Հայերեն | Русский | English

Գլխավոր

ՀՀԱ ներկայացուցիչները հանդիպեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ:

2016թ. հունիսի 17-ին Հայկական հոգեբուժական ասոցիացիայի պատվիրակությունը ի դեմս  ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանի, ՀՀԱ նախագահ Արմեն Սողոյանի, ՀՀԱ գլխավոր քարտուղար Խաչատուր Գասպարյանի, ՀՀԱ գիտական քարտուղար Սամվել Սուքիասյանի, ՀՀ անդամներ Գայանե Ղազարյանի և Արմեն Թադևոսյանի, ՀՀԱ ադմինիստրատիվ քարտուղար  Մարիետտա Խուրշուդյանի այցելեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղ կայացավ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` պրն. Արման Թաթոյանի և իր աշխատակազմի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ժամանակ ՀՀԱ պատվիրակությունը բարձրաձայնեց մի շարք հարցեր, որոնցից էին`

 

  1. Հոգեբուժական  փորձաքննությունների ոլորտում մասնագետների վերապատրաստման, աշխատանքային կանոնակարգի բարելավման և փորձաքննական աշխատանքի համար համապատասխան վարձատրության մասին:
  2. Հոգեբուժական  փորձաքննությունների անկախության խնդիրը:
  3. Արդարադատության համակարգում բժշկական գաղտնիքը չպահպանելու խնդիրը:
  4. Դատահոգեբուժական փորձաքնությունների ժամանակ բուժանձնակազմի անվտանգության խնդիրը:   
  5. Դատահոգեբուժական փորձաքննության ժամանակ փորձագետ նշանակվելու չափորոշիչները:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը լսեց և արձանագրեց հոգեբույժների կողմից  հնչեցրած խնդիրները և համապատասխան հանձնարարականներ տալով իր անձնակազմին նշեց, որ հնչեցրած խնդիրներից և ոչ մեկը դուրս չի մնա իր ուշադրությունից, և նա անձամբ կհետևի այդ խնդիրների հետաքննությանը և հնարավոր լուծումներին: Արման Թաթոյանը նշեց, որ մասնագետների հետ նմանատիպ  հանդիպումները պետք է լինեն շարունակական, քանի որ հոգեբուժության ոլորտը բազմաթիվ եզրույթներով առնչվում է մարդու իրավունքներին և միայն մարդու իրավունքների պաշտպանի և մասնագետների համատեղ աշխատանքի դեպքում հնարավոր կլինի կանխել ինչպես հոգեբուժության ոլորտի մասնագետների, այնպես էլ հիվանդների իրավունքների խախտման բոլոր նախադեպերը:

2016-06-23

WPA Section on Epidemiology and Public Health 2016

EAPM 2016

 “16th Annual Meeting of Geriatric Psychoneuropharmacology"

WASP

7th World Congress on Woman`s Mental Health

Empathia