Հայերեն | Русский | English

Ուրախ եմ ողջունել Ձեզ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նորացված կայքում: Հայկական հոգեբուժական ասոցիացիան միավորում է Հայաստանի հոգեկան առողջության ոլորտի մասնագետներին` հոգեբուժական ծառայություններում ընգրկված գրեթե բոլոր հոգեբույժներին, առաջատար հոգեբաններին, սեքսոպաթոլոգներին և այլն:... կարդալ ավելին»

Հայաստանյան պատվիրակությունը ՀամՀԱ “Հոգեկան առողջություն. ուղղությունններ և մարտահրավերներ” գիտաժողովին

2016թ. ապրիլի 27-30-ը Թբիլիսիում կայացավ Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի (ՀամՀԱ) “Հոգեկան առողջություն. ուղղությունններ և մարտահրավերներ” թեմայով տարածաշրջանային գիտաժողովը: Բացման արարողությունը իր ներկայությամբ պատվեց և ողջույնի խոսքով հանդես եկան Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ով իր խոսքում կարևորեց Վրաստանի մայրաքաղաքում մեկնարկած այս գիտական միջոցառման նշանակությունը: Ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀամՀԱ նախագահ Դինեշ Բուգրան և Վրաստանի հոգեբույժների ասոցիացիայի նախագահ Էկա Չկոնիան:... կարդալ ավելին»

Արդյոք հնարավոր է հաղթել դեպրեսիայի «սև շանը»:

«Սև շուն, որը միշտ ինձ հետ է», այդպես էր անվանում դեպրեսիան Ուինստոն Չերչիլը, ով ողջ կյանքում տառապել էր այս խանգարումից: Այսօր դեպրեսիան վերածվել է առողջության պահպանման ոլորտի գլոբալ ճգնաժամի, որի մասշտաբը ակնհայտորեն թերագնահատվում է: Մինչդեռ դեպրեսիայից տառապում է մոլորակի բնակչության 10 տոկոսը: Այս թվերը հրապարակվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների կողմից: Փորձագետները պնդում են, որ դեպրեսիան բուժվում է և կոչ են անում դադարեցնել այս վիճակի ստիգմատիզացիան:... կարդալ ավելին»

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԴԵՊՐԵՍԻԱՅԻ ԵՎ ՏԱԳՆԱՊԱՅՆՈՒԹՅԱՆ ԲՈՒԺՄԱՆ ՄԵՋ ՀԱՏՈՒՑՎՈՒՄ ԵՆ ՔԱՌԱԿԻ

Դեպրեսիայի և տագնապային խանգարումների բուժուման վրա աշխարհում յուրաքանչյուր տարի ծախսվում է 1 տրիլիոն ԱՄՆ դոլար: Համաշխարհային տնտեսության այս խնդիրը քննարկելու նպատակով միջազգային խորհրդակցություն է հրավիրվել Համաշխարհային բանկի  և ԱՀԿ կողմց:... կարդալ ավելին»

ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ-ՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայկական հոգեբուժական ասոցիացիան բարձր է գնահատում բոլոր պետական կառույցների, քաղաքական ուժերի և ԶԼՄ ների կազմակերպված, ադեկվատ գործելաոճը ստեղծված իրավիճակում: Առանձնահատուկ ոգևորիչ է վետերանների հասարակական կազմակերպությունների, հատկապես Երկրապահ կամավորականների միության ակտիվ ներգրավվածությունը: Կարևորում ենք նաև ազգովի՝ Հայաստան, Արցախ և սփյուռք համախմբված արձագանքը ներկա մարտահրավերին: Հայկական հոգեբուժական ասոցիացիան, որպես հոգեկան առողջության ոլորտի կազմակերպություն պատրաստակամություն է հայտնում մասնագիտական և մեթոդական աջակցություն ցուցաբերել բոլոր գործընթացներին:... կարդալ ավելին»

ՀՀԱ պատվիրակությունը ԼՂՀ ում

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը, պատասխանատու քարտուղար Խաչատուր Գասպարյանը, Գործադիր վարչության անդամ Սամվել Սոքիասյանը և Լիլիթ Բաղդասարյանը այցելեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:... կարդալ ավելին»

