Հայերեն | Русский | English

ՀՀԱ Գործունեություն

ՀՀԱ գործադիր վարչության հերթական այցելությունը ԼՂՀ

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի գործադիր վարչության անդամներ Ալեն Ազիզյանը և Խաչատուր Գասպարյանը հերթական այցելության ընթացքում գիտամեթոդական և վերահսկողական հանդիպում ունեցան «Էմպաթիա» հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի մասնագիտական թիմի հետ, ովքեր իրականացնում են հոգեբանական ծառայություն Ստեփանակաերտում, Մարտունիում, Մարդակերտում, Շուշիում և Ասկերանում։ Բացի այդ այցելեցին  զորամաս, որտեղ հանդիպման ընթացքում զինծառայողների հետ քննարկվեցին սթրեսի և վախերի հաղթահարման ուղիները։

ՀՀԱ մասնակցությունը «Առողջության համաշխարհային օր.Դեպի Հ այաստանում նեոնատալ ծառայությունների որակի բարելավում» միջոցառմանը

2017 թ. ապրիլի 7-ին ՀՀԱ Խորհդրի անդամ հ.գ.թ. դոցենտ Լիլիթ Բաղդասարյան երկույթով հանