնապ կամ ընկճվածություն) շտապ օգնության կամ ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցներում: Հնարավոր է, որ անհրաժեշտ լինի ներգրավվել համապատասխան վերապատրաստում և որակավորում ունեցող  անձնակազմ, իսկ երբ ժամանակը թույլ տա, պետք է բարձրացնել հիվանդանոցային ընդհանուր անձնակազմի կարողությունները հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ոլորտում:
  6. Ապահովել հիմնական հոգեներգործուն անհրաժեշտ դեղամիջոցների առկայությունը առողջապահության բոլոր մակարդակներում:  Հարկավոր է դեղորայքի անխափան հասանելիություն ապահովել այն մարդկանց համար, ովքեր երկարաժամկետ ապրում են  հոգեկան առողջության խնդիրներով կամ էպիլեպսիայով:

Երեխաների խնամքի ծառայություններ տրամադրողներ

  1. Օգնեք երեխաներին գտնել դրական եղանակներ՝ արտահայտելու այնպիսի զգացողություններ, ինչպիսիք են վախը և տխրությունը: Յուրաքանչյուր երեխա զգացմունքներ արտահայտելու իր ձևն ունի: Երբեմն ստեղծագործական գործունեությամբ զբաղվելը, ինչպիսիք են խաղալը և նկարելը, կարող են հեշտացնել այս գործընթացը: Երեխաները իրենց թեթևացած են զգում, եթե կարողանում են  հաղորդակցվել և արտահայտել իրենց զգացմունքները անվտանգ և աջակցող միջավայրում:
  2.  Երեխաներին պահեք ծնողների և ընտանիքի հետ, եթե երեխայի համար դա անվտանգ է և հնարավորինս խուսափեք առանձնացնել երեխաներին և նրանց խնամակալներին: Եթե երեխան պետք է առանձնացվի իր հիմնական խնամակալից, համոզվեք, որ նրանց տրամադրվում է համապատասխան այլընտրանքային խնամք, և որ սոցիալական աշխատողը կամ համարժեք գործառույթ իրականացնողը պարբերաբար վերահսկելու է երեխային: Բացի այդ, համոզվեք, որ մեկուսացման ժամանակահատվածում պահպանվում է կանոնավոր շփումը ծնողների և խնամողների հետ, ինչպես, օրինակ, սովորական հեռախոսազանգեր կամ տեսազանգեր օրական երկու անգամ կամ կիրառվում են տարիքին համապատասխան հաղորդակցման այլ միջոցներ (օր.՝ սոցիալական մեդիա՝ կախված երեխայի տարիքից):
  3. Պահպանեք առօրյա սովորությունները կամ ստեղծեք նորերը, մանավանդ երբ երեխաները պետք է մնան տանը: Երեխաներին տրամադրեք տարիքին համապատասխան հետաքրքիր զբաղմունքներ, դասընթացներ, ներառյալ նրանց ուսուցման գործընթացը: Հնարավորության դեպքում խրախուսեք երեխաներին շարունակել խաղալ և շփվել ուրիշների հետ, եթե նույնիսկ միայն ընտանիքի սահմաններում, հատկապես երբ խորհուրդ է տրվում  սահմանափակել սոցիալական շփումները:
  4. Սթրեսի և ճգնաժամի պայմաններում երեխաները հակված են ավելի մեծ հուզական կախվածություն ունենալու ծնողներից:  Քննարկեք COVID-19- ի շուրջ ստեղծված իրավիճակը ձեր երեխաների հետ՝ օգտագործելով ազնիվ և տարիքին համապատասխան մոտեցումներ: Եթե ձեր երեխաներն ունեն անհանգստություններ, դրանց համատեղ քննարկումը կարող է նվազեցնել երեխաների տագնապը: Երեխաները հետևելու են մեծահասակների պահվածքին և հույզերին` հասկանալու համար, թե ինչպես կառավարել իրենց հույզերը դժվար պահերին:

Տարեցներ, խնամակալներ և առողջական խնդիրներ ունեցող մարդիկ

  1. Ծերերը, հատկապես մեկուսացված և ճանաչողական խանգարումներ/թուլամտություն ունեցողները, կարող են ավելի բորբոքվել, զայրանալ և դյուրագրգիռ դառնալ համավարակի ժամանակ և կարանտինի մեջ գտնվելու ընթացքում: Հարկավոր է տարեցներին տրամադրել գործնական և հուզական աջակցություն ոչ ֆորմալ ցանցերի (ընտանիքների) և բուժաշխատողների միջոցով:
  2. Կիսվեք պարզ փաստերով, թե ինչ է կատարվում և տրամադրեք հստակ տեղեկություններ այն մասին, թե ինչպես կարելի է նվազեցնել վարակի վտանգը այնպիսի բառերով, որոնք ճանաչողական խանգարում ունեցող տարեց մարդիկ կարող են հասկանալ: Անհրաժեշտության դեպքում կրկնեք տեղեկատվությունը: Հրահանգները պետք է հաղորդվեն հստակ, հակիրճ, հարգալից և համբերատար եղանակով: Կարող է նաև օգտակար լինել, որ տեղեկատվությունը գրավոր կամ նկարներով ցուցադրվի: Ներգրավել նրանց ընտանիքներին և աջակցության այլ ցանցերին տեղեկատվություն տրամադրելու գործում և օգնեք նրանց կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել (օրինակ՝ ձեռքի լվացում և այլն):
  3.  Եթե ունեք զուգակցող քրոնիկ հիվանդություն, համոզվեք, որ հնարավորություն ունեք օգտվելու  այն դեղամիջոցներից, որոնցից միշտ ստացել եք: Անհրաժեշտության դեպքում ակտիվացրեք ձեր սոցիալական կապերը` ձեզ օգնություն տրամադրելու համար:
  4. Պատրաստ եղեք և նախապես իմացեք, թե որտեղ և ինչպես ստանալ գործնական օգնություն, անհրաժեշտության դեպքում, օրինակ, տաքսի կանչել, սննդի առաքում և դիմել բժշկական օգնություն: Համոզվեք, որ ունեք մշտական օգնտագործման ձեր դեղամիջոցների երկշաբաթյա պաշարը:
  5. Սովորեք տանը կատարել պարզ ամենօրյա ֆիզիկական վարժություններ, կարանտինում կամ մեկուսացման մեջ `շարժունակությունը պահպանելու և ձանձրույթը նվազեցնելու համար:
  6. Հնարավորինս պահպանեք ձեր առօրյա զբաղմունքները, կամ ստեղծեք նորերը նոր միջավայրում, ներառյալ կանոնավոր վարժություններ, տան մաքրությունը, ամենօրյա գործեր, երգելը, նկարելը կամ այլ գործողություններ: Պարբերաբար կապ պահպանեք սիրելիների հետ (օրինակ ՝ հեռախոսի կամ այլ միջոցով):

Մեկուսացման մեջ գտնվող անձինք

  1. Մնացեք կապի մեջ և պահպանեք ձեր սոցիալական կապերը: Նույնիսկ մեկուսացման պայաններում փորձեք որքան հնարավոր է պահպանել ձեր առօրյան կամ նոր առօրյա ստեղծեք: Եթե առողջապահական մարմինները խորհուրդ են տվել սահմանափակել ձեր սոցիալական շփումները՝ կանխելու համար համաճարակի տարածումը, կարող եք հաղորդակցվել էլեկտրոնային փոստով, սոցիալական ցանցերով, վիդեոկոնֆերանսի և հեռախոսի միջոցով:
  2. Սթրեսի ժամանակ ուշադրություն դարձրեք ձեր սեփական կարիքներին և զգացմունքներին: Զբաղվեք առողջ գործունեությամբ, որը ձեզ հաճելի է և որը ձեզ համար հանգստացնող է: Պարբերաբար վարժություններ կատարեք, պահպանեք  կանոնավոր քնի ռեժիմը և առողջ սնունդ օգտագործեք: Բոլոր երկրների հանրային առողջապահության մարմինները և փորձագետները աշխատում են այս բռնկման դեմ, որպեսզի վարակվածներին ցուցաբերվի լավագույն բժշկական օգնություն:
  3. Նոր բռնկումների մասին լուրերի գրեթե անընդմեջ հոսքը կարող է անհանգնստության և տագնապի պատճառ դառնալ: Օրվա ընթացքում հատուկ ժամերին հետևեք տեղեկատվության թարմացումներին առողջապահության մասնագետների և ԱՀԿ կայքի կողմից և խուսափեք այնպիսի լրահոսից, որը բարձրացնում է ձեր տագնապը:

«ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ և ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ և ՄԻԱՄՍՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

14.11.2019 «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնում տեղի ունեցավ «Հոգեկան առողջության ոլորտում ձեռքբերումները և լուսաբանումը Հայաստանում» թեմայով քննարկում և միամսյակի արդյունքների ամփոփում

ՀՀԱ նախագահ Արմեն Սողոյանը և ՀՀԱ պատասխանատու քարտուղար Խաչատուր Գասպարյանը ներկայացրեցին Հոգեկան առողջության ներկա իրավիճակը, խնդիրները և ձեռքբերումները Հայաստանում։

Խնդիրների թվում կարևորվեցին

  • Պետական ոչ բավարար ֆինանսավորում, ստանձնած պարտավորությունների, կառավարության կողմից հաստատված ռազմավարության ոչ բավարար կատարում  (առայժմ միայն նախորդ իշխանությունների մասով)
  • Կադրերի, քանակ, տարիք, որակ, բաշխվածություն
  • Կրթություն հիմնախնդիրներ
  • Չտարանջանտված խնամքի և բուժական ծառայություններ
  • Մարզային հոգեբուժություն հիմնախնդիրներ
  • Սուր դեպքերի հոսպիտալիզացիայի ընթացքում երկկողմանի ծագող հարցեր
  • Խարանի բարձր աստիճան
  • Չկանոնակարգված կլինիկական հոգեբանական ծառայություն
  • Նոր տեխնոլոգիաների ոչ բավարար ներդրում
  • Մանկակապատանեկան հոգեբուժական ծառայության հիմնախնդիրներ
  • Նոր օրենքի ընդունման անհրաժեշտություն

Ձեռքբերումներից նշվեցին

  • Պետությունը լրջորեն սկսկել է զբաղվել խնամքի հաստատությունների դեինստիտւցիոնալիզացիայով, այժմ ԱՍՀՆ, ԱՆ և Բաց հասարակության հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում արդեն գնահատված են ՀՀ հոգեբուժական և խնամքի հաստատություներում խնամք ստացող շահառուների կարիքները և արդյունքները ներկայացված են ԱՍՀՆ նախարարություն։ ԱՆ կողմից պատրաստվող առողջապահության ռազմավարության մեջ ֆիքսված են հոգեբուժական ծառայություններում բուժման ևխնամքի տարանջատումը և արտահիվանդանոցային ծառայության ԱԱՊ օղակում ինտեգրումը։
  • Տարեց տարի նվազում է խարանի աստիճանը (իհարկե դեռ վիճակը հեռու է բավարար լինելուց) իսկ հոգեբանական օգնության դիմելը նույնիսկ նորաձև է դառնում։ Այժմ ՀՀԱ-ն պատրաստել է Անտիստիգմա ծրագիր, որը հովանավորների հետ աշխատաելով կփորձենք իրականացնել
  • Զարգանում են մասնավոր հոգեկան առողջության ծառայությունները, այդ թվում հոգեբուժական ծառայությունները, ավելի մեծ տարածում է ստանում թիմային, միջմասնագիտական համագործակցությունը։

Այնուհետ Ա․ Սողոյանը աներկայացրեց հոգեկան առողջության միամսյակի ընթացքում կարտարված աշխատանքը, գործնականում իրականացվել են բոլորը ինչ պլանավորվել էր

Հոգեկան առողջության համաշխարհային օրվա կապակցությամբ Հայկական հոգեբուժական ասոցիացիան (ՀՀԱ) կողմից  հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 10-ը հայտարարված հոգեկան առողջության միամսյակի շրջանակներում պլանավորված և իրականացված միջոցառումներ

  1. 10.10 - Մամուլի ասուլիս - «Հայացք» մամուլի ակումբում
  2. 10.10-10.11.2019 - ՀՀԱ հետ համագործակցող մասնավոր կազմակերպություններում միամսյակի շրջանակներում զեղչով կամ անվճար օգնություն են ստացել 182 քաղաքացի
  3. Համագործակցող կազմակերպություններն են,
  • «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնում բոլոր առաջին այցելությունները իրականացվել են անվճար - 41
  • Հոգեկան առողջության ծառայություն անվճար 12
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն 20% զեղչ 63
  • «ՄԵՓԼ ԼԻՖՍ» հայ կանադական բժշկական կլինիկա 20% զեղչ 22
  • Վահան Սիմոնյան Ա/Ձ 20% զեղչ 54
  1. 12.10-ին Գյումրու մանկավարժական ինստիտուտիում  կայացավ սեմինար Հոգեկան առողջության արդիական խնդիրները թեմայով 
  2. 19․10-ին «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնում տեղի ունեցավ Կենտրոնի տասնամյակին նվիրված միջոցառում
  3. 21․10-ին Կամերային թատրոնում «Հակա-խարան-հակա» մուլտիմեդիա ցուցադրություն և "Ինթրա" կենտրոնի այցելուների պատմությունների հիման վրա բեմադրված «Վերադարձ» փսիխոդրամա
  4. 26.10-ին «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնում, Սեմինար լրագրողների համար
  5. 01-02.11.2019-ին Ստեփանակերտում կայացավ «Հոգեկան առողջության առաջխաղացում և սուիցիդների կանխարգելում» թեմայով
  6. 04 -19.11.2019-ին hոգեսոցիալական կարգավորման կենտրոնում իրականացվեց «Սուիցիդները, որպես բժշկական և սոցիալ հոգեբանական խնդիր» տեսական դասընթաց
  7. 05.11.2019-ին ՀՀ ԱՆ ԱԱԻ ում կայացավ Հոգեկան առողջության հայկական հանդեսի հրատարակման տասամյակի առթիվ խմբագրական խորհրդի հանդիսավոր նիստ, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի Գործադիր վարչության և Խորհրդի հետ համատեղ և Անտիստիգմա ծրագրի շնորհանդես
  8. 14.11.2019 - «Հոգեկան առողջության ոլորտում ձեռքբերումները և լուսաբանումը Հայաստանում» խորագրով կլոր սեղան քննարկում և միամսյակի ամփոփում

 

ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԸ 10 ՏԱՐԵԿԱՆ Է

Նոյեմբերի 5-ին ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում կայացավ Հոգեկան առողջության հայկական հանդեսի տասնամյակին նվիրված Խմբագրական կոլեգիայի և խորհրդի, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի Խորհրդի և գործադիր վարչության համատեղ նիստ։

Ա.Սողոյանը ներկայացրեց Հանդեսի անցած ճանապարհը  (ելույթը ամբողջությամբ կարդացեք այստ՝)

Հարգելի գործընկեր,

Ուրախ եմ ողջունել բոլորիդ Հոգեկան առողջության հայկական հանդեսի տասնամյակի նվիրված Խմբագրական կոլեգիայի և խորհրդի, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի Խորհրդի և գործադիր վարչության համատեղ նիստի առթիվ։

Հանդեսը հիրավի երկար ճանապարհ է անցել, իհարկե նորանկախ Հայաստանի երեսնամյա պատմության չափանիշներով, բայց կարծես երեկ լիներ, որ բուռն քննարկումներ էինք ծավալել և պետք է կողմնորոշվեինք՝ սկսկել հիմա ու եղած հնարավորություններով, թե թողել հետո ու լավացնել պայմանները, ռեսուրսներ ներգրավել և միանգամից ավելի բարձր կարգավիճակից կամ ավելի լավ ժամանակներում սկսել։ Բնականաբար հաղթեց հիմա և լավը տարբերակը ու 2009 թվականից սկսվեց լույս տեսնել Հոգեկան առողջության հայկական հանդեսը։ Մեզ համար շատ արժեքավոր է, որ թիմը ձերբազատվում և ձերբազատված է «վաղը» կոչվող պայմանական «հիվանդությունից», և աշխատում ենք երբեք չթողնել վաղվան, այն ինչը կարող ենք անել այսօր։ 

Առաջին համարը ողջունվեց Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Մարիո Մէյի և ՀՀԱ պատվավոր նախագահ Մարիետա Մելիք-Փաշայաին կողմից։ Իսկ երկրորդ համարը՝ այդ ժամանակվա առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի և գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանի կողմից։

Հանդեսը, ինչպեսև ՀՀԱ-ն և մեր ամբողջ երկիրը, անցավ բավական հետաքրքիր և բարդ ժամանակաշրջան ու պատվով հաղթահարեց բոլոր փորձությունները։ Եվ այժմ էլ լույս է տեսնում տարեկան երկու համար, տպագրվելը անվճար է և անվճար տրամադրվում է ՀՀԱ բոլոր անդամներին և ԲՈԿ կողմից ներկայացված համապատասխան կառույցներին։ Նյութերն ընդունվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներից ցանկացածով, միակ լեզվային պահանջը՝ աբստրակտը  երեք լեզուներով ներկայացնելն է։

Խնդիրը, որ դրված էր առաջին հնգամյակի համար հանդեսը լուծեց և ընդգրկվեց Հայաստանի համար ամենապատվաբեր՝ ԲՈՀ կողմից ընդունելի պարբերականների ցանկում։

Հաջորդ հնգամյակի համար նախատեսված էր, որ պետք է գրանցվեր միջազային գիտական տեղեկատվական բազաներում, ինչը ցավոք պետք է ընդունեք, որ չենք արել, ավելին Հանդեսը դուրս էր մնացել նաև ԲՈՀ ցանկից։ Իհարկե դա գործնականում անհաղթահարելի խոչընդոտների պատճառով էր, որը ինչպես հետագան ցույց տվեց միայն Հանդեսի համար չէր, որ ֆորսմաժորային էր, այլ ամբողջ երկիրն էր համարյա գտնվում նման վիճակում, բայց փառք Աստծո եղավ 18-ի ապրիլը և հիմա ինչպես և մեր երկիրը, Հանդեսը նույնպես ունի զարգանալու անսահման հնարավորություններ, ինչը մենք պարտավոր ենք ի բարին օգտագործել։ Մենք կարող ենք ունենալ դժվարություններ, մեր ճանապարհին կարող են հանդիպել խոչընդոտներ, երբեմն նաև անհաղթահարելի թվացող, ոչ ոք ապահովագրված չէ դժվարություններից, սակայն հիմնականը, որ մենք խոստացել ենք դեռևս առաջին համարում և այժմ էլ վստահեցնում ենք «երբեք չենք ունենա հետևողականության և կատարելության ձգտման պակաս, ինչը գրավականն է շարունակականության և կայուն զարգացման…»։

Որոնք են խնդիրները, որ պետք է լուծվեն հիմա՝

  • Հանդեսը դարձնել ավելի գրավիչ ընթերցողի և աշխատանք ներկայացնողների համար
  • ընդլայնել մասնագիտական և աշխարհագրական շրջանակը
  • ամբողջությամբ համապատասխանել Գիտության կոմիտեի կողմից պատրաստվող պահանջներին
  • գրանցվել միջազային գիտական տեղեկատվական բազաներում, ունենալ impact factor, աստիճանաբար ավելացնել այն և այդպես ad infinitum․․․

Ինչ է պետք մեզ այս խնդիրները լուծելու համար

Առաջին և ամենակարևորը՝ համախոհների թիմ, որը առաջնայինն է ցանկացած գործում, իզուր չի ասված՝ թիմային աշխատանքը այն վառելիքը/էներգիան է, որը հնարավորություն է տալիս անհնար թվացողը դարձնել հնարավոր, մարդիկ, ովքեր առանց վարձատրության, միայն մասնագիտական պատվախնդրությունից ելնելով, իրենց ժամանակն ու էներգիան են տրամադրում ամսագրի տպագրման համար։ Քանի որ այսօր հոբելյանաական միջոցառում է կարող ենք առանց բարդույթների գնահատել և շնորհակալություն հայտնել այդ նվիրյալներին՝ առաջին պատասխանատու քարտուղար ԲԳԴ, պրոֆեսոր Արթուր Մկրտչյանին, վերջին հինգ տարվա և ներկա պատասխանատու խմբագիր ԲԳԴ, պրոֆեսոր Սամվել Սուքիասյանին և պատասխանատու քարտուղար ՀԳԹ Խաչատուր Գասպարյանին՝ ամսագիր հիմնական ծանրաբեռնավածությունը տանելու համար, ՀՀԱ Գործադիր տնօրեն Մարիետտա Խուրշուդյանին, Գործադիր վարչության անդամ Արամ Հովսեփյանին լեզվական և սրբագրական աշխատանքները անելու համար, խմբագրական կոլեգիայի և խորհրդի ակտիվ անդամներին, ովքեր իրականացնում են գրախոսությունները և իհարկե բոլոր այն գիտնականներին, ովքեր իրենց աշխատանքներն են տպագրում Հանդեսում։   

