Հայերեն | Русский | English

Գլխավոր

Կոնֆերանս-քննարկում նվիրված հոգեբուժության և սոմատիկ դիսցիպլինների ինտեգրատիվ խնդիրներին

Սեպտեմբերի 13-ին "Նորք" հոգեբուժական կենտրոնում տեղի ունեցավ կոնֆերանս քննարկում նվիրված հոգեբուժության և սոմատիկ դիսցիպլինների ինտեգրատիվ խնդիրներին: Նախաձեռնությունը պատկանում էր Հոգեբուժական երիտասարդական գիտական խմբին, որի երկու մասնակիցները՝ Մուշեղ Բաղդասարյանը և Վահե Մկրտչյանը հանրամատչելի և գիտականորեն հիմնավորված ձևով ներկայացրեցին զեկույցներ ՝ տագնապային խանգարումներին և փսիխոսոմատիկ հիվանդություններին նվիրված: Զեկույցներին ներկա մասնակիցների և ելույթ ունեցողների մեջ ծավալվեց երկարատև հետաքրքիր քննարկում, որի ժամանակ հետաքրքիր ու ակտուալ խնդիրների հիմնահարցերը վերլուծվեցին պսիխոանալիտիկ, վարքային, բիոքիմիական և փիլիսոփայական տեսանկյուններից: Այս հանդիպումը առաջինն է նմանատիպ, հուսանք, ավանդական հանդիպումներից, որոնց ժամանակ հոգեբուժությամբ հետաքրքրված մարդիկ հնարավորություն կունենան մասնակցելու ինտերակտիվ քննարկման, բացի այդ այս միջոցառումը ունի ամբիցիոզ նպատակ՝ օգնել լավագույն կլինիկաներից մեկին վերականգնել անցյալում ամուր կերպով և ցավոք կորսված ավանդույթները: Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ նույն վայրում սեպտեմբերի 23 ժամը 15:30 : Այս անգամ ելույթ ունեցան նոր մասնակիցները՝ Անի Հովհաննիսյանը և Ալլա Վարդանյանը ներկայացնելով անձի սահմանային խանգարումը և հայելային համախտանիշը: Մասնակիցների և ունկնդիրների քանակն ավելանում է ամեն անգամ:

 

 
 
2016-09-25

WPA Section on Epidemiology and Public Health 2016

EAPM 2016

 “16th Annual Meeting of Geriatric Psychoneuropharmacology"

WASP

7th World Congress on Woman`s Mental Health

Empathia