Հայերեն | Русский | English

Գլխավոր

ԼՈԳՈԹԵՐԱՊԻԱՅԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ միջազգային տեսա-գործնական դասընթաց

Հոկտեմբերի 27 և 28 ին ժամը 10-19 Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում տեղի կունենա «Լոգոթերապիայի հիմունքները» տեսագործնական դասընթաց, որը կվարի Վիեննայի Վ.Ֆրանկլի լոգոթերապիայի և Մոսկվայի հոգեվերլուծության ինստիտուտների ներկայացուցիչ, պրակտիկ հոգեբան  Ս.Վ. Շտուկարևան:

Դասընթացի կառուցվածքի մեջ հավասար չափով ներառված է լոգոթերապիայի տեսական և գործնական կողմերի լուսաբանումը, կներկայացվեն նաև տեխնիկաներ և կտարվեն գործնական ցուցադրական աշխատանքներ և վերլուծություն:

Թեմա՝ Իմաստակողմնորոշված հոգեթերապիա (լոգոթերապիա) խորության թափանցիկությունը.
Ծրագրում՝
• Վիկտոր Ֆրանկլ՝ ունիկալ մարդու ունիկալ  կենսագրություն.
• Անձի եռաչափ մոդել՝ հոգեֆիզիոլոգիան և նոէթիկ չափումը
• Իմաստ հասկացությունը: Որտեղ և ինչպես կարող է բացահայտվել մարդկային կեցության իմաստը:
• Վ.Ֆրանկլի տեսակետը տառապանքի վերաբերյալ

• Դիրքորոշումների մոդիֆիկացիա՝ լոգոթերապիայի հիմնական մասը.
• Երկու ցուցադրական սեսիաներ վերլուծությունով


Տրվում է մասնակցության Մոսկվայի հոգեվերլուծության ինստիտուտի հավաստագիր:

Այս դասընթացը կհամարվի առաջին փուլ այն ունկնդիրների համար, ովքեր կցանկանան մասնակցել շարունակական մեկամյա դասընթացի:

Դասընթացի ավարտին կստանան Վիեննայի լոգոթերապիայի ինստիտուտի հավաստագիր:
Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել

010 544 077 Հոգեսոցիալական Կարգավորման Կենտրոն

2015-10-12

WPA Section on Epidemiology and Public Health 2016

EAPM 2016

 “16th Annual Meeting of Geriatric Psychoneuropharmacology"

WASP

7th World Congress on Woman`s Mental Health

Empathia