ՉԵՂՅԱԼ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ ՍՏԱՄԲՈՒԼԻ 2016 Թ. ՀՈՒԼԻՍԻ 6-10 ԿԱՅԱՆԱԼԻՔ ԿՈՆԳՐԵՍԸ

Հարգելի գործընկերներ, Ցավով հայտնումենք, որՀամաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի, Թուրքիայի հոգեբուժական ասոցիացիայի և Թուրք նյարդահոգեբուժական միության կողմից համատեղկազմակերպվող Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի միջազգային կոնգրեսը, որը պետք է տեղի ունենար 2016 թ. հուլիս 6-10 Ստամբուլում, տարածաշրջանում անկանխատեսելի անվտանգության ռիսկերի և աճող ահաբեկչական հարձակումների պատճառով հայտարարվել է չեղյալ: Ամբողջական տեղեկատվությունը կարդալ այստեղ` http://wpanet.org/uploads/WPA_IC_Istanbul-Cancelled.pdf

ՀՀԱ նախագահ Արմեն Սողոյանը մասնակցեց ՀամՀԱ պլանավորման կոմիտեի նիստին

Ս.թ. մարտի 11-ից 14-ը Հայկական հոգեբուժական ասոցիացիայի (ՀՀԱ) նախագահ, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի (ՀամՀԱ) ֆինանսների քարտուղար Արմեն Սողոյանը մասնակցել է ՀամՀԱ պլանավորման կոմիտեի նիստին (մարտ 11 և 12) և  Եվրոպական հոգեբուժական 23-րդ վեհաժողովի շրջանակներում ընթացող Եվրոպական հոգեբուժական ասոցիացիայի (ԵՀԱ) Ազգային ասոցիացիաների Խորհրդի նիստին (մարտ 12) և ԵՀԱ ԳլխավորԱսամբլեային (մարտ 13):... կարդալ ավելին»

Կյանքից հեռացել է Մարիետա Ալբերտի Մելիք- Փաշայանը

Կյանքից հեռացել է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր նախագահ` Մարիետա Ալբերտի Մելիք- Փաշայանը:... կարդալ ավելին»

“ԶԼՄ-ներ և հոգեկան առողջություն” գիտաժողովի շրջանակներում կազմակերպված ֆորումի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

“ԶԼՄ-ներ և հոգեկան առողջություն” թեմայով Հայակական հոգեբուժական ասցիացիայի և Երևանի պետական բժշկական համալսարանի համատեղ գիտաժողովի շրջանակներում կազմակերպված ֆորումի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ... կարդալ ավելին»

Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիան ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԻ վերաբերյալ

Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիան իր հերթական տեղեկագրում անդրադարձել է  ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԻՆ... կարդալ ավելին»

ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԸ ՄԵԾ ԱՌԱՋԸՆԹԱՑ Է

 ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՆՈՐ ՏԵՍԱԿԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ  24.12.2015-ին ժամը 17.00-ին  Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում /Խանջյան 35-18/ տեղի կունենա ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԻ (RECOVERY COLLEGE) առաջին շրջանավարտներին և հավասար խորհրդատուներին հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը: Հավաստագրերը կհանձնեն Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ՝ Արմեն Սողոյանը և Ռեքավերի Քոլեջի ղեկավար՝ Լիլիթ Բաղդասարյանը:... կարդալ ավելին»

Կայացավ «ԶԼՄ-ՆԵՐ ԵՎ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ» գիտաժողովը

Դեկտեմբերի 11-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ «ԶԼՄ-ՆԵՐ ԵՎ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ» խորագրով գիտաժողովը՝ նվիրված ԵՊԲՀ 95 ամյակին: Գիտաժողովի կազմակերպիչներն էին`Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և Հայկական հոգեբուժական ասոցիացիան (ՀՀԱ):... կարդալ ավելին»

ՀՀԱ նախագահի ողջույնի խոսքը “ԶԼՄ-ներ և հոգեկան առողջություն” գիտաժողովի մասանկիցներին

Ուրախ եմ ողջունել “ԶԼՄ-ներ և հոգեկան առողջություն” թեմայով գիտաժողովի առթիվ:... կարդալ ավելին»

«ԶԼՄ-ՆԵՐ ԵՎ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ» ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԾՐԱԳԻՐ, Երևան, 11.12.2015թ

... կարդալ ավելին»

«ԶԼՄ-ներ և հոգեկան առողջություն» խորագրով գիտաժողով, դեկտեմբերի 11, 2015թ

Դեկտեմբերի 11-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կկայանա «ԶԼՄ-ՆԵՐ ԵՎ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ» խորագրով գիտաժողովը՝ նվիրված ԵՊԲՀ 95 ամյակին:
Կազմակերպիչներ՝
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան և Հայկական հոգեբուժական ասոցիացիա... կարդալ ավելին»

Կայացավ «Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թթ. ռազմավարության իրականացման ընթացքը» թեմայով քննարկում :

2015 թվականի հոկտեմբերի 30-ին Բեսթ Վեսթերն Կոնգրես հյուրանոցի «ԲոլլՐում» սրահում կայացավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հոգեկան առողջության միամսյակի շրջանակներում կազմակերպված «Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թթ. ռազմավարության իրականացման ընթացքը» թեմայով քննարկում... կարդալ ավելին»

