Հայերեն | Русский | English

Գլխավոր

Այց Սպիտակի խնամքի տուն

Աշխատանքային խումբը՝ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի (ՀՀԱ) նախագահ Արմեն Սողոյան, Սթրես կենտրոնի տնօրեն, ՀՀԱ գործադիր վարչության անդամ Սամվել Սուքիասյան և Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան Լիլիթ Բաղդասարյան հունիսի 15-ին կատարեցին հերթական այցը Սպիտակի խնամքի տուն: Սպիտակի խնամքի տունը, որպես պիլոտ ծրագիր ունի կարևորագույն նշանակություն հոգեկան առողջության երկարատև խնդիրներ ունեցող անձանց համայնքային ինտեգրված ծառայությունների մատուցման համար: Նրա գործունեության արդյունավետությունը կնպաստի Հայաստանում խնամքի այլընտրանքային ծառայությունների զարգացման համար: Սպիտակի խնամքի տունը նախատեսված է 16 հոգու համար և այն կարելի է անվանել ընտանեկան մոդել, որտեղ բնակիչները լիիրավ տան անդամներ են, ոչ թե պասիվ, որոշում ընդւոնելու իրավունքներից զուրկ խնամվողներ: Պետք է նշել, որ բնակիչները ընտրվել են Հայաստանի տարբեր խնամքի հաստատություններից հատուկ մշակված մեթոդաբանությամբ: Հաշվի են առնվել այդ անձանց առողջական, հոգեբանական վիճակը, սոցիալական կենցաղային և հաղորդակցման հմտությունները: Ընտրվածները ունեյին կայուն առաղջական վիճակ և պահպանված հմտություններ, որոնք լրիվ բավարար էին համայնքում ինքնուրույն կենսագործունեության համար: Աշխատանքային խմբի այցի նպատակն էր ծանոթանալ Սպիտակի խնամքի տան գործունեության առաջին քայլերին, որն բարդ ադապտացիոն շրջան է ինչպես բնակիչների, այնպես էլ աշխատակազմի համար: Ինչպես և յուրաքանչյուր ընտանիքում Սպիտակի խնամքի տանը կան և հաջողություններ և որոշակի բարդություններ ու խոչընդոտներ, և կարևորը այդ դժվարությունների բարեհաջող հաղթահարումն է: Աշխատանքային խումբը գնահատեց Սպիտակի տան գործունեությունը որպես բավարար, բնակիչները հաջողությամբ հաղթահարել էին ադապտացիայի առաջին շրջանը:

 Նման այցերը ունենալու են պարբերական բնույթ, ինչը կնպաստի  խնամքի տան գործունեության արդյունավետության բարձրացմանը, և պայման կստեղծի բնակիչների սոցիալիզացիայի արդյունքների և առհասարակ նման ծառայության արդյունավետության գնահատման համար:

2016-06-22

WPA Section on Epidemiology and Public Health 2016

EAPM 2016

 “16th Annual Meeting of Geriatric Psychoneuropharmacology"

WASP

7th World Congress on Woman`s Mental Health

Empathia