Երկրորդ և ոչ պակաս կարևորը՝ հուսալի և աջակցող գործըներներ։ Հիմնականում ամսագրերը գոյատևում են կամ վճարումների ու վաճառքի կամ հովանավորների շնորհիվ։ Մեր պարագայում համարներ են եղել, որ ասոցիացիայի գումարներով են հրատարակվել, բայց հիմնականում ընտրված է եղել հովանավորների աջակցությունը, այստեղ են ասում՝ պարտադիր չէ հարուստ լինել, բավարար է նաև հարուստ բարեկամներ ունանալը։ Այս կապակցությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել հանդեսի հրատարկման գործում մեզ աջակցած մեր «հարուստ բարեկամներին» նախկինում Յանսեն այժմ Ջոնսոն և Ջոնսոն, Գեդեոն Ռիխտեր, Գրինդեքս և Պֆայզեր դեղագործական կազմակերպություններին, սա է մեր մշտական գործընկերների ցանկը, որոնք միշտ պատրաստ են աջակցել և ինչի համար մեր շնորհակալությունն ու երախտագիտությունն ենք հայտնում։ Իհարկե այս կազմակերպությունները կուզեին ավելի շատ օգտակար լինել, եթե հնարավորությունները ներեին, ուստի մենք էլ մեր կողմից պետք է այնպես անենք, որ ովքեր մեզ օգնում անհրաժեշտ պահին, իրենք էլ վստահ լինեն, որ մենք էլ իրենց ենք պատրաստ օգտակար լինել հնարավորության սահմաններում։

Ֆինանսավորման հարցում մենք պետք է կարողնանաք ճիշտ կողմնորոշվել և մինչև տարվա վերջ պետք է հստակեցնենք, շարունակելու ենք նույն ձևով, թե սկսելու ենք ինչպես բազմաթիվ ամսագրեր են անում վճար սահմանել տպագրման համար, քանի որ առաջիկայում, 11-րդ տարուց սկսած, պետք է բոլոր սկսենք անգլերեն էլեկտրոնային տարբերակը լույս ընծայել։ Սա բավական կմեծացնի ծախսերը, սակայն մենք այլընտրանք չունենք, խնդիրները, որոնք մեր առջև մենք ենք դնում, չպետք է մնան չլուծված միայն այն բանի համար, որ դժվար է ֆինանսներ գտնելը։

Եվ երրորդը, ինչը մենք կարևորում ենք, դա մեծ ձգտումներ/հավակնություններ ունենալը, ինչի պակասը փառք Աստծո չունենք և դրանք արտացոլված են այն խնդիրներում, որոնք ներկայացվեցին վերը։ Իհարկե մեր Հանդեսը տարիքով չի կարող համեմատվել հարյուր տարուց ավել պատմություն ունեցող ամսագրերի հետ, սակայն մեր աչքի առջև է «Համաշխարհային հոգեբուժություն» (World Psychiatry) ամսագիրը, որը 17 տարվա ընթացում դարձավ հոգեկան առողջության ոլորտում ամենամեծ 34.024 impact factor ունեցողը: Թող այս լավ օրինակը ուղեցույց լինի բոլորիս և նոր ոգևորությամբ շարունակենք մեր Գործը։

Եվ վերջում մի շատ պարզ և գեղեցիկ կոչ, որը վերցրել եմ մեր գործընկեր Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի ընտրված նախագահ Աֆզալ Ջավեդից (Afzal Javed) կներեք, որ անգլերենով է, ուղղակի  հայերեն համարժեքը դեռ չեմ հանդիպել When “i” is replaced by “we” even “illness” becomes “wellnes”.

 Հանդիպման ժամանակ ներկայացվեց նաև Ասոցիացիայի կողմից մշակված «Անտիստիգմա» ծրագիրը, որի վերաբերյալ ՀՀԱ կայքում մանրամասն տեղեկատվություն կներկայացվի հաջորդիվ։

 

 

ԳԻՏԱԺՈՂՈՎ ԱՐՑԱԽՈՒՄ

02.11.2019 Ստեփանակերտում կայացավ «Հոգեկան առողջության առաջխաղացում և սուիցիդների կանխարգելում» թեմայով գիտաժողով:
Կազմակերպիչներ՝ Հայկական հոգեբուժական ասոցիացիա, Արցախի հոգեբույժների և հոգեբանների ասոցիացիա և «Էմպաթիա» հոգեսոցիալական կարգավորման կենտրոն

Մասնակիցներ՝ հոգեբույժներ, հոգեբաններ, ԱԱՊ օղակի բժիշկներ, ուսանողներ

Զեկույցներ ներկայացրեցին

ՀՀԱ նախագահ Արմեն Սողոյան՝ Հոգեկան առողջության պահպահման հիմնախնդիրները Հայաստանում

«Էմպաթիա» հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի տնօրեն Անահիտ Լալայան՝ Հոգեկան առողջության պահպահման հիմնախնդիրները Արցախում

«Սթրես»+ ԲՎԿ կենտրոնի ղեկավար, ՀՀԱ Գործադիր վարչության անդամ Սամվել Սուքիասյան՝ Սուիցիդի հիմնախնդիրը հոգեբուժության մեջ

ԵՊՀ Անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան, Ռեքավերի քոլեջի ղեկավար Լիլիթ Բաղդասարյան՝  Կպչուն սեւեռուն խանգարումների հոգեբանական ասպեկտները եւ հաղթահարման ուղիները

«Մուրացան» համալսարանական պոլիկլինիկայի մանկական հոգեբույժ՝ Մարինե Արսենյան՝ «Աուտիզմը եվ զարգացման ընդհանուր խանգարումները հոգեբուժության տեսանկյունից»

Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի փոխտնօրեն, ՀՀԱ գործադիր վարչության անդամ՝ Արտաշես Թումանյան՝ Թմրամոլության բուժում և կանխարգելիչ ծրագրեր

Գյումրիում Մանկավարժական համալսարանում կայացավ սեմինար «Հոգեկան առողջության արդիական խնդիրները» թեմայով։

Հայտարարված հոգեկան առողջությա միամսյակի շրջանակներում 12.10.2019թ.Գյումրում Մանկավարժական համալսարանում կայացավ սեմինար «Հոգեկան առողջության արդիական խնդիրները» թեմայով։

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀԱ նախագահ Արմեն Սողոյանը և համալսարանի ռեկտոր Սերոբյանը։

Զեկույցներով հանդես եկան

  • Դեպրեսիաների վերաբերյալ՝ Սամվել Սուքիասյանը (բ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀԱ Գործադիր վարչության անդամ, «Սթրես+» կենտրոնի ղեկավար)
  • Աուտիզմ՝ Կարիեն Լուլեջյանը (մանկական հոգեբույժ, ՀՀԱ ԳՎ անդամ«Արբես» ԲԿ)
  • Սուիցիդներ՝ Կամո Վարդանյան (հ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀԱ Խորհրդի անդամ, Խ.Աբովյանի անվ. Հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտահետազոտական կենտրոնի ղեկավար)

Մասնակցեցին Շիրակի և Լոռու մարզի հոգեբույժները, հոգեբաններ, ԱԱՊ օղակի բժիշկներ, սոց աշխատողներ, համալսարանի դասախոսներ, ուսանողներ, ՀՀԱ ԳՎ և Խորհրդի անդամներ։

Զեկույցներից հետո հարցուպատասխաններին հաջորդեցին առաջարկները զարգացնելու համագործակցությունը համալսարանի և ՀՀԱ միջև։

ՀՀԱ նախագահ Ս.Սողոյանը պատրաստակամություն հայտնեց նման քննարկումները դարձնել պարբերական, հաշվի առնելով խնդրի արդիականությունը և մարզային կառույցների պատրաստակամությունը։

Հոկտեմբերի 10-ը հոգեկան առողջության համաշխարհային օրն է Հայկական հոգեբուժական ասաոցիացիան (ՀՀԱ) Հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 10-ը հայտարարում է հոգեկան առողջության միամսյակ որի շրջանակներում նախատեսվում են հետևյալ միջոցառումները

Այս տարվա կարգախոսն է. հոգեկան առողջության առաջխաղացում և սուիցիդների կանխարգելում

  1. 10.10.2019 - Մամուլի ասուլիս - «Հայացք» մամուլի ակումբ
  2. 10.10-10.11.2019 - ՀՀԱ հետ համագործակցող մասնավոր կազմակերպություններում կգործի 20%-զեղչ, իսկ ամսի 10 կլինի «Բաց դռների օր»՝ կգործեն անվճար։

Համագործակցող կազմակերպություններն են,

  • «Ալֆա Բետտա» հոգեբուժական կլինիկա
  • «Այգ» հոգեբանական կենտրոն
  • «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոն
  • Հոգեկան առողջության ծառայություն
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
  • «ՄԵՓԼ ԼԻՖՍ» հայ կանադական բժշկական կլինիկա
  • Վահան Սիմոնյան Ա/Ձ

Սրան զուգահեռ Ալֆա Բետտա կլինիկան միամսյակի ընթացքում հոգեկան խանգարումներ ունեցող անձանց ընտանիքների համար բոլոր ծառայությունները կիրականացնի 20% զեղչով։  

«Ինթրա» հոգեկան առողջութայն կենտրոնում ամեն շաբաթ օրը կիրականացվեն անվճար խորհրդատվություններ (անհրաժեշտ է նախօրոք ժամադրվել հեռ. 010/091-26-35-43)

3. 12.10.2019 - Սեմինար Հոգեկան առողջության արդիական խնդիրները թեմայով, Գյումրու մանկավարժական ինստիտուտի նիստերի դահլիճ - ժ․12.00-15.00  

4. 19.10.2019 - Սեմինար լրագրողների համար – «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնում, ժ. 13.00-16.00

5. 19.10.2019 - «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի տասամյակի միջոցառում ժ․ 17.00

6. 01-02.11.2019 - գիտաժողով Արցախում, «Հոգեկան առողջության առաջխաղացում և սուիցիդների կանխարգելում» թեմայով

7. 04 -19.11.2019 «Սուիցիդները, որպես բժշկական և սոցիալ հոգեբանական խնդիր» տեսական դասընթաց hոգեսոցիալական կարգավորման կենտրոնում

8. 05.11.2019 - Հոգեկան առողջության հայկական հանդեսի հրատարակման տասամյակի առթիվ խմբագրական խորհրդի հանդիսավոր նիստ, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի Գործադիր վարչության և Խորհրդի հետ համատեղ և Անտիստիգմա ծրագրի շնորհանդես

9. 10.11.2019 - «Հոգեկան առողջության ոլորտում ձեռքբերումները և լուսաբանումը Հայաստանում» խորագրով կլոր սեղան քննարկում և միամսյակի ամփոփում

 

Հոգեկան առողջության ոլորտին առնչվող կազմակերպություններն ու գերատեսչությունները հրավիրվում են մասնակցելու բոլոր միջոցառումներին, ինչպես նաև առաջարկներ ներկայացնելու, որոնք կարող են քննարկվել և ներառվել միամսյակի շրջանակներում

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի (ՀՀԱ) արտագնա խորհրդակցություն Լոռու մարզում

