Հայերեն | Русский | English

Գլխավոր

«Հոգեկան առողջության նորագույն մոդելները. Հայաստանի փորձը 2016-2017թ.» աշխատաժողով

Հոկտեմբերի 16-ին կայացավ  Հոգեկան առողջության օրվան նվիրված Հայկական Հոգեբուժական Ասոցիացիայի, ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԻ և «Ամբրա» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Հոգեկան առողջության նորագույն մոդելները. Հայաստանի փորձը 2016-2017թ.» աշխատաժողովը

Աշխատաժողովին ներկա էին ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերով հանձնաժողովի փորձագետ Մ.Խուրշությանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ա.Կեսոյանը, տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը, Սթրես կենտրոնի հոգեբոյժները, Սպիտակի խնամքի տան մասնագետները և բնակիչները, Ռեքավերի Քոլեջի դասախոսները և հավասար խորհրդատուները, Իմ ուղի ուսումնավերականգնողական կենտրոնի տնօրեն Ն.Վարդանյանը և նույն կենտրոնի մասնագետները, բժշկական տարբեր կենտրոնների և հիվանդանոցների հոգեկան առողջության մասնագետները, ինչպես նաև ընդհանուր պրակտիկայի բժիշկները, ԵՊՀի, ՀՊՄՀ-ի և ԵՊԲՀ-ի ուսանողները: Ներկա էին նաև մասնագետներ ԱՄՆ-ից և Չեխիայից: Բացման խոսքով հանդես եկավ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի վարչության անդամ, Սթրես կենտրոնի տնօրեն բ.գ.դ., պրոֆեսոր` Ս.Սուքիասյանը

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին`

  • ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԻ երկամյա գործունեության հաշվետվությունը, ինչպես նաև Քոլեջի ՀՀ Առողջապահության նախարարության կողմից ՇՄԶ կրեդիտավորում ստացած Հոգեկան առողջության բարելավման կրթական ծրագիրը: Ներկայացրեց ռեքավերի քոլեջի ղեկավար Լիլիթ Բաղդասարյանը:
  • տեղի ունեցավ “Ապաքինում և հոգեսոցիալական վերականգնողական աշխատանք հոգեկան առողջության ոլորտում” գրքի շնորհանդեսը, որը վարեց ԵՊՀ-ի Անձի  հոգեբանության ամբիոնի վարիչ Ն.Խաչատրյանը,
  • Ներկայացվեցին Սպիտակի խնամքի տան մեկամյա գործունեության արդյունքները,
  • Տեղի ունեցավ հոգեկան առողջության ոլորտում գործող երեք նորագույն մոդելների` (Ռեքավերի Քոլեջ, Սպիտակի խնամքի համայնքային տուն, «Իմ ուղի» ուսումնավերականգնողական կենտրոն ) այցելուների նկարների և ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք:

 Աշխատաժողովի ընթացքում ընդգծվեց Հայակական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ` Ա.Սողոյանի դերը բոլոր ներկայացված ծրագրերի իրականացման հարցում:

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին, ՀՊՄՀ-ի ուսանողներին, ինչպես նաև Բաց հասարակության Հիմնադրամներ Հայաստան կազմակերպությանը աշխատաժողովի կազմակերպչական հարցերում օժանդակության համար: 

2017-10-16

WPA Section on Epidemiology and Public Health 2016

EAPM 2016

 “16th Annual Meeting of Geriatric Psychoneuropharmacology"

WASP

7th World Congress on Woman`s Mental Health

Empathia