Հայերեն | Русский | English

Ուրախ եմ ողջունել Ձեզ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նորացված կայքում: Հայկական հոգեբուժական ասոցիացիան միավորում է Հայաստանի հոգեկան առողջության ոլորտի մասնագետներին` հոգեբուժական ծառայություններում ընգրկված գրեթե բոլոր հոգեբույժներին, առաջատար հոգեբաններին, սեքսոպաթոլոգներին և այլն:... կարդալ ավելին»

WHO & OHCHR NEW GUIDANCE ON MENTAL HEALTH, HUMAN RIGHTS AND LEGISLATION

Online Launch Event

  Monday 9 October 2023 (12:30 to 14:30 CEST) Register now for the launch event here:  https://who.zoom.us/webinar/register/WN_-6LBmzY2SWaFQUIFNK3ZvA   The World Health Organization (WHO) and the Office of the United Nations High Commissioner for Human Rights (OHCHR) have developed new guidance on mental health, human rights and legislation. The guidance provides critical information to enable policy makers, lawmakers and other stakeholders to formulate laws in line with international human rights standards including the UN CRPD. It also offers practical information on how to develop, implement and evaluate mental health-related legislation following a rights-based process.   Join Dr Tedros, Director-General, WHO and Mr Volker Türk UN High Commissioner for Human Rights, on Monday 9 October at 12:30 CEST for the launch of the WHO/OHCHR joint publication entitled ”Mental health, human rights and legislation:  guidance and practice”. The event will be moderated by  Mr Daniel Bergner, a highly esteemed writer for The New York Times Magazine.   This is a unique opportunity to delve deeper into this transformative new guidance.  An interactive dialogue, among persons with lived experience as well as UN officials and high-level government and civil society representatives will underscore why urgent action is needed and how the new WHO/OHCHR guidance has the potential to support person-centered, recovery-oriented, rights-based law reform efforts in the area of mental health for countries everywhere. The event, which will be conducted in English, will also include interpretation in Arabic, Chinese, French, Russian and Spanish.  International sign language and captioning will also be available.

Հոգեկան առողջության խնդիր ունեցողների ընտանիքների և խնամողների համար սեմինար Լիոնի Վինաթիե կլինիկայի BREF ծրագրի շրջանակներում

Հոգեկան առողջության խնդիր ունեցողների ընտանիքների և խնամողների համար սեմինար Լիոնի Վինաթիե կլինիկայի BREF ծրագրի շրջանակներում
Սեպտեմբերի 26-ին ժ. 16.00-18.00-ին «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնում Intra Mental Health Center (Սևքարեցի Սաքոյի 25Ա) տեղի կունենա սեմինար BREF ծրագրի շրջանակներում ուղղված հոգեկան առողջության խնդիր ունեցողների ընտանիքների և խնամողների հոգսի թեթևացմանը:
Սեմինարը կազմակերպվում է Լիոնի Վինաթիե կլինիկայի և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի համագործակցության շրաջանակներում:
Սեմինարը կվարի Վինաթիե կլինիկայի ներկայացուցիչ, հոգեբույժ Ռոման Ռեյը:
Կմասնակցեն և հարցերին կպատասխանեն նաև Վինաթիե կլինիկայի արտաքին կապերի պատասխանատու Սիլվիա Թոփուզխանյանը և բուժակ Անտուան Պուանեն:
Մասնակցությունն անվճար է:
Նախօրոք անհրաժեշտ է գրանցել, մինչև սեպտեմբերի 20-ը ՀՀԱ ֆեյսբուքյան էջին ուղարկելով անուն, ազգանուն, մասնագիտություն, աշխատանքի վայր, էլ փոստ:

«Սննդային խանգարումները համընդհանուր անորոշության ժամանակներում» խորագրով երկրորդ միջազգային համաժողով

2023թ-ի հոկտեմբերի 28-30-ը Լեհաստանի Կրակով քաղաքում կկայանա Սննդային խանգարումների արևելաեվրոպական ցանցի կողմից կազմակերպվող «Սննդային խանգարումները համընդհանուր անորոշության ժամանակներում» խորագրով երկրորդ միջազգային համաժողովը: Գրանցման և այլ տեղեկությունների համար այցելեք հետևյալ կայքը՝ https://eeedn2023.org/

23rd WPA WORLD CONGRESS OF PSYCHIATRY IN VIENNA

THE EARLY BIRD REGISTRATION DEADLINE TO THE 23RD WPA WORLD CONGRESS OF PSYCHIATRY IN VIENNA, AUSTRIA (28 SEPTEMBER - 1 OCTOBER, 2023), IS APPROACHING- MAY 15, 2023
PSYCHIATRY: CURRENT KNOWLEDGE AND PERSPECTIVES FOR ACTION
You can easily register so by the registration link; https://wcp-congress.com/register/?utm_source=Marketo...

Համաշխարհային Հոգեբուժական Ասոցիացիայի 2023 Թ-Ի ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Համաշխարհային Հոգեբուժական ասոցիացիայի գործադիր վարչությունն այսօր որոշեց - 2023 թ. հունիսի 8-10 կայանալիք տարածաշրջանային գիտաժողովն անցկացնել Երեւանում։ Շնորհակալություն ՀամՀԱ ԳՎ անդամներին պրոֆ Աֆզալ Ջավեդի նախագահությամբ։ Առավել մանրամասն տեղեկությունների համար այցելեք այս հղմամբ՝ https://wpayerevan2023.org/  

Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի 23-րդ Համաշխարհային հոգեբուժական կոնգրես

23RD WPA WORLD CONGRESS OF PSYCHIATRY
VIENNA, AUSTRIA28 SEPTEMBER - 1 OCTOBER, 2023
Համաշխարհայն հոգեբուժական ասոցիացիայի 2023 թ-ի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը Վիեննայում, Ավստրիա, կայանալիք 23-րդ Համաշխարհային հոգեբուժական կոնգրես,
մասնակցության և աբստրակտներ ներկայացնելու համար անցեք հետևյա հղումով՝
 
https://2023.wcp-congress.com/abstract-topics/?utm_source=Marketo&utm_medium=email&mkt_tok=MzA1LVFVSy01MTkAAAGH20NBzbKQbgjZQAOGxv4MXwTuIj4dCcj1dCw-RSUlvkLuGnfy-cJHTCP1qLwPbiY1inETd0Rwkd9azuTLAuyiaDVNAWI2GknAoS53g-N6f34XIj4&fbclid=IwAR0J2-esGU8FwKmLsdJqn-9RLMZJ3Qb3Zqr0QaaH7rpHuADDmycilUF7Zk4

ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈԳԵԲՈւԺԱԿԱՆ ԱՍՈՈՑԻԱՑԻԱՆ ՄԱՍՆԿԱՆՑՈւՄ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀՈԳԵԲՈւԺԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԹԵՄԱՏԻԿ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ԹԲԻԼԻՍԻՈւՄ (ՎՐԱՍՏԱՆ) 2022 թ. հոկտեմբերի 14-16)

Հոկտեմբերի 14-16-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթանում է Հոգեբուժական համաշխարհային կազմակերպության «Հոգեկան խանգարումների բուժումն ու կառավարումը հետհամաճարակային դարաշրջանում» խորագրով թեմատիկ կոնգրեսը, որին մասնակցում են Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Ա.Սողոյանը, խորհրդի անդամներ՝ պրոֆեսոր Ս.Սուքիասյանը, Լ.Բաղդասարյանը, Խ.Գասպարյանը, Կ.Թաթարյանը, Մ.Խուրշուդյանը, Վ.Բաբայանը, Գ.Ղազարյանը: Զեկույցներով հանդես են եկել Ա.Սողոյանը, Խ.Գասպարյանը և Մ.Խուրշուրդյանը:

ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ II ԳԻՏԱԺՈՂՈՎ

ՏՐԱՎՄԱ ԵՎ ՏՈԿՈՒՆՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբեր 7-8, 2022,
Վայրը՝ ՀՀ ԱՆ Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ
Կազմակերպիչներ՝
ՀՀ ԱՆ Ս.Ավդալբեկյանի անվ. Առողջապահության ազգային ինստիտուտ
Լիոնի Վինաթիե կլինիկա
Հայկական հոգեբուժական ասոցիացիա
Արծաթե հովանավոր՝ «Acino Pharma AG» Հայաստան
Հովանավոր «Օլայն Ֆարմա» Հայաստան
Նախատեսված է կրեդիտավորում
Գրանցում.
մինչև հոկտեմբերի 4-ը` 15.000 դրամ
հոկտեմբեր 4- ից հետո` 25.000 դրամ
Հայկական հոգեբուժական ասոցիացիայի (ՀՀԱ) անդամների համար 60% զեղչ (մինչև հոկտեմբերի 4-ը 6.000, դրանից հետո 10.000 դրամ)
Կլինիկական օրդինատորների և ԵՊԲՀ ուսանողների համար՝ 80% զեղչ (մինչև հոկտեմբերի 4-ը՝ 2.000 դրամ, դրանից հետո՝ 5.000 դրամ)
Գումարը պետք է փոխանցել ՀՀԱ հաշվին
ՀՀ ք․Երևան, Ս․ Հովսեփյան 2ա
«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ
163008009967 (AMD)
ՀՎՀՀ 01517966
Բանկից փոխանցելու դեպքում պետք է նշել մասնակցի անուն, ազգանունը:
Ապարատներից փոխանցելու դեպքում պետք նշել մասնակցի հեռախոսահամարը, չեկը նկարել և մասնակցի անուն ազգանունի հետ ուղարկել ՀՀԱ ֆեյսբուքյան էջին:
Բոլոր հարցերը գրել ՀՀԱ ֆեյսբուքյան էջին

New upcoming mental health educational events from WPA Components

WPA Online Educational Webinar Series on “Before assuming non-response to antipsychotic treatment” When: Thursday 25th August 2022, 2 PM More information and registration can be found here.        

Leadership Training Program of Skilling Professionals in Assessing, Detecting and Managing Mental Disorders​ Rural Mental Health section of World Psychiatry Association (WPA) is collaborating with SD Gupta School of Public Health (SDG SPH) at IIHMR University, Jaipur, India Centre for Autism, Neuro developmental disorders and Intellectual Disabilities (CANDDID, Cheshire and Wirral Partnership (CWP), NHS Foundation Trust and University of Manchester, UK, to work on building and strengthening capacities of healthcare functionaries as well as caregivers towards improving community's mental health and wellbeing through this structured skill oriented training programme

The training programme will have eight sessions spread over a period of one month. Timings: 3.00 PM-5.00 PM IST /9:30 AM-11:30 AM UK (two hours) Training Days: Two days (Wednesdays and Thursdays) in a week. Session Dates: Sep 7-8; 14-15; 21-22; 28-29, 2022. More information about the training programme and registration can be found here.

WPA Educational Portal Update - June 2022

Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիան հիմնել է կրթական պորտալ՝ https://wpa.learnbook.com.au/login/index.php , որտեղ գրանցվելով կարող եք ծանոթանալ ոլորտում կրթական մի շարք մոդուլների հետ՝ 

31st European Congress

PA 2023: SUBMIT YOUR PROPOSAL! The EPA is looking forward to reuniting professionals and students in mental health at its 31st European Congress, which will take place on 25-28 March 2023 in Paris, France!

In 2023, discussions will be guided by the motto "Social Cohesion, a Common Goal for Psychiatry". It’s not too late to be a part of this and submit your proposals (https://epa-congress.org/)  for Symposia, Workshops, and Courses to be included in the scientific programme!

Submissions are welcome until 31 July 2022.