Մարտի 30 ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի (ՀՀԱ) արտագնա խորհրդակցություն մարզային հոգեբուժության հիմնախնդիրները և հնարավոր լուծումները թեմայով։ Մասնակցում էին ՀՀԱ Նախագահ Արմեն Սողոյանը, Խորհրդի անդամներ Սամվել Թորոսյանը, Գայանե Քալանթարյանը, Նադյա Բաղդասարյանը, Պատասխանատու քարտուղար Խաչատուր Գասպարյանը, Թմրաբանության սեկցիայի ղեկավար Արտաշես Թումանյանը, Բարեփոխումերի քարտուղար Վահան Սիմոնյանը, Վերապատրաստումների քարտուղար Լիլիթ Բաղդասարյանը, Լոռու և Շիրակի մարզերի հոգեբույժները «Գրինդեքս» կազմակերպության ներկայացուցիչ Ստելա Վելիջանյանը։ Քննարկմանը մասնակցեց Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արտյոմ Մխիթարյանը։ Քննարկման ժամանակ ներկայացվեցին մարզային հոգեբուժության ներկա իրավիճակը, առկա անհամապատասխանությունները, խնդիրները և դրանց հնարավոր լուծման ճանապարհները։ Կարևորվեցին մարզերում կադրերի, աշխատավարձերի, վերապատրաստումների, պետական ծրագրերի իրականացման, վճարովի ծառայությունների, արտահիվանդանոցային և այլընտրանքային ծառայությունների զարգացման, մասնավոր հոգեբուժության, հոգեբուժական փորձաքննությունների, թմրաբանական, հոգեթերապևտիկ ծառայությունների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների հետ արդյունավետ համագործակցության հարցերը։ Բոլոր ներկայացված խնդիրներն ու լուծման առաջարկները նախատեսվում է քննարկել համապատսախան գերատեսչությունների հետ։ Քննարկման վերջում ՀՀԱ անդամներին բաժանվեցին ՀՀԱ Հոգեբույժի մասնագիտական էթիկայի կոդեքսը, որով և սկսվում է գործնական ներդրման գործընթացը։ Վանաձորյան խորհրդակցությունունից հետո Հայկական հոգեբուժական ասոցիացիայի պատվիրակությունը այցելեց Սպիտակի խնամքի տուն, որը իր տեսակի մեջ եզակի կառույց է հանրապետությունում։

ՀՀ ԱՆ կողմից ՇՄԶ 30 կրեդիտ է տրվել Հոգեկան առողջության բարելավման կրթական ծրագրի երեք դասընթացներին

ՀՀ ԱՆ կողմից ՇՄԶ 30 կրեդիտ է տրվել Հոգեկան առողջության բարելավման կրթական ծրագրիերեք դասընթացներին։

«Հետտրավմատիկ սթրեսային խանգարումները որպես բժշկական եվ սոցիալ-հոգեբանական հիմնախնդիր» (12 կրեդիտ)

«Աուտիզմը եվ զարգացման ընդհանուր խանգարումները հոգեբուժության և հոգեթերապիայի տեսանկյունից» (8 կրեդիտ)

«Սուիցիդները որպես բժշկական և սոցիալ-հոգեբանական խնդիր» (10 կրեդիտ)։

Կրեդիտները շնորհվելու են հոգեբույժներին, կլինիկական հոգեբաններին, հոգեթերապևտներին և նյարդաբաններին:

Հիշեցնում ենք, որ ՀՀԱ անդամների համար սահմանված է 30% զեղչ։

Մանրամասների համար զանգահարել ՀՀԱ վերապատրաստման հարցերի քարտուղար Լիլիթ Բաղդասարյանին հեռ. 091 708 741 կամ 094333941

Դասընթացի անցկացման վայրը` Խանջյան 35/18։

Ստորև ներկայացված է դասընթացների ժամանակային և թեմատիկ բաշխումը և դասախոսական կազմը

ՀՀ ԱՆ կողմից կրեդիտավորված դասընթացների

 ԾՐԱԳՐԵՐ 

ՀԵՏՏՐԱՎՄԱՏԻԿ ՍԹՐԵՍԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԲԺՇԿԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ (12կրեդիտ)

հոգեբույժների, հոգեթերապևտների, կլինիկական հոգեբանների, նյարդաբանների, համար նախատեսված վեցօրյա տեսական դասընթացի

Ծրագիր                                     

1-ին հանդիպում 08.04.2019,Ժամը 17:30-20:00 (18:30-19:00 ընդմիջում)

Հետսթրեսային խանգարումներ կլինիկական տիպերը և նրանց առանձնահատկությունները՝ սուր սթրեսային և ադապտատիվ խանգարումներ. - Սամվել Սուքիասյան

2-րդ հանդիպում 09.04.2019;  Ժամը 17:30-20:00 (18:30-19:00 ընդմիջում)

Հետսթրեսային խանգարումներ կլինիկական տիպերը և նրանց առանձնահատկությունները՝ հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ. - Սամվել Սուքիասյան

3-րդ հանդիպում 15.04.2019; Ժամը 17:30-20:00 (18:30-19:00 ընդմիջում)

Հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ` մոտեցումների էվոլյուցիան. - Սամվել Սուքիասյան

4-րդ հանդիպում  16.04.2019;  Ժամը 17:30-20:00 (18:30-19:00 ընդմիջում)

CAPS-ը (Clinical administrative PTSD Scale) որպես Հետտրավմատիկ Սթրեսային Խանգարման փսիխոմետրիկ գնահատման ՛՛ոսկե ստանդարտ՛՛- Մարգարիտա Թադևոսյան

5-րդ հանդիպում 22.04.2019; 28.10.2019Ժամը 17:30 -20:00 (18:30-19:00 ընդմիջում)

  • · Առաջին հոգեբանական օգնությունը ճգնաժամային իրավիճակներից հետո (17:30-18:30),Լիլիթ Կարապետյան
  • · Ապրումների հոգեբանություն` Ինչպես վերապրել ծանր սթրեսը (19:00-20:00) Լիլիթ Բաղդասարյան

6-րդ հանդիպում 23.04.2019;  Ժամը 17:30-20:00 (18:30-19:00 ընդմիջում)

Տոկունություն` սթրեսակայունության բարձրացման ուղիները - Արմեն Սողոյան

ԱՈՒՏԻԶՄԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԸ ՀՈԳԵԲՈՒԺՈՒԹՅԱՆ և ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ (8կրեդիտ)

հոգեբուժների, հոգեթերապևտների, կլինիկական հոգեբանների ևնյարդաբանների  համար տեսական դասընթացի 

Ծրագիր

Դասընթացի օրակարգ (ընդհանուր դասընթացի տևողությունը 8 ժամ) 

1-ինհանդիպում 13.04 2019   Ժամը 12:30-15:00 (13:30-14:00 ընդմիջում)

Աուտիզմ`զարգացման էվոլյուցիան: Ախտորոշման առանձնահատկությունները: Մարինա Արսենյան

2-րդհանդիպում 13.04.2019 Ժամը 15:00-17:30 (16:00-16:30 ընդմիջում):

Հետազոտման և բուժման առանձնահատկությունները աուտիզմի և զարգացման ընդհանուր խանգարումների դեպքում:  Իրավիճակային խնդիրների վերլուծություն: ՄարինաԱրսենյան

3-րդհանդիպում 14.04.2018 Ժամը 12:30-15:00 (13:30-14:00 ընդմիջում)

Աուտիզմի դեպքում կիրառվող ապացուցողական հիմք ունեցող թերապևտիկ ծրագրերի բնութագիրը. – Ալվինա Հայրապետյան

4-րդհանդիպում 14.04.2019,  Ժամը 15:00-17:30 (16:00-16:30 ընդմիջում):

Վարքի ֆունկցիոնալ գնահատում և միջամտություն աուտիզմի դեպքում: Նարինե Վարդանյան

ՍՈՒԻՑԻԴՆԵՐԸՈՐՊԵՍԲԺՇԿԱԿԱՆևՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆԽՆԴԻՐ (10 կրեդիտ)

հոգեբույժների, հոգեթերապևտների, կլինիկական հոգեբանների, նյարդաբանների համար նախատեսված տեսական դասընթացի

Ծրագիր 

1-ինհանդիպում. 29.04.2019, ժամը 17:30-20:00 (18:30-19:00 ընդմիջում)

Սուիցիդալոգիայի հիմնական հասկացությունները, սուիցիդը և անձի հոգեվիճակները - ԿամոՎարդանյան

2-րդհանդիպում. 30.04.2019, ժամը 17:30-20:00 (18:30-19:00 ընդմիջում)

Սուիցիդների ուսումնասիրման մեթոդաբանությունը - ԿամոՎարդանյան

3-րդհանդիպում 06.05.2019, ժամը 17:30-20:00 (18:30-19:00 ընդմիջում)

Սուիցիդի հիմնախնդիրը հոգեբուժական և ընդհանուր բժշկական պրակտիկայում - ՍամվելՍուքիասյան

4-րդհանդիպում 07.05.2019,  ժամը 17:30-20:00 (18:30-19:00 ընդմիջում)

Մեդիաների հոգեբանական ներգործության կանխարգելման ուղիները անձի սուիցիդալ վարքի դրսևորման գործընթացում - ԱրմենուհիՄանուկյան

5-րդհանդիպում 13.05.2019, ժամը 17:30-18:50
Հոգեբանական առաջին օգնությունը սուիցիդալ վարքի դեպքում ԼիլիթԿարապետյան 

6-րդհանդիպում` 14.05.2019 ժամը 17:30-18:50

Սուիցիդների կանխարգելման միջոցները ԼիլիթԲաղդասարյան, հավասար խորհրդատու

 

Դասընթացները վարելու են`

«Հետտրավմատիկ սթրեսային խանգարումները որպես բժշկական եվ սոցիալ-հոգեբանական հիմնախնդիր»`

  1. 1.      Արմեն Սողոյան` բ.գ.թ.,   Համաշխարհայինհոգեբուժականասոցիացիայիպատվավորանդամ, Հոգեսոցիալականկարգավորմանկենտրոնիգիտականղեկավար, Հայկականհոգեբուժականասոցիացիայինախագահ, Համաշխարհայինհոգեբուժականասոցիացիայիֆինանսներիքարտուղար, Հոգեկանառողջությանհայկականհանդեսիգլխավոր խմբագիր
  2. Սամվել Սուքիասյան բ.գ.դ.պրոֆեսոր «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի  «Սթրես» հոգեկան առողջության վերականգնման բաժանմունքի ղեկավար
  3. Լիլիթ Բաղդասարյան հ.գ.թ.ՀՊՄՀ-ի հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ, “Ամբրա” հոգեկան բարեկեցության կենտրոն ՀԿ-ի նախագահ, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի վարչության անդամ:  
  4. Մարգարիտա Թադևոսյան ՛բ.գ.թ. «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի  «Սթրես» հոգեկան առողջության վերականգնման բաժանմունքի հոգեբույժ, Հայկական բժշկական ինստիտուտի և Երևանի Պետական Բժշկական Համալսարանի դոցենտ
  5. Լիլիթ Կարապետյան հոգեբան, ՀՊՄՀ-ի հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս,:

Աուտիզմը եվ զարգացման ընդհանուր խանգարումները հոգեբուժության և հոգեթերապիայի տեսանկյունից»

