Հայերեն | Русский | English

ՀՀԱ Ծրագրեր

“ԼՂՀ – ՈՒՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԲՈՒԺՄԱՆ, ԽՆԱՄՔԻ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ: ՀԵՏՏՐԱՎՄԱՏԻԿ ՍԹՐԵՍԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ՎԱՂ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ” ԹԵՄԱՅՈՎ

Հոկտեմբերի 1-ին Ստեփանակերտում տեղի կունենա հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման, խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման զարգացման հեռանկարները: Հետտրավմատիկ սթրեսային խանգարումների վաղ ախտորոշում  թեմայով գիտաժողովը: Գիտաժողովի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԾՐԱԳԻՐ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 01.10.2016

Կազմակերպիչներ

  • Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան
  • Հայկական հոգեբուժական ասոցիացիա
  • «Էմպաթիա» հոգեսոցիալական կարգավորման կենտրոն

Մասնակցությամբ

  • ԼՂՀ Ազգային ժողով
  • ԼՂՀ Առողջապահության նախարարություն
  • ԼՂՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Աջակցությամբ

  • ՀՀ-ում "Գրինդեքս" ԲԸ ներկայացուցչություն
  • ''Միացյալ Հայաստանի բժիշկներ'' շարժում

 

09:30 - 10:00 Մասնակիցների գրանցում

10:00 - 10.30 Ողջույնի խոսքեր

  • ԼՂՀ Առողջապահության նախարար - Կարինե Աթայան
  • Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ – Արմեն Սողոյան
  • ԵՊԲՀ Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ – Խաչատուր Գասպարյան

Զեկույցներ

10:30 – 11:00 Հետտրավմատիկ սթրեսային խանգարումների վաղ ախտորոշման առանձնահատկությունները, հեռուստակամուրջ ԱՄՆ-ից

11:00 - 11:20 ԼՂՀ ում հոգեկան առողջության արտահիվանդանոցային ծառայությունների զարգացման հնարավորությունները՝ «Էմպաթիա» կենտրոնի փորձով -Ա.Լալայան

11:20 - 11:40 Գլոբալ Հոգեկան առողջություն- Խ. Գասպարյան

11:40 – 12:00 Հայկական սոցիալական հոգեբուժության արդի զարգացումները Հոգեկան առողջության Համաշխարհային մարտահրավերների հեռանկարում - Ա. Սողոյան 

12:00 – 12:30 Սուրճի ընդմիջում

12:30 – 12:50 Ցերեկային կենտրոնը. որպես ԼՂՀ-ում Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման այլընտրանքային ծառայության ձև - Հ. Հակոբյան 

12:50 – 13:40  Հոգեկան խանգարում․ դիֆերենցված բուժում - Ս. Սուքիասյան

13:40 – 14:00   Պատերազմական գոտու և սահմանամերձ շրջանների երեխաների հոգեբանական խորհրդատվության փուլերն ու կիրառվող մեթոդները - Արմինե Մանուկյան ''Միացյալ Հայաստանի բժիշկներ'' շարժում 

14:00 – 14:30 Այլ ելույթներ և քննարկում

Գիտաժողովի փակում

  • ԼՂՀ Առողջապահության նախարար – Կ. Աթայան
  • Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ – Ա. Սողոյան

 

“ԼՂՀ – ՈՒՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԲՈՒԺՄԱՆ, ԽՆԱՄՔԻ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ: ՀԵՏՏՐԱՎՄԱՏԻԿ ՍԹՐԵՍԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ՎԱՂ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ” ԹԵՄԱՅՈՎ

Հոկտեմբերի 1-ին Ստեփանակերտում տեղի կունենա հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման, խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման զարգացման հեռանկարները: Հետտրավմատիկ սթրեսային խանգարումների վաղ ախտորոշում  թեմայով գիտաժողովը: Գիտաժողովի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԾՐԱԳԻՐ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 01.10.2016

Կազմակերպիչներ

  • Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան
  • Հայկական հոգեբուժական ասոցիացիա
  • «Էմպաթիա» հոգեսոցիալական կարգավորման կենտրոն

Մասնակցությամբ

  • ԼՂՀ Ազգային ժողով
  • ԼՂՀ Առողջապահության նախարարություն
  • ԼՂՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Աջակցությամբ

  • ՀՀ-ում "Գրինդեքս" ԲԸ ներկայացուցչություն
  • ''Միացյալ Հայաստանի բժիշկներ'' շարժում

 

09:30 - 10:00 Մասնակիցների գրանցում

10:00 - 10.30 Ողջույնի խոսքեր

  • ԼՂՀ Առողջապահության նախարար - Կարինե Աթայան
  • Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ – Արմեն Սողոյան
  • ԵՊԲՀ Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ – Խաչատուր Գասպարյան

Զեկույցներ

10:30 – 11:00 Հետտրավմատիկ սթրեսային խանգարումների վաղ ախտորոշման առանձնահատկությունները, հեռուստակամուրջ ԱՄՆ-ից

11:00 - 11:20 ԼՂՀ ում հոգեկան առողջության արտահիվանդանոցային ծառայությունների զարգացման հնարավորությունները՝ «Էմպաթիա» կենտրոնի փորձով -Ա.Լալայան

11:20 - 11:40 Գլոբալ Հոգեկան առողջություն- Խ. Գասպարյան

11:40 – 12:00 Հայկական սոցիալական հոգեբուժության արդի զարգացումները Հոգեկան առողջության Համաշխարհային մարտահրավերների հեռանկարում - Ա. Սողոյան 

12:00 – 12:30 Սուրճի ընդմիջում

12:30 – 12:50 Ցերեկային կենտրոնը. որպես ԼՂՀ-ում Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման այլընտրանքային ծառայության ձև - Հ. Հակոբյան 

12:50 – 13:40  Հոգեկան խանգարում․ դիֆերենցված բուժում - Ս. Սուքիասյան

13:40 – 14:00   Պատերազմական գոտու և սահմանամերձ շրջանների երեխաների հոգեբանական խորհրդատվության փուլերն ու կիրառվող մեթոդները - Արմինե Մանուկյան ''Միացյալ Հայաստանի բժիշկներ'' շարժում 

14:00 – 14:30 Այլ ելույթներ և քննարկում

Գիտաժողովի փակում

  • ԼՂՀ Առողջապահության նախարար – Կ. Աթայան
  • Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ – Ա. Սողոյան

 

15 (3) 2016 «Համաշխարհային հոգեբուժություն»

Լույս է տեսել "Համաշխարհային հոգեբուժություն" ամսագրի հոկտեմբերյան հերթական համարը:

Սպիտակի խնամքի տան անձնակազմի վերապատրաստման դասընթաց

«Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019թվականների» ռազմավարության իրականացմանշրջանակում կարևորագույն կետերից էր համայնքահեն ծառայությունների հիմնումը: Հայաստանը նոր է իրականացնում դեինստիտուցիոնալիզացիայի առաջին քայլերը և ալտերնատիվ համայնքային խնամքի տների բացումը հոգեկան առողջության երկարատև խնդիրներ ունեցող անձանց համար կարևորագույն քայլ է այդ ուղղությամբ:Այդ նպատակի իրագործման ճանապարհին անհրաժեշտ քայլերից էր ոչ միայն սատարվող համայնքային բնակարանի համար տարածքի ընտրությունը համայնքի ներսում, ոչ միայն այդ տան ներքին վերանորոգման և կահավորման աշխատանքների իրականացումը, այլ նաև աշխատող անձնակազմի վերապատրաստումը: Կարելի է ասել, որ համայնքահեն ծառայության ստեղծման համար պետք է ապահովվի երկու հիմնական նախապայման՝

  1. Սատարվող բնակարանի գտնվելը համայնքի ինֆրաստրուկտուրայի մեջ, ոչ թե դժվար հասանելի ծայրամասում և
  2. Սատարվող բնակարանի աշխատակիցների մոտեցումը հոգեկան առողջության խնդիրներին, ուղղվածությունը դեպի բնակիչների ինքնուրույնության վերականգնումը և սոցիալական ադապտացիայի ու ռեսոցիալիզացիայի ապահովումը:

Հայաստանի առաջին խնամքի տան համար ընտրվեց Լոռու մարզի Սպիտակ քաղաքը, որտեղ քաղաքապետարանի, մարզպետարանի և բաց հասարակության ինստիտուտի միջոցներով հնարավոր դարձավ հարմարավետ շենքի ընտրությունը և վերանորոգումը: Անձնակազմի ընտրությունը և վերապատրաստման գործընթացում արդյունավետ մասնակցություն ունեցան, ՀՀԱ նախագահ՝ Արմեն Սողոյանը, ՀՀԱ Գործադիր վարչության անդամ, «Սթրես» կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ս.Սուքիասյանը, Սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարության հաշմանդամության բաժնի պետ, սոցիալական աշխատող, իրավաբան Անահիտ Գևորգյանը և Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան՝ Լիլիթ Բաղդասարյանը:

Վերապատրաստման 3 օրանոց դասընթացի հիմնական նպատակն էր ներկայացնել հոգեկան առողջության ոլորտում ժամանակակից մոտեցումների առանձնահատկությունները, ուղղվածությունը դեպի ցանկացած անձի մաքսիմալ սոցիալական ներառումը պահպանված ներքին և արտաքին ռեսուրսների վերհանման և ուժեղացման միջոցով:

Վերապատրաստման Ծրագրի հիմնական թեմաներն էին ՝

  • Ինչէհոգեկանառողջությունը՝ներկամոտեցումներըևհայաստանյանիրավիճակը,ինչէխնամքի տուն (աջակցվողբնակարան)հաստատությունըառհասարակսոցիալականինտեգրմանմոդելը
  • Հոգեկան առողջության երկարատև խնդիրների (փսիխոզների, մասնավորապես շիզոֆրենիայի) հոգեախտաբանական բնութագիրը, ընթացքը,  հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդու հոգեկան գործընթացների առանձնահատկությունները:
  • Հիվանդությանառաջինախտանշաններիբացահայտմանևսրացմանկանխարգելմանհնարավորությունները, բուժմանեղանակները
  • Սթրեսի կառավարման առանձնահատկութունները:
  • Անձըևհոգեսոցիալականվերականգնումը: Մոտեցումըանձինվերականգնմանտեսանկյունից
  • Վերականգնողականմիջավայրիստեղծմանառանձնահատկությունները, դրական միջանձնային հարաբերությունների ստեղծման և պահպանման առանձնահատկությունները
  • Համայնքայինտանըհոգեբույժիև հոգեբանիաշխատանքիներկայացում, սոցիալական աշխատանքը համայնքային տանը, դեպքերի վերլուծություն
  • Անհատականվերականգնողականպլանիկազմում, անձնայինտվյալներ, վերականգնմանարդյունքներիհաշվառումամսականևտարեկանկտրվածքով: Անհրաժեշտթեստերևհարցաշարեր
  • Տարեց և հաշմանդամություն ունեցող, այդ թվում` հոգեկան առողջության խնդիրներ, անձանց խնամքի և սոցիալական ծառայությունների տրամադրմանն առնչվող ՀՀ օրենսդրությունը (օրենքներ, որոշումներ, ոլորտի ռազմավարություն, հայեցակարգ):
  • ՀՀ կառավարության 2015թ. դեկտեմբերի 17-ի «Շուրջօրյա խնամքի տներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N1533-Ն որոշման ներկայացում:
  • Հոգեկան առողջության ոլորտի մասնագետների գործունեության էթիկայի կանոնները հաստատելու մասին` ՀՀ  ԱՍՀ նախարարի 2016 թ. հունվարի 20-ի N10-Ա/1 հրամանի ներկայացում: Թերապիայիկազմակերպմանկարգըևպայմանները շուրջօրյա խնամքի հաստատություններում, հարց ու պատասխան, ինտերակտիվ քննարկում: 

Սպիտակի խնամքի տան անձնակազմի վերապատրաստումը կրում է շարունակական բնույթ և պարբերաբար կազմակերպվելու են հանդիպումներ, քննարկումներ, դեպքի ներկայացումներ և վերլուծություններ:

ՀՈԳԵԲՈՒՅԺԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ԿՈԴԵՔՍԸ /Նախագիծ/

Սույն Էթիկայի կոդեքսը գործում է որպես ուղեցույց հոգեբույժների համար բարոյական, էթիկական, իրավական և բժշկական տեսանկյունից բարդ իրավիճակներում վարքագիծը կանոնակարգելու և ճիշտ որոշումներ կայացնելու համար: Կոդեքսը ձևակերպված է հաշվի առնելով ժամանակակից հոգեբուժության հումանիստական մոտեցումները, մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքները և համաշխարհային մասնագիտական հանրության կողմից ճանաչված մասնագիտական էթիկայի կանոնները: Սույն էթիկայի կոդեքսը մշակվել է Հայկական Հոգեբուժական Ասոցիացիայի Գործադիր վարչության կողմից` նույն Ասոցիացիայի անդամների մասնակցությամբ և հաստատվել է Հայկական Հոգեբուժական Ասոցիացիայի Վարչության կողմից: Կոդեքսը գործում է որպես ուղեցույց՝ բոլոր նրանց համար, ովքեր ընդգրկված են Հայկական Հոգեբուժական Ասոցիացիայում և գործունեություն են ծավալում որպես պրակտիկ հոգեբույժ: Սույն էթիկայի կոդեքսը սահմանում է էթիկայի այն սկզբունքները, արժեքները և չափանիշները, որոնք ուղղորդում են Հայաստանի հոգեբույժների վարքագիծը, որոշումները` հիմք ընդունելով բժշկի հիմնական “Մի վնասիր” բարոյական սկզբունքը: Կոդեքսի ամբողջական տեքստը կարդալ այստեղ

ՀՈԳԵԲՈՒՅԺԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ԿՈԴԵՔՍԸ

1.Հոգեբույժի կլինիկական գործունեությունը

1.1 Հոգեբույժը պարտավոր է հարգել յուրաքանչյուր այցելուի/հիվանդի արժանապատվությունը, մշակույթը, էթնոսը, լեզուն, կրոնը, անձնական կյանքի, գաղտնիության, ինքնորոշման և ինքնավարության իրավունքը:

1.2 Հոգեբույժը չպետք է տարիքային, սեռային, ռասայական, ազգային, հաշմանդամության, լեզվի, կրոնական, քաղաքական կողմնորոշման հիման վրա խտրականություն ցուցաբերի այցելուի/հիվանդի նկատմամբ և այցելուին/հիվանդին կամ նրա ընտանիքին պարտադրի իր արժեքներն ու համոզմունքները:

1.3 Հոգեբույժը ներգրավված է մասնագիտական այնպիսի հարաբերությունների մեջ, որտեղ առկա է իշխանության անհավասարակշռություն: Հոգեբույժը չպետք է շահագործի այդ իշխանությունը իր սեփական սոցիալական կամ նյութական շահի համար:

1.4 Հոգեբույժը պարտավոր է այցելուի/հիվանդի հետ հարաբերությունները կառուցել փոխադարձ վստահության, համագործակցության վրա` խուսափելով դիտավորությամբ կամ կանխատեսելի վնասներից, և բուժումն իրականացնել իրեն հայտնի կամ հասանելի լավագույն մեթոդներով, հնարավոր լավագույն պայմաններում:

1.5 Անընդունելի է այցելուի/հիվանդի ֆիզիկական, հոգեկան, նյութական, սեռական, կամ այլ օգուտ ստանալու նպատակով շահագործումը հոգեբույժի կողմից:

1.6 Հոգեբույժը պետք է ճանաչի հետազոտության կամ բուժման հնարավոր ռիսկերն ու վնասները այցելուի/հիվանդի համար և կանխարգելի դրանց առաջացումը, ինչպես նաև այցելուին/հիվանդին տեղեկացնի դրանց մասին:

1.7 Հոգեբույժը պարտավոր է հաշվի առնել այցելուի/հիվանդի ֆիզիկական, հոգեկան, սոցիալական և հոգևոր վիճակը և անհրաժեշտության դեպքում խորհրդատվություն տրամադրի տվյալ խնդրի լուծման վերաբերյալ` ուղղորդելով այցելուին/հիվանդին համապատասխան մասնագետի մոտ:

1.8 Համապատասխան էական էթիկական անձնական հիմնավորումների դեպքում հոգեբույժը կարող է մերժել ընդունել այցելուին/հիվանդին, սակայն այնքան ժամանակ, քանի դեռ վստահ է, որ իր մերժմամբ վտանգի տակ չի դնում այցելուին/հիվանդին:

1.9 Հոգեբույժը պարտավոր չէ մասնագիտական օգնություն ցուցաբերել այն դեպքում, երբ իր մասնագիտական կարծիքով իր միջամտությունը կլինի անօգուտ կամ վնասակար այցելուի/հիվանդի համար: Իր համապատասխան որոշումը հոգեբույժը հիմնավորում է գրավոր:

1.10 Բուժման կամ խորհդատվության առավել արդյունավետության ապահովման նպատակով, հնարավորության դեպքում հոգեբույժը պետք է խուսափի բուժում կամ խորհրդատվություն իրականացնել բարեկամների, ընկերների, աշխատակիցների կամ այլ մոտ մարդկանց հետ:

1.11 Հոգեբույժը պետք է խրախուսի այցելուի/հիվանդի ընտանիքի անդամների կամ խնամակալների մասնակցությունը իր արտահիվանդանոցային բուժման մեջ` հաշվի առնելով սակայն նման համագործակցության տեղին լինելը, գաղտնիության սկզբունքը, մշակութային առանձնահատկությունները և այցելուի/հիվանդի ցանկությունը:

1.12 Հոգեբույժը պետք է գործի իր փորձի և գիտելիքների սահմաններում: Բարդությունների դեպքում հոգեբույժը պարտավոր է խորհրդակցել իր փորձառու գործընկերների հետ, հրավիրել բժշկական կոնսիլիում կամ հարակից մասնագետների կամ, անհրաժեշտության դեպքում, ուղղորդել այցելուին/հիվանդին մեկ այլ մասնագետի:

1.13 Հոգեբույժի կողմից իրականացվող բուժման մեթոդները պետք է հիմնված լինեն բժշկագիտության և հոգեբուժության գիտական հիմքերի վրա։

1.14 Հոգեբույժը պետք է ուշադիր լինի իր հոգեկան և ֆիզիկական առողջությանը, դրանց խաթարման հնարավոր բացասական հետևանքները մասնագիտական գործունեության վրա կանխելու համար:

1.15 Հոգեբույժը իրավունք չունի իր անձնական կարծիքը, պատկերացումները, արժեքները կամ որոշումները քարոզելու այցելուին/հիվանդին կամ նրա ընտանիքի անդամներին և դրանով սահմանափակելու նրանց ազատ ընտրությունը:

1.16 Հոգեբույժի և այցելուի/հիվանդի հարաբերությունները հիմնված են վստահության վրա և հոգեբույժը պետք է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանի իր այցելուի/հիվանդի վերաբերյալ ստացած տեղեկատվության գաղտնիությունը, անկախ այդ տեղեկատվության սկղբնաղբյուրից:

1.17 Գաղտնիության բացահայտումը թույլատրելի է միայն այն դեպքում, երբ այն ուղղված է այցելուի/հիվանդի կամ երրորդ անձանց անվտանգության պահպանմանը: Գաղտնիության բացահայտումը հնարավոր է նաև այլ մասնագետի խորհրդատվության դիմելիս, և այս դեպքում այցելուն/հիվանդը պետք է տեղեկացված լինի գաղտնիության սկզբունքի սահմանների վերաբերյալ:

1.18 Գաղտնիության պահպանումը պարտադիր է նույնիսկ այն դեպքում, երբ այցելու/հիվանդ-հոգեբույժ հարաբերությունները դադարեցվել են, կամ հիվանդը մահացել է, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

