Հայերեն | Русский | English

Գլխավոր

“Անտիսուիցիդ” կենտրոնում կայացավ մասնագետների համար առաջին դասընթացը

Հունիսի 23-ին Հայակական Հոգեբուժական Ասոցիացիայի նախաձեռնությամբ “Անտիսուիցիդ” սուիցիդների կանխարգելման և անալիտիկ վերլուծությունների կենտրոնում տեղի ունեցավ տեղեկատվական դասընթաց հոգեկան առողջության մասնագետների համար:Դասընթացը վարեց հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԿամոՎարդանյանը: Մասնագետը ներկայացրեց սուիցիդալ վարքի պատճառները մեկնաբանող տեսությունները, խնդրի դրսևորումները տարբեր դարաժշրջաններում, ներկայացրեց սուիցիդալ վարքի առաջին նախանշանները, որոնց մասնագետները և հարազատներ ըպետք է ուշադրություն դարձնեն հնարավոր սուիցիդի կանխարգելման նպատակով: Խոսվեց խնդրի տարածվածության վիճակագրական տվյալների և կանխարգելման ուղիների մասին:

Նման դասընթացները կրելու են շարունակական բնույթ և ուղղված են լինելու ինչպես խոցելի խմբերի հետ աշխատող մասնագետներին, այնպես էլ ԶԼՄ-երին, հարազատներին և կամավորներին:

2016-06-28

WPA Section on Epidemiology and Public Health 2016

EAPM 2016

 “16th Annual Meeting of Geriatric Psychoneuropharmacology"

WASP

7th World Congress on Woman`s Mental Health

Empathia