Հայերեն | Русский | English

Գլխավոր

Կայացավ «ԶԼՄ-ՆԵՐ ԵՎ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ» գիտաժողովը

Դեկտեմբերի 11-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ «ԶԼՄ-ՆԵՐ ԵՎ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ» խորագրով գիտաժողովը՝ նվիրված ԵՊԲՀ 95 ամյակին: Գիտաժողովի կազմակերպիչներն էին`Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և Հայկական հոգեբուժական ասոցիացիան (ՀՀԱ):

Գիտաժողովի նպատակն էր գիտականորեն ներկայացնել այն կարևոր դերը, որն ունեն ԶԼՄ-ները հասարակական գիտակցության ձևավորման գործում և հսկայական ազդեցությունը՝ հոգեկան առողջության վրա, ինչպես նաև պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել այն խնդիրների վրա, որոնք կարող են առաջանալ վերոնշյալ ազդեցություններն անտեսելու կամ ոչ բավարար ուշադրության արժանացնելու դեպքում:

Բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը, ՀՀԱ պատվավոր նախագահ Մարիետա Մելիք-Փաշայանը, ՀՀԱ նախագահ Արմեն Սողոյանը, ներկայացվեցին ՀՀ առողջապահության նախարարի և ՀՀ Կրթության և գիտության նախարարի ողջույնի ուղերձները:

Պլենար դասախասություններով հանդես եկան` Խաչատուր Գասպարյանը, ԵՊԲՀ, ՀՀԱ, Վահրամ Միրաքյանը, ԵՊՀ, Կամո Վարդանյանը, Երևանի պետական մանկավարժական համալսարան, զեկույցներ ներկայացրեցին` Զարուհի Բաթոյանը, «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ,  Հայարփի Սահակյանը, ԵՊԲՀ, Էլինա Ասիրյանը,ԵՊՀ, Հասմիկ Կեսոյանը, ԵՊՀ, Մարիամ Ղուկասյանը,ԵՊԲՀ, Սոնա Պողոսյանը, ՀՀ Պետական կառավարման ակադեմիա, Ռոզա Նեմիշալյանը, ԵՊԲՀ:  Զեկույցները կհրատարակվեն Հոգեկան առողջության հայկական հանդեսի առաջիկա համարում:

Գիտաժողովի շրջանակներում կազմակերպվել էր նաև Ֆորում, որի ընթացքում քննարկվեց ներկայացված հայտարարությունը: Ֆորումը լիազորեց նախագահողներին, բոլոր առաջարկները քննարկել հեղինակների հետ և վերջնական տեքստը հրապարակել ֆորումի անունից:

 

 

 

2015-12-11

WPA Section on Epidemiology and Public Health 2016

EAPM 2016

 “16th Annual Meeting of Geriatric Psychoneuropharmacology"

WASP

7th World Congress on Woman`s Mental Health

Empathia