Հայերեն | Русский | English

Գլխավոր

Դեպրեսիային նվիրված պաշտոնական կայքի՝ DepNet բացումը Հայաստանում

Հարգելի գործընկերներ,

Հրավիրումենք ձեզ Հայաստանում դեպրեսիային նվիրված պաշտոնական կայքի՝DepNet բացմանը: Բացումը տեղի կունենա 2016թ. հունիսի 17-ին Մարիոթ հյուրանոցում, ժամը 12:00-ին:

DepNet  հանդիսնում է հոգեկան առողջության հարցերով փորձագիտական հարթակի նախաձեռնություն՝   Կենտրոնացում դեպրեսիայի վրա (Expert Platform), որի նպատակն է աջակցել և նպաստել հոգեկան առողջությանը Եվրոպայում: Հենց այս նպատակով էլ ստեղծվել է DepNet-ը:

 DepNet-ի նպատակը

DepNet – ը կայք է, որի նպատակն է դեպրեսիայի մասին գիտելիքների տրամադրումը և հանրային իրազեկության բարձրացումը : Սա ոչ միայն կայք է հիվանդների, նրանց ընտանիքների, ընկերների և գործընկերների, այլ նաև ամբողջ հասարակության համար:

Ցավոք, մինչ այժմ, բազմաթիվ լեզուներով դեռևս ստեղծված չեն կայքեր, որոնք տալիս են օբյեկտիվ տեղեկատվություն դեպրեսիայի մասին, ինչը հանդիսանում է հանրության համար լուրջ խոչընդոտ դեպրեսիայի մասին ճշգրիտ տեղեկատվություն ձեռք բերելու համար:

DepNet –ը մտադրություն ունի լուծել այս խնդիրը:

Շուտով DepNet-ի կայքերը հասանելի կլինեն բազմաթիվ լեզուներով տարբեր երկրներում, որոնցից յուրաքանչյուրում լոկալ աշխատանքային խմբերը կիրականացնեն դեպրեսիայի մասին տեղեկատվության ադապտացում տեղի մշակույթին և սովորույթներին համապատասխան:   DepNet  ստեղծվել է, որպեսզի ծառայի հանրությանը և ,հետևաբար, չի խրախուսում և աջակցում որևէ կոնկրետ կլինիկաներ, դեղամիջոցներ կամ աշխատող բժիշկների: 

DepNet  կայքը տեղեկատվություն տրամադրելով՝ առաջարկում է աջակցություն և օգնություն հիվանդներին, ինչպես նաև, նրանց հարազատներին, ընկերներին և գործընկերներին: 

DepNet-ի վերջնական նպատակն է – դեպրեսիայով հիվանդների կյանքի որակի բարելավումը, ինչպես նաև, խրախուսել հիվանդներին պայքարել և հաղթահարել դեպրեսիան:  .Սակայն ոչ-ոք պարտադրված չէ այցելել կայքը: Դեպրեսիայով տառապող մարդիկ հաճախ բախվում են խարանի և տաբուների, որոնք կարելի է հաղթահարել միայն դեպրեսիայի մասին շատ մարդկանց տեղեկացնելու միջոցով:

Հավելյալ տեղեկատվության համար, խնդրում ենք այցելել հետևյալ կայքեր.

www.depnet.org

www.expertplatform.eu

 

2016-05-22

WPA Section on Epidemiology and Public Health 2016

EAPM 2016

 “16th Annual Meeting of Geriatric Psychoneuropharmacology"

WASP

7th World Congress on Woman`s Mental Health

Empathia