Հայերեն | Русский | English

Գլխավոր

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կլինիկական վիճակը սոցիալական հմտությունները և կարողությունները գնահատող հանձնաժողովների անդամների վերապատրաստում

2016 թվականի հունիսի 7-9-ը Երևանի Բասս հյուրանոցում տեղի ունեցավ Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կլինիկական վիճակի և հմտությունների գնահատումը իրականացնող հանձնաժողովների անդամների վերապատրաստման դասընթացը: Դասընթացը վարեցին Հայկական հոգեբուժական Ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը, Սթրես կենտրոնի ղեկավար Սամվել Սուքիասյանը և Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան Լիլիթ Բաղդասարյանը: Այս մասնագետները ներգրավված էին հոգեկան առողջության մասին 2014-2019 թթ. Ռազմավարության մշակաման խմբի մեջ, իսկ հետո նաև իրականացրեցին հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց սոցիալական հմտությունների և հոգեվիճակի գնահատման մեթոդոլոգիայի ստեղծման գործընթացը: Մասնագետների կողմից կատարվեց միջազգային փորձի ուսումնասիրում, ընտրվեց Եվրոպական երկրներում ընդունված հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հոգեբանական և սոցիալական վիճակի գնահատման Քեմբերուլյան հարցաշարը, կատարվեց նրա թարգմանությունը և ադապտացիան ՀՀ-ում օգտագործելու նատակով, լրամշակվեց կենսագրական տվյալների գրանցման թերթիկը, ինչպես նաև Ս.Սուքիասյանի կողմից մշակվեց նոր գնահատման սանդղակ, որը թույլ է տալիս գնահատել հոգեկան առողջության պահպանվածության աստիճանը:

Այս մեթոդոլոգիան ընդունվեց ՀՀ Սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարության կողմից և 2 տարվա ընթացքում գնահատվեցին հայաստանյան խնամքի հաստատություններում և հիվանդանոցներում խնամքի ենթակա շուրջ 1050 անձ:

Գնահատման աշխատանքները շարունակական դարձնելու նպատակով կարիք առաջացավ ՀՀ բոլոր մարզերում տեղի մասնագետներից գնահատող հանձնաժողովների ձևավորման և վերապատրաստման:  Վերապատրաստմանը մասնակցեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ առողջապահության նախարարների կողմից ձևավորված 12 հանձնժողովների անդամները,  որոնց կազմի մեջ ընդգրկված էին հոգեբույժներ, հոգեբաններ և սոցիալական աշխատողներ: Հանձանժողովի անդամներին տրվեցին ոչ միայն համապարփակ գիտելիքներ Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի զարգացման նոր ծրագրերի վերաբերյալ, մոտեցումների մասին անձին հոգեսոցիալական վերականգնման տեսանկյունից և հոգեախտաբաության հիմնահարցերի վերաբերյալ. Մասնակիցները ստացան նաև հնարավորություն պարապմունք իրականացնել Ձորակ խնամքի տանը, որտեղ ցուցադրվեց գնահատման և եզրակացության ընդունման գործնական աշխատանքը՝ տարբեր հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետ հարցազրույց իրականացնելով:

Դասընթացի վերջում  մասնակիցները ստացան աշխատանքի համար անհրաժեշտ նյութերը, փաստաթղթերը և հրամանները:

Հանձնաժողովները գործելու են ՀՀ բոլոր մարզերում, ինչպես նաև Երևանում:

2016-06-21

WPA Section on Epidemiology and Public Health 2016

EAPM 2016

 “16th Annual Meeting of Geriatric Psychoneuropharmacology"

WASP

7th World Congress on Woman`s Mental Health

Empathia