Հայերեն | Русский | English

Գլխավոր

“ԶԼՄ-ներ և հոգեկան առողջություն” գիտաժողովի շրջանակներում կազմակերպված ֆորումի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

“ԶԼՄ-ներ և հոգեկան առողջություն” թեմայով Հայակական հոգեբուժական ասցիացիայի և Երևանի պետական բժշկական համալսարանի համատեղ գիտաժողովի շրջանակներում կազմակերպված ֆորումի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ֆորումի մասնակիցներն դրական միտումներ են արձանագրում ԶԼՄ-ների կողմից մեդիադաշտը մաքուր պահելու և լրագրողական էթիկայի համընդանուր նորմերին հետևելու գործում:
Միևնույն ժամանակ.

Հիմք ընդունելով ժամանակակից աշխարհում.
•       Հոգեկան խանգարումների աճը և այդ խնդրում հատկապես տեղեկատվության դերը,
•       հասարակական գիտակցության վրա ԶԼՄ-ների աճող ազդեցությունը, ինչպես նաև այդ ազդեցության միջոցով բազմաթիվ չարաշահումների հնարավորությունը:
Հաշվի առնելով լրատվության ոլորտում.
կարգավորող հստակ մեխանիզմների և լրագրողական էթիկայի նորմերի անկատարությունը, ինչը մեծ հնարավորություն է ընձեռում իրականությանը  չհամապատասխանող, աղավաղված և կանխակալ տեղեկատվության տրամադրմանը:
Փաստելով, որ նման իրավիճակը.
•       Բացասաբար է անդրադառնում բնակչության հոգեկան առողջության վրա, իսկ երեխաների և դեռահասների պարագայում կարող է ունենալ կործանարար ազդեցություն,
•       հնարավորություն է տալիս հասարակական գիտակցության հետ տարաբնույթ մանիպուլյացիաների, այստեղից բխող բոլոր հետևանքներով:
Կոչ ենք անում`
ԶԼՄ-ներին զերծ մնալ չստուգված, իրականությանը չհամապատասխանող և ավելի շատ բացասական երանգներով տեղեկատվության տրամադրումից, ինչպես նաև սահմանել ընդհանուր էթիկական նորմեր և հետևել դրանց:
Պատկան մարմիններին՝ ոլորտում առկա վիճակը կարգավորելու նպատակով իրացնել օրենսդրությամբ նախատեսված իրենց լիազորությունները և լրացնել օրենսդրության բացերը, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել ուղղղված մեդիագրագիտության զարգացմանը:

“ԶԼՄ-ներ և հոգեկան առողջություն” գիտաժողովի կազմակերպիչների, մասնակիցների և ներկայացված կազմակերպությունների անունից պատրաստակամություն ենք հայտնում առավելագույն մասնակցություն ունենալ նշված խնդիրների լուծման գործում, ինչպես նաև խնդրում ենք սույն հայտարարությունը, որտեղ ավելի շատ կարևորվում է տեղեկատվության փոխանցման ձևը, չմեկնաբանել, որպես խոսքի ազատության որևէ սահմանափակման կոչ:

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի


Նախագահ
Արմեն Սողոյան

Պատասխանատու քարտուղար
Խաչատուր Գասպարյան

 

2016-01-26

WPA Section on Epidemiology and Public Health 2016

EAPM 2016

 “16th Annual Meeting of Geriatric Psychoneuropharmacology"

WASP

7th World Congress on Woman`s Mental Health

Empathia