Հայերեն | Русский | English

Գլխավոր

Ուրախ եմ ողջունել Ձեզ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նորացված կայքում:

Հայկական հոգեբուժական ասոցիացիան միավորում է Հայաստանի հոգեկան առողջության ոլորտի մասնագետներին` հոգեբուժական ծառայություններում ընգրկված գրեթե բոլոր հոգեբույժներին, առաջատար հոգեբաններին, սեքսոպաթոլոգներին և այլն:

Ասոցիացիայի բոլոր անդամները կիսում են այն գաղափարը, որ Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի զարգացման համար դինամիկ փոփոխություններ են հարկավոր և որ այդ փոփոխությունները անհնար են առանց մեր միասնական ջանքերի և եռանդի:

Միասին մենք նպատակ ունենք ն­պաս­տել հո­գե­բու­ժա­կան օգ­նու­թյան զարգացմանը, հո­գե­կան ա­ռող­ջու­թյան բնա­գա­վա­ռում ձեռք բեր­ված բժշ­կա­կան գի­տե­լիք­նե­րի, գի­տության և տեխ­նի­կայի նվա­ճում­նե­րի, մի­ջազ­գային ա­ռող­ջա­պա­հու­թյան փոր­ձի ներդր­մանը Հայաստանում, աջակցել երիտասարդ մասնագետների կայացմանը և պաշտ­պանել հո­գե­կան ա­ռող­ջու­թյան ո­լոր­տի աշ­խա­տող­նե­րի և ծա­ռա­յու­թյուն­նե­րից օգտ­վող­նե­րի ի­րա­վունք­ներն ու շա­հե­րը։ 
Մեր կայքում Դուք կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ Ասոցիացիայի գործունեությանը, տեղեկանալ հոգեկան առողջության որոլրտի նորություններին, էլեկտրոնային տարբերակով դիմել Ասոցիացիայի անդամակցության համար, միանալ հոգեկան առողջության մասնագետների ցանցին, անհրաժեշտության դեպքում ` գտնել Հայաստանի տարածքում գործող բոլոր հոգեբուժական և հոգեբանական ծառայությունների հասցեները: Այստեղ է տեղադրվում նաև մեր պաշտոնական տպագիր պարբերականի ` Հոգեկան առողջության հայկական հանդեսի էլեկտրոնային տարբերակը:

Ասոցիացիան անդամակցում է Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիային, Եվրոպական հոգեբուժական ասոցիացիային և համագործակցում է հոգեկան առողջության ոլորտի այլ հաշախարհային միջազգային կազմակերպությունների հետ:

Վստահ եմ, մեր կայքի ռեսուրսները օգտակար կլինեն ոչ միայն հոգեկան առողջության ոլորտի մասանգետների, այլև բոլոր նրանց, ով կարևորում է հոգեկան առողջությունը և ցանկանում է իմանալ ավելին:

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ ` Արմեն Սողոյան

2200-08-20

WPA Section on Epidemiology and Public Health 2016

EAPM 2016

 “16th Annual Meeting of Geriatric Psychoneuropharmacology"

WASP

7th World Congress on Woman`s Mental Health

Empathia