Հայերեն | Русский | English

Գլխավոր

Հոգեբույժի մասնագիտական էթիկայի կոդեքսի քննարկումը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում

2016 թ. Սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ “Հոգեբույժի մասնագիտական էթիկայի կոդեքսի”  (Կոդեքս) նախագծի քննարկումը Հայկական հոգեբուժական ասոցիացիայի աշխատանքային խումբի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնակցությամբ: Քննարկմանը ներկա էին  ՀՀԱ նախագահ Արմեն Սողոյանը, ՀՀ գլխավոր Հոգոբույժ Սամվել Թորոսյանը, ՀՀԱ գիտական քարտուղար Սամվել Սուքիասյանը և ՀՀԱ ադմինիստրատիվ քարտուղար Մարիետտա Խուրշուդյանը հանդիպեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը, նույն վարչության պետի տեղակալ Անի Ներսիսյանը, բժիշկ – մաասնագետ Լաուրա Գասպարյանը, առաջատար մասնագետ Վլադիմիր Հովհաննիսյանը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ախատակազմի ներկայացուցիչները ողջունեցին ՀՀԱ –ի “Հոգեբույժի մասնագիտակն էթիկայի կոդեքսի” մշակման նախաձեռնությունը`շեշտելով, որ բժշկական էթիկայի և դեոնթոլոգիայի պահպանումը պետք է պարտադիր պայման լինի բժիկ-հիվանդ և բժիշկ-բժիշկ հարաբերություններում, հատկապես երբ խոսքը գնում է բնակչության խոցելի խմբերի` մասնավորապես հոգեկան առողջության խնդիրենր ունեցողների մասին:

Քննարկման ընթացքում հստակեցվել են Կոդեքսի մի շարք հիմնական հասկացություներն ու դրույթները, առաջարկվել է փաստաթուղթը շրջանառության մեջ դնել նաև ՀՀ արդարադատության նախարարության շրջանակներում: 

2016-09-23

WPA Section on Epidemiology and Public Health 2016

EAPM 2016

 “16th Annual Meeting of Geriatric Psychoneuropharmacology"

WASP

7th World Congress on Woman`s Mental Health

Empathia