Հայերեն | Русский | English

Գլխավոր

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԸ

Սույն թվականի հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ  ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԻ  հանդիսավոր բացումը, որի ընթացքում բաց դասախոսությամբ հանդես եկան Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ և ՀՍԿԿ գիտական ղեկավար` Արմեն Սողոյանը և ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԻ ղեկավար, ՀՍԿԿ հոգեբան` Լիլիթ Բաղդասարյանը:ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԻ ներկայացվեց որպես հոգեկան առողջության պահպանման և մասնագիտական վերապատրաստման նոր մոտեցում, որի ընթացքում ունկնդիրները հնարավորություն են ստանում լսել ինչպես հոգեկան առողջության ոլորտի,  այնպես էլ հոգեկան առողջության խնդիրներ հաղթահարման փորձ ունեցող մասնագետներին: ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԸ վերապատրաստման և հոգեբանական աջակցության տրամադրման նոր ձև է, որի միջոցով կարելի է ստանալ հոգեբանական գիտելիք և գործնական հմտություններ սեփական խնդիրները հաղթահարելու` ճանաչելով սեփական “ԵՍ”-ը, բացահայտելով սեփական ռեսուրսները, դառնալով սեփական խնդրի փորձագետը, վերաիմաստավորելով կյանքը:

Բացմանը ներկա էին ՀՀ ԲՈՒՀ-երի դասախոսներ և ուսանողներ, հոգեկան առողջության ոլորտի առաջատար մասնագետներ:

 

ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԸԻ դասընթացները կմեկնարկեն հոկտեմբերի 15-ին:

ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԸԻ դասընթացներին գրանցվելու համար զանգահարել`

(010) 54 40 77 կամ այցելել www.cpsr.info կայքը:

 

2015-10-02

WPA Section on Epidemiology and Public Health 2016

EAPM 2016

 “16th Annual Meeting of Geriatric Psychoneuropharmacology"

WASP

7th World Congress on Woman`s Mental Health

Empathia