Հայերեն | Русский | English

Գլխավոր

Վերապատրաստումներ Սյունիքի մարզի ընտանեկան բժիշկների և մանկաբարձ-գինեկոլոգների համար « ՀԵՏԾՆՆԴՅԱՆ ԴԵՊՐԵՍԻԱՅԻ ՎԱՐՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՈՎ ԱՇԽԱՏԱՆՔը» թեմայով

Ապրիլի 21-24 ը Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան, ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԻ ղեկավար, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի խորհրդի անդամ հ.գ.թ., դոցենտ Լիլիթ Բաղդասարյանը և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի գործադիր վարչության անդամ հոգեբույժ Արամ Հովսեփյանը Գորիս և Կապան քաղաքներում վերապատրաստեցին Սյունիքի մարզի շուրջ 50 ընտանեկան բժիշկների և մանկաբարձ-գինեկոլոգների:Վերապատրաստման նպատակն էր հետծննդյան դեպրեսիայի կանխարգելման, վաղ հայտնաբերման և համապատասխան միջոցառումների կիրառման վերաբերյալ «Հետծննդյան դեպրեսիայի վարման» ուղեցույցին ծանոթացումը և դրանով աշխատելու համար անհրաժեշտ տեսական գիտելիքների և կիրառական հմտությունների ձևավորումը:

Նշենք, որ «Հետծննդյան դեպրեսիայի վարման» ուղեցույցը ընտանեկան բժիշկների և մանկաբարձ գինեկոլոգների համար մշակվել է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի և World Vision կազմակերպության համատեղ ծրագրի շրջանակներում:

Ուղեցույցը մշակվել է ՀՀԱ գործադիր վարչության անդամ Մարիետտա Խուրշուդյանի կողմից: 

Հետծննդյան դեպրեսիայի վարման ուղեցույցով աշխատելու վերապատրաստման ծրագրի հոգեբուժական բլոկը մշակվել է ՀՀԱ գործադիր վարչության անդամ բ.գ.դ, պրոֆեսոր Սամվել Սուքիասյանի, իսկ հոգեբանական բլոկը հ.գ.թ., դոցենտ Լիլիթ Բաղդասարյանի կողմից:

2017-04-25

WPA Section on Epidemiology and Public Health 2016

EAPM 2016

 “16th Annual Meeting of Geriatric Psychoneuropharmacology"

WASP

7th World Congress on Woman`s Mental Health

Empathia