Հայերեն | Русский | English

Գլխավոր

2016թ. հունիսի 17–ին տեղի կունենա պրոֆեսոր Յոզեֆ Զոհարի “The Neuroscience-based Nomenclature (NbN): What it means for you as a clinician” թեմայով դասախոսությունը

2016թ.  հունիսի 17–ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 6–րդ լսարանում տեղի կունենա պրոֆեսոր Յոզեֆ Զոհարի “The Neuroscience-based Nomenclature (NbN): What it means for you as a clinician” թեմայով դասախոսությունը բժիշկների, կլինիկական օրդինատորների և ուսանողների համար: Սկիզբը ժամը 10:00-ին:

Պրոֆեսոր Յոզեֆ Զոհարը հանդիսանում է հոգեբուժության մեջ  հետտրավմատիկ սթրեսային (PTSD) և օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումների (OCD) գծով միջազգային փորձագետ: Բացի այդ պրոֆեսոր Զոհարը հանդիսանում է Եվրոպական նեյրոհոգեդեղաբանության կոլեգիայի նախկին նախագահ, Mental Health Focus on Depression փորձագետների պլատֆորմի նախագահ, Հետտրավմատիկ սթրեսային խանգարման (PTSD) իսրաելական կոնսորցիումի նախագահ, Ուղեղի իսրաելական խորհրդի նախագահ, Աֆեկտիվ հոգեֆիզիոլոգիայի միջազգային խորհրդի անդամ, իսկ ոչ վաղ անցյալում Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումների  սպեկտրի (ICOCS) միջազգային կոլեգիայի նախագահ:

Պրոֆեսոր Զոհարը հանդիսանում է 300–ից ավելի գիտական աշխատանքների, 16 գրքերի հեղինակ, որոնք նվիրված էին ռեզիստենտ դեպրեսիային, ՕԿԽ, ՀՏՍԽ, CNP Spectrums և World Journal of Biological Psychiatry հիմնադիր և խմբագիր, ինչպես նաև European Psychiatry, The International Journal of Psychiatry in Clinical Practice, Neuropsychobiology ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ: Պրոֆեսոր Զոհարը հանդիսացել է DSM-IV և V ՕԿԽ գծով խորհրդատու և DSM-V օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումների հետազոտման աշխատանքային խմբի համանախագահ:

Ներկայումս նա հանդիսանում է Սակլեր համալսարանի բժշկական ֆակուլտետի հոգեբուժության պրոֆեսոր, ինչպես նաև Թել-Ավիվի Հայմա-Շիբա բժշկական կենտրոնի տնօրեն: Հանդիսանում է ԿՆՀ-ի վրա ազդող նորագույն դեղամիջոցների զարգացման միջազգային համագործակցության (ECNP, ACNP, CINP, AsCINP) նախագահ:

2016-05-18

WPA Section on Epidemiology and Public Health 2016

EAPM 2016

 “16th Annual Meeting of Geriatric Psychoneuropharmacology"

WASP

7th World Congress on Woman`s Mental Health

Empathia