ՍԹՐԵՍՈԼՈԳԻԱ գիտաժողովը՝ նվիրված սթրեսաբանության հիմնադիր, անվանի հոգեբույժ, սթրեսոլոգ, պրոֆ. Ադել Թադևոսյանի մասնագիտական գործունեության 60-ամյակին` ՇՄԶ կրեդիտների շնորհմամբ

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում հուլիսի 8-9-ին կկայանա ՍԹՐԵՍՈԼՈԳԻԱ գիտաժողովը՝ նվիրված սթրեսաբանության հիմնադիր, անվանի հոգեբույժ, սթրեսոլոգ, պրոֆ. Ադել Թադևոսյանի մասնագիտական գործունեության 60-ամյակին։ Գիտաժողովը մուլտիդիսցիպլինարային է՝ նախատեսված հոգեբույժների, հոգեբանների, հոգեթերապևտների, սեքսոպաթոլոգների, ուրոլոգների, նյարդաբանների, էնդոկրինոլոգների, թերապևտների և ընտանեկան բժիշկների համար։ Միջոցառումը կրեդիտավորված է, շնորհվելու են ՇՄԶ կրեդիտներ: Մասնակցությունը՝ անվճար։ Կարող եք գրանցվել հետևյալ հղմամբ` https://bit.ly/3MYUU3b          

        

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀՈԳԵԲՈւԺԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԹԵՄԱՏԻԿ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԹԲԻԼԻՍԻՈւՄ (ՎՐԱՍՏԱՆ) 2022 թ. հոկտեմբերի 14-16 ՉՀիբրիդային)

        Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում 2022թ. հոկտեմբերի 14-16-ին կկայանա Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի համաժողովը «ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈւՄՆԵՐԻ ԲՈւԺՈւՄՆ Ու ԿԱՌԱՎԱՐՈւՄԸ ՀԵՏՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈւՄ» թեմայով, որը կլինի հիբրիդային ձևաչափով: Համաժողովին մասնակցության պայմաններին ծանոթանալու համար այցելեք հետևյալ կայքը՝  https://wpatbilisicongress.com/

World Psychiatry ամսագրի 2022 թվականի հունիս ամսվա համարը

Լույս է տեսել World Psychiatry  ամսագրի 2022 թվականի հունիս ամսվա համարը World Psychiatry (ազդեցության գործակից՝ 49.548): Այն կարելի է ներբեռնել PubMed համակարգից հետևյալ հղումով՝  http://www.ncbi.nlm.nih.gov/pmc/journals/297

ՀՀԱ Խորհրդի և Գործդիր Վարչության հանդիսավոր նիստ՝ նվիրված ՀՀԱ Խորհրդի անդամ Սամվել Արսենի Թորոսյանի 75 ամյա հոբելյանին

Հունիսի 15-ին Առողջապահության ազգային ինստիտուտում կայացավ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի Խորհրդի և Գործադիր վարչության հանդիսավոր նիստ՝նվիրված ՀՀԱ խորհրդի անդամ Սամվել Արսենի Թորոսյանի 75- ամյակին: Վաստակաշատ հոգեբույժին շնորհավորելու և իրենց բարեմաղթանքներն ասելու էին եկել գործընկերները ողջ հանրապետությունից, ովքեր աշխատել, մասնագիտական ճանապարհին ուս ուսի տված բազում դժվարություններ են հաղթահարել բժիշկ Ս.Թորոսյանի հետ, սովորել նրանից և հարգանքով ու ակնածանքով նայում են  հոգեբուժության ոլորտում թողած նրա ավանդին: Հարգարժան բժիշկ Ս.Թորոսյանին շնորհավորելու էր եկել նաև ՀՀ Առողջապահության փոխնարարար պրն. Ա.Նազարյանը, ով բացի բարեմաղթանքներից նշեց հոգեբուժության ոլորտում բժշկի մեծ ավանդի մասին: Հայկական հոգեբուժական ասոցիացիան ևս մեկ անգամ շնորհավորում է հարգելի պրն.Ս.Թորոսյանին 75-ամյա հոբելյանի առթիվ և լավագույն մաղթանքները հղում:

ՀՀԱ ՎԵԲԻՆԱՐ

«Ծանր հոգեկան խանգարում ունեցող պացիենտների սոմատիկ հիվանդությունները. ընթացիկ մարտահրավերները և գործնական հետևանքները մասնագետների համար»

Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիա

2022 թ. մարտի 15... կարդալ ավելին»

Շնորհավորանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի նշանակման կապակցությամբ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Պարոն Ա.Փիլոյանին   Հարգելի պարոն Փիլոյան, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի գործադիր վաչության և իմ անունից շնորհավորում եմ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ: Մաղթում ենք Ձեզ հաստատակամություն, ամուր նյարդեր և բարձր արդյունավետություն չափազանց պատասխանատու այս առաքելության իրականացումը բարեհաջող շարունակելու գործում: Հուսով ենք, որ ձևավորված համագործակցությունը Հոգեբանական աջակցության կոնսորցիումի շրջանակներում կտա իր ցանկալի արդյունքները և պայմաններ կապահովվեն բնակչության հոգեկան առողջության հետագա բարելավման համար: Հարգանքով, Արմեն Սողոյան ՀՀԱ նախագահ

Շնորհավորանք ՀՀ պաշտպանության նախարարի նշանակման կապակցությամբ

ՀՀ պաշտպանության նախարար Պարոն Ա.Կարապետյանին   Հարգելի պարոն Կարապետյան, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի գործադիր վաչության և իմ անունից շնորհավորում եմ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ: Մաղթում ենք Ձեզ ուժ ու կորով, հետևողականություն և ճկունություն մեր երկրի համար չափազանց կարևոր այս պատասխանատվության իրացման գործում: Հուսով ենք, որ բանակի հոգեբանական պատրաստվածության և զինվորների հոգեկան առողջության պահպանման գործում իրականացվող նախաձեռնությունները նոր որակական հանգրվանի կհասնեն և պատրաստ ենք առավելագույնս աջակցել այդ ծրագրերին:      Հարգանքով, Արմեն Սողոյան ՀՀԱ նախագահ  

Շնորհավորանք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նշանակման կապակցությամբ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Պարոն Ն. Մկրտչյանին   Հարգելի պարոն Մկրտչյան, ՀՀԱ գործադիր վարչության և իմ անունից շնորհավորում եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ: Մաղթում ենք Ձեզ ուժ ու կորով չափազանց զգայուն ոլորտում հետևողական և արդյունավետ աշխատանքի համար: Հուսով ենք, որ բարեփոխումները, հատկապես հոգեկան առողջության ոլորտում, կշարունակվեն և պետություն, հասարակական և մասնավոր սեկտոր համագործակցությունը էլ ավելի սերտանալով` կտա սպասվող արդյունքները: Հարգանքով,   Արմեն Սողոյան ՀՀԱ նախագահ  

Գիտաժողով Դիլիջանում

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու                 

Հայկական Հոգեբուժական Ասոցիացիայի և «Ացինո Ֆարմա» դեղագործական ընկերության կողմից կազմակերպված կոնֆերանսին։... կարդալ ավելին»

ՎԵԲԻՆԱՐ․ ՍԹՐԵՍԸ ՀՂԻ ԿԱՆԱՆՑ ԵՎ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ՄՈՏ․ ԵՐԵԽԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐ։

Հունիսի 30-ին, ժամը 20։30 տեղի կունենա ՍԹՐԵՍԸ ՀՂԻ ԿԱՆԱՆՑ ԵՎ  ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ՄՈՏ․ ԵՐԵԽԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐ խորագրով վեբինար։... կարդալ ավելին»

ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈԳԵԲՈւԺԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԿՈՉԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

Հայկական հոգեբուժական ասոցիացիան հանդես եկավ ուղերձով և դատապարտեց ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում խարանավորող արտահայտությունների գործածումն ու կոչ արեց հոգեկան առողջության խնդիրներին ուղղակի կամ ուղղակի անդրադարձի դեպքում դրսևորել առավելագույն հարգանք և զերծ մնալ տարատեսակ պիտակավորող արտահայտություններից։․․․ կարդալ ավելին»

«Հետտրավմային սթրեսային խանգարումներ և EMDR»

«Հետտրավմային սթրեսային խանգարումներ և EMDR» Այս խորագրով վեբինարը կանցկացնի հոգեբույժ Լիոնից Էմանուել Կոնտամինը։ Վեբինարին միանում ենք հունիսի 2-ին, ժամը 20։30- 22։30 հետևյալ հղումով՝ ... կարդալ ավելին»

2021թ. Ապրիլի 22-ին կայացավ պրոֆեսոր Հակոբ Ակիսկալի մեծարման վիրտուալ երեկոն:

2021թ. Ապրիլի 22-ին կայացավ պրոֆեսոր Հակոբ Ակիսկալի մեծարման վիրտուալ երեկոն: Ողջույնի խոսքերերով հանդես եկան ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Աֆզալ Ջավեդը, Հայկական բժշկական միջազգային կոմիտեի նախագահ Վիգեն Սեփիլյանը և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյան:... կարդալ ավելին»

2021թ. Ապրիլի 22-ին կայացավ պրոֆեսոր Հակոբ Ակիսկալի մեծարման վիրտուալ երեկոն:

2021թ. Ապրիլի 22-ին կայացավ պրոֆեսոր Հակոբ Ակիսկալի մեծարման վիրտուալ երեկոն: Ողջույնի խոսքերերով հանդես եկան ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Աֆզալ Ջավեդը, Հայկական բժշկական միջազգային կոմիտեի նախագահ Վիգեն Սեփիլյանը և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյան:... կարդալ ավելին»

ՊՐՈՖԵՍՈՐ ՀԱԿՈԲ ԱԿԻՍԿԱԼԻ ՄԵԾԱՐՄԱՆ ԵՐԵԿՈ

Ապրիլի 22, 2021թ. 20.00-22.00 (Երևանի ժամանակով) 18:00-20:00 (Ժնևի ժամանակով) տեղի կունենա պրոֆեսոր Հակոբ Ակիսկալի մեծարման երեկո։  Պրոֆեսոր Հակոբ Ակիսկալի մեծարման երեկոյին մասնակցելու համար կարող եք գրանցվելով հետևյալ հղումով՝ https://forms.gle/c4fZ59JwcGDzybrX8 ․․․ կարդալ ավելին»

ՏՈԿՈւՆՈւԹՅԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ

Ներկայիս մարտահրվաերների հաղթահարումը Հայաստանում։  Ս․թ․ Ապրիլի 30- Մայիսի 1,  Ժամը 7։00 -10:00 PDT | 10:00-13:00 EDT| 16:00-19:00 CEST | 18:00- 21:00 AMT: ... կարդալ ավելին»

ՎԵԲԻՆԱՐ «Տրավմայի ազդեցությունը օգնություն ցուցաբերողների վրա»

Ուղեկցել, Խնամել, Լսել...անկախ ամեն ինչից, ամեն դեպքում։ Հոգեպես պատրաստ լինել ընդունելու, լսելու անլսելին, անխոստովանելին, լինել կողքին կամ շատ ընկղմված անհատի պատմության մեջ, մտածել, նորից անդրադառնալ, սպասել, թարգմանել, վերափոխել, առաջարկել...Բացմաթիվ կեցվածքներ կարող է ունենալ խնամողը, իր մասնագիտության մեջ, իր աշխատանքում։... կարդալ ավելին»

Վեբինար «Դեռահասներ ու միգրացիա, ի՞նչ խոցելիություն հոգեկան առողջության տեսանկյունից»

Մոնդիալիզացիան ու վերջին տարիների միգրացիոն հոսքը առաջ են բերում հոգեկան առողջության խնդիրներ միգրանտների համար․․. կարդալ ավելին»

Հետպատերազմական գործողությունների պլան

Հայկական հոգեբուժական ասոցիացիան ներկայացրել է հոգեկան առողջության ոլորտում հետպատերազմական գործողությունների պլանը: Մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է ստորև... կարդալ ավելին»

ԱՆՎՃԱՐ ՕՆԼԱՅՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԹԵԺ ԳԻԾ 060-834-777

ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՈՒԺԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾՈւՄ Է ԱՆՎՃԱՐ ՕՆԼԱՅՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ: ԶԱՆԳԱՀԱՐԵՔ 060-834-777 ԵՎ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԿՕԳՆԵՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ Ծրագիրն իրականացվում է պետություն-ՀԿ սեկտոր համագործակցության շրջանակներում.

