Հայերեն | Русский | English

Գլխավոր

«Հոգեկան առողջության ոլորտի ռեֆորմները» սիմպոզիումը:

Հոկտեմբերի 23-ին Հայկական հոգեբուժական ասոցիացիաի երկամյա «Արժանապատվություն և հոգեկան առողջություն» խորագրով գիտաժողովի շրջանակներում տեղի ունեցավ «Հոգեկան առողջության ոլորտի ռեֆորմները» սիմպոզիումը:

Սիմպոզիումին ելույթներով հանդես եկան ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի Հոգեկան առողջության և նյարդադեգեներատիվ հիվանդությունների ծրագրի ղեկավար` Մեթ Մյուջենը, ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ` Սամվել Թորոսյանը, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ` Արմեն Սողոյանը:

Իրենց ելույթներում մասնակիցները անրադարձան Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի ծառայությունների բարելավման ծրագրերին և տեսլականին, ոլորտում նոր զարգացումներին, ծառայությունների մատուցման Եվրոպական մոդելների ներդրմանը Հայաստանում, ինչպես նաև ԱՀԿ-ի կողմիկց Հայաստանի հանրապետությանը մատուղցվող մեթոդաբանական աջակցության կարևորության մասին: Քննարկման հիմք էր հանդիսացել Մեթ Մյուջենի ելույթը, որում նա մասնավորապես անրադարձել էր 2014 թ. ԱՀԿ առաքելության կողմից կատարված Հայաստանի հոգեկան առողջության պահպանման ծառայությունների գնահատման արդյունքներին` զուգահեռ և համեմատականներ անցկացնելով 2015 թ. իր կողմից կատարված դիտարկումների հետ: Մեթ Մյուջենը մասնավորապես նշեց, որ դրական տեղաշարժ է նկատում ծառայությունների մատուցման որակի մեջ, թեև դեռ բավականաչափ աշխատանք պետք է տարվի հոգեբուժական օգնությանը հատկացվող պետական ֆինանսավորման բարելավման և վարկային միջոցների արդյունավետ օգտագործման ուղղությամբ:

2015-10-24

WPA Section on Epidemiology and Public Health 2016

EAPM 2016

 “16th Annual Meeting of Geriatric Psychoneuropharmacology"

WASP

7th World Congress on Woman`s Mental Health

Empathia