Հայերեն | Русский | English

Գլխավոր

ՍԹՐԵՍԻ ԵՎ ՑԱՎԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ 1-ԱՄՅԱԿՆ Է

Սեպտեմբերի 16–ին, 2016թ. Հայկական հոգեբուժական ասոցիացիայի և  Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հետ համատեղ բացվեց ՍԹՐԵՍԻ ԵՎ ՑԱՎԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ Երևանում:

    Մեկամյա գործունեության ընթացքում կենտրոնը համագործակցել է ՀՀ-ի առաջատար մասնագետների հետ, իրականացրել է բազմաթիվ և բազմազան գաղափարներ, աչքի  ընկել նորարարություններով:

Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնի ներկայացուցիչներն այցելել են նաև Արցախ` հանդես եկել դասախոսությամբ, մասնակցել ՀՀԱ-ի կողմից կազմակերպված գիտաժողովին (հոկտեմբեր, 2016թ.):

Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնում «Սթրեսի կառավարում» թեմայով դասընթացը մեկնարկել և բացման խոսքով հանդես է եկել  Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ Արմեն Սողոյանը (դեկտեմբեր, 2016թ.):

Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնի զարգացմանը խթանել և  դասախոսությամբ հանդես են եկել նաև ՀՀԱ-ի անդամներ` անվանի հոգեբույժ, սթրեսոլոգ, պրոֆեսոր Ադա Թադևոսյանը, Կալիֆորնիայի պետական համալսարանի պրոֆեսոր Ալլեն Ազիզյանը, ՀՀԱ-ի պատասխանատու քարտուղար, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը:

Մեկ տարվա ընթացքում (16.09.2016-16.09.2017թթ.) ՍԹՐԵՍԻ ԵՎ ՑԱՎԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ իրականացրած գործունեության սեղմ հաշվետվությունը ստորև`

  •  40 սեմինար-դասընթաց-թրեյնինգ:
  •  26 հարցազրույց, 6 ասուլիս:
  •  82 այցելու:                                            
  •  120 -ից ավելի մասնակիցներ:

Շնորհակալությունենքհայտնումբոլորմասնագետներին` համագործակցության, ևմասնակիցներին` ակտիվությանևվստահությանհամար:

 

2017-09-16

WPA Section on Epidemiology and Public Health 2016

EAPM 2016

 “16th Annual Meeting of Geriatric Psychoneuropharmacology"

WASP

7th World Congress on Woman`s Mental Health

Empathia