ԱՆՎՃԱՐ ՕՆԼԱՅՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՈՒԺԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ 060-834-777 ԵՎ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԿՕԳՆԵՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ Ծրագիրն իրականացվում է պետություն-ՀԿ սեկտոր համագործակցության շրջանակներում. «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն, Հայկական Հոգեբուժական ասոցիացիա և Հայկական բժշկական ասոցիացիա ՀԿ-երը, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության աջակցմամբ, համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ: Ամբրա" հոգեկան բարեկեցության կենտրոն, Հայկական Հոգեբուժական ասոցիացիա և Հայկական բժշկական ասոցիացիա ՀԿ-երը, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության աջակցմամբ, համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ:

Վեբինար «Տագնապը Covid 19 պանդեմիայի ժամանակ և հետո»

Հարգելի գործընկերներ, Սիրով հրավիրում ենք ձեզ Հայկական Հոգեբուժական Ասոցիացիայի և Եվրոպական «Օլայնֆարմ» դեղագործական ընկերության Հայաստանի ներկայացուցչության հետ  համատեղ կազմակերպվող վեբինարին՝ « Տագնապը Covid 19 պանդեմիայի ժամանակ և հետո» թեմայով։ կարդալ ավելին»

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Առաջին Միջազգային Բարձրագույն Բժշկական Դպրոցի կողմից կազմակերված գիտա-գործնական կոնֆերանսին

Հարգելի գործընկերներ, Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Առաջին Միջազգային Բարձրագույն Բժշկական Դպրոցի կողմից կազմակերված գիտա-գործնական կոնֆերանսին, որը կայանալու է սույն թվականի նոյեմբերի 28-29, առցանց ձևաչափով: 1 Инфо о I Интернац ВМШ для сайта Ассоц психиатров Армении
1.1. Форма 3 Заявка на участие в I Интернациональной ВМШ
1.2. Оргкомитет I Интернациональной Высш Мед Школы
1.3. Программный Комитет I Интернациональной Высш Мед Школы
2 ИП I Интернациональная Высш Мед Школа 28-29.11.20г. для АПА от 12.08.20г
3 Программа I Интернациональной Высш Мед Школы от 12.08.20г.docx կարդալ ավելին»

Իտալիայի փորձն ու խորհուրդները COVID-19 ժամանակ հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ:

Համաշխարհային հոգեբուժական համայնքը միավորում է ուժերը `արդյունավետորեն հակազդելու կորոնավիրուսային համաճարակի հետևանքով առաջացած հոգեկան առողջության խնդիրների սրացումների հետևանքներին: Այս պահին ուշադրության կենտրոնում են հոգեկան առողջության խնդիրներ և հատուկ խնամքի կարիք ունեցող անձինք: Շահառումների հենց այս խմբի հետ աշխատող մանագետների համար են նախատեսված մեր իտալացի գործընկերների կողմից պատրաստված և ռուսերեն թարգմանված առաջարկությունները, որոնց կարող եք ծանոթանալ կից նյութում: https://bit.ly/34PB8lt

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ Հոգեկան առողջություն և հոգեսոցիալական նկատառումները COVID-19 համաճարակի ընթացքում

2020 թվականի հունվարին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց, որ նոր կորոնավիրուսային համաճարակը համարվում է միջազգային մակարդակի հանրային առողջության արտակարգ իրավիճակ: ԱՀԿ-ն հայտարարեց, որ մեծ վտանգ կա 2019-ի աշխարհի այլ երկրներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման: 2020 թվականի մարտին ԱՀԿ-ն գնահատեց, որ COVID-19-ը կարող է գնահատվել որպես պանդեմիա:  ԱՀԿ-ն և ամբողջ աշխարհի առողջապահական մարմինները պայքարում են COVID-19-ի բռնկման դեմ: Սակայն ճգնաժամի այս ժամանակահատվածը սթրես է առաջացնում բնակչության շրջանում:  Հոգեկան առողջության այս նկատառումները մշակվել են ԱՀԿ կողմից` ի աջակցություն բնակչության տարբեր խմբերի հոգեկան և հոգեսոցիալական բարեկեցությանը COVID-19-ի բռնկման ժամանակ:... կարդալ ավելին»

ԳԻՏԱԺՈՂՈՎ. ՄԱՆԿԱԿԱՆ ՀՈԳԵԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ. ՄԻՋՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ս.թ. փետրվարի 20-21-ին ՀՀ ԱՆ Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտում կկայանա «Մանկական հոգեբուժության զարգացման հեռանկարները. միջմասնագիտական համագործակցություն» թեմայով հայ-ֆրանսիական գիտաժողով։... կարդալ ավելին»

«ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ և ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ և ՄԻԱՄՍՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

14.11.2019 «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնում տեղի ունեցավ «Հոգեկան առողջության ոլորտում ձեռքբերումները և լուսաբանումը Հայաստանում» թեմայով քննարկում և միամսյակի արդյունքների ամփոփում... կարդալ ավելին»

ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԸ 10 ՏԱՐԵԿԱՆ Է

Նոյեմբերի 5-ին ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում կայացավ Հոգեկան առողջության հայկական հանդեսի տասնամյակին նվիրված Խմբագրական կոլեգիայի և խորհրդի, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի Խորհրդի և գործադիր վարչության համատեղ նիստ։ Ա.Սողոյանը ներկայացրեց Հանդեսի անցած ճանապարհը  (ելույթը ամբողջությամբ կարդացեք այստ՝)... կարդալ ավելին»

ԳԻՏԱԺՈՂՈՎ ԱՐՑԱԽՈՒՄ

02.11.2019 Ստեփանակերտում կայացավ «Հոգեկան առողջության առաջխաղացում և սուիցիդների կանխարգելում» թեմայով գիտաժողով:... կարդալ ավելին»

Գյումրիում Մանկավարժական համալսարանում կայացավ սեմինար «Հոգեկան առողջության արդիական խնդիրները» թեմայով։

Հայտարարված հոգեկան առողջությա միամսյակի շրջանակներում 12.10.2019թ.Գյումրում Մանկավարժական համալսարանում կայացավ սեմինար «Հոգեկան առողջության արդիական խնդիրները» թեմայով։... կարդալ ավելին»

Հոկտեմբերի 10-ը հոգեկան առողջության համաշխարհային օրն է Հայկական հոգեբուժական ասաոցիացիան (ՀՀԱ) Հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 10-ը հայտարարում է հոգեկան առողջության միամսյակ որի շրջանակներում նախատեսվում են հետևյալ միջոցառումները

Այս տարվա կարգախոսն է. հոգեկան առողջության առաջխաղացում և սուիցիդների կանխարգելում... կարդալ ավելին»

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի (ՀՀԱ) արտագնա խորհրդակցություն Լոռու մարզում

Մարտի 30 ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի (ՀՀԱ) արտագնա խորհրդակցություն մարզային հոգեբուժության հիմնախնդիրները և հնարավոր լուծումները թեմայով։... կարդալ ավելին»

ՀՀ ԱՆ կողմից ՇՄԶ 30 կրեդիտ է տրվել Հոգեկան առողջության բարելավման կրթական ծրագրի երեք դասընթացներին

ՀՀ ԱՆ կողմից ՇՄԶ 30 կրեդիտ է տրվել Հոգեկան առողջության բարելավման կրթական ծրագրի երեք դասընթացներին։ «Հետտրավմատիկ սթրեսային խանգարումները որպես բժշկական եվ սոցիալ-հոգեբանական հիմնախնդիր» (12 կրեդիտ) «Աուտիզմը եվ զարգացման ընդհանուր խանգարումները հոգեբուժության և հոգեթերապիայի տեսանկյունից» (8 կրեդիտ) «Սուիցիդները որպես բժշկական և սոցիալ-հոգեբանական խնդիր» (10 կրեդիտ)։ Կրեդիտները շնորհվելու են հոգեբույժներին, կլինիկական հոգեբաններին, հոգեթերապևտներին և նյարդաբաններին: Հիշեցնում ենք, որ ՀՀԱ անդամների համար սահմանված է 30% զեղչ։ Ստորև ներկայացված է դասընթացների ժամանակային և թեմատիկ բաշխումը և դասախոսական կազմը... կարդալ ավելին»

ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ 2019թ. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հաստատվել է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի 2019 թվականի ծրագիրը: Ծրագրի ամբողջական տեքստը կարող եք կարդալ այստեղ... կարդալ ավելին»

Մանկական հոգեախտաբանության տարբեր ասպեկտներ՝ ներարգանդային կյանքից մինչև լատենտ փուլ» թեմայով սեմինարի ծրագիրը

Բեռնել PDF-ը

Կայացավ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի Խորհրդի անդրանիկ նիստը

30.11.2018 ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի ունեցավ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի /ՀՀԱ/ Խորհրդի անդրանիկ նիստը։ Նիստում ի թիվս այլ հարցերի քննարկվեցին ՀՀԱ Գործադիր վարչության, Էթիկայի կոմիտեի և Գործադիր տնօրենի նշանակման հարցերը։... կարդալ ավելին»

Կայացավ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի 10-րդ համագումարը

10.11.2018 կայացավ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի 10-րդ համագումարը։ Մասնկացում էին հանրապետության բոլոր հոգեբուժական ծառայությունների մասնագետները, կլինիկական հոգեբանության հեղինակավոր գործիչներ և հոգեկան առողջության ոլորտի այլ մասնագետներ, ընդհանուր թվով 119 հոգի։ Համագումարի անցկացման համար հաստատված էր հետևյալ օրակարգը: Լսվեց  և դրական գնահատվեց ղեկավար մարմինների կատարած աշխատանքի հաշվետվությունը։ Քննարկվեց և ընդունվեց  Հոգեբույժի մասնագիտական էթիկայի կոդեքսը։ Համագումարը 103 կողմ 2անվավեր և 1 դեմ ձայնով ընտրեցին նաև ղեկավար մարմիններ։ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ վերընտրվեց Արմեն Սողոյանը։ Խորհրդի անդամներ ընտրվեցին՝ Ադել Թադևոսյան, Անահիտ Գևորգյան, Անժելա Վարդանյան, Արամ Հակոբյան, Արարատ Վարդանյան, Արեգա Հակոբյան, Արթուր Մկրտչյան, Արմեն Անանյան, Գայանե Քալանթարյան, Լևոն Հայրիյան, Լուսինե Արզումանյան, Կամո Վարդանյան, Հակոբ Հակոբյան, Հրանտ Ավանեսյան, Մարուքե Եղյան, Նադյա Վարդանյան, Պետրոս Սեմերջյան, Ռուբեն Աղզումցյան, Սամվել Թորոսյան, Սեդա Ջամալյան, Սեդրակ Սեդրակյան, Ստեփան Մաթևոսյան, Ցոլակ Հակոբյան։ Վերստուգիչ հանձնաժողով ՝ Հարություն Դավթյան /նախագահ/, Մարինե Հովսեփյան և Գագիկ Մխիթարյան։

ՀՈԳԵԲՈՒՅԺԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ԿՈԴԵՔՍԸ

Հարգելի գործընկերներ,

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայկական հոգեբուժական սսոցիացիայի Գործադիր վարչության կողմից մշակված և Ասոցիացիայի Խորհրդի հավանությանն արժանացած “ՀՈԳԵԲՈՒՅԺԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ԿՈԴԵՔՍԻ ՆԱԽԱԳԻԾԸ” (Կոդեքս):

Կոդեքսը ձևակերպված է հաշվի առնելով ժամանակակից հոգեբուժության հումանիստական մոտեցումները, մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքները և համաշխարհային մասնագիտական հանրության կողմից ճանաչված մասնագիտական էթիկայի կանոնները: Կոդեքսը ներկայացվել է հանրային քննարկման և բոլոր առաջարկությունները ստանալուց հետո, քննարկվել է Խորհրդի կողմից և վերջնական տարբերակը ներկայացվել է Ասոցիացիայի Համագումարի հաստատմանը:

Կոդեքսի դրույթների կատարումը վերահսկվելու է Ասոցիացիայի Էթիկայի կոմիտեի կողմից:

Կոդեքսի տեքստն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ... կարդալ ավելին»

ՀՀԱ 10-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

Հարգելի գործընկերներ, ս.թ. նոյեմբորի 10-ին, ժամը 10:30 Անի հյուրանոցի Նաիրի դահլիճում տեղի կունենա Հայկական հոգեբուժական ասոցիացիայի հերթական 10-րդ համագումարը: Համագումարի օրակարգի վերաբերյալ տեղեկատվության համար... կարդալ ավելին»

Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի 10-րդ միջազգային գիտաժողով ‹‹Սեքսոպաթոլոգիայի նվաճումները վերջին 20 տարում››

