Հայերեն | Русский | English

Գլխավոր

Ս․թ․ ապրիլի 5-ի Հայկական հոգեբուժական ասոցիացիայի հայտարարության շրջանակներում կարատարված աշխատանքը և նոր ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ս․թ․ ապրիլի 5-ին հայտարարվել էր, որ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի /ՀՀԱ/ հետ համագործակցող հոգեկան առողջության ծառայություններ մատուցող մասնավոր կազմակերպությունները,  (“Ինթրա” հոգեկան առողջության կենտրոն, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն, «Ալֆա Բետա» լաբորատորիա, «Մեփլ Լիֆս» Հայ-Կանադական բժշկական կլինիկա և Արցախում՝ “Էմպաթիա” հոգեսոցիալական կարգավորման կենտրոն)ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, պատրաստ են անվճար հոգեբանական և հոգեբուժական օգնություն ցուցաբերել մարտական գործողություններին առնչվող անձանց և նրանց ընտանիքների անդամներին:

Հոգեբանական աշխատանքը համակարգել է ԵՊԲՀբժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, “Ինթրա” հոգեկան առողջության կենտրոնի կլինիկական տնօրեն, ՀՀԱ Պատասխանատու քարտուղար Խաչատուր Գասպարյանը, իսկ հոգեբուժականը՝ ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ, Նուբարաշեն հոգեբուժական կենտրոնի տնօրեն, ՀՀԱ Խորհրդի անդամ Սամվել Թորոսյանը։

Արցախում հոգեբանական և հոգեբուժական օգնությունը համակարգել է ԼՂ բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնի տնօրեն, դատահոգեբուժական հանձնաժողովի նախագահ, ՀՀԱ Խորհրդի անդամ Հակոբ Հակոբյանը։ Գործող կառույցը՝ «Էմպաթիա» հոգեսոցիալական կարգավորման կենտրոն։

Արցախում՝ «Էմպաթիա» հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի կողմից հոգեբանական աշխատանք է տարվել  121 հոգու հետ։

Հայաստանում աշխատանքները կատարվել են “Ինթրա” հոգեկան առողջության կենտրոնի, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի և Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի մասնագետների կողմից՝ օգնություն է ցուցաբերվել 94 հոգու։

Այժմ, երբ զորացրվում են մարտական գործողություններին մասնակցած զինվորները և նրանց ծառայակիցները, Հայկական հոգեբուժական ասոցիացիան

ՀԱՅՏԱՐԱՐՈւՄ Է

որ պատրաստակամ է մարտական գործողությունների մասնակից զորամասերից զորացրված բոլոր քաղաքացիներին ապահովել անվճար հոգեբանական օգնություն՝ համագործակցող մասնավոր կազմակերպությունների միջոցով, որոնք են “Ինթրա” հոգեկան առողջության կենտրոնը, Երևանի Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը և Արցախում՝ “Էմպաթիա” հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը։

2016-07-11

WPA Section on Epidemiology and Public Health 2016

EAPM 2016

 “16th Annual Meeting of Geriatric Psychoneuropharmacology"

WASP

7th World Congress on Woman`s Mental Health

Empathia