Հայերեն | Русский | English

Գլխավոր

ԼՂՀ հոգեբույժների և հոգեբանների ասոցիացիայի և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի համատեղ հայտարարություն

ԼՂՀ հոգեբույժների և հոգեբանների ասոցիացիայի և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի համատեղ հայտարարություն Հոգեկան առողջության միջազգային օրվա առիթով

-Հիմք ընդունելով վերջին շրջանում ամբողջ աշխարհում, այդ թվում մեր տարածաշրջանում, տեղի ունեցող ռազմական գործողությունների և դրանցով պայմանավորված հասարակական  լարվածության աճըինչպես նաև գլոբալ ֆինանսական ճգնաժամի դեռևս շարունակվող հետևանքները, որոնք չեն կարող չանդրադառնալ հասարակության հոգեկան առողջության վրա.

-հաշվի առնելով, որ նման իրավիճակներում հասարակության առավել խոցելի խմբերը, այդ թվում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձինք ավելի անպաշտպան են և օժանդակության կարիքուն են.

-կարևորելով հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ առավել 

հոգատարության և ուշադրության անհրաժեշտությունըինչը բխում է նաև օրվա խորհրդից և կարգախոսից` «Արժանապատվություն և հոգեկան առողջություն».

Կոչ ենք անում.

-Պատկան մարմիններին և բոլոր կազմակերպություններին, որոնց գործունեությունն առնչվում է հասարակության լայն շերտերի հոգեկան առողջության հետ.

իրենց գործողություններում առաջնորդվել նվազագույնը` հասարակության հոգեկան առողջությունը չվնասելու սկզբունքով, իսկ առավելագույնը` անել հնարավորը, որպեսզի պահպանենք և ամրապնդենք բոլորի հոգեկան առողջությունը.

այդ նպատակով զերծ մնալ

  • չստուգված, որևիցե գործնական նշանակություն չունեցող, միայն անհանգստություն և լարվածություն առաջացնող տեղեկատվության տարածումից
  • ամբոխահաճո և իրականացման առումով անհնար կոչերից

Այն կազմակերպություններին և անձանց, որոնք աշխատում կամ առնչվում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների հետ.

Վերաբերվել նրանց ինչպես իրենց հավասարի` հարգելով նրանց արժանապատվությունը.

  • բացառելով բռնության, չարաշահման, ծաղրական վերաբերմունքի և խտրականության  որևիցե դրսևորում
  • հնարավորություն ապահովելով ինքնուրույնության, հասարակության մեջ ինտեգրման և ընդհանուր ներառման, ինչպես նաև քաղաքականության ձևավորման գործում մասնակցության համար:

-Մենք մշտապես պատրաստակամ ենք եղել գործակցել  բոլոր կառույցների հետ` վերոնշյալ խնդիրների լուծման գործում և մեկ անգամ ևս հաստատում ենք այդ պատրաստակամությունը` համագործակցել  հոգեկան առողջության ոլորտի վերաբերյալ ընդունված որոշումների իրականացման, ինչպես նաև նոր քաղաքական, իրավական փաստաթղթերի նախապատրաստման գործում.

-Որպես երկու երկրների հոգեկան առողջության ոլորտի մասնագիտական կազմակերպություններ` հայտարարում ենք նաև համագործակցության առավել սերտացման մասին` ի նպաստ հոգեկան առողջության արժանապատիվ պահպանման:

 

2015-10-10

WPA Section on Epidemiology and Public Health 2016

EAPM 2016

 “16th Annual Meeting of Geriatric Psychoneuropharmacology"

WASP

7th World Congress on Woman`s Mental Health

Empathia