Հայերեն | Русский | English

Գլխավոր

Մարիետա Մելիք-Փաշայանի 80 ամյակին նվիրված գիտաժողով Երևան-Ստեփանակերտ, հունիսի 10-11 , 2016

2016թ. հունիսի 10-ին Երևանում (ԵՊԲՀ) և 11-ին Ստեփանակերտում (Եվրոպա հյուրանոց) տեղի կունենա Մարիետա Մելիք-Փաշայանի 80 ամյակին նվիրված գիտաժողով:

Գիտաժողովի ծրագիրը ունի երկու հիմնական բաղադրիչ՝
հոգեբուժական փորձաքննությունների ներկա իրավիճակ, հիմնախնդիրներ, հնարավոր զարգացումներ
և հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ, կարևորելով մարտական գործողությունների հետևանքները:
Կազմակերպիչներ՝ Երևանի պետական բժշկական համալսարան և Հայկական հոգեբուժական ասոցիացիա:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 098-348-983

Գիտաժողովի ծրագիրը ամբողությամբ կարդալ այստեղ

Մարիետա Մելիք-Փաշայանի 80 ամյակին նվիրված գիտաժողովի
ծրագիր
Երևան-Ստեփանակերտ, 10-11 հունիսի, 2016

Հունիս 10 Երևան (Մ.Հերացու անվան ԵՊԲՀ)
10.00-11.00 Գրանցում
11.00-11.15 Գիտաժողովի բացում
Մ. Հերացու անվան ԵՊԲՀ ռեկտոր Մ.Նարիմանյան
Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Ա.Սողոյան
Հրավիրված գերատեսչությունների կողմից
11.15-11.35 Դատահոգեբուժական ամբուլատոր և ստացիոնար փորձաքննություն – զեկուցող՝ ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Ս.Թորոսյան
11.35-11.55 Ռազմաբժշկական փորձաքննություն - զեկուցող` ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի վարիչ Ա.Մելիք–Փաշայան
11.55-12.10 Ժամանակավոր անաշխատունակության և բժշկասոցիալական փորձաքննություն – զեկուցող՝ Հոգեբուժական մասնագիտացված բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախագահ Ա. Արզումանյան
12.10-12.15 Հոգեբանական փորձաքննություն - զեկուցող` ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խ.Գասպարյան
12.15-12.35 Հոգեբուժական փորձաքննության ներկա իրավիճակը ԼՀՂ-ում – զեկուցող՝ ԼՂՀ ԲՍՓ գործակալության տնօրեն Հ.Հակոբյան
12.35-13.00 Քննարկում/ամփոփում

Հունիս 11 Ստեփանակերտ (Եվրոպա հյուրանոց)
11.00-11.20 Ողջույնի խոսքեր
11.20-11.50 Հոգեբուժական փորձաքննություն. առանձնահատկություններ և մարտահրավերներ – զեկուցող՝ ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Ս.Թորոսյան
11.50-12.15 Դատահոգեբանական փորձաքննությունների առանձնահատկությունները – զեկուցող՝ ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի դոցենտ Գ.Ղազարյան
12.15-12.30 Մասնագիտական հասարակական կազմակերպությունների դերը արտակարգ իրավիճակներում – զեկուցող՝ ՀՀԱ նախագահ Ա.Սողոյան
12.30-13.00 Քննարկում
13.00-14.00 Ընդմիջում
14.00-14.30 Հետտրավմատիկ սթրեսային խանգարումների հոգեբանական ասպեկտները – զեկուցող՝ ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խ.Գասպարյան
14.30-15.00 ԼՂՀ-ում մարտական գործողության մասնակիցների հետտրավմատիկ սթրեսային խանգարումների զարգացման դինամիկայի մասին – զեկուցող՝ “Սթրես” կենտրոնի ղեկավար Ս.Սուքիասյան
15.00-15.30 Հետտրավմատիկ սթրեսային խանգարումների որոշ հոգեթերապևտիկ մոտեցումներ – զեկուցող՝ Նևրոզների կլինիկայի տնօրեն Ց.Հակոբյան
15.30-16.00 Քննարկում/ամփոփում

2016-05-23

WPA Section on Epidemiology and Public Health 2016

EAPM 2016

 “16th Annual Meeting of Geriatric Psychoneuropharmacology"

WASP

7th World Congress on Woman`s Mental Health

Empathia