«Հոգեկան առողջության ոլորտի ռեֆորմները» սիմպոզիումը:

Հոկտեմբերի 23-ին Հայկական հոգեբուժական ասոցիացիաի երկամյա «Արժանապատվություն և հոգեկան առողջություն» խորագրով գիտաժողովի շրջանակներում տեղի ունեցավ «Հոգեկան առողջության ոլորտի ռեֆորմները» սիմպոզիումը:... կարդալ ավելին»

Մեկնարկեց «Արժանապատվություն և հոգեկան առողջություն» գիտաժողովը;

Հոկտեմբերի 23-ին մեկնարկեցին Հայկական հոգեբուժական ասոցիացիայի և Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետուի կողմից համատեղ կազմակերպված «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» խորագրով 5-րդ միջազգային գիտաժողովը և Համաշխարհայի ասոցիացիայի հովանավորությամբ անցնող երկամյա «Արժանապատվություն և հոգեկան առողջություն» խորագրով գիտաժողովը:... կարդալ ավելին»

ՈւՇԱԴՐՈւԹՅՈՒՆ

Հարգելի գործընկերներ և շահառուներ: Տեղեկացնում ենք, որ շինարարական աշխատանքների անավարտ լինելու պատճառով` ս.թ. հոկտեմբերի 22-ին նախատեսված  խնամքի կենտրոնի բացումը Սպիտակ քաղաքում հետաձգվում է անորոշ ժամկետով: 

ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԻ ԱՌԱՋԻՆ ԵՐԿՈՒ ՇԱԲԱԹՎԱ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐԸ ԵՎ ՎԱՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ

Այժմ ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԻ դասընթացներին գրանցվածները կարող են ծանոթանալ դասընթացի առաջին երկու շաբաթվա թեմաներին և վարող դասախոսների անուններին:... կարդալ ավելին»

ԼՈԳՈԹԵՐԱՊԻԱՅԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ միջազգային տեսա-գործնական դասընթաց

Հոկտեմբերի 27 և 28 ին ժամը 10-19 Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում տեղի կունենա «Լոգոթերապիայի հիմունքները» տեսագործնական դասընթաց, որը կվարի Վիեննայի Վ.Ֆրանկլի լոգոթերապիայի և Մոսկվայի հոգեվերլուծության ինստիտուտների ներկայացուցիչ, պրակտիկ հոգեբան  Ս.Վ. Շտուկարևան:... կարդալ ավելին»

ԼՂՀ հոգեբույժների և հոգեբանների ասոցիացիայի և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի համատեղ հայտարարություն

ԼՂՀ հոգեբույժների և հոգեբանների ասոցիացիայի և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի համատեղ հայտարարություն Հոգեկան առողջության միջազգային օրվա առիթով... կարդալ ավելին»

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10` ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ

Հոգեկան առողջության համաշխարհային օրը Հայկական հոգեբուժական ասոցիացիան դիմավորեց եռանդուն աշխատանքային գործունեությամբ:... կարդալ ավելին»

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի երկամյա գիտաժողով «Արժանապատվություն և հոգեկան առողջություն»

Հայկական հոգեբուժական ասոցիացիան Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի հովանավորությամբ և համագործակցելով Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում  կազմակերպված «Տեսական և կիրառական հոգեբանու­թյան ար­դի հիմնախնդիրները» խորագրով 5-րդ միջազգային գիտաժողովի կազմկոմիտեյի հետ հայտարարում է   երկամյա գիտաժողով «Արժանապատվություն և հոգեկան առողջություն» խորագրով, որը կկայանա  2015թ. հոկտեմբերի 23-25-ը (Երևան, Աբովյան 52ա):... կարդալ ավելին»

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԸ

Սույն թվականի հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ  ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԻ  հանդիսավոր բացումը, որի ընթացքում բաց դասախոսությամբ հանդես եկան Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ և ՀՍԿԿ գիտական ղեկավար` Արմեն Սողոյանը և ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԻ ղեկավար, ՀՍԿԿ հոգեբան` Լիլիթ Բաղդասարյանը:... կարդալ ավելին»