  1. 1.     Մարինե Արսենյան  “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” Բժշկական կենտրոնի մանկական հոգեբոյժ , “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” պետական բժշկական քոլեջի դասախոս

 

  1. 2.      Նարինե Վարդանյան “Իմ ուղին” ուսումնավերականգնողական կենտրոնի տնորեն

 

 

  1. 3.     Ալվինա Հայրապետյան  ՀՊՄՀ-ի հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի “Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դասախոս, Աուտիզմ ազգային հիմնադրամի “Իմ ուղին” ուսումնավերականգնողական կենտրոնի հոգեբան-արտթերապիստ

 

«Սուիցիդներըորպեսբժշկականևսոցիալ-հոգեբանականխնդիր»

  1. 1.      Կամո ՎարդանյանՀոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի հոգեբանական գիտությունների միջազգային ակադեմիայի թղթակից անդամ, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի խորհրդի անդամ, Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Գիտահետազոտական կենտրոնի տնօրեն

 

  1. ՍամվելՍուքիասյան բժշկական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի  «Սթրես» հոգեկան առողջության վերականգնման բաժանմունքի ղեկավար
  2. Արմենուհի Մանուկյան , ՀՊՄՀ-ի Մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի դոցենտ, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության փիլիսոփայական գիտությունների դոկտոր (PhD)
  3. ԼիլիթԲաղդասարյան հոգեբանական գիտությունների թեկնածու, ՀՊՄՀ-ի հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ, “Ամբրա” հոգեկան բարեկեցության կենտրոն ՀԿ-ի նախագահ, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի վարչության անդամ:
  4. Լիլիթ Կարապետյան հոգեբան, ՀՊՄՀ-ի հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս:

 

Մանրամասների համար զանգահարել Ռեքավերի Քոլեջի ղեկավար Լիլիթ Բաղդասարյանին հեռ. 091 708 741 կամ 094333941

Դասընթացի անցկացման վայրը` Խանջյան 35/18 «Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն»

 

ՀՀ ԱՆ կողմից ՇՄԶ 30 կրեդիտ է տրվել Հոգեկան առողջության բարելավման կրթական ծրագրի երեք դասընթացներին

ՀՀ ԱՆ կողմից ՇՄԶ 30 կրեդիտ է տրվել Հոգեկան առողջության բարելավման կրթական ծրագրի երեք դասընթացներին։

«Հետտրավմատիկ սթրեսային խանգարումները որպես բժշկական եվ սոցիալ-հոգեբանական հիմնախնդիր» (12 կրեդիտ)

«Աուտիզմը եվ զարգացման ընդհանուր խանգարումները հոգեբուժության և հոգեթերապիայի տեսանկյունից» (8 կրեդիտ)

«Սուիցիդները որպես բժշկական և սոցիալ-հոգեբանական խնդիր» (10 կրեդիտ)։

Կրեդիտները շնորհվելու են հոգեբույժներին, կլինիկական հոգեբաններին, հոգեթերապևտներին և նյարդաբաններին:

Հիշեցնում ենք, որ ՀՀԱ անդամների համար սահմանված է 30% զեղչ։

Ստորև ներկայացված է դասընթացների ժամանակային և թեմատիկ բաշխումը և դասախոսական կազմը

Մանրամասների համար զանգահարել ՀՀԱ վերապատրաստման հարցերի քարտուղար Լիլիթ Բաղդասարյանին հեռ. 091 708 741 կամ 094333941

Դասընթացի անցկացման վայրը` Խանջյան 35/18։

ՀՀ ԱՆ կողմից կրեդիտավորված դասընթացների

 ԾՐԱԳՐԵՐ 

ՀԵՏՏՐԱՎՄԱՏԻԿ ՍԹՐԵՍԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԲԺՇԿԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ (12կրեդիտ)

հոգեբույժների, հոգեթերապևտների, կլինիկական հոգեբանների, նյարդաբանների, համար նախատեսված վեցօրյա տեսական դասընթացի

Ծրագիր                                     

1-ին հանդիպում 08.04.2019,Ժամը 17:30-20:00 (18:30-19:00 ընդմիջում)

Հետսթրեսային խանգարումներ կլինիկական տիպերը և նրանց առանձնահատկությունները՝ սուր սթրեսային և ադապտատիվ խանգարումներ. - Սամվել Սուքիասյան

2-րդ հանդիպում 09.04.2019;  Ժամը 17:30-20:00 (18:30-19:00 ընդմիջում)

Հետսթրեսային խանգարումներ կլինիկական տիպերը և նրանց առանձնահատկությունները՝ հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ. - Սամվել Սուքիասյան

3-րդ հանդիպում 15.04.2019; Ժամը 17:30-20:00 (18:30-19:00 ընդմիջում)

Հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ` մոտեցումների էվոլյուցիան. - Սամվել Սուքիասյան

4-րդ հանդիպում  16.04.2019;  Ժամը 17:30-20:00 (18:30-19:00 ընդմիջում)

CAPS-ը (Clinical administrative PTSD Scale) որպես Հետտրավմատիկ Սթրեսային Խանգարման փսիխոմետրիկ գնահատման ՛՛ոսկե ստանդարտ՛՛- Մարգարիտա Թադևոսյան

5-րդ հանդիպում 22.04.2019; 28.10.2019Ժամը 17:30 -20:00 (18:30-19:00 ընդմիջում)

  • · Առաջին հոգեբանական օգնությունը ճգնաժամային իրավիճակներից հետո (17:30-18:30),Լիլիթ Կարապետյան
  • · Ապրումների հոգեբանություն` Ինչպես վերապրել ծանր սթրեսը (19:00-20:00) Լիլիթ Բաղդասարյան

6-րդ հանդիպում 23.04.2019;  Ժամը 17:30-20:00 (18:30-19:00 ընդմիջում)

Տոկունություն` սթրեսակայունության բարձրացման ուղիները - Արմեն Սողոյան

ԱՈՒՏԻԶՄԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԸ ՀՈԳԵԲՈՒԺՈՒԹՅԱՆ և ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ (8կրեդիտ)

հոգեբուժների, հոգեթերապևտների, կլինիկական հոգեբանների ևնյարդաբանների  համար տեսական դասընթացի 

Ծրագիր

Դասընթացի օրակարգ (ընդհանուր դասընթացի տևողությունը 8 ժամ) 

1-ինհանդիպում 13.04 2019   Ժամը 12:30-15:00 (13:30-14:00 ընդմիջում)

Աուտիզմ`զարգացման էվոլյուցիան: Ախտորոշման առանձնահատկությունները: Մարինա Արսենյան

2-րդհանդիպում 13.04.2019 Ժամը 15:00-17:30 (16:00-16:30 ընդմիջում):

Հետազոտման և բուժման առանձնահատկությունները աուտիզմի և զարգացման ընդհանուր խանգարումների դեպքում:  Իրավիճակային խնդիրների վերլուծություն: ՄարինաԱրսենյան

3-րդհանդիպում 14.04.2018 Ժամը 12:30-15:00 (13:30-14:00 ընդմիջում)

Աուտիզմի դեպքում կիրառվող ապացուցողական հիմք ունեցող թերապևտիկ ծրագրերի բնութագիրը. – Ալվինա Հայրապետյան

4-րդհանդիպում 14.04.2019,  Ժամը 15:00-17:30 (16:00-16:30 ընդմիջում):

Վարքի ֆունկցիոնալ գնահատում և միջամտություն աուտիզմի դեպքում: Նարինե Վարդանյան

ՍՈՒԻՑԻԴՆԵՐԸՈՐՊԵՍԲԺՇԿԱԿԱՆևՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆԽՆԴԻՐ (10 կրեդիտ)

հոգեբույժների, հոգեթերապևտների, կլինիկական հոգեբանների, նյարդաբանների համար նախատեսված տեսական դասընթացի

Ծրագիր 

1-ինհանդիպում. 29.04.2019, ժամը 17:30-20:00 (18:30-19:00 ընդմիջում)

Սուիցիդալոգիայի հիմնական հասկացությունները, սուիցիդը և անձի հոգեվիճակները - ԿամոՎարդանյան

2-րդհանդիպում. 30.04.2019, ժամը 17:30-20:00 (18:30-19:00 ընդմիջում)

Սուիցիդների ուսումնասիրման մեթոդաբանությունը - ԿամոՎարդանյան

3-րդհանդիպում 06.05.2019, ժամը 17:30-20:00 (18:30-19:00 ընդմիջում)

Սուիցիդի հիմնախնդիրը հոգեբուժական և ընդհանուր բժշկական պրակտիկայում - ՍամվելՍուքիասյան

4-րդհանդիպում 07.05.2019,  ժամը 17:30-20:00 (18:30-19:00 ընդմիջում)

Մեդիաների հոգեբանական ներգործության կանխարգելման ուղիները անձի սուիցիդալ վարքի դրսևորման գործընթացում - ԱրմենուհիՄանուկյան

5-րդհանդիպում 13.05.2019, ժամը 17:30-18:50
Հոգեբանական առաջին օգնությունը սուիցիդալ վարքի դեպքում ԼիլիթԿարապետյան 

6-րդհանդիպում` 14.05.2019 ժամը 17:30-18:50

Սուիցիդների կանխարգելման միջոցները ԼիլիթԲաղդասարյան, հավասար խորհրդատու

 

Դասընթացները վարելու են`

«Հետտրավմատիկ սթրեսային խանգարումները որպես բժշկական եվ սոցիալ-հոգեբանական հիմնախնդիր»`

  1. 1.      Արմեն Սողոյան` բ.գ.թ.,   Համաշխարհայինհոգեբուժականասոցիացիայիպատվավորանդամ, Հոգեսոցիալականկարգավորմանկենտրոնիգիտականղեկավար, Հայկականհոգեբուժականասոցիացիայինախագահ, Համաշխարհայինհոգեբուժականասոցիացիայիֆինանսներիքարտուղար, Հոգեկանառողջությանհայկականհանդեսիգլխավոր խմբագիր
  2. Սամվել Սուքիասյան բ.գ.դ.պրոֆեսոր «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի  «Սթրես» հոգեկան առողջության վերականգնման բաժանմունքի ղեկավար
  3. Լիլիթ Բաղդասարյան հ.գ.թ.ՀՊՄՀ-ի հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ, “Ամբրա” հոգեկան բարեկեցության կենտրոն ՀԿ-ի նախագահ, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի վարչության անդամ:  
  4. Մարգարիտա Թադևոսյան ՛բ.գ.թ. «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի  «Սթրես» հոգեկան առողջության վերականգնման բաժանմունքի հոգեբույժ, Հայկական բժշկական ինստիտուտի և Երևանի Պետական Բժշկական Համալսարանի դոցենտ
  5. Լիլիթ Կարապետյան հոգեբան, ՀՊՄՀ-ի հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս,:

Աուտիզմը եվ զարգացման ընդհանուր խանգարումները հոգեբուժության և հոգեթերապիայի տեսանկյունից»

