Հայերեն | Русский | English

Գլխավոր

«Հոգեբուժական փորձաքննություններ և հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ» գիտաժողով նվիրված Մարիետա Մելիք-Փաշայանի 80 –ամյակին

Ս.թ. հունիսի 10-ին Երևանում և 11-ին Ստեփանակերտում կայացավ գիտաժողով նվիրված 1988 -2001 թվականներին  ուսումնական  աշխատանքների  գծով պրոռեկտոր, 1985-2008թթ  Հոգեբուժության  և բժշկական  հոգեբանության  ամբիոնի վարիչ, Հայկական   հոգեբուժական  ասոցիացիայի  հիմնադիր՝ պրոֆեսոր Մարիետա Մելիք-Փաշայանի  80 -ամյակին:

Կազմակերպիչներ՝ Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան և Հայկական հոգեբուժական ասոցիացիա, ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ։

Գիտաժողովի հիմնական թեմաներն էին հոգեբուժական փորձաքննությունը և հետտրավմանտիկ  սթրեսային  խանգարումները:

Գիտաժողովը ողջունեցին  Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Մ.Նարիմանյանը, Հայկական հագեբուժական ասոցիացիայի նախագահ` Ա. Սողոյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Սամվելի Բաղդասարյանը,  Բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Լևոն Մկրտչյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, Երևանի պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր, ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը, Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը, ՌԴ իրավաբանական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ Ադա Թադևոսյանը:  Ընթերցվեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղերձը:

Զեկույցներ ներկայացրեցին․

ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Ս. Թորոսյանը – «Դատահոգեբուժական ամբուլատոր և ստացիոնար փորձաքննության արդի խնդիրները Հայաստանում»

ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի վարիչ Ա. Մելիք–Փաշայանը – «Ռազմաբժշկական փորձաքննության մասին»

Հոգեբուժական մասնագիտացված բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախագահ Ա. Արզումանյանը – «Ժամանակավոր անաշխատունակության և բժշկասոցիալական փորձաքննության խնդիրները»

ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խ.Գասպարյանը – «Հոգեբանական փորձաքննության կայացման հարցեր»

Ելույթներին հաջորդեց քննարկումը, որի ժամանակ, խոսնակներից բացի առաջարկություններով, հարցերով և մեկնաբանություններով հանդես եկան Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի տնօրեն` Արարտ Վարդանյանը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ` Լաուրա Գասպարյանը, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչները,  Մանկական հոգեբույժ Մարինե Արսենյանը, Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսերի ղեկավար Գայանե Քալանթարյանը, Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Նադյա Վարդանյանը և այլոք։ Քննարկումներում կարևորվորվեցին․

  • հոգեկան խանգարում ունեցող անձանց իրավունքների
  • բժշկական գաղտնիքի
  • փորձագետների անկախության, մասնագիտական կրթության, աշխատանքային պայմանների, վարձատրության,
  • կադրերի համալրման
  • մանկական հոգեբուժության
  • միջմասնագիտական և պետական և հանրային կառույցների հետ համագործակցության

վերաբերյալ հարցեր։

 

Գիտաժողովը շարունակվեց հունիսի 11-ին Ստեփանակերտում, որտեղ առաջին մասում ներկայացվեց հոգեբուժական փորձաքննության վերաբերող հարցեր - զեկուցողներ ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Ս․Թորոսյան, ԼՂՀ ԲՍՓ գործակալության տնօրեն Հ.Հակոբյան։ Քննարկվեցին հատկապես սակավ ռեսուրսների առկայության պարագայում ծառայության կազմակերպման առանձնահատկությունները ։

Երկրորդ մասում ներկայացվեցին․

Հետտրավմատիկ սթրեսային խանգարումների հոգեբանական ասպեկտները – զեկուցող՝ ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խ.Գասպարյան
ԼՂՀ-ում մարտական գործողության մասնակիցների հետտրավմատիկ սթրեսային խանգարումների զարգացման դինամիկայի մասին – զեկուցող՝ “Սթրես” կենտրոնի ղեկավար Ս.Սուքիասյան
Հետտրավմատիկ սթրեսային խանգարումների որոշ հոգեթերապևտիկ մոտեցումներ – զեկուցող՝ ՀՀ ԱՆ գլխավոր հոգեթերապևտ Ց.Հակոբյան։

Ամփոփելով գիտաժողովը ՀՀԱ նախագահ Ա․Սողոյանը անդրադարձավ մասնագիտական կազմակերպությունների դերին հատկապես արտակարգ իրավիճակներում՝ նշելով, որ և միջազգային, և հայաստանյան փորձը ցույց են տալիս, որ որոշ կոնկրետ դեպքերում հասարակական կազմակերպություններն ավելի արդյունավետ են կազմակերպում աշխատանքը, և անհարժեշտ է միջոցներ ձեռնարկել նրանց հզորացման ու մասնագիտացման համար։

Գիտաժողովի աշխատանքները լայնորեն լուսաբանվեցին և հայաստանյան և արցախյան ԶԼՄ ներով։

2016-06-15

WPA Section on Epidemiology and Public Health 2016

EAPM 2016

 “16th Annual Meeting of Geriatric Psychoneuropharmacology"

WASP

7th World Congress on Woman`s Mental Health

Empathia