ՀՈԿՏԵՄԲԵՐԸ` ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄԻԱՄՍՅԱԿ

Հայկական հոգեբուժական ասոցիացիան (ՀՀԱ) հոկտեմբերը հերթական անգամ հայտարարում է հոգեկան առողջության միամսյակ...@@ Նախատեսվող միջոցառումներ 1. “Ներառական կրթության ժամանակակից խնդիրներն ու մարտահրավերները” միջազգային գիտագործնական գիտաժողով 1-2.10 կազմակերպիչ՝ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան 2. ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԻ պաշտոնական մեկնարկ՝ “Հոգեկան առողջության պահպանման ուղիները” (Ա.Սողոյան` ՀՀԱ նախագահ) և “ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋ, ինչ է և ում համար” (Լ.Բաղդասարյան` Ռեքավերի քոլեջի ղեկավար) թեմաներով բաց դասախոսություն Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոն 01.10 ժամը 13:30: 3. Մամուլի ասուլիս 09.10 4. Սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի կողմից ներկայացված առաջարկության համաձայն ՀՀԱ հետ համագործակցող հոգեկան առողջության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունները (Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոն, «Մեփլ Լիֆս» հայ կանադական կլինիկա – վերջնական ցուցակը կներկայացվի) հոկտեմբերի 9-ին և 12-ին հայտարարում են բաց դռների օրը` խորհրդատվություններըը այդ օրերին կտրամադրվեն անվճար: 5. Գիտաժողով Ստեփանակերտում 10.10 (կազմակերպիչներ` ՀՀԱ, ԼՂՀ հոգեբուժակա ասոցիացա և «Էմպաթիա» հոգեսոցիալական կարգավորման կենտրոն) 6. Սեմինար Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում 10.10 7. Հոգեկան առողջության պահպանման և բարելավման ռազմավարության իրականացման ընթացքի քննարկում 8. Սեմինար ԶԼՄ ներկայացուցիչների համար 9. Հոկտեմբերի 23-ին Սպիտակում կբացվի ՀՀ ում առաջին հոգեկան խանգարումներ ունեցող անձանց խնամքի տունը (ՀՀ կառավարության կողմից ալտերնատիվ խնամքի ռազմավարության շրջանակներում) 10. Հոկտեմբերի 23-25-ը Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հետ «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» խորագրով 5-րդ միջազգային գիտաժողովին զուգահեռ Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի հետ համատեղ կանցկացվի «Արժանապատվություն և հոգեկան առողջություն» թեմայով Հայկական հոգեբուժական ասոցիացիայի երկամյա գիտաժողովը: Նախատեսվում է նաև առանձին սիմպոզիում Առողջապահության համաշխարհային կազմակերպության պատասխանատուների մասնակցությամբ, նվիրված Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի բարեփոխումներին: 11. Անվճար հոգեբանական աշխատանք հղիների հետ: 12. ԶԼՄ-ների մոնիտորինգ 13. Ամփոփիչ մամուլի ասուլիս

«Անտիսուիցիդ» սուիցիդների կանխարգելման եւ վերլուծությունների կենտրոն

Սկսած սեպտեմբերի 9-ից 2015թ. Երևանում սկսեց իր գործունեությունը «Անտիսուիցիդ» սուիցիդների կանխարգելման եւ վերլուծությունների կենտրոնը... կարդալ ավելին»

ՆՈՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի գործընկերներ, Ս.թ. հուլիսի 27-ից Հայկական հոգեբուժական ասոցիացիան դարձել է Եվրոպական հոգեբուժական ասոցիացիայի լիիրավ անդամ որպես Ազգային ասոցիացիա: Սա մի նոր քայլ է հոգեկան առողջության ոլորտի հայ մասանգետների միջազգային ճանաչման և համագործակցության ուղղությամբ և զարգացման նոր հորիզոն է մեր մասնագիտական համայնքի առջև, ինչի կապակցությամբ սրտանց շնորհավորում ենք ասոցիացիայի բոլոր անդամներին:   Նոր դրական զարգացումների ակնկալիքով`   ՀՀԱ նախագահ` Ա. Սողոյան  

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի կոչը ԶԼՄ-ներին.

Հիմք ընդունելով 21-րդ դարում տեղեկատվության մատուցման մեթոդների և ԶԼՄ-ների աճող ազդեցությունը հասարակական գիտակցության, ինչպես նաև բնակչության հոգեկան առողջության վրա, Հաշվի առնելով վերջին շրջանում ԶԼՄ-ների կողմից դժբախտ պատահարների, սպանությունների, ինքնասպանությունների, ինչպես նաև հանցագործությունների կամ մասնագիտական սխալների մասին չապացուցված տվյալների և ենթադրությունների լայնածավալ և ահագնացող մասշտաբի լուսաբանումները,... կարդալ ավելին»

APNET_6(2)2015

WPA Section on Epidemiology and Public Health 2016

EAPM 2016

 “16th Annual Meeting of Geriatric Psychoneuropharmacology"

WASP

7th World Congress on Woman`s Mental Health

Empathia