  1. 1.     Մարինե Արսենյան  “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” Բժշկական կենտրոնի մանկական հոգեբոյժ , “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” պետական բժշկական քոլեջի դասախոս

 

  1. 2.      Նարինե Վարդանյան “Իմ ուղին” ուսումնավերականգնողական կենտրոնի տնորեն

 

 

  1. 3.     Ալվինա Հայրապետյան  ՀՊՄՀ-ի հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի “Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դասախոս, Աուտիզմ ազգային հիմնադրամի “Իմ ուղին” ուսումնավերականգնողական կենտրոնի հոգեբան-արտթերապիստ

 

«Սուիցիդներըորպեսբժշկականևսոցիալ-հոգեբանականխնդիր»

  1. 1.      Կամո ՎարդանյանՀոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի հոգեբանական գիտությունների միջազգային ակադեմիայի թղթակից անդամ, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի խորհրդի անդամ, Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Գիտահետազոտական կենտրոնի տնօրեն

 

  1. ՍամվելՍուքիասյան բժշկական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի  «Սթրես» հոգեկան առողջության վերականգնման բաժանմունքի ղեկավար
  2. Արմենուհի Մանուկյան , ՀՊՄՀ-ի Մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի դոցենտ, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության փիլիսոփայական գիտությունների դոկտոր (PhD)
  3. ԼիլիթԲաղդասարյան հոգեբանական գիտությունների թեկնածու, ՀՊՄՀ-ի հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ, “Ամբրա” հոգեկան բարեկեցության կենտրոն ՀԿ-ի նախագահ, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի վարչության անդամ:
  4. Լիլիթ Կարապետյան հոգեբան, ՀՊՄՀ-ի հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս:

 

Մանրամասների համար զանգահարել Ռեքավերի Քոլեջի ղեկավար Լիլիթ Բաղդասարյանին հեռ. 091 708 741 կամ 094333941

Դասընթացի անցկացման վայրը` Խանջյան 35/18 «Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն»

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ 2019թ. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հաստատվել է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի 2019 թվականի ծրագիրը: Ծրագրի ամբողջական տեքստը կարող եք կարդալ այստեղ

ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ

2019թ. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

  • Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության ոլորտի բարեփոխումներին և սերտ համագործակցություն պետական գերատեսչությունների հետ
  • Աշխատանք ԶԼՄ ների հետ՝ անհրաժեշտ հասարակական գիտակցության ձևավորման նպատակով
  • Մասնագետների և պացիենտների շահերի պաշտպանություն, հոգեբույժի մասնագիտական էթիկայի կոդեքսի գործարկում
  • Երիտասարդ մասնագետներին աջակցության ծրագրեր
  • Գիտական ծրագրերի իրականացում
  • Հոգեկան առողջության հայկական հանդեսի հրատարակման շարունակում և զարգացում
  • ՀՀ ԱՆ կողմից կրեդիտավորված թրեյինգների, սեմինարների, գիտաժողովների կազմակերպում
  • Համագործակցության սերտացում հոգեբանների, նյարդաբանների, սոցաշխատողների և հոգեկան առողջության հետ առնչվող այլ մասնագետների և մասնագիտական կազմակերպությունների հետ
  • Համագործակցության սերտացում Համաշխարհային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ
  • Արդյունավետ աշխատանքների կազմակերպում դեղագործական ընկերությունների հետ
  • Մանկական հոգեբուժության զարգացում
  • Հոգեկան առողջության մասնավոր ծառայությունների, այդ թվում մասնավոր հոգեբուժության զարգացում
  • Հոգեկան առողջության մարզային ծառայությունների զարգացում
  • Դատահոգեբուժական փորձաքննությունների ոլորտի բարելավում
  • Աջակցություն զինվորական հոգեբուժության բարելավման գործընթացին
  • Թմրաբանական ծառայություն բարելավում
  • Հոգեկան առողջությունը ազատազրկման վայրերում
  • Ստիգմայի դեմ պայքար
  • Սուիցիդների կանխարգելման հարցեր
  • 2020թ․ վերջում կամ 2021թ․ Համաշխարհայի հոգեբուժական ասոցիացիայի գիտաժողով Երևանում
 
 
 
 
 
 
 

ՀՈԳԵԲՈՒՅԺԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ԿՈԴԵՔՍԸ

Հարգելի գործընկերներ,

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայկական հոգեբուժական սսոցիացիայի Գործադիր վարչության կողմից մշակված և Ասոցիացիայի Խորհրդի հավանությանն արժանացած “ՀՈԳԵԲՈՒՅԺԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ԿՈԴԵՔՍԻ ՆԱԽԱԳԻԾԸ” (Կոդեքս):

Կոդեքսը ձևակերպված է հաշվի առնելով ժամանակակից հոգեբուժության հումանիստական մոտեցումները, մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքները և համաշխարհային մասնագիտական հանրության կողմից ճանաչված մասնագիտական էթիկայի կանոնները: Կոդեքսը ներկայացվել է հանրային քննարկման և բոլոր առաջարկությունները ստանալուց հետո, քննարկվել է Խորհրդի կողմից և վերջնական տարբերակը ներկայացվել է Ասոցիացիայի Համագումարի հաստատմանը:

Կոդեքսի դրույթների կատարումը վերահսկվելու է Ասոցիացիայի Էթիկայի կոմիտեի կողմից:

Կոդեքսի տեքստն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ

ՀՈԳԵԲՈՒՅԺԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ԿՈԴԵՔՍԸ

1.Հոգեբույժի կլինիկական գործունեությունը

1.1 Հոգեբույժը պարտավոր է հարգել յուրաքանչյուր պացիենտի արժանապատվությունը, մշակույթը, էթնոսը, լեզուն, կրոնը, անձնական կյանքի, գաղտնիության, ինքնորոշման և ինքնավարության իրավունքը:

1.2 Հոգեբույժը չպետք է տարիքային, սեռային, ռասայական, ազգային, հաշմանդամության, լեզվի, կրոնական, քաղաքական կողմնորոշման հիման վրա խտրականություն ցուցաբերի պացիենտի նկատմամբ և պացիենտին կամ նրա ընտանիքին պարտադրի իր արժեքներն ու համոզմունքները:

1.3 Հոգեբույժը ներգրավված է մասնագիտական այնպիսի հարաբերությունների մեջ, որտեղ առկա է իշխանության անհավասարակշռություն: Հոգեբույժը չպետք է շահագործի այդ իշխանությունը իր սեփական սոցիալական կամ նյութական շահի համար:

1.4 Հոգեբույժը պարտավոր է պացիենտի հետ հարաբերությունները կառուցել փոխադարձ վստահության, համագործակցության վրա` խուսափելով դիտավորությամբ կամ կանխատեսելի վնասներից, և բուժումն իրականացնել իրեն հայտնի կամ հասանելի լավագույն մեթոդներով, հնարավոր լավագույն պայմաններում:

1.5 Անընդունելի է պացիենտի ֆիզիկական, հոգեկան, նյութական, սեռական, կամ այլ օգուտ ստանալու նպատակով շահագործումը հոգեբույժի կողմից:

1.6 Հոգեբույժը պետք է ճանաչի հետազոտության կամ բուժման հնարավոր ռիսկերն ու վնասները պացիենտի համար և կանխարգելի դրանց առաջացումը, ինչպես նաև պացիենտին տեղեկացնի դրանց մասին:

1.7 Հոգեբույժը պարտավոր է հաշվի առնել պացիենտի ֆիզիկական, հոգեկան, սոցիալական և հոգևոր վիճակը և անհրաժեշտության դեպքում խորհրդատվություն տրամադրի տվյալ խնդրի լուծման վերաբերյալ` ուղղորդելով պացիենտին համապատասխան մասնագետի մոտ:

1.8 Համապատասխան էական էթիկական անձնական հիմնավորումների դեպքում հոգեբույժը կարող է մերժել ընդունել պացիենտին, սակայն այնքան ժամանակ, քանի դեռ վստահ է, որ իր մերժմամբ վտանգի տակ չի դնում պացիենտին:

1.9 Հոգեբույժը պարտավոր չէ մասնագիտական օգնություն ցուցաբերել այն դեպքում, երբ իր մասնագիտական կարծիքով իր միջամտությունը կլինի անօգուտ կամ վնասակար պացիենտի համար: Իր համապատասխան որոշումը հոգեբույժը հիմնավորում է գրավոր:

1.10 Բուժման կամ խորհդատվության առավել արդյունավետության ապահովման նպատակով, հնարավորության դեպքում հոգեբույժը պետք է խուսափի բուժում կամ խորհրդատվություն իրականացնել բարեկամների, ընկերների, աշխատակիցների կամ այլ մոտ մարդկանց հետ:

1.11 Հոգեբույժը պետք է խրախուսի պացիենտի ընտանիքի անդամների կամ խնամակալների մասնակցությունը իր արտահիվանդանոցային բուժման մեջ` հաշվի առնելով սակայն նման համագործակցության տեղին լինելը, գաղտնիության սկզբունքը, մշակութային առանձնահատկությունները և պացիենտ ցանկությունը:

1.12 Հոգեբույժը պետք է գործի իր փորձի և գիտելիքների սահմաններում: Բարդությունների դեպքում հոգեբույժը պարտավոր է խորհրդակցել իր փորձառու գործընկերների հետ, հրավիրել բժշկական կոնսիլիում կամ հարակից մասնագետների կամ, անհրաժեշտության դեպքում, ուղղորդել պացիենտին մեկ այլ մասնագետի:

1.13 Հոգեբույժի կողմից իրականացվող բուժման մեթոդները պետք է հիմնված լինեն բժշկագիտության և հոգեբուժության գիտական հիմքերի վրա։

1.14 Հոգեբույժը պետք է ուշադիր լինի իր հոգեկան և ֆիզիկական առողջությանը, դրանց խաթարման հնարավոր բացասական հետևանքները մասնագիտական գործունեության վրա կանխելու համար:

1.15 Հոգեբույժը իրավունք չունի իր անձնական կարծիքը, պատկերացումները, արժեքները կամ որոշումները քարոզելու պացիենտին կամ նրա ընտանիքի անդամներին և դրանով սահմանափակելու նրանց ազատ ընտրությունը:

1.16 Հոգեբույժի և պացիենտի հարաբերությունները հիմնված են վստահության վրա և հոգեբույժը պետք է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանի իր պացիենտի վերաբերյալ ստացած տեղեկատվության գաղտնիությունը, անկախ այդ տեղեկատվության սկղբնաղբյուրից:

1.17 Գաղտնիության բացահայտումը թույլատրելի է միայն այն դեպքում, երբ այն ուղղված է պացիենտի կամ երրորդ անձանց անվտանգության պահպանմանը: Գաղտնիության բացահայտումը հնարավոր է նաև այլ մասնագետի խորհրդատվության դիմելիս, և այս դեպքում պացիենտը պետք է տեղեկացված լինի գաղտնիության սկզբունքի սահմանների վերաբերյալ:

