Հայերեն | Русский | English

Գլխավոր

«ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ

2016 թ. դեկտեմբերի 23-ին Հայկական հոգեբուժական ասոցիացաիայի Խորհդրի անդամ Լիլիթ Բաղդասարյանը մասնակցեց ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված  «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներին: Լսումների նպատակն էր քննարկել սույն նախագծով առաջարկվող փոփոխությունները, անրադառնալ հոգեկան խանգարումներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, վերհանել հոգեբուժության ոլորտի ներկայիս խնդիրները և գտնել հնարավոր օրենսդրական լուծումներ դրանք հաղթահարելու համար: Լսումներին հրավիրված էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ առողջապահության նախարարությանև այլ շահագրգիռ նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների, հոգեբուժական կազմակերպությունների, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և բուժաշխատողներ:

Լիլիթ Բաղդասարյանն էլ իր ելույթում ներկայացրել է Սպիտակի խնամքի տունը որպես հոգեկան առողջության երկարատև խնդիրներ ունեցող անձանց մատուցվող ծառայությունների այլընտրանքային մոդելը Հայաստանում:

ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը ողջունելով ներկաներին, բացման խոսքում նշեց, որ հոգեկան առողջության խնդիրները և դրանց օրենսդրական կարգավորման ուղիները միշտ եղել են հանձնաժողովի ուշադրության կենտրոնում:   Հանձնաժողովի նածաձեռնությամբ պարբերաբար հանդիպումներ էին իրականացվում ինչպես  շահագրգիռ նախարարությունների, այնպես և մասնագիտական ասոցիացիայի, հասարակական կազմակերպությունների և անհատ հոգեբույժների հետ: Բացառություն չէր նաև քննարկվող «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկումները, որոնք հանձնաժողովի կողմից ձևավորված աշխատանքային խմբի կողմից իրականացվել էին  մինչ սույն հանրային լսումները 3 ամիսների ընթացքում: «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկվել էին մոտ 50 առաջարկություններ և դիտարկումներ, որից 20 ընդունվել է հանձնաժողովի կողմից: Ներկայիս հանրային լսումները կրկին դաշտ բացեցին օրենքի նախագիծը քննարկելու և առաջարկություններով հանդես գալու համար: 

Մասնակիցներին ողջունեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արամ Թաթոյանը, ով նույնպես կարևորեց հոգեկան առողջության խանգարումներ ունեցող անձանց մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը, նշելով, որ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ իր հանդիպումն եղել է առաջինը իր պաշտոնը  զբաղեցնելուց հետո: Արման Թաթոյանն անրդադարձավ նաև դատահոգեբուժական փորձաքննության խնդիրներին և այդ խնդիրները կարգավորելուն ուղղված նոր համակարգային փոփոխություններին, ինչը  թույլ կտա պաշտպանել ոչ միայն հոգեկան առողջության խանգարում ունեցող անձի, այլև հոգեբույժի իրավունքները:

Խորհրդարանական լսումները ողջունեց նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, ով իր ելույթում հույս հայտնեց, որ նոր օրենքի նախագիծը թույլ կտա նաև տեղական ինքնակառավարման մարմիններին համակարգել հոգեբուժական ծառայությունների հետ առնչվող իրենց գործունեությունը:

            Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը, նշելով որ իրենց կազմակերպությունը հոգեկան առողջության ոլորտում աշխատանքներ է իրականացնում 2009 թվականից: Նա շեշտեց, որ այսօր ամբողջ աշխարհում հոգեբուժական հաստատությունների բեռնաթափման և համայնքահեն ծառայությունների ներդրման միտում է դիտվում է, ինչև և պետք է ուղեցույց դառնա նաև Հայաստանի հանրապետության կառավարության համար որոշումներ կայացնելիս և օրենդրական փորփոխություններ ներկայացնելիս:

Զեկույցներով հանդես եկան ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ

Սամվել Թորոսյանը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության բժիշկ Լաուրա Գասպարյանը, Հելսինկյան  Քաղաքացիական Ասամբլեյայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դոցենտ Լիլիթ Բաղդասարյանը:

Սերգեյ Խաչատրյանը ամփոփ ներկայացրեց օրենքի նախագիծը և բոլոր առաջարկվող փոփոխությունները: Ըստ պարոն Խաչատրյանի` գործող օրենքը բազմաթիվ լրամշակումների, նոր կարգավորումների ու օրենսդրական եզրույթների կարիք ունի: Փոխնախարարի տեղակացմամբ` առաջին փոփոխությունը վերաբերում է հոգեկան առողջության եզրույթի վերանայմանը. ներառվել է նաև սեփական ներուժը գիտակցելու, կյանքի սթրեսային վիճակները հաղթահարելու, արդյունավետ աշխատելու, ինչպես նաև հասարակական կյանքում սեփական ներդրումն ունենալու կարողությունը, կայուն հուզականության դրսևորումը և պահպանումը:

            Սամվել Թորոսյանը ներկայացրեց Հոգեբուժական ծառայութնունների ներկայիս իրավիճակը ՀՀ –ում, մասնավորապես շեշտելով հոգեկան առողջության խանգարումներ ունեցող անձանց թվի աճի միտումը և հոգեբուժական հաստատությունների բեռնաթափման  անհրաժեշտությունը ի հաշիվ համայնքահեն սոցիալական խնամքի կենտրոնների ներդմանը: Ըստ պարոն Թորոսյանի, այսպիսի մոտեցումը թույլ կտա դուրս գալ զուտ հիվանդանոցային բժշկական օգնության համակարգից և ուշադրությունը կենտրոնացնել արտահիվանդանոցային ծառայությունների մատուցման վրա:

ՀՀ ՄԻՊ գրասենյակի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության բժիշկ Լաուրա Գասպարյանը ներկայացրել է հոգեբուժական օգնության և սպասարկման ոլորտում մարդու իրավունքներին առնչվող ՄԻՊ աշխատակազմի դիտարկումների վերլուծությունը: Նշվել է, որ ՄԻՊ-ը հոգեբուժական օգնության և սպասարկման վերաբերյալ 2015-2016 թթ.-ին ստացել է 31 դիմում-բողոք, ինչպես նաև իրականացվել է 22 արագ արձագանքում, թեժ գծին ստացվել է 66 ահազանգ: Աշխատակազմում տրվել է 39-ը խորհրդատվություն հոգեբուժական օգնության և սպասարկման վերաբերյալ: Տիկին Գասպարյանը կարևորել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց վերաինտեգրումը հասարակություն:

            Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը անրդարձավ հոգեբուժական օգնության տրամադրման խնդիրներին և հոգեբուժական հաստատություններում գտնվող անձնաց իրավունքների պաշտպանության անհրաժեշտությանը:

Այնուհետև տեղի ունեցան հարց ու պատասխան և քննարկում, որի ընթացքում բարձրաձայնվեցին հոգեկան առողջության ոլորտի բարեփոխմանն ուղղված բազմաթիվ առաջարկություններ:

Ամփոփելով լսումները պարոն Բաբլոյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին շահագրգիռ քննարկման համար և հորդորեց բոլոր հենչեցրած առաջարկությունները գրավոր ներկայացնել  ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողով՝ հետագա քննարկման համար: 

2016-12-23

WPA Section on Epidemiology and Public Health 2016

EAPM 2016

 “16th Annual Meeting of Geriatric Psychoneuropharmacology"

WASP

7th World Congress on Woman`s Mental Health

Empathia