Հայերեն | Русский | English

Գլխավոր

Վերապատրաստման դասընթաց Վանաձորի տարեցների տանը

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը և Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան Լիլիթ Բաղդասարյանը հունիսի 23-ին Վանաձորի տարեցների տանը կարդացին հոգեկան առողջության վերաբերյալ մի շարք  դասախոսություններ՝ մասնագետների վերապատրաստման ծրագրի շրջանակներում: Ներկա էին տարեցների և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի հաստատությունների մասնագետները՝ հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, բուժքույրեր, խնամողներ, արտթերապևտներ: Դասախոսությունների ընթացքում ներկայացվեցին հոգեկան առողջության ոլորտի արդի զարգացման խնդիրները Հայաստանում, խնամքի տրամադրման միջազգային փորձը, մոտեցումը անձին հոգեսոցիալական վերականգնման տեսանկյունից և մի շարք այլ թեմաներ: Մասնակիցները հնարավորություն ունեցան հարցուպատասխանի, կարողացան ներկայացնել աշխատանքի ընթացքում ծագող հիմնական խնդիրները, տեղեկանալ հնարավոր լուծումների վերաբերյալ: Վերապատրաստման դասընթացը կազմակերպված էր Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից:

2016-06-27

WPA Section on Epidemiology and Public Health 2016

EAPM 2016

 “16th Annual Meeting of Geriatric Psychoneuropharmacology"

WASP

7th World Congress on Woman`s Mental Health

Empathia