1.18 Գաղտնիության պահպանումը պարտադիր է նույնիսկ այն դեպքում, երբ պացիենտ-հոգեբույժ հարաբերությունները դադարեցվել են, կամ հիվանդը մահացել է, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

1.19 Գաղտնիությունը պետք է պահպանվի, երբ հիվանդության պատմության նյութը օգտագործվում է ուսուցման, դեպքի ներկայացման կամ հրապարակման նպատակներով: Պացիենտի տվյալները պետք է պատշաճ կերպով քողարկվեն, անձը անճանաչելի դարձնելու նպատակով:

1.20 Հոգեբույժը պետք է տեղեկացնի պացիենտին բուժման նպատակի, բնույթի, օգուտների, կողմնակի բարդությունների, ռիսկերի և ծախսերի վերաբերյալ:

1.21 Հոգեբույժը պարտավոր է տեղեկացնել պացիենտին այլընտրանքային բուժման բնույթի, օգուտների, կողմնակի ազդեցությունների, ռիսկերի և ծախսերի վերաբերյալ և ազատ ընտրության հնարավորություն ընձեռի պացիենտին:

1.22 Հոգեբույժը իրավունք չունի բուժում կամ հետազոտություն իրականացնելու առանց պացիենտի համաձայնության: Ցանկացած բուժական միջամտության մասնակիցները պետք է արտահայտեն իրենց միանշանակ համաձայնությունը բուժման իրականացմանը, բացի օրենքով սահմանված դեպքերից:

1.23 Պացիենտի մտավոր ունակությունների սահմանափակումը հիմք չէ առանց համաձայնության բուժական միջամտություն իրականացնելու համար: Նման դեպքում հոգեբույժը փորձում է առավել հասանելի բացատրել միջամտության էությունը և հնարավոր վտանգները և ստանալ համաձայնությունը:

1.24 Եթե պացիենտը ճանաչված է անգործունակ կամ հոգեկան խանգարման սրացման պատճառով ժամանակավորապես ճանաչվում է անգործունակ` հոգեբույժը համաձայնությունը ստանում է պացիենտի խնամակալից և շարունակում է համաձայնությունը ստանալու փորձերը` պացիենտի հոգեկան և ֆիզիկական վիճակի կայունացումից հետո:

1.25 Անչափահասների դեպքում նման համաձայնություն պետք է ստացվի ծնողներից կամ խնամակալներից։

1.26 Հոգեբույժը պետք է տեղյակ լինի, և տեղեկացնի պացիենտին, որ համաձայնությունը շարունակական գործընթաց է, և այն կարող է չեղյալ համարվել բուժման ցանկացած փուլում:

1.27 Այն իրավիճակում, երբ հոգեբույժի գնահատմամաբ վտանգվում է պացիենտի կամ երրորդ անձի կյանքը կամ անվտանգությունը` հարկադիր բուժումը կարող է իրականացվել առանց պացիենտի համաձայնության: Պացիենտի հոգեկան և ֆիզիկական վիճակի կայունացումից հետո բուժման շարունակության համար հոգեբույժը պարտավոր է ստանալ պացիենտի համաձայնությունը:

 

2. Հոգեբույժի հետազոտական գործունեությունը

2.1 Հոգեբուժական գիտության զարգացմանը նպաստելու համար`հոգեբույժները պետք է ձգտեն նպաստել ընդհանրապես գիտության, մասնավորապես հոգեբուժության առաջընթացին` իրականացնելով հետզոտություններ:

2.2 Հոգեբույժը պետք է առաջնորդվի գիտության մեջ համընդհանուր բարոյական սկզբունքներով և նորմերով, մասնավորապես` պահպանի գիտական ազնվությունն ու կոռեկտությունը, բացառի փորձարարական տվյալների հավաքման ընթացքում ուրիշի գաղափարների և հետազոտությունների արդյունքների յուրացումը, հրաժարվի չստուգված տվյալների վրա արված հապճեպ եզրահանգումներից, պահպանի սեփական գիտական հայացքները ցանկացած գիտական միջավայրում և այլն:

2.3 Հետազոտական գործունեության մեջ հոգեբույժը պետք է առաջնորդվի ապացուցողական բժշկության սկզբունքներով և կիրառի հավաստի և իրենց արդյունավետությունը ապացուցած գիտական մոտեցումներ, մեթոդներ և հետազոտական գործիքներ: 

2.4 Ցանկացած հետզոտություն անցկացնելիս հոգեբույժը չպետք է կիրառի այնպիսի մեթոդներ, տեխնիկա, ընթացակարգեր, որոնք կնվաստացնեն փորձարկվողների անձի արժանապատվությունը, նրանց հետաքրքրությունները։ 

2.5 Հետազոտություն իրականացնելիս հոգեբույժը պետք է կտրականապես հրաժարվի այնպիսի գործողություններից, որոնք կարող են կայուն, անդարձելի կամ ոչ անհրաժեշտ վնաս պատճառել հետազոտվողներին։

2.6 Ցանկացած հետազոտական ծրագրի մասնակիցները պետք է արտահայտեն իրենց միանշանակ համաձայնությունը փորձի անցկացմանը` մանրամասն տեղեկություն ունենալով փորձի նպատակների և ընթացակարգերի վերաբերյալ: Անչափահասների կամ իրավաբանորեն անգործունակ անձանց դեպքում նման համաձայնություն պետք է ստացվի ծնողներից կամ խնամակալներից։
2.7 Եթե հոգեբուժական հետազոտությունը ուղեկցվում է ժամանակավոր որևէ վնասով կամ անհարմարությամբ` փորձարկողը պետք է առաջին հերթին համոզվի, որ փորձի բոլոր մասնակիցները գործում են բոլորովին անկախ` առանց ցանկացած ձևի կողմնակի ճնշման. ոչ մեկի մասնակցությունը փորձին չպիտի թույլատրվի, քանի դեռ փորձարկողը չի համոզվել, որ այդ վնասի մասին փորձարկվողները իրազեկվել են նախօրոք և տվել են իրենց համաձայնությունը։

2.8 Փորձից առաջ համաձայնություն տալու դեպքում անգամ փորձարկվողը ցանկացած պահի կարող է որոշում ընդունել ծրագրում իր հետագա մասնակցությունը ընդհատելու մասին։
2.9 Եթե գիտափորձի պայմանները պահանջում են ապատեղեկատվություն կամ ոչ ճիշտ տեղեկատվություն տալ փորձարկվողներին, հոգեբույժը պետք է համոզվի, որ դա չի հանգեցնի որևէ տևական վնասի փորձի մասնակիցներին, ամեն դեպքում դրա անհրաժեշտությունն ու փորձարարական բնույթը պետք է բացահայտվեն փորձարարական ծրագրի ավարտից հետո։
2.10 Բոլոր հոգեբուժական հետազոտությունները` ինչպես փորձարարական, այնպես էլ դիտողական, պետք է իրականացվեն հարգանքով անհատի արժանապատվության հանդեպ, սեռական վարքի հետզոտության ժամանակ հավատալիքների, ինտիմ իրավիճակների, համեստության, խոհեմության հանդեպ, ինչպես նաև տարեցներին, հիվանդներին, ձերբակալվածներին հետազոտելիս, հաշվի առնելով սոցիալական սահմանափակումները և սոցիալապես և հոգեպես խոցելի իրավիճակում լինելը:

2.11 Եթե մասնակցությունը հետազոտությանը ենթադրում է հոգեբույժի ներխուժում անձնական հետաքրքրությունների կամ ինտիմ ապրումների ոլորտը, ապա փորձարկվողը ցանկության դեպքում, ցանկացած պահի կարող է հրաժարվել հետագա մասնակցությունից:

2.12 Հետազոտության արդյունքում ստացված բոլոր տվյալները` որպես հետազոտության արդյունքներ, ինչպես նաև ներգործության և բուժման մասին տվյալները պետք է հասանելի լինեն միայն մասնագետներին, ում պարտականությունների մեջ է մտնում դրանք չհրապարակելը ոչ կոմպետենտ անձանց մոտ։ Հոգեբույժները պետք է որոշակի քայլերի դիմեն համապատասխան փաստաթղթերը պահելու համար։

 

3.Հոգեբույժների միջև մասնագիտական հարաբերությունների էթիկան

3.1 Հոգեբույժի մասնագիտական հարաբերությունները այլ մասնագետների հետ հիմնված է փոխադարձ հարգանքի վրա։

3.2 Հոգեբույժը պարտավոր է գործընկերներին վերաբերվել պատշաճ հարգանքով, պահպանելով ծառայողական կարգապահությանը և բժշկական ենթակայությունը (սուբօրդինացիա)։

3.3 Հոգեբույժը մասնագիտական գործունեության մեջ պետք է հարգի և հաշվի առնի իր գործընկերների մասնագիտական կարծիքը, արտահայտի իր կարծիքը հիմնավորված, կարծիքն արտահայտելիս լինի հարգալից և չթելադրի իր մոտեցումները` նվաստացնելով գործընկերներին:

3.4 Հոգեբույժը չպետք է մերժի գործընկերների խորհրդատվություն տրամադրելու խնդրանքը:

3.5 Հոգեբույժը պետք է նպաստի գործընկերների միջև առողջ աշխատանքային հարաբերությունների պահպանմանն ու ամրապնդմանը:

3.6 Հոգեբույժը պետք է չխաթարի իր գործընկերների հարաբերությունները պացիենտի հետ` վերջինիս գրավելու նպատակով։

3.7 Ըստ բժշկական անհրաժեշտության` հոգեբույժը պետք է հաղորդակցվի հիվանդի բուժման մեջ ներգրավված այլ մասնագետների հետ` այդ ընթացքում հարգելով պացիենտի տվյալների գաղտնապահությունը և սահմանափակվելով միայն անհրաժեշտ տեղեկատվությամբ։

3.8 Արտահայտելով հիմնավորված քննադատություն երբ անհրաժեշտ է` հոգեբույժները չպետք է խտրականորեն վերաբերվեն գործընկերեներին և այլ մասնագիտությունների ներկայացուցիչներին, ովքեր կիրառում են նույն կամ այլ գիտական մեթոդներ, և պետք է հարգանքով վերաբերվեն այն դպրոցներին ու ուղղություններին, որոնք գիտականորեն և մասնագիտորեն կոմպետենտ են։
3.9 Հոգեբույժները չպետք է միջամտեն այլ մասնագետների ձեռնարկած գործողություններին, բուժման մեթոդներին, նշանակումներին, եթե դրանք իր մասնագիտական համոզմունքով պացիենտի համար վտանգ չեն ներկայացնում։ Կարիքն առաջանալու դեպքում նման միջամտությունը պետք է իրականացվի՝ չխաթարելով նշված մասնագետի և պացիենտի փոխհարաբերությունները:

