Հայերեն | Русский | English

Գլխավոր

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԴԵՊՐԵՍԻԱՅԻ ԵՎ ՏԱԳՆԱՊԱՅՆՈՒԹՅԱՆ ԲՈՒԺՄԱՆ ՄԵՋ ՀԱՏՈՒՑՎՈՒՄ ԵՆ ՔԱՌԱԿԻ

Դեպրեսիայի և տագնապային խանգարումների բուժուման վրա աշխարհում յուրաքանչյուր տարի ծախսվում է 1 տրիլիոն ԱՄՆ դոլար: Համաշխարհային տնտեսության այս խնդիրը քննարկելու նպատակով միջազգային խորհրդակցություն է հրավիրվել Համաշխարհային բանկի  և ԱՀԿ կողմց:  

ԱՀԿ մասնագետների պնդմամբ դեպրեսիայի և տագնապային խանգարումների բուժման մեջ ներդրված յուրաքանչյուր 1 ԱՄՆ դոլարը հատուցվում է 4 ԱՄՆ դոլարով` վերադարձնելով մարդկանց առողջությունը և աշխատունակությունը: ԱՀԿ կողմից իրականացված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ հոգեկան խանգարման ամենատարածված այս տեսակների բուժման համար կատարված ներդրումները ոչ միայն առողջական այլև ֆինանսական օգուտ են բերում:

«Մենք գիտենք, որ դեպրեսիայի և տագնապայնության բուժումը բերում է  լավ ինքնազգացողության և  բարեկեցության, այս նոր ուսումնասիրությունը վկայում է, որ այն ունի նաև հնչեղ տնտեսական ազդեցություն», - ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Մարգարետ Չանը. «Մենք պետք է ուղիներ գտնենք, որպեսզի ապահովենք  հոգեկան առողջության ծառայությունների հասանելիությունը բոլոր տղամարդկանց, կանանց և երեխաներին` անկախ իրենց բնակության վայրից»:

Հոգեկան խանգարումների թիվն աճում է ողջ աշխարհում: 1990-2013թթ. ընթացքում հոգեկան խանգարումների թիվը աճել է մոտ 50%-ով, 416 միլիոնից հասնելով 615 միլիոնի: Աշխարհի բնակչության մոտ 10%-ը ունի հոգեկան խանգարման այս կամ այն տեսակը, և հոգեկան խանգարումները կազմում են ոչ մահացու հիվանդությունների գլոբալ բեռի 30%-ը: Շարունակական ռազմական կոնֆիլիկտները և արտակարգ իրավիճակները ավելի են սրում հոգեկան առողջության ոլորտի ծառայությունների զարգացման անհրաժեշտությունը: ԱՀԿ գնահատմամբ արտակարգ իրավիճակներում դեպրեսիան և տագնապայնությունը հանդիպում է յուրաքանչյուր 5-ից մեկի մոտ:

Նոր հետազոտության շրջանակներում հաշվարկվել է 36 ցածր, միջին և բարձր եկամուտ ունեցող երկրներում հոգեկան խանգարումների բուժման ծախսերը և առողջապահական արդյունքները 15 տարվա համար (2016-2030). Ծառայությունների ընդլայնման, առաջնակի հոգեբանական խորհրդատվության և հակադեպրեսանտների տրամադրման ծախսերը նախնական գնահատմամբ կազմել են 147 միլիարդ ԱՄՆ դոլար: Սակայն հատուցումը գերազանցում է ծախսերը: Աշխատուժի 5% մասնակցության բարձրացումը վերադարձնում է 399 միլիարդ, իսկ առողջության ցուցանիշների լավացումը վերադարձնում է 310 միլիարդ ԱՄՆ դոլար: Սակայն, ներկայիս ներդրումները հոգեկան առողջության ծառայությունների զարգացման գործում շատ ավելի ցածր են, քան անհրաժեշտ է:

«Չնայած ամբողջ աշխարհում ապրող հոգեկան խանգարումներ ունեցող հարյուր միլիոնավոր մարդկանց` հոգեկան առողջության մնացել է ստվերում», - ասել է Համաշխարհային բանկի խմբի նախագահ  Ջիմ Էն Քիմը: «Սա ոչ թե պարզապես հանրային առողջության հարց է, այլ զարգացման խնդիր: Մենք պետք է գործենք հիմա, քանի որ արտադրողականության կորուստը անթույլատրելի ճոխություն է  համաշխարհային տնտեսության համար»:

Ս.թ. ապրիլի 13-14 աշխարհի մասնագետները հավաքվել են նախագծելու այն ուղին, որով հոգեկան առողջությունը կդրվի առողջության առանցքում և կհայտնվի ոչ միայն ԱՀԿ-ի կամ Համաշխարհային բանկի, այլև բոլոր մասնակից երկրների ուշադրության կենտրոնում: 

2016-04-14|Աղբյուրը: http://who.int/mediacentre/news/releases/2016/depression-anxiety-treatment/en/|Սկզբնաղբյուր: http://who.int/mediacentre/news/releases/2016/depression-anxiety-treatment/en/

WPA Section on Epidemiology and Public Health 2016

EAPM 2016

 “16th Annual Meeting of Geriatric Psychoneuropharmacology"

WASP

7th World Congress on Woman`s Mental Health

Empathia