Հայերեն | Русский | English

Գլխավոր

2016Թ. ՄԱՅԻՍԻ 2-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քննարկմանը մսանակցում էին ՀՀԱ նախագահ Արմեն Սողոյանը, ՀՀԱ պատասխանատու քարտուղար, ՀՀԱ հոգեբանական ծառայությունները համակարգող Խաչատուր Գասպարյանը և ՀՀԱ Խորհրդի անդամ, ԼՂՀ ում ՀՀԱ հոգեկան առողջության ծառայությունները համակարգող Հակոբ Հակոբյանը:

Հակոբ Հակոբյանը ներկայացրեց ներկա իրավիճակը, կատարված աշխատանքները և ԼՂՀ- ում իրականացվող արդյունավետ համագործակցությունը պետական, մասնավոր և հասարակական կառույցների միջև՝ ուղղված բնակչության հոգեկան առողջության պահպանմանն ու բարելավմանը:

Որպես առաջնայն ություններ նշվեցին՝ հրատապ միջամտություն պահանջող իրավիճակները, տուժած քաղաքացիների կարիքների գնահատումն ու ըստ դրա գործողությունների պլանի կազմումը և մասնագետների պատրաստվածության շարունակական բարձրացումը:

Կարևորվեցին ԼՂՀ ում “Էմպաթիա” հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի և ՀՀ ում “Ինթրա” հոգեկան առողջության կենտրոնի կարտարած աշխատանքները:

2016-05-02

WPA Section on Epidemiology and Public Health 2016

EAPM 2016

 “16th Annual Meeting of Geriatric Psychoneuropharmacology"

WASP

7th World Congress on Woman`s Mental Health

Empathia