3.10 Հոգեբույժը չպետք է պացիենտի ներկայությամբ քննարկի իր գործընկերների մասնագիտական գիտելիքները, մարդկային որակները կամ բուժման մոտեցումները:

3.11 Հոգեբույժը պարտավոր է ուշադիր լինել իր և իր գործընկերների, այդ թվում օրդինատորների կամ ուսանողների առողջությանը և բարեկեցությանը, քանի որ մասնագետի հոգեկան կամ ֆիզիկական առողջության խաթարումը կարող է էապես անրադառնալ իր մասնագիտական գործունեության և պացիենտի բարեկեցության վրա:

3.12 Հոգեբույժը հնարավորինս պետք է աջակցի սկսնակ մասնագետին` տրամադրելով համապատասխան ուղղորդում, տեսական և գործնական խորհրդատվություն և վերահսկողություն, և միայն անհրաժեշտության դեպքում` պացիենտի շահերից ելնելով, միջամտի սկսնակ մասնագետի մասնագիտական գործունեությանը:

4. Հոգեբույժի մասնագիտական աճը և հոգեբուժական ծառայությունների զարգացումը 

4.1 Հոգեբույժը պետք է մասնագիտորեն պատրաստված լինի և մասնագիտացում ունենա և տիրապետի հոգեբուժության ոլորտում կիրառվող մեթոդներին, գործիքներին: Հոգեբույժի կարգավիճակը հիմնված է նրա մասնագիտական որակավորման վրա, որն անհրաժեշտ է նրա պարտականությունների իրականացման համար։

4.2 Հոգեբույժի մասնագիտական և բարոյական պարտականություններից է` սեփական մասնագիտական գիտելիքները և կարողությունները ժամանակակից մակարդակի վրա պահելը, մասնագիտական վերապատրաստումներին, գիտաժողովներին, քննարկումներին մասնակցելը:

4.3 Հոգեբույժը պարտավոր է տրամադրել անհրաժեշտ մասնագիտական գիտելիքները գործընկերներին, ուսանողներին, պացիենտներին և պացիենտների ընտանիքներին։

4.4 Հոգեբույժը պետք է բաց լինի նոր գիտելիք, փորձ և հմտություններ ձեռք բերելու նաև

իր պացիենտներից և նրանց հարազատներից:

4.5 Հոգեբույժը պետք է նպաստի հոգեկան առողջության ծառայությունների զարգացմանը, հոգեկան առողջության ոլորտում ռեսուրսների ճիշտ բաշխմանը, հոգեկան առողջության համայնքահեն ծառայությունների ներդրմանը:

4.6 Հոգեբույժը պետք է պատրաստ լինի համագործակցել զանգվածային լրատվամիջոցների հետ` մեկնաբանել և տարածել հոգեկան առողջության վերաբերյալ գիտելիքը` գործելով ի շահ իր պացիենտներին, հոգեկան առողջության ծառայություններին և հոգեկան առողջության ոլոտրի զարգացմանը:

5.Հոգեբույժը հատուկ իրավիճակներում

5.1 Հոգեբույժը չպետք է մասնակցի կամ նպաստի անհատի անկախության, նրա ֆիզիկական և հոգեկան անձեռնամխելիության դեմ ուղղված մեթոդների մշակմանը։ Խոշտանգումների կամ ծաղրանքի անմիջական մշակմանը կամ իրականացմանը նպաստելը բացի այն, որ հանցագործություն է, նաև հոգեբույժի մասնագիտական էթիկայի ամենածանր խախտումն է։ Ոչ որպես հետազոտող, ոչ որպես օգնական կամ համագործակցող հոգեբույժը չպետք է մասնակցություն ունենա խոշտանգումների կամ այլ դաժան, ոչ մարդասիրական կամ ստորացուցիչ գործողությունների իրականացմանը` անկախ այն հանգամանքից, թե ով է դրանց օբյեկտը, ինչ մեղադրանքներ կամ կասկածանքներ են առաջ քաշվել տվյալ անձի դեմ և ինչ տեղեկատվություն էլ հնարավոր լինի ստանալ նման ճանապարհով այնպիսի պայմաններում, ինչպես ռազմական կոնֆլիկտը, քաղաքացիական պատերազմը, հեղափոխությունները, ահաբեկչական գործողությունները կամ ցանկացած այլ հանգամանքներ, որոնք կարող են դիտվել կամ բացատրվել որպես նման գործողություների արդարացում։

5.2 Հոգեբույժի առաջնային պարտականությունն է` պացիենտի առողջության և կյանքի պահպանումը, և անգամ հիվանդի, հիվանդի հարազատի կամ երրորդ անձի խնդրանքով հոգեբույժն իրավունք չունի նպաստելու հիվանդի կյանքի ընդհատմանը: Նման իրավիճակներում, հոգեբույժի դերը պետք է սահմանափակվի հիվանդության բուժմամբ:

5.3 Հոգեբույժը իրավունք չունի միջամտել օրգանների փոխպատվաստման, դոնորության, պլաստիկ վիրահատության, փոխնորդ մայրության, ամլացման, կենսաբանական սեռի փոփոխության կամ այլ բժշկական հիմք ունեցող որոշումներ կայացնելիս: Ըստ պացիենտի պահանջի` նա կարող է համապատասխան տեղեկատվություն տրամադրել նշված միջամտությունների հոգեկան առողջության վրա ունեցած հնարավոր հետևանքների մասին:

5.4 Հոգեբույժը իրավունք չունի միջամտել հոգեկան առողջության խնդիր ունեցող կամ նախկինում նման խնդիր ունեցած անձի ամուսնության, երեխաներ ունենալու կամ հղիությունը ընդհատելու որոշումներում: Ըստ պացիենտի պահանջի` նա կարող է տեղեկատվություն տրամադրել այս կամ այն որոշումը կայացնելու դեպքում հնարավոր բժշկական հետևանքների մասին` հիմնվելով ապացուցողական բժշկության տվյալների վրա:

6. Շահերի բախումը

6.1 Հոգեբույժը պետք է հրաժարվի դեղագործական կազմակերպություններից նվերներ կամ այլ շահույթ ստանալուց` եթե այդ հարաբերությունները բացասաբար են անդրադառնում իր մասնագիտական գործունեության վրա:

6.2 Կլինիկական հետազոտություն իրականացնող հոգեբույժը պարտավոր է էթիկայի խորհրդին և հետազոտության մասնակիցներին տեղեկատվություն տրամադրել իր հովանավորների, ինչպես նաև ֆինանսական և պայմանագրային պարտավորությունների վերաբերյալ:

6.3 Հոգեբույժը որևէ անձի կամ կազմակերպության հետ չպետք է մտնի այնպիսի ֆինանսական հարաբերությունների մեջ, որոնք բացասաբար կանրադառնան պացիենտի ախտորոշման, բուժման, խնամքի, հոսպիտալացման կամ դուրսգրման վրա:

6.4 Կազմակերպությունների ղեկավարների ծախսարդյունավետ ղեկավարման պարտավորությունները կարող են հակասել հոգեբուժի մասնագիտական գործունեության լավագույն պրակտիկային: Նման դեպքերում հոգեբույժը պարտավոր է բարձրաձայնել պացիենտի լավագույն բուժում ստանալու իրավունքի մասին:

 

«Հոգեկան առողջություն, մարդու իրավունքներ, ռեքավերի (ապաքինում) և ծարայությունների բարելավում» տեսագործնական դասընթաց

2018 թ. հունիսի 18-23-ը, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի անդամ Մարիետտա Խուրշուդյանը, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան Լիլիթ Բաղդասարյանը և Տաթև 95 հոգեբանական կենտրոնի հոգեբան վահե Բունիաթյանը մասնակցեցին Համաշխարհային առողջապահության Կազմակերպության (ԱՀԿ) կողմից Լիտվայի Վիլնյուս քաղաքում կազմակերպված «Հոգեկան առողջություն, մարդու իրավունքներ, ռեքավերի (ապաքինում) և ծարայությունների բարելավում» տեսագործնական դասընթացին: Դասընթացին մասնակցում էին շուրջ 10 Եվրոպական երկրների հոգեկան առողջության ոլորտի ներկայացուցիչներ: ԱՀԿ-ն ներառել է Հայաստանը իր հոգեկան առողջության և խնամքի կազմակերպությունների և մասնագետների որակի ուսումնասիրման ծրարգրերի մեջ սկսած 2015 թվականից: Վերոնշյալ դասընթացի նպատակն էր գիտելիք փոխանցել հոգեկան առողջության և մարդու իրավունքների նորագուն մոտեցումների վերաբերյալ, հետագայում ծրագրի մեջ ներգրավված երկրներում մասնագետների վերապատրաստման դասընթացների իրականացման նպատակներով: Մարիետտա Խուրշուդյանը ելույթ ունեցավ դասընթացի ավարտին, ներկայացնելով Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի զարգացման ուղիները մեկ տարվա ընթացքում: Համագործակցությունը ԱՀԿ-ի հետ շարունակելի է:

«Հոգեկան առողջության ազդեցություն» (IMPACT MENTAL HEALTH FORUM) համաժողովի վեցերորդ գումարման նիստերը

Սույն թվականի մայիսի 12-ին եւ 13-ին «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում անցկացվել են Սոցիալական հոգեբուժության Համաշխարհային ասոցիացիայի, միավորման, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի և Սանոֆի ֆրանսիական դեղագործական ընկերության «Դեղամիջոցների մատչելիություն» ստորաբաժանման հետ համատեղ կազմակերպած «Հոգեկան առողջության ազդեցություն» (IMPACT MENTAL HEALTH FORUM) համաժողովի վեցերորդ գումարման նիստերը: Քննարկումներ ծավալվել էին «Հավաքել տվյալներ` օգնելու հոգեկան առողջության խնամքի մատչելիության բարելավմանը. ե՞րբ, ի՞նչ, որտե՞ղ և ինչպես գնահատել» թեմայի շրջանակներում:

Կոնֆերանս, նվիրված ֆրանսիացի ականավոր բժիշկ և մեծ մարդասեր Ֆիլիպ Պինելի 270 ամյակին

2015 թ. ապրիլի 29-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ գիտական կոնֆերանս, նվիրված ֆրանսիացի ականավոր բժիշկ և մեծ մարդասեր Ֆիլիպ Պինելի 270 ամյակին:

2015 թ. ապրիլի 29-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ գիտական կոնֆերանս, նվիրված ֆրանսիացի ականավոր բժիշկ և մեծ մարդասեր Ֆիլիպ Պինելի 270 ամյակին: Կոնֆերանսը կազմակերպվել էր Հոգեբուժության ամբիոնի գիտական խմբակի ուժերով և նախաձեռնությամբ:

կարդալ ավելին»

Ասիական հոգեբուժության համաշխարհային 5րդ համաժողովը

Մարտի 3-6-ը Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում տեղի է ունեցել Ասիական հոգեբուժության համաշխարհային 5րդ համաժողովը

կարդալ ավելին»

WPA Thematic Congress on Dementia