Հայերեն | Русский | English

Գլխավոր

ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ 2017

Հոկտեմբերի 10-ը հոգեկան առողջության համաշխարհային օրն է: 1992 թվականից Հոգեկան առողջության համաշխարհային համադաշնության նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ը նշվում է որպես հոգեկան առողջության համաշխարհային օր: Յուրաքանչյուր տարի այս օրը անցնում է թեմատիկ խորագրի ներքո և 2017 թվականի խորագիրն է. «Հոգեկան առողջությունը աշխատավայրում»: Այսօր ամբողջ աշխարհում մեծահասակ բնակչությունը օրվա մեծ մասը անցկացնում է աշխատավայրում, ուստի աշխատավայրում ստեղծված բարոյական և ֆիզիկական միջավայրը էապես պայմանավորում է մեր ընդհանուր բարեկեցությունը: Այն գործատուն, ով ջանք է ներդնում պահպանելու իր աշխատակիցների հոգեկան առողջությունը մեծ շահում են ոչ միայն աշխատակիցների առողջության բարելավման այլև աշխատանքի արդյունավետության տեսանկյունից: Միևնույն ժամանակ, աշխատավայրում ենթարկվելով մշտական բացասական ազդեցությանը մարդու մոտ աճում է հոգեկան առողջության խաթարման, ալկոհոլի չարաշահման, աբսենտիզմի և աշխատունակության անկման ռիսկը:

Դեպրեսիան և տագնապային խանգարումները բերում են աշխատունակության անկման, աշխատանքի արդյունավետության նվազեցման: Աշխարհում մոտ 300 միլիոն մարդ ապրում է դեպրեսիայով, 260 միլիոն՝ տագնապային խանգարումներով և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսմամբ այս հիվանդությունների պատճառով առաջացող աշխատունակության անկումը համաշխարհային տնտեսության մակարդակով հանգեցնում է  1 տրիլիոն ԱՄՆ դոլար կորստի:

Ոչ ոք ապահովագրված չէ հոգեկան խանգարումներից, ցանկացած մարդ, անկախ տարիքից, սեռից, սոցիալ-տնտեսական կարգավիճակից, հասարակության մեջ գրաված դիրքից, կարող է ունենալ հոգեկան առողջության տարաբնույթ խնդիրներ: Աստիճանաբար ավելի ու ավելի է կարևորվում հասարակության բոլոր շերտերի իրազեկվածությունը տվյալ երևույթի վերաբերյալ: Հոգեկան առողջության օրվա խորհուրդն է հասարակության լայն զանգվածների ուշադրությունը հրավիրել հոգեկան առողջության հիմնախնդիրների վրա, վերացնել հոգեկան առողջության խնդիրների հկապված խարանը:

Հենց այս օրնէ, որ Հայկական հոգեբուժական ասոցիացիան առաջնորդվելով իր մասնագիտական պարտականություններով հիշեցնում է բոլորին, որ հոգեկան առողջության խնդրի մասի ետ ն պետք է մտածեն ոչ միայն խանգարումներ ունեցողները, նրանց ընտանիքի անդամները և հոգեկան առողջության մասանգետները, այլև բոլոր գործատուները և  առողջապահության ոլորտում քաղաքականություն մշակող կառուցողները: Հոգեկան առողջության խնդիրների կանխարգելումը շատ հաճախ պահանջում է ոչ այնքան ֆինանսական ռեսուրսների ներդրումներ, որքան յուրաքանչյուրի բարի կամքի և հոգեկան առողջության ոլորտում գրագիտության դրևորում: Այսօր Հայաստանում Հայկական հոգեբուժական ասոցիացիան նույնպես նույնպես ջանում է կենտրոնացնել իր մասնագիտական ռեսուրսները և օպտիմալ լուծումներ գտնել բնակչության հոգեկան առողջության իրավունքը ապահովելու նպատակով: Այս շրջանակներում 2017 թվականին Հայկական հոգեբուժական ասոցիացիան իրականացնում է մի շարք միջոցառումներ, այդ թվում  «Հոգեկան առողջության նորագույն մոդելները. Հայաստանի փորձը 2016-2017թ.» աշխատաժողովը:

 Մեր հետագա քայլերը նույնպես ուղղված կլինեն հոգեկան առողջության ինտեգրմանը հայմայնքներում, բնակչության իրազեկմանը և  հոգեկան առողջության բնագավառում խարանի վերացմանը:

2017-10-10

WPA Section on Epidemiology and Public Health 2016

EAPM 2016

 “16th Annual Meeting of Geriatric Psychoneuropharmacology"

WASP

7th World Congress on Woman`s Mental Health

Empathia