Հայերեն | Русский | English

Գլխավոր

2021թ. Ապրիլի 22-ին կայացավ պրոֆեսոր Հակոբ Ակիսկալի մեծարման վիրտուալ երեկոն:

2021թ. Ապրիլի 22-ին կայացավ պրոֆեսոր Հակոբ Ակիսկալի մեծարման վիրտուալ երեկոն:

Ողջույնի խոսքերերով հանդես եկան ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Աֆզալ Ջավեդը, Հայկական բժշկական միջազգային կոմիտեի նախագահ Վիգեն Սեփիլյանը և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյան:

Մեծանուն գիտնականի անցած ուղին, հասարակական գործունեությունը համաշխարհային հոգեկան առողջության պահպանման գործում ունեցած ավանդը և հայկական մասնագիտական շրջանակների հետ համագործացությունը ներկայացրեցին Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախկին ռեկտոր, Հակոբ Ակիսկալի ուսանողական ընկեր Հարություն Արմենյանը (ԱՄՆ), բարեկամ և գործընկեր Էլիե Քարամը (Լիբանան), Փսիխոթերապիայի միջազգային ֆեդերացիայի նախագահ Դրիսս Մուսավին (Մարոկկո) և 1988-2017թթ. ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը (ՀՀ): Բոլոր զեկույց ունեցողները գնահատում էին նաև Հակոբ Ակիսկալի կնոջ Քնարիկ Ակիսկալի դերը անվանի գիտնականի հաջողությունների և ստեղծագործական ձեռքբերումների գործում:

Ելույթներով հանդես եկան և հուշեր ներկայացրեցին 1991-97թթ. ՀՀ առողջապահության նախարար Արա Բաբլոյանը, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի (ՀամՀԱ) նախագահ (2005-2008) Խուան Մեզիչը (ԱՄՆ), ՀամՀԱ խորհրդի անդամ Կոստաս Ֆունտուլակիսը (Հունաստան) ՀամՀԱ Խորհրդի նախկին անդամ Սոլոմոն Ռոտեմանը (Հարավաֆրկյան Հանրապետություն), ՀՀ ԱՆ ԱԱԻ հոգեբուժության ամբիոնի վարիչ Արթուր Մկրտչյանը, ով ներկայացրեց նաև, որ ԱԱԻ-ն սահմանում է Պրոֆեսոր Հակոբ Ակիսկալի անվան հետդիպլոմային կրթության կրթաթոշակ, ՀամՀԱ գործադիր վարչության անդամ (2008-2014) Թարեք Օկաշան (Եգիպտոս)

ՀամՀԱ նախագահ (1996-1999) Նորման Սարտորիուսը (Շվեյցարիա): Ներկայացվեցին ՀամՀԱ (2002-2005) նախագահ Ահմեդ Օկաշայի ուղերձը և Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի գործադիր տնօրեն Սոլ Լևինի ողջույնը:

Երեկոն վարող ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, ՀՀԱ պատասխանատու քարտուղար Խաչատուր Գասպարյանը ամփոփիչ խոսքը ավարտեց

Վահան Թեքեյանի անմահ խոսքերով՝

«Հիշատակովդ այս գիշեր կզգամ անչափ զիս հարուստ,

Կմտածեմ զայն բաժնել երկրի բոլոր խեղճերուն:»

 

Երեկոյի կազմակերպիչներ.

ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ

Հայկական բժշկական միջազգային կոմիտե

Հայկական Հոգեբուժական ասոցիացիա

 

2021-04-22

WPA Thematic Congress on Dementia