Հայերեն | Русский | English

Գլխավոր

Սուիցիդների կանխարգելման և վերլուծությունների “Անտիսուիցիդ” կենտրոնի ներկայացուցիչների այցը Նորվեգիա

Օգոստոսի 21-26, հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան. «Անտիսուիցիդ» կենտրոնի ղեկավար Լիլիթ Բաղդասարյանը, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի /ՀՀԱ/ ադմինիստրատիվ քարտուղար, «Անտիսուիցիդ» կենտրոնի ծրագրերի  ղեկավար Մարիետտա Խուրշուդյանը և Արմենիա բժշկական կենտրոնի փոխտնօրեն, ՀՀԱ վերստուգող հանձնաժողովի նախագահ Հարություն Դավթյանը պաշտոնական այցով մեկնեցին Օսլո: Այցի նպատակն էր ծանոթանալ Նորվեգիայի սուիցիդների կանխարգելման և սուիցիդի հետևանքով տուժած անձանց և ընտանիքների հետ տարվող աշխատանքներին, ինչպես նաև սուիցիդալոգիայի ոլորտում հետազոտությունների կազմակերպման կառուցվածքին: Առաջին հանդիպման ընթացքում Մարիետտա Խուրշուդյանը ներկայացրեց Սուիցիդների կանխարգելման և վերլությություների «Անտիսուիցիդ»  կենտրոնի մեկ տարվա գործունեությունը, ընդհանուր սուիցիդների և հոգեկան առողջության Հաայաստանյան վիճակագրությունը: Հայ մասնագետները այցի ընթացքում հնարավորություն ունեցան լսելու սուիցիդալոգիայի ոլորտում լավագույն մասնագետների դասախոսությունները, այդ թվում սուիցիդների կանխարգելման ոլորտում մեծ ներդրում ունեցող պրոֆեսոր Լարս Մեհլումին: Փորձի փոխանակման ծրագրի ղեկավար հոգեբույժ-հոգեթերապևտ Անն Ֆաերդենը կազմակերպեց նաև հայ մասնագետների այցը և ծանոթացումը սուիցիդների գիտական հետազոտությունների կենտրոնի և սուր և հետտրավմատիկ սթրես ունեցող այցելուների հետ աշխատող մի քանի հոգեբուժական բաժանմունքների գործունեությանը, որոնք իրականացնում են նաև սուիցիդի կանխարգելման աշխատանքեր: Նորվեգիացի գործընկերներն ուսումնական այցի ընթացքում մեծ տեղ էին հատկացրել նաև մշակութային ծրագրին, ծանոթացնելով հայ մասնագետներին Նորվեգիայի արվեստի և պատմության հետ: Այցի ընթացքում քննարկվեցին նաև Նորվեգիայի և Հայաստանի միջև սուիցիդների կանխարգելմանը ուղղված ուսումնական և գործնական հետագա ծրագրերի հնարավոր զարգացումները:

2016-09-05

WPA Section on Epidemiology and Public Health 2016

EAPM 2016

 “16th Annual Meeting of Geriatric Psychoneuropharmacology"

WASP

7th World Congress on Woman`s Mental Health

Empathia