Հայերեն | Русский | English

Գլխավոր

“Հոգեկան խանգարումների բուժման և ախտորոշման ժամանակակից մոտեցումները” երիտասարդ հոգեբույժների գիտաժողով Երևանում

Հոկտեմբերի 12-13-ին Երևանում կայացավ “Հոգեկան խանգարումների բուժման և ախտորոշման ժամանակակից մոտեցումները” երիտասարդ հոգեբույժների գիտաժողովը (կազմակերպիչներ՝ Երևանի պետական բժշկական համալսարան և Հայկական հոգեբուժական ասոցիացիա, վայրը՝ ԵՊԲՀ և “Նորք” հոգեբուժական կլինիկա):

Գիտաժողովի բացման խոսքում ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի վարիչ, ՀՀԱ Խորհրդի անդամ Արմեն Մելիք-Փաշայանը և ՀՀԱ Պատասխանատու քարտուղար, ԵՊԲՀ բժշկակամ հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը կարևորեցին միջազգային համագործակցությունը և փորձի փոխանակումը:

Ելույթ ունեցան.

Ռուսական հոգեբույժների միության մոսկովյան բաժնի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Պավել Ալֆիմովը` “Թերապևտիկ ռեզիստենտության հաղթահարումը շիզոֆրենիայի ժամանակ”

ԵՊՄՀ-ի հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր, “Արթմեդ” ԲԿ հոգեկան առողջության ծառայության ղեկավար Սամվել Սուքիասյանը՝ “Ոչ փսիխոտիկ խանգարումների բուժման որոշ ասպեկտներ”

Դեղագիտության Դաշնային գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող Թիմուր Սյունյակովը` “Փսիխոգենետիկայի նորագույն հետազոտությունները”

Ռուսաստանի Կոգնիտիվ-վարքային թերապևտների ասոցիացիայի սեքսոոգիայի բաժնի ղեկավար Ամինա Նազարալիևան` “Մարդու սեքսուալության կենսաբանական և մշակութահոգեբանական ասպեկտները”

ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի  ասիստենտ, “Մեդլայն” ԲԿ հոգեկան առողջության ծառայության ղեկավար Արամ Հովսեփյանը՝ “Դեպրեսիան շիզոֆրենիայի ժամանակ”

Կանխարգելիչ բժշկության Դաշնային գիտահետազոտական կենտրոնի հոգեսոցիալական ռիսկի գործոնների լաբորատորիայի գիտաշխատող Ալեքսանդր Կուրսակովը՝ “Հակադեպրեսանտների արդյունավետության և տանելության արդիականության հարցերը”

Եզրափակիչ “Պոլիպրագմազիան հոգեբույժի պրակտիկայում: Առավելություններն ու թերությունները” ինտերակտիվ բանավեճ-քննարկումը վարեցին Պավել Ալֆիմովը և Թիմուր Սյունյակովը՝ համակողմանի ներկայացրեցնելով պոլի- և մոնոֆարմակոթերապիայի դրական և բացասական կողմերը:

Գիտաժողովը, ինչպես մասնակիցներից շատերը նշեցին, ոգեշնչող և մոտիվացնող ազդեցություն ուներ: Հաշվի առնելով ստացված դրական արձագանքը, կա միտում նման գիտաժողովները դարձնել պարբերական:

2016-10-13

WPA Section on Epidemiology and Public Health 2016

EAPM 2016

 “16th Annual Meeting of Geriatric Psychoneuropharmacology"

WASP

7th World Congress on Woman`s Mental Health

Empathia