Հայերեն | Русский | English

Գլխավոր

Հայկական հոգեբուժության նոր ձեռքբերումները միջազգային ասպարեզում

Հարգելի գործընկերներ,

Ուրախ ենք տեղեկացնել, որ 2017 թ. նոյեմբեր ամսին Springer  հրատարակության կողմից  լույս է ընծայվել «Գլոբալ հոգեկան առողջություն» գիրքը Ս. Բահրեր-Կոհլերի և Խ. Կարոդ-Արտալի խմբագրությամբ, որտեղ  «Հոգեկան առողջություն և ստիգմա» գլուխը հեղինակել են ՀՀԱ նախագահ ՝ Ա. Սողոյանը և ՀՀԱ պատասխանատու քարտուղար ՝ Խ. Գասպարյանը: Հարկ է նշել,  որ նման հարատարակության կողմից մեր հայրենակիցների աշխատությունը տպագրվում է Հայաստանի Հանրապետության հոգեբուժության պատմությամ մեջ առաջին անգամ:

Ստիգմայի խնդիրը այսօր ամբողջ աշխարում դարձել է հանրային առողջության մարտահրավերներից մեկը։ «Հոգեկան առողջություն և ստիգմա» գլխի մեջ քննարկվում են անհատական, համայնքային և մասսայական լրատվամիջոցների հետ առնչվող ստիգմայի տեսակները։ Հոգևոր արժեքներից դեպի նյութնակացված գերարժեքների ներկա աշխարհում տնտեսական խնդիրները առավել կարևորվում են։ Ստիգմայի հոգեբանական հետևանքների կողքին քննարկվում են նաև նրա տնտեսական հետևանքները   գլոբալ տեսանկյունից։

Գրքի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝

Global Mental Health - Prevention and Promotion

2017-11-13

WPA Section on Epidemiology and Public Health 2016

EAPM 2016

 “16th Annual Meeting of Geriatric Psychoneuropharmacology"

WASP

7th World Congress on Woman`s Mental Health

Empathia