Հայերեն | Русский | English

Գլխավոր

2016թ. Մայիսի 16-ին կայացավ Երիտասարդ հոգեբույժների գիտական կոնֆերանս

2016 թ. Մայիսի 16-ին ԵրՊԲՀ տեղի ունեցավ Երիտասարդ հոգեբույժների գիտական խմբի հերթական, արդեն ավանդական դարձած գիտական կոնֆերանսը նվիրված գերմանացի ականավոր հոգեբույժ, մեծանուն բժիշկ Էմիլ Կրեպելինի 160 ամյակին: Մեծանուն հոգեբույժների հոբելյանին կոնֆերանսը նվիրելը նույնպես կրում է ավանդական բնույթ, այսպես առաջինը նվիրված էր Սերգեյ Կորսակովին, երկրորդը՝ Ֆիլիպ Պինելին, երրորդը՝ Չեզարե Լոմբրոզոյին: Նման մոտեցումը նաև նպատակ ունի երիտասարդ ունկնդրին ծանոթացնել հոգեբուժության մեժանուն նվիրյալներին: Կրկին ավանդական սկզբունքով ելույթները ներկայացվում էին գերազանցապես բժիշկ-ուսանողների կողմից, որոնք մեծ եռանդով ցանկանում են ապագայում ստանձել հոգեբույժի դժվարագույն մասնագիտությունը: Ուշագրավ և ողջունելի է այն փաստը, որ ներկայացվող հինգ զեկույցը լիովին հիմնված էին գիտական հետազոտությունների արդյունքների վրա, ինչը կատարվել էր ուսանողների ջանասեր և պատասխանատու աշխատանքով: Գիտական խումբը ղեկավարում է հոգեբույժ-հոգեթերապևտ Հայկ Խոջայանը:

 Ներկայացվեցին հետաքրքիր թեմաներ.

ԵրՊԲՀ 2-րդ կուրսի ուսանող Գոհար Ալեքսանյանը ներկայացրեց Էմիլ Կրեպելինի կենսագրությունը և արժանավայել կերպով վարեց ողջ կոնֆերանսը: Հաջորդիվ ԵրՊԲՀ մագիստրոս Անահիտ Չիլինգարյանը ներկայացրեց հայկական հոգեբուժության մեջ ինչ- ինչ պատճառներով գրեթե չախտորոշվող ախտաբանության մասին զեկույցը՝ ՛՛Անձի բազմակիացված խանգարում՛՛ վերնագրով, մանրամասն ներկայացնելով այդ խնդրի ծագման, ընթացքի, բուժման և տարածվածության հիմնահարցերը, բազում մարդկանց մտածելու տեղիք տալով, ԵրՊԲՀ մագիստրոս Լուսինե Նավոյանը մանրամասնորեն զեկուցեց ՛՛Անձը և սեռական օրիենտացիան՛՛ վերնագրով աշխատությունը, որտեղ անդրադարձ եղավ միասեռականության առաջացմանը և առանձնահատկություններին, ինչպես նաև անդրադարձ եղավ Հայաստանում միասեռական օրիենտացիա ունեցող անձանց շրջանում անձի շեշտվածությանը և տագնապայնությանը, հետազոտությունը բավական շատ հարցերի տվեց հիմնավոր պատասխաններ, ԵրՊԲՀ մագիստրոս Արփինե Չոբանյանը  ներկայացրեց ՛՛Նևրոզների էթիոլոգիան և դասակարգումը՛՛ աշխատանքը, որտեղ արծարծված էին տարբեր դպրոցների, հետազոտական խմբերի մոտեցումները այս տարածված խնդրի վերաբերյալ, ինչպես նաև ներկայացվեց հայ երիտասարդների շրջանում նևրոզների տարածվածության վիճակագրությունը, սովորեցնելով ճիշտ կողմնորոշվել ախտորոշելիս և տերմինը գործածելիս,  ԵրՊԲՀ բակալավրեր  Անի Գևորգյանը և Հայկ Եղիկյանը հետազոտություն իրականացնելով երեխաների և նրանց ծնողների շրջանում ներկայացրեցին ՛՛Ախտաբանական երևակայություն՛՛ թեմայով ելույթը, որտեղ վերհանվեց մանկական հոգեբուժության ամենապրոբլեմատիկ ախտորոշումներից մեկը, որից խուսափելը հաճախ բերում է երեխայի հետագա խարանմանը և սխալ ախտորոշմանը և վերջապես գիտական զեկույցների շարքը եզրափակեց ԵրՊԲՀ մագիստրոս Լուսինե Հարությունյանը իր ՛՛Ցիկլոթիմիա. նորմա թե հիվանդություն՛՛ թեմայով, որը բազում տեսանկյուններից պատասխանեց վերնագրում արտացոլված հարցին, որի շուրջ մոտ 100 տարի է, ինչ բանավիճում են հոգեբույժները, ինչը ախտորոշման մեծ բացեր է առաջացնում հայկական հոգեբուժության ասպարեզում, լայն տարածման հետ մեկտեղ լիովին բացակայելով այդտեղից: Կոնֆերանսը անցավ ինտերակտիվ սկզբունքով, յուրաքանչյուր ունկնդիր կարողացավ տալ իրեն հուզող հարցը և ստացավ դրա հիմնավոր պատասխանը, ինչը առավելապես ջերմություն ու անկեղծություն է հաղորդում նման ավանդական միջոցառմանը: Կոֆերանսի նպատակն էր երիտասարդ հանդիսատեսին՝ ապագա բժիշկներին, գիտնականներին ցույց տալ, որ հոգեբուժության սահմաններն ավելի լայն են, քան կարծրատիպային պատկերացումները, որ յուրաքանչյուր բժշկությանը նվիրված անձ, անկախ տարիքից և գիտական աստիճանից կարող է լինել գիտնական, որ հոգեբուժությունն իրականում ամենահետաքրքիր դիսցիպլիններից է, որն իր մեջ ներառում է բժշկության գրեթե բոլոր ճյուղերը: Երիտասարդ գիտնականների աշխատանքը կրելու է շարունակական բնույթ և հաշվի առնելով կոնֆերանսից հետո առաջացած մեծ հետաքրքրությունը, ընդլայնելու է իր հետազոտությունները և շարունակելու է բարձր պահելով հոգեբուժության անունը, ներկայացնել նորանոր աշխատանքներ ու կոտրել նոր կարծրատիպեր:

2016-05-16

WPA Section on Epidemiology and Public Health 2016

EAPM 2016

 “16th Annual Meeting of Geriatric Psychoneuropharmacology"

WASP

7th World Congress on Woman`s Mental Health

Empathia