Սույն թվականի նոյեմբերի 2-3-ը ԵՊԲՀ-ն և Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիան՝  Pfizer դեղագործական ընկերության բարձր հովանու ներքո, կազմակերպում են գիտաժողով՝ ‹‹Սեքսոպաթոլոգիայի նվաճումները վերջին 20 տարում›› թեմայով: Գիտաժողովը տեղի կունենա ՝ I օր ԵՊԲՀ Կապույտ դահլիճ (6-րդ լսարան) II oր Աղվերանի ‹‹Արարատ›› ռեզորտ հյուրանոց  Գիտաժողովին իրենց զեկուցումներով ելույթ կունենան առաջատար մասնագետները: Գիտաժողովին մասնակցելու կարգին և ծրագիրին ծանոթանալու համար... կարդալ ավելին»

ՍԹՐԵՍԻ ԵՎ ՑԱՎԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ 2-ԱՄՅԱԿՆ Է

Սեպտեմբերի 16–ին, 2016թ. Հայկական հոգեբուժական ասոցիացիան Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հետ համատեղ ստեղծեցին ՍԹՐԵՍԻ ԵՎ ՑԱՎԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ :... կարդալ ավելին»

Հոգեկան առողջության III հայկական գիտաժողով

Հոկտեմբերի 19-20 Երևանում կկայանա Հոգեկան առողջության III հայկական  գիտաժողովը։ Գիտաժողովին ելույթ կունենան տարածաշրջանի նոր սերնդի առաջատար հոգեբույժները և հոգեթերապևտները։ Ծրագիրը կազմված է 4 սեսիայից՝ Փսիխֆարմակոլոգիա և նեյրոգիտություն, Հոգեկան խանգարումների ախտորոշում, Հոգեկան առողջության ծառայության կազմակերպում, Հոգեթերապիա և հոգեսոմատիկա։ Կազմակերպիչներ՝ MHS Հոգեկան առողջության ծառայություն, Բժշկության և բնական գիտությունների զարգացման կենտրոն և Հայկական հոգեբուժական ասոցիացիա։... կարդալ ավելին»

«Հոգեբանի մասնակցությամբ դատահոգեբանական և զուգակցված փորձաքննության զարգացման արդի հարցերն ու հեռանկարները» թեմայով միջազգային գիտագործնական գիտաժողով

2018 թ․ սեպտեմբերի 20-21 Երևանի Մխիթար Հերացու անվ․ պետական բժշկական համալսարանում (Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան), համալսարանի 100-ամյակի նախաշեմին, տեղի ունեցավ միջազգային գիտապրակտիկ գիտաժողով, նվիրված բժշկական հոգեբանության ամբիոնի 10 ամյակին։

Հռչակագիր... կարդալ ավելին»

Դատահոգեբանական փորձաքննության հիմնախնդիրներին նվիրված գիտաժողով

Սիրրով հրավիրում ենք մասնակցելու դատահոգեբանական փորձաքննության հիմնախնդիրներին նվիրված գիտաժողովին, որը տեղի կունենա ԵՊԲՀ նիստերի դահլիճում ս/թ սեպտեմբերի 20 –ին:
Բացման արարողությունը ժամը 10:00 ԲԵՌՆԵԼ ԾՐԱԳԻՐԸ

ՍՈՒԻՑԻԴՆԵՐ. ԱՆՑՅԱԼԸ, ՆԵՐԿԱՆ և ԱՊԱԳԱՆ

Սեպտեմբերի 10-ին (ժամը 17:30) Սուիցիդների կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԸ և “Անտիսուիցիդ” Սուիցիդների կանխարգելման և վերլուծությունների կենտրոնը Հայկական հոգեբուժական ասոցիացիայի աջակցությամբ ներկայացնում են` «ՍՈՒԻՑԻԴՆԵՐ. ԱՆՑՅԱԼԸ, ՆԵՐԿԱՆ և ԱՊԱԳԱՆ» դասախոսությունը` նախատեսված լրագրողների և հիմնախնդրով հետաքրքրված անձանց համար:... կարդալ ավելին»

ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնում ենք, որ «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն ՀԿ-ն Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնիև Հայկական հոգեբուժական ասոցիացիայիաջակցությամբհերթականանգամ իրականացնում են ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋ ծրագրիշրջանակներում  ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ: ԾՐԱԳՐԻ շրջանակներում  հոկտեմբերի8-ից դեկտեմբերի 25-ը տեղիենունենալու ՀՀ Առողջապահութ­յան Նախարարության կողմիցկրեդիտա­վորվող4տեսագործնականդասընթացներ (12-14 կրեդիտներ)՝ նախա­տեսված ընտանեկան բժիշկների, թերապևտների, կլինիկական հոգեբանների, հոգեբույժների, հոգեթերապևտների, և նյարդաբանների համար:... կարդալ ավելին»

ՀՀԱ անդամները սրտանց շնորհավորում են ՀՀԱ նախագահ` Արմեն Սողոյանին տարեդարձի կապակցությամբ

Այսօր` օգոստոսի 12-ին  Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանի ծննդյան օրն է: Նշենք, որ Արմեն Ֆրունզիկի Սողոյանը նաև Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի անդամ և ֆինանսական քարտուղարն է: Արմեն Սողոյանի նախաձեռնությամբ  Հայաստանում մեկնարկել են հոգեկան առողջության ոլորտի բարեփոխման կարևորագույն ծրագրերը, դրանցից են
  • ՀՀ-յան հոգեկան առողջության ոլորտի բարելավման 2014-2019 թթ. Ռազմավարության մշակում և ընդունում
  • ՀՀ-ում Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հիմնում
  • ՀՀ-ում  հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար առաջին  համայնքային խնամքի տան բացումը մանը Սպիտակ քաղաքում, աջակցել  է տարածաշրջանում առաջին ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԻ (RECOVERY COLLEGE) 
  • «ԱՆՏԻՍՈՒԻՑԻԴ» սուիցիդների կանխարգելման և վերլուծությունների կենտրոնի հիմնում
  • ՀՀ-ում   առաջին իր տեսակի մեջ  “ ՍԹՐԵՍԻ և ՑԱՎԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ” կենտրոնի հիմնում
  •  ՀՀԱ-ի «Հոգեկան առողջության հայկական հանդեսի»  պաշտոնական պարբերականի ամսագրի  հիմնում և աշխատանք գլխավոր խմբագրի պաշտոնում:
  • Արմեն Սողոյանը որպես Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի անդամ նպաստում է ամբողջ աշխարհում հայկական հոգեբուժության հեղինակության բարձրացմանը  և հոգեբուժական ծառայությունների որակի բարձրացմանը
Նշենք նաև, որ բարձր ենք գնահատում Արմեն Սողոյանի մարդկային արժեքները և որակները`   մարդասիրությունը, հայրենասիրությունը, ընկերասիրությունը, կամքը, լավատեսությունը, անձնազոհությունը, ազնվությունը և բարությունը: Ի սրտե շնորհավորում ենք Արմեն Սողոյանին և մաղթում բազում ձեռքբերումներ, նոր մտահղացումներ, հաջողություն բոլոր նախաձեռնություններում,  ընտանեկան բարեկեցություն և երկար տարիների կյանք:

«Հոգեկան առողջություն, մարդու իրավունքներ, ռեքավերի (ապաքինում) և ծարայությունների բարելավում» տեսագործնական դասընթաց

2018 թ. հունիսի 18-23-ը, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի անդամ Մարիետտա Խուրշուդյանը, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան Լիլիթ Բաղդասարյանը և Տաթև 95 հոգեբանական կենտրոնի հոգեբան վահե Բունիաթյանը մասնակցեցին Համաշխարհային առողջապահության Կազմակերպության (ԱՀԿ) կողմից Լիտվայի Վիլնյուս քաղաքում կազմակերպված «Հոգեկան առողջություն, մարդու իրավունքներ, ռեքավերի (ապաքինում) և ծարայությունների բարելավում» տեսագործնական դասընթացին: Դասընթացին մասնակցում էին շուրջ 10 Եվրոպական երկրների հոգեկան առողջության ոլորտի ներկայացուցիչներ: ԱՀԿ-ն ներառել է Հայաստանը իր հոգեկան առողջության և խնամքի կազմակերպությունների և մասնագետների որակի ուսումնասիրման ծրարգրերի մեջ սկսած 2015 թվականից: Վերոնշյալ դասընթացի նպատակն էր գիտելիք փոխանցել հոգեկան առողջության և մարդու իրավունքների նորագուն մոտեցումների վերաբերյալ, հետագայում ծրագրի մեջ ներգրավված երկրներում մասնագետների վերապատրաստման դասընթացների իրականացման նպատակներով: Մարիետտա Խուրշուդյանը ելույթ ունեցավ դասընթացի ավարտին, ներկայացնելով Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի զարգացման ուղիները մեկ տարվա ընթացքում: Համագործակցությունը ԱՀԿ-ի հետ շարունակելի է:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի գործընկերներ, Ս.թ. հուլիսի 27-ից Հայկական հոգեբուժական ասոցիացիան դարձել է Եվրոպական հոգեբուժական ասոցիացիայի լիիրավ անդամ որպես Ազգային ասոցիացիա: Սա մի նոր քայլ է հոգեկան առողջության ոլորտի հայ մասանգետների միջազգային ճանաչման և համագործակցության ուղղությամբ և զարգացման նոր հորիզոն է մեր մասնագիտական համայնքի առջև, ինչի կապակցությամբ սրտանց շնորհավորում ենք ասոցիացիայի բոլոր անդամներին:   Նոր դրական զարգացումների ակնկալիքով`   ՀՀԱ նախագահ` Ա. Սողոյան  

Ուշադրություն՝ հոգեբույժ, պրոֆեսոր Ս. Մաթևոսյանի դասախոսությունները Երևանում

Հարգելի մասնագետներ, աննախադեպ հնարավորություն է մասնակցելու մեր հայրենակցի, բժշկական գիտությունների դոկտոր, հոգեբույժ, Մոսկվայի քաղաքային Փսիխոէնդոկրինոլոգիական Կենտրոնի ղեկավար, ակադեմիկոս Մայմոնիդի անվան ՌՊՀ-ի կլինիկական հոգեբանության և փիլիսոփայության ամբիոնի պրոֆեսոր Ստեփան Նարբեի Մաթևոսյանի դասախոսություններին։ Նախատեսված է երկու դասախոսություն՝
  1. 1.    Խուճապային խանգարում (կլինիկական և թերապևտիկ ասպեկտները)
    Հոկտեմբերի 5-ին, ժամը 18:00-20:00
  1. 2.    Բիպոլյար աֆեկտիվ և սահմանային անձնային խանգարում (դիֆերենցիալ դիագնոստիկայի, կոմորբիդության և թերապիայի հարցերը)
  Հոկտեմբերի 6-ին, ժամը 18:00-20:00 Դասախոսությունները  կրեդիտավորվել են Առողջապահության նախարարության կողմից հետևյալ թիրախային լսարանի համար՝  հոգեբույժներ, հոգեթերապևտներ, նյարդաբաններ, թմրաբանների, կլինիկական հոգեբաններ։ Դասախոսությունների արժեքը՝ յուրաքանչյուրը 10000 դրամ, երկու դասախոսություններին գրանցվելու դեպքում ընդհանուր՝ 15000 դրամ։ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի անդամների և ուսանողների համար մուտքն անվճար է։ Դասընթացները կկայանան Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում։ Նախապես գրանցվեք՝ զանգահարելով 099544477 հեռախոսահամարով։ 

Հոգեսոցիալական աջակցության բազային հմտությունները հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության (ՀԱՀՍԱ) հիմքն են

Հոգեսոցիալական աջակցության բազային հմտությունները հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության (ՀԱՀՍԱ) հիմքն են: Այս հմտություններն անփոխարինելի են COVID-19- ի հետ առնչվող ցանկացած մասնագետի համար, անկախ նրանից` այդ մասնագետը հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ծառայություններ մատուցող է, թե ոչ։ Այսպիսով, այս ուղեցույցը նախատեսված է COVID-19-ի հետ առնչվող բոլոր մասնագետների համար: Բազային հմտությունների այս ուղեցույցը ՄԱԿ- ի Միջգերատեսչական մշտական հանձնաժողովի Հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության տեղեկատու խմբի (UN IASC MHPSS RG) նախագիծն է:

WPA Thematic Congress on Dementia