Հայերեն | Русский | English

Գլխավոր

ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԸ ՄԵԾ ԱՌԱՋԸՆԹԱՑ Է

 ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՆՈՐ ՏԵՍԱԿԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ 

24.12.2015-ին ժամը 17.00-ին  Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում /Խանջյան 35-18/ տեղի կունենա ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԻ (RECOVERY COLLEGE) առաջին շրջանավարտներին և հավասար խորհրդատուներին հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը: Հավաստագրերը կհանձնեն Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ՝ Արմեն Սողոյանը և Ռեքավերի Քոլեջի ղեկավար՝ Լիլիթ Բաղդասարյանը:

ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԸ վերապատրաստման և հոգեբանական աջակցության տրամադրման ձև է, որի միջոցով կարելի է ստանալ հոգեբանական գիտելիք և գործնական հմտություններ սեփական խնդիրները հաղթահարելու` ճանաչելով սեփական “ԵՍ”-ը, բացահայտելով սեփական ռեսուրսները, դառնալով սեփական խնդրի փորձագետը, վերաիմաստավորելով կյանքը:

ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԻ առանձնահատուկ է, նրանով, որ դասավանդում են ոչ միայն մասնագիտական դասախոսական կազմի ներկայացուցիչները, այլ նաև հավասար խորհրդատուները՝ մարդիկ, ովքեր ունեն տարբեր տեսակի հոգեկան առողջության խնդիրերի հաղթահարման հաջող փորձ: Արդյունքում`բնական պայմաններ են ստեղծվում խոցելի անձանց սոցիալական ինտեգրման համար, քանի որ և դասախոսների և ունկնդիրների թվում կարող են լինել մարդիկ անկախ իրենց առողջական վիճակից և սոցիալական կարգավիճակից: Ցանկացած անձ նույնականանում է ոչ թե այցելուի այլ ուսանողի սոցիալական դերի հետ, ինչը պաշտպանում է ստիգմայի ձևավորումից և ինքնաստիգմատիզացիայից: Քոլեջը նախատեսված է հոգեկան առողջության խնդիրեր ունեցող անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև հոգեկան առողջության ոլորտի մասնագետների վերապատրաստման համար:

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի և Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի ջանքերով ստեղծված Հայաստանում և տարածաշրջանում առաջին ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԻ, համար օրինակ է ծառայել Նոտինգհեմում գործող հաստատությունը, սակայն երևանյան քոլեջը նախատեսված է ոչ միայն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց և նրանց հարազատների համար, այլև ծառայում է որպես վերապատրաստման եղանակ նաև հոգեկան առողջության մասնագետների համար:

ՔՈԼԵՋԻ ունկնդիրները հնարավորություն ունեցան մասնակցել հոգեկան առողջության վերաբերյալ 40 դասախոսության, որոնք վարեցին Հայաստանի հոգեկան առողջության ոլորտի առաջատար մասնագետները և նոր հատուկ ծրագրով վերապատրաստում անցած հավասար խորհրդատուները: Քննարկվող թեմաներն էին՝

  • Հոգեկան առողջություն, հոգեկան առողջության խաթարում, հոգեկան հիվանդություն
  • Անձի հոգեբանական ռեսուրսների օգտագործումը հոգեկան առողջության պահպանման համար
  • Հասկացություն սթրեսի, սթրեսի կառավարման և սթրեսակայունության մասին
  • Կպչուն մտքեր և գործողություններ /օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումներ/՝ ձևավորման մեխանիզմներ, հաղթահարման ուղիներ
  • Ագրեսիան և նրա հաղթահարման կարևորությունը հոգեկան առողջության պահպանման համար
  • Տագնապային խանգարման առանձնահատկությունները և հաղթահարումը
  • Դեպրեսիա, հաղթահարման ուղիները
  • Վախերի և ֆոբիաների ձևավորման մեխանիզմները, հաղթահարման ուղիները
  • Ինչ է շիզոֆրենիան, հոգեսոցիալական վերականգնումը և ինքնակարգավորումը
  • Հոգեթերապիայի մոտեցումներ առավելություններ և կիրառման ուղիներ

Յուրաքանչյուր թեմայի շուրջ ներկայացվել է 4 դասախոսություն

ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԻ բացումը մեծ առաջընթաց է Հայաստանի հոգեկան առողջության ոլորտում նոր տեսակի ծառայությունների մատուցման և մասնագետների վերապատրաստման հարցում և բարձր է գնահատվել արտասահմանյան գործընկերների, այդ թվում համաշխարհային հոգեբուժության ղեկավարների կողմից:

 

2015-12-20

WPA Section on Epidemiology and Public Health 2016

EAPM 2016

 “16th Annual Meeting of Geriatric Psychoneuropharmacology"

WASP

7th World Congress on Woman`s Mental Health

Empathia