Հայերեն | Русский | English

Գլխավոր

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ը ՄՏԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ

Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիան սեպտեմբերի 5-ը հայտարարել է Մտային խնդիրների համաշխարհային օր։ Այս օրվա կապակությամբ Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի (ՀամՀԱ) նախագահը, հիմք ընդունելով 193 երկրում ՀամՀԱ կատարած հետազոտության արդյունքները, հատուկ հայտարարագրով անդրադարձել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքներին:

Հետազոտությունները ցույց են տվել, որ աշխարհի տարբեր երկրներում մինչ օրս հանդիպում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների կոպիտ խախտումներ`

  • 37% երկրներում արգելված է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ամուսնությունը;
  • 36% երկրկներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներին արգելված է մասնակցել քվեարկություններին;
  • Երկրների մեկ քառորդը չունի օրենսդրական կարգավորումներ, որոնք կկանխարգելեն հոգեկան առողջության խնդիրներ ունեցողի նկատմամբ խտրականությունը աշխատանքի ընդունելիս;
  • Երկրների կեսից ավելին չունի օրենսդրական պաշտպանություն առողջական խնդիրների, այդ թվում հոգեկան խանգարումների, դեպքում աշխատանքից հեռացման, աշխատանքի կասեցման և դադարեցման հանդեպ;
  •  38% երկրներում չի պաշտպանվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցողի հետ պայմանագրեր կնքելու իրավունքը:

Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիան ի դեմս ավելի քան 250 000 հոգեբույժների պատրաստակություն է հայտնում աջակցել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման գործընթացին և կոչ է անում բոլոր պետություններ ապահովել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հավասար քաղաքացիական իրավունքները: ՀամՀԱ համոզմամբ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք կարող են հանդես գալ որպես հանրության հավասար անդամ և պետք է հավասար իրավունքներ ունենան այլ քաղաքացիների հետ: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների իրավունքների հայտրարագրում մասնավորապես նշված են հետևյալ իրավունքները`

  1. Հասանելի և մատչելի առողջապահության  իրավունք /այդ թվում հոգեկան առողջության խնդիրների բուժում/:
  2. Այլ քաղաքացիների պես համայնքում անկախ ապրելու իրավունք:
  3. Աշխատելու, աշխատանքի հնարավորություն ունենալու, աշխատանքի վայրում պաշտպանված լինելու իրավունք, այդ թվում աջակցության իրավունք, ինչպես մյուս քաղաքացիները:
  4. Պատշաճ եկամուտի իրավունք, որը հնարավորություն է տալիս բավարարելու սնունդ, բնակության  վայր և հագուստ ունենալու և այլ հիմնական պահանջմունքները:
  5. Հասանելի, մատչելի և ինտեգրված բնակարան ունենալու իրավունք:
  6. Ուսուցման և կրթության իրավունք, որը հասանելի է մյուս քաղաքացիներին:
  7. Ազատ տեղաշարժվելու և ճանապարհորդելու սահմանափակումների վերացում:
  8. Սեփականություն ունենալու, ժառանգելու  և տնօրինելու իրավունք և այդ իրավունքը պաշտպանելու համար պատշաճ իրավական աջակցության առկայություն:
  9. Ամուսնանալու, երեխա ունենալու կամ որդեգրելու, ընտանիք ունենալու իրավունք` անհարաժեշտության դեպքում աջակցություն ստանալու հնարավորությամբ:
  10. Իրենց ապագան որոշելու և ինքնուրույնաբար կյանքի ընտրություն կատարելու իրավունք:
  11. Ընտրելու և հասարակության ներկայացուցիչ ընտրվելու իրավունք:
  12. Մյուս քաղաքացիների պես օրենքի առջև հավասարության և օրենքի կողմից պաշտպանվածության իրավունք
  13. Դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից ու պատժից զերծ մնալու իրավունք:
  14. Գաղտնիության և անձնական կյանքի իրավունք:
  15.  Համայնքի մշակութային և հասարակական կյանքին մասնակցելու և իրենց ընտրությամբ որևէ կրոն դավանելու իրավունք:

Հայկական հոգեբուժական ասոցիացիան նույնպես միացել է այս նախաձեռնությանը։ Հավելյալ տեղեկություններ.

2016-09-05

WPA Section on Epidemiology and Public Health 2016

EAPM 2016

 “16th Annual Meeting of Geriatric Psychoneuropharmacology"

WASP

7th World Congress on Woman`s Mental Health

Empathia