1.19 Գաղտնիությունը պետք է պահպանվի, երբ հիվանդության պատմության նյութը օգտագործվում է ուսուցման, դեպքի ներկայացման կամ հրապարակման նպատակներով: Այցելուի/հիվանդի տվյալները պետք է պատշաճ կերպով քողարկվեն, անձը անճանաչելի դարձնելու նպատակով:

1.20 Հոգեբույժը պետք է տեղեկացնի այցելուին/հիվանդին բուժման նպատակի, բնույթի, օգուտների, կողմնակի բարդությունների, ռիսկերի և ծախսերի վերաբերյալ:

1.21 Հոգեբույժը պարտավոր է տեղեկացնել այցելուին/հիվանդին այլընտրանքային բուժման բնույթի, օգուտների, կողմնակի ազդեցությունների, ռիսկերի և ծախսերի վերաբերյալ և ազատ ընտրության հնարավորություն ընձեռի այցելուին/հիվանդին:

1.22 Հոգեբույժը իրավունք չունի բուժում կամ հետազոտություն իրականացնելու առանց այցելուի/հիվանդի համաձայնության: Ցանկացած բուժական միջամտության մասնակիցները պետք է արտահայտեն իրենց միանշանակ համաձայնությունը բուժման իրականացմանը, բացի օրենքով սահմանված դեպքերից:

1.23 Այցելուի/հիվանդի մտավոր ունակությունների սահմանափակումը հիմք չէ առանց համաձայնության բուժական միջամտություն իրականացնելու համար: Նման դեպքում հոգեբույժը փորձում է առավել հասանելի բացատրել միջամտության էությունը և հնարավոր վտանգները և ստանալ համաձայնությունը:

1.24 Եթե այցելուն/հիվանդը ճանաչված է անգործունակ կամ հոգեկան խանգարման սրացման պատճառով ժամանակավորապես ճանաչվում է անգործունակ` հոգեբույժը համաձայնությունը ստանում է այցելուի/հիվանդի խնամակալից և շարունակում է համաձայնությունը ստանալու փորձերը` այցելուի/հիվանդի հոգեկան և ֆիզիկական վիճակի կայունացումից հետո:

1.25 Անչափահասների դեպքում նման համաձայնություն պետք է ստացվի ծնողներից կամ խնամակալներից։

1.26 Հոգեբույժը պետք է տեղյակ լինի, և տեղեկացնի այցելուին/հիվանդին, որ համաձայնությունը շարունակական գործընթաց է, և այն կարող է չեղյալ համարվել բուժման ցանկացած փուլում:

1.27 Այն իրավիճակում, երբ հոգեբույժի գնահատմամաբ վտանգվում է այցելուի/հիվանդի կամ երրորդ անձի կյանքը կամ անվտանգությունը` հարկադիր բուժումը կարող է իրականացվել առանց այցելուի/հիվանդի համաձայնության: Այցելուի/հիվանդի հոգեկան և ֆիզիկական վիճակի կայունացումից հետո բուժման շարունակության համար հոգեբույժը պարտավոր է ստանալ այցելուի/հիվանդի համաձայնությունը:

 

2. Հոգեբույժի հետազոտական գործունեությունը

2.1 Հոգեբուժական գիտության զարգացմանը նպաստելու համար`հոգեբույժները պետք է ձգտեն նպաստել ընդհանրապես գիտության, մասնավորապես հոգեբուժության առաջընթացին` իրականացնելով հետզոտություններ:

2.2 Հոգեբույժը պետք է առաջնորդվի գիտության մեջ համընդհանուր բարոյական սկզբունքներով և նորմերով, մասնավորապես` պահպանի գիտական ազնվությունն ու կոռեկտությունը, բացառի փորձարարական տվյալների հավաքման ընթացքում ուրիշի գաղափարների և հետազոտությունների արդյունքների յուրացումը, հրաժարվի չստուգված տվյալների վրա արված հապճեպ եզրահանգումներից, պահպանի սեփական գիտական հայացքները ցանկացած գիտական միջավայրում և այլն:

2.3 Հետազոտական գործունեության մեջ հոգեբույժը պետք է առաջնորդվի ապացուցողական բժշկության սկզբունքներով և կիրառի հավաստի և իրենց արդյունավետությունը ապացուցած գիտական մոտեցումներ, մեթոդներ և հետազոտական գործիքներ: 

2.4 Ցանկացած հետզոտություն անցկացնելիս հոգեբույժը չպետք է կիրառի այնպիսի մեթոդներ, տեխնիկա, ընթացակարգեր, որոնք կնվաստացնեն փորձարկվողների անձի արժանապատվությունը, նրանց հետաքրքրությունները։ 

2.5 Հետազոտություն իրականացնելիս հոգեբույժը պետք է կտրականապես հրաժարվի այնպիսի գործողություններից, որոնք կարող են կայուն, անդարձելի կամ ոչ անհրաժեշտ վնաս պատճառել հետազոտվողներին։

2.6 Ցանկացած հետազոտական ծրագրի մասնակիցները պետք է արտահայտեն իրենց միանշանակ համաձայնությունը փորձի անցկացմանը` մանրամասն տեղեկություն ունենալով փորձի նպատակների և ընթացակարգերի վերաբերյալ: Անչափահասների կամ իրավաբանորեն անգործունակ անձանց դեպքում նման համաձայնություն պետք է ստացվի ծնողներից կամ խնամակալներից։
2.7 Եթե հոգեբուժական հետազոտությունը ուղեկցվում է ժամանակավոր որևէ վնասով կամ անհարմարությամբ` փորձարկողը պետք է առաջին հերթին համոզվի, որ փորձի բոլոր մասնակիցները գործում են բոլորովին անկախ` առանց ցանկացած ձևի կողմնակի ճնշման. ոչ մեկի մասնակցությունը փորձին չպիտի թույլատրվի, քանի դեռ փորձարկողը չի համոզվել, որ այդ վնասի մասին փորձարկվողները իրազեկվել են նախօրոք և տվել են իրենց համաձայնությունը։

2.8 Փորձից առաջ համաձայնություն տալու դեպքում անգամ փորձարկվողը ցանկացած պահի կարող է որոշում ընդունել ծրագրում իր հետագա մասնակցությունը ընդհատելու մասին։
2.9 Եթե գիտափորձի պայմանները պահանջում են ապատեղեկատվություն կամ ոչ ճիշտ տեղեկատվություն տալ փորձարկվողներին, հոգեբույժը պետք է համոզվի, որ դա չի հանգեցնի որևէ տևական վնասի փորձի մասնակիցներին, ամեն դեպքում դրա անհրաժեշտությունն ու փորձարարական բնույթը պետք է բացահայտվեն փորձարարական ծրագրի ավարտից հետո։
2.10 Բոլոր հոգեբուժական հետազոտությունները` ինչպես փորձարարական, այնպես էլ դիտողական, պետք է իրականացվեն հարգանքով անհատի արժանապատվության հանդեպ, սեռական վարքի հետզոտության ժամանակ հավատալիքների, ինտիմ իրավիճակների, համեստության, խոհեմության հանդեպ, ինչպես նաև տարեցներին, հիվանդներին, ձերբակալվածներին հետազոտելիս, հաշվի առնելով սոցիալական սահմանափակումները և սոցիալապես և հոգեպես խոցելի իրավիճակում լինելը:

2.11 Եթե մասնակցությունը հետազոտությանը ենթադրում է հոգեբույժի ներխուժում անձնական հետաքրքրությունների կամ ինտիմ ապրումների ոլորտը, ապա փորձարկվողը ցանկության դեպքում, ցանկացած պահի կարող է հրաժարվել հետագա մասնակցությունից:

2.12 Հետազոտության արդյունքում ստացված բոլոր տվյալները` որպես հետազոտության արդյունքներ, ինչպես նաև ներգործության և բուժման մասին տվյալները պետք է հասանելի լինեն միայն մասնագետներին, ում պարտականությունների մեջ է մտնում դրանք չհրապարակելը ոչ կոմպետենտ անձանց մոտ։ Հոգեբույժները պետք է որոշակի քայլերի դիմեն համապատասխան փաստաթղթերը պահելու համար։

 

3.Հոգեբույժների միջև մասնագիտական հարաբերությունների էթիկան

3.1 Հոգեբույժի մասնագիտական հարաբերությունները այլ մասնագետների հետ հիմնված է փոխադարձ հարգանքի վրա։

3.2 Հոգեբույժը պարտավոր է գործընկերներին վերաբերվել պատշաճ հարգանքով, պահպանելով ծառայողական կարգապահությանը և բժշկական ենթակայությունը (սուբօրդինացիա)։

3.3 Հոգեբույժը մասնագիտական գործունեության մեջ պետք է հարգի և հաշվի առնի իր գործընկերների մասնագիտական կարծիքը, արտահայտի իր կարծիքը հիմնավորված, կարծիքն արտահայտելիս լինի հարգալից և չթելադրի իր մոտեցումները` նվաստացնելով գործընկերներին:

3.4 Հոգեբույժը չպետք է մերժի գործընկերների խորհրդատվություն տրամադրելու խնդրանքը:

3.5 Հոգեբույժը պետք է նպաստի գործընկերների միջև առողջ աշխատանքային հարաբերությունների պահպանմանն ու ամրապնդմանը:

3.6 Հոգեբույժը պետք է չխաթարի իր գործընկերների հարաբերությունները այցելուի/հիվանդի հետ` վերջինիս գրավելու նպատակով։

3.7 Ըստ բժշկական անհրաժեշտության` հոգեբույժը պետք է հաղորդակցվի հիվանդի բուժման մեջ ներգրավված այլ մասնագետների հետ` այդ ընթացքում հարգելով պացիենտի տվյալների գաղտնապահությունը և սահմանափակվելով միայն անհրաժեշտ տեղեկատվությամբ։

3.8 Արտահայտելով հիմնավորված քննադատություն երբ անհրաժեշտ է` հոգեբույժները չպետք է խտրականորեն վերաբերվեն գործընկերեներին և այլ մասնագիտությունների ներկայացուցիչներին, ովքեր կիրառում են նույն կամ այլ գիտական մեթոդներ, և պետք է հարգանքով վերաբերվեն այն դպրոցներին ու ուղղություններին, որոնք գիտականորեն և մասնագիտորեն կոմպետենտ են։
3.9 Հոգեբույժները չպետք է միջամտեն այլ մասնագետների ձեռնարկած գործողություններին, բուժման մեթոդներին, նշանակումներին, եթե դրանք իր մասնագիտական համոզմունքով այցելուի/հիվանդի համար վտանգ չեն ներկայացնում։ Կարիքն առաջանալու դեպքում նման միջամտությունը պետք է իրականացվի՝ չխաթարելով նշված մասնագետի և այցելուի/հիվանդի փոխհարաբերությունները:

3.10 Հոգեբույժը չպետք է այցելուի/հիվանդի ներկայությամբ քննարկի իր գործընկերների մասնագիտական գիտելիքները, մարդկային որակները կամ բուժման մոտեցումները:

3.11 Հոգեբույժը պարտավոր է ուշադիր լինել իր և իր գործընկերների, այդ թվում օրդինատորների կամ ուսանողների առողջությանը և բարեկեցությանը, քանի որ մասնագետի հոգեկան կամ ֆիզիկական առողջության խաթարումը կարող է էապես անրադառնալ իր մասնագիտական գործունեության և այցելուի/հիվանդի բարեկեցության վրա:

3.12 Հոգեբույժը հնարավորինս պետք է աջակցի սկսնակ մասնագետին` տրամադրելով համապատասխան ուղղորդում, տեսական և գործնական խորհրդատվություն և վերահսկողություն, և միայն անհրաժեշտության դեպքում` այցելուի/հիվանդի շահերից ելնելով, միջամտի սկսնակ մասնագետի մասնագիտական գործունեությանը:

4. Հոգեբույժի մասնագիտական աճը և հոգեբուժական ծառայությունների զարգացումը 

4.1 Հոգեբույժը պետք է մասնագիտորեն պատրաստված լինի և մասնագիտացում ունենա և տիրապետի հոգեբուժության ոլորտում կիրառվող մեթոդներին, գործիքներին: Հոգեբույժի կարգավիճակը հիմնված է նրա մասնագիտական որակավորման վրա, որն անհրաժեշտ է նրա պարտականությունների իրականացման համար։

4.2 Հոգեբույժի մասնագիտական և բարոյական պարտականություններից է` սեփական մասնագիտական գիտելիքները և կարողությունները ժամանակակից մակարդակի վրա պահելը, մասնագիտական վերապատրաստումներին, գիտաժողովներին, քննարկումներին մասնակցելը:

4.3 Հոգեբույժը պարտավոր է տրամադրել անհրաժեշտ մասնագիտական գիտելիքները գործընկերներին, ուսանողներին, այցելուներին/հիվանդներին և այցելուների/հիվանդների ընտանիքներին։

4.4 Հոգեբույժը պետք է բաց լինի նոր գիտելիք, փորձ և հմտություններ ձեռք բերելու նաև

իր այցելուներից/հիվանդներից և նրանց հարազատներից:

4.5 Հոգեբույժը պետք է նպաստի հոգեկան առողջության ծառայությունների զարգացմանը, հոգեկան առողջության ոլորտում ռեսուրսների ճիշտ բաշխմանը, հոգեկան առողջության համայնքահեն ծառայությունների ներդրմանը:

4.6 Հոգեբույժը պետք է պատրաստ լինի համագործակցել զանգվածային լրատվամիջոցների հետ` մեկնաբանել և տարածել հոգեկան առողջության վերաբերյալ գիտելիքը` գործելով ի շահ իր այցելուներին/հիվանդներին, հոգեկան առողջության ծառայություններին և հոգեկան առողջության ոլոտրի զարգացմանը:

 5.Հոգեբույժը հատուկ իրավիճակներում

5.1 Հոգեբույժը չպետք է մասնակցի կամ նպաստի անհատի անկախության, նրա ֆիզիկական և հոգեկան անձեռնամխելիության դեմ ուղղված մեթոդների մշակմանը։ Խոշտանգումների կամ ծաղրանքի անմիջական մշակմանը կամ իրականացմանը նպաստելը բացի այն, որ հանցագործություն է, նաև հոգեբույժի մասնագիտական էթիկայի ամենածանր խախտումն է։ Ոչ որպես հետազոտող, ոչ որպես օգնական կամ համագործակցող հոգեբույժը չպետք է մասնակցություն ունենա խոշտանգումների կամ այլ դաժան, ոչ մարդասիրական կամ ստորացուցիչ գործողությունների իրականացմանը` անկախ այն հանգամանքից, թե ով է դրանց օբյեկտը, ինչ մեղադրանքներ կամ կասկածանքներ են առաջ քաշվել տվյալ անձի դեմ և ինչ տեղեկատվություն էլ հնարավոր լինի ստանալ նման ճանապարհով այնպիսի պայմաններում, ինչպես ռազմական կոնֆլիկտը, քաղաքացիական պատերազմը, հեղափոխությունները, ահաբեկչական գործողությունները կամ ցանկացած այլ հանգամանքներ, որոնք կարող են դիտվել կամ բացատրվել որպես նման գործողություների արդարացում։

5.2 Հոգեբույժի առաջնային պարտականությունն է` այցելուի/հիվանդի առողջության և կյանքի պահպանումը, և անգամ հիվանդի, հիվանդի հարազատի կամ երրորդ անձի խնդրանքով հոգեբույժն իրավունք չունի նպաստելու հիվանդի կյանքի ընդհատմանը: Նման իրավիճակներում, հոգեբույժի դերը պետք է սահմանափակվի հիվանդության բուժմամբ:

5.3 Հոգեբույժը իրավունք չունի միջամտել օրգանների փոխպատվաստման, դոնորության, պլաստիկ վիրահատության, փոխնորդ մայրության, ամլացման, կենսաբանական սեռի փոփոխության կամ այլ բժշկական հիմք ունեցող որոշումներ կայացնելիս: Ըստ այցելուի/հիվանդի պահանջի` նա կարող է համապատասխան տեղեկատվություն տրամադրել նշված միջամտությունների հոգեկան առողջության վրա ունեցած հնարավոր հետևանքների մասին:

5.4 Հոգեբույժը իրավունք չունի միջամտել հոգեկան առողջության խնդիր ունեցող կամ նախկինում նման խնդիր ունեցած անձի ամուսնության, երեխաներ ունենալու կամ հղիությունը ընդհատելու որոշումներում: Ըստ այցելուի/հիվանդի պահանջի` նա կարող է տեղեկատվություն տրամադրել այս կամ այն որոշումը կայացնելու դեպքում հնարավոր բժշկական հետևանքների մասին` հիմնվելով ապացուցողական բժշկության տվյալների վրա:

 

6. Շահերի բախումը

6.1 Հոգեբույժը պետք է հրաժարվի դեղագործական կազմակերպություններից նվերներ կամ այլ շահույթ ստանալուց` եթե այդ հարաբերությունները բացասաբար են անդրադառնում իր մասնագիտական գործունեության վրա:

6.2 Կլինիկական հետազոտություն իրականացնող հոգեբույժը պարտավոր է էթիկայի խորհրդին և հետազոտության մասնակիցներին տեղեկատվություն տրամադրել իր հովանավորների, ինչպես նաև ֆինանսական և պայմանագրային պարտավորությունների վերաբերյալ:

6.3 Հոգեբույժը որևէ անձի կամ կազմակերպության հետ չպետք է մտնի այնպիսի ֆինանսական հարաբերությունների մեջ, որոնք բացասաբար կանրադառնան այցելուի/հիվանդի ախտորոշման, բուժման, խնամքի, հոսպիտալացման կամ դուրսգրման վրա:

6.4 Կազմակերպությունների ղեկավարների ծախսարդյունավետ ղեկավարման պարտավորությունները կարող են հակասել հոգեբուժի մասնագիտական գործունեության լավագույն պրակտիկային: Նման դեպքերում հոգեբույժը պարտավոր է բարձրաձայնել այցելուի/հիվանդի լավագույն բուժում ստանալու իրավունքի մասին:

 

Հայաստանյան պատվիրակությունը ՀամՀԱ “Հոգեկան առողջություն. ուղղությունններ և մարտահրավերներ” գիտաժողովին

2016թ. ապրիլի 27-30-ը Թբիլիսիում կայացավ Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի (ՀամՀԱ) “Հոգեկան առողջություն. ուղղությունններ և մարտահրավերներ” թեմայով տարածաշրջանային գիտաժողովը: Բացման արարողությունը իր ներկայությամբ պատվեց և ողջույնի խոսքով հանդես եկան Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ով իր խոսքում կարևորեց Վրաստանի մայրաքաղաքում մեկնարկած այս գիտական միջոցառման նշանակությունը: Ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀամՀԱ նախագահ Դինեշ Բուգրան և Վրաստանի հոգեբույժների ասոցիացիայի նախագահ Էկա Չկոնիան:

Գիտաժողովին մասնակում էին 383 մասնագետ 37 երկրից:

Հայաստանից մասնգետները թվով 29 էին (երրորդը Վրաստանից և Ռուսաստանից հետո): Հայկական կողմից ներկայացվեցին մեկ պլենար դասախոսություն, մոտ երկուտասնյակ բանավոր զեկույց և 4 պոստերներկայացում:

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ էին հայ հոգեբույժները և հոգեբանները նման ծանրակշիռ մասնակցություն ունենում Հայաստանից դուրս կազմակերպված համաշխարհային գիտաժողովում, ինչը մասնագիտական մեծ աճի վկայություն է: Հայաստանից նման մեծաքանակ պատվիրակության մասնակցությունը հնարավոր եղավ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի միջազգային մեծ հեղինակության և վրացական կողմի հնարավոր առավելագույն նպաստավոր պայմաններ ստեղծելու արդյունքում:

ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ-ՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայկական հոգեբուժական ասոցիացիան բարձր է գնահատում բոլոր պետական կառույցների, քաղաքական ուժերի և ԶԼՄ ների կազմակերպված, ադեկվատ գործելաոճը ստեղծված իրավիճակում:

Առանձնահատուկ ոգևորիչ է վետերանների հասարակական կազմակերպությունների, հատկապես Երկրապահ կամավորականների միության ակտիվ ներգրավվածությունը:

Կարևորում ենք նաև ազգովի՝ Հայաստան, Արցախ և սփյուռք համախմբված արձագանքը ներկա մարտահրավերին:

Հայկական հոգեբուժական ասոցիացիան, որպես հոգեկան առողջության ոլորտի կազմակերպություն պատրաստակամություն է հայտնում մասնագիտական և մեթոդական աջակցություն ցուցաբերել բոլոր գործընթացներին:

Հայտարարում ենք նաև, որ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի հետ համագործակցող հոգեկան առողջության ծառայություններ մատուցող մասնավոր կազմակերպությունները, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, պատրաստ են անվճար հոգեբանական և հոգեբուժական օգնություն ցուցաբերել մարտական գործողություններին առնչվող անձանց և նրանց ընտանիքների անդամներին:

ՀՀԱ Գործադիր վարչություն

www.apnet.am

05 ապրիլ 2016

Արցախ

“Էմպաթիա” հոգեսոցիալական կարգավորման կենտրոն

Հեռ. 097-212218

Հայաստան

«ԱԼՖԱ ԲԵՏԱ» ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

Հեռ. 010-528654 

“Ինթրա” հոգեկան առողջության կենտրոն  

Հեռ. 010-263543

Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն

Հեռ. 010-544077

«ՄԵՓԼ ԼԻՖՍ» ՀԱՅ-ԿԱՆԱԴԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ

Հեռ. 010-650717, 091-421535
 

ՀՈԿՏԵՄԲԵՐԸ` ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄԻԱՄՍՅԱԿ

Հայկական հոգեբուժական ասոցիացիան (ՀՀԱ) հոկտեմբերը հերթական անգամ հայտարարում է

հոգեկան առողջության միամսյակ

կարդալ ավելին»

«Անտիսուիցիդ» սուիցիդների կանխարգելման եւ վերլուծությունների կենտրոն

Սկսած սեպտեմբերի 9-ից 2015թ. Երևանում սկսեց իր գործունեությունը «Անտիսուիցիդ» սուիցիդների

կանխարգելման եւ վերլուծությունների կենտրոնը, որն կղեկավարի հոգեբանական գիտությունների

թեկնածու, դոցենտ Լիլիթ Բաղդասարյանը։

Կենտրոնի բացումը ունի կարևոր նշանակություն, քանի որ հոգեկան առողջության պահպանումը,

հասարակության ճիշտ իրազեկումը, աշխատանքը մասնագետների և խոցելի խմբերի հետ նպաստում է

սուիցիդների դեպքերի մեծամասնության կանխարգելմանը: Կենտրոնի գործունեության առաջին քայլերն են՝

1. Ռիսկի խմբերի հետ աշխատող մասնագետների վերապատրաստում;

2. Աշխատանքը ԶԼՄ–ների հետ;

3. Սուիցիդի դեպքերի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում եւ վերլուծություն;

4. Սուիցիդի դեպքերի կանխարգելում համապատասխան հոգեբանական, սոցիալական,

տեղեկատվական գործունեության իրականացման միջոցով;

5. Սուիցիդի փորձ կատարած անձանց համալիր աջակցություն հոգեբանի, հոգեբույժի եւ սոցիալական

աշխատողի միջամտությամբ;

6. Սուիցիդի փորձ կատարած անձանց ընտանիքների հետ հոգեբանական տեղեկատվական աշխատանք;

7. Ռիսկի խմբերի (հարբեցողների, թմրամոլների, նորակոչիկների եւ այլն) հետ տեղեկատվական եւ

հոգեբանական աշխատանք։

«Անտիսուիցիդ» սուիցիդների կանխարգելման եւ վերլուծությունների կենտրոն

Սկսած սեպտեմբերի 9-ից 2015թ. Երևանում սկսեց իր գործունեությունը «Անտիսուիցիդ» սուիցիդների

կանխարգելման եւ վերլուծությունների կենտրոնը, որն կղեկավարի հոգեբանական գիտությունների

թեկնածու, դոցենտ Լիլիթ Բաղդասարյանը։

Կենտրոնի բացումը ունի կարևոր նշանակություն, քանի որ հոգեկան առողջության պահպանումը,

հասարակության ճիշտ իրազեկումը, աշխատանքը մասնագետների և խոցելի խմբերի հետ նպաստում է

սուիցիդների դեպքերի մեծամասնության կանխարգելմանը: Կենտրոնի գործունեության առաջին քայլերն են՝

1. Ռիսկի խմբերի հետ աշխատող մասնագետների վերապատրաստում;

2. Աշխատանքը ԶԼՄ–ների հետ;

3. Սուիցիդի դեպքերի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում եւ վերլուծություն;

4. Սուիցիդի դեպքերի կանխարգելում համապատասխան հոգեբանական, սոցիալական,

տեղեկատվական գործունեության իրականացման միջոցով;

5. Սուիցիդի փորձ կատարած անձանց համալիր աջակցություն հոգեբանի, հոգեբույժի եւ սոցիալական

աշխատողի միջամտությամբ;

6. Սուիցիդի փորձ կատարած անձանց ընտանիքների հետ հոգեբանական տեղեկատվական աշխատանք;

7. Ռիսկի խմբերի (հարբեցողների, թմրամոլների, նորակոչիկների եւ այլն) հետ տեղեկատվական եւ

հոգեբանական աշխատանք։

Սեմինար լրագրողների համար «Հոգեբուժական ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում

Ս.թ. ապրիլի 17-ին ժամը 12-14-ը «Սեդա Ղազարյան Հիշատակի» հիմնադրամի գրասենյակում տեղի ունեցավ Հայակական հոգեբուժական ասոցիացիայի կողմից կազմակերպված «Հոգեբուժական ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով սեմինար առող­ջա­պա­հու­թյան և մասնավորապես հոգեկան առողջության խնդիրները լուսաբանող լրագրողների համար: Սեմինարի ընթացքում ներկայացվեցին Հոգեբուժական ծառայության ներկա իրավիճակը /Արմեն Սողոյան/, Հոգեկան առողջության ոլորտի օրենսդրություն /Մարիետտա Խուրշուդյան/ և Արտակարգ իրավիճակներ և ԶԼՄ-ներ /Խաչատուր Գասպարյան/:

կարդալ ավելին»

ՀՀԱ նախագահի ողջույնի խոսքը “ԶԼՄ-ներ և հոգեկան առողջություն” գիտաժողովի մասանկիցներին

Ուրախ եմ ողջունել “ԶԼՄ-ներ և հոգեկան առողջություն” թեմայով գիտաժողովի առթիվ:

Գիտաժողովը Հայկական հոգեբուժական ասոցիացիայի այս տարվա եզրափակիչ միջոցառումներից է և տեղեկատվական դաշտի կարգավորմանն ուղղված գործողությունների հերթական հանգրվանը, և շատ կարևոր է, որ այն տեղի է ունենում մեր համալսարանում, իրականցվում է համատեղ և նվիրված է մեր Alma Mater-ի 95 ամյակին:

Որպես հոգեկան առողջության ոլորտի մասնագետների ամենաընդգրկուն կազմակերպություն, ասոցիացիան հետևողական է և՜ իր անդամների, և՜ մեր շահառուների իրավունքների ու շահերի պաշտպանության գործում, և մենք չենք կարող անտարբեր լինել, երբ քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքը սպասարկելու փոխարեն, շատ լրատվամիջոցներով մատուցվում են ենթադրությունների, բանբասանքների, դեռևս չապացուցված փաստերի վրա հիմնված, մեղմ ասած ապատեղեկատվություն և մեղադրանքներ, ինչի արդյունքում կարող է վարկաբեկվել մարդկանց և կազմակերպությունների բարի համբավը, տարածվել բժշկական գաղտնիքը, խորանալ ապաթիկ և դեպրսիվ տրամադրությունները: Ընդ որում, չարյաց փոքրագույնն է, երբ դա արվում է ընդամենը չիմանալու, մասնագիտությանը լավ չտիրապետելու պատճառով, քանի որ դեպքեր են լինում, երբ գործ ունենք դիտավորության հետ:

Գաղտնիք չէ, որ որոշակի պահերի չորրորդ իշխանություն համարվող ԶԼՄ ներն են լինում իրական իշխանությունը և նման պահերին չափազանց շատ բան է կախված լինում ներկայացման ձևից և բովանդակությունից, խոսքից: Պարույր Սևակի խոսքերից է “Իսկ իսկություն չէ, որ զորքից հետո, միշտ էլ լեզուն են մարտադաշտ հանում, և ինչ ոչ մի զորք չի կարող անել, լեզուն է անում”,  ձևափոխելով կարող ենք փաստել, որ այսօր արդեն “զորքի փոխարեն են լեզուն մարտադաշտ հանում և մարտի դաշտում, թշնամու գործը նույն լեզվով խոսողներն են անում”… ինչ կատարվեց մեր աչքի առաջ Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում: Իսկ կատարվեց ոչ թե զենքով, այլ միայն խոսքով: Նույն համատեքստում կարևորեմ հոգեկան առողջության խնդիրներին բավարար ուշադրություն չդարձնելու դերը՝ ինչ առիթից սկսվեց Արաբական Գարունը՝ սկսվեց Մահմուդ Բուղազիզի ինքնահրկիզումից: Ով էր Բուղազիզը՝ դեպրեսիա ունեցող քաղաքացի: Իսկ նախքան այդ, Մարոկոյում և Թունիսում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ մեր գործըներների կատարած դեպրեսիայի ազգային հետազոտությունը երկու երկրներում էլ բավական բարձր տարածվածություն էր ցույց տվել: Մարոկոյի թագավորը հանձնարարել էր հրապարակել արդյունքերը և միջոցներ ձեռնարկել քաղաքացիների հոգեկան առողջության խնդիրները լուծելու համար, իսկ Թունիսի ղեկավար Բեն Ալին նման տվյալները համարել էր անհեթեթություն և արգել հրապարակելը: Արդյունքում՝ Բեն Ալին այժմ քաղաքական ապաստան է գտել Սաուդյան Արաբիայում և իր երկրում հեռակա դատապարտված է ցմահ ազատազրկման:

Լատինական ասացվածք է՝ ով տեղեկացված է՝ նա պաշտպանված է:

Մեր խնդիրն է՝ մեր համեստ հնարավորությունների սահմաններում, հետևողականորեն տեղեկացնել, հիշեցնել, ահազանգել, մեկ անգամ ևս ապացուցել, թե ինչի կարող են հանգեցնել բնակչության հոգեկան առողջության խնդիրներին և դրանց վրա ազդող գործոններին բավարար ուշադրություն չդարձնելը: Ընդ որում, այսօրվա խորհուրդը հոգեկան առողջության վրա ամենաազդեցիկ գործոններից մեկի՝ ԶԼՄ-ների, դերը կարևորելը, նրանց իրական ուժն ու ազդեցությունը ներկայացնելը և այդ ուժը ստեղծարար ուղղությամբ օգտագործելու հորդորն ու կոչն է, այլապես, ոչ ոք երաշխավորված չէ, ապաթիկ, դեպրեսիվ մթնոլորտի խորացման գործում իր ներդրած, թեկուզև փոքր լումայի, անկանխատեսելի հետևանքներից:

Փառք Աստծո, այսօր մեր ղեկավարությունը բավական քայլեր է ձեռնարկել՝ Կառավարությունն ընդունել է Հոգեկան առողջության պահպանման և բարելավման ռազմավարությունը, առողջապահության նախարարի հետևողական ջանքերի շնորհիվ մշակվել է և շուտով կհաստատվի վարկային ծրագիրը, ինչ արդյունքում գրեթե հեղափոխական դրական զարգացումներ կլինեն հոգեբուժության ոլորտում:

Սակայն նույնը չենք կարող ասել ոչ պետական կազմակերպություններ համարվող որոշ ԶԼՄ-ների մասին, որոնք, հաճախ առաջնորդվելով սենսացիոն լուրը առաջինը ներկայացնելու մղումով, իրենք էլ չեն նկատում, որ վաղուց արդեն հեռացել են և՜ մասնագիտական պարտքից, և՜ լրագրողական էթիկայից, և որ իրենց ներկայացրածը ապատեղեկատվություն է, ոչ թե տեղեկատվություն:

Վստահ եմ, որ գիտաժողովի ընթացքում ներկայացված զեկույցները, քննարկումները, ընդունվելիք հայտարությունը և մեր հետագա համագործակցությունը կնապաստեն վերոնշյալ խնդիրների լուծմանը և, որ այս ոլորտում էլ ցանկացած հանգրվանի հասնելիս կկարողանանք վստահաբար ասել՝ արեցինք այն ինչ կարող էիք, ավելի լավ թող անեն նրանք, ովքեր կարող են:

Շնորհակալություն

WPA Section on Epidemiology and Public Health 2016

EAPM 2016

 “16th Annual Meeting of Geriatric Psychoneuropharmacology"

WASP

7th World Congress on Woman`s Mental Health

Empathia