Հայերեն | Русский | English

Գլխավոր

“ԷՄՊԱԹԻԱ” ՀՈԳԵՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԱՆՎՃԱՐ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ

“Էմպաթիա” հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը հոգեբանական և հոգեբուժական ծառայություններ է մատուցել ապրիլյան մարտական գործողություններից տուժածներին և իրենց ընտանիքի անդամներին:

2016 թ. ապրիլի 2-ից  առ այսօր “Էմպատիա” հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում Անահիտ Լալայանի գլխավորությամբ աշխատում է 5 հոգեբաններից և 2 հոգեբույժից բաղկացած թիմ, որը անվճար ծառայություններ է մատուցել ինչպես կենտրոնում, այնպեսել Ստեփանակերտի հոսպիտալում և այլ բուժական հաստատություններում:

Այդ ընթացքում մասնավորապես կազմակերպվել է հետևյալ աշխատանքները՝

-Հոսպիտալներում մարտական գործողություններից վիրավոր զինծառայողների հետ կարիքների գնահատում, հետտրավմատիկ վիճակների կարճաժամկետ հոգեկարգավորում – 18 հոգի;

-Հոգեթմրաբանական դիսպանսերում հոգեկան իրավիճակային խանգարումներ ունեցող զինվորների հետ աշխատանք և հետագայում Երևան տեղափոխում - 6 զինվոր;

-Հրետակոծությունների ենթարկված բնակավայրերից արտագաղթած անձանց հետ կարիքների գնահատում, կարճաժամկետ հոգեկարգավորում ՝ 

 երեխաների հետ պրոյեկտիվ մեթոդների միջոցով                                                                     խմբային աշխատանք  –12հոգի տարբեր տարիքի                                                                           երեխաներ – 2 խումբ;

չափահասների հետ անց է կացվել անհատական հոգեբանական աշխատանք – 15 հոգի;

-Մարտական գործողություններով պայմանավորված ֆոբիաներով Արցախի հանրապետության տարբեր բնակավայրերից բնակիչների կարիքների գնահատում, անհատական հոգեթերապևտիկ  աշխատանք - 11 հոգի:

Այսպիսով՝ 2.04.2016 – 27.04.2016թ. կենտրոնում տարբեր տեսակի հոգեբանական և հոգեբուժական օգնություն է ցուցաբերվել 62 անձանց:

Վերընշված աշխատանքների հետ զուգահեռ կազմակերպվել է նաև երիտասարդ մասնագետների կարճաժամկետ վերապատրաստման գործընթաց թրենինգների և սուպերվիզիաների միջոցով` նպատակ ունենալով սեղմ ժամկետում պատրաստել արտակարգ իրավիճակներում հոգեբանական օգնություն ցուցաբերողների մասնագիտական խումբ:

Այսպես ապրիլի 29-ին “Էմպատիա” կենտրոնում տեղի ունեցավ երիտասարդ մասնագետների հետ հերթական 3 ժամանոց սեմինար` ‘Տրավմայի և վշտի հոգեբանական վերապրման փուլերը” թեմայով: Դասընթացը վարեցին հեգեբան Անահիտ Լալայանը և հոգեբույժ Հակոբ Հակոբյանը: Մասնակցում էին 7 երիտասարդ հոգեբան: Դասընթացը ուղեկցվում էր կլինիկական դեպքերի վերլուծությամբ և քննարկմամբ:

Հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, “Էմպաթիա” հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը շարունակում է հրետակոծությունների ենթարկված բնակավայրերից տեղահանված անձանց իրենց ժամանակավոր բնակավայրերում անվճար հոգեբանական և հոգեբուժական աջակցությունը:

 

2016-05-15

WPA Section on Epidemiology and Public Health 2016

EAPM 2016

 “16th Annual Meeting of Geriatric Psychoneuropharmacology"

WASP

7th World Congress on Woman`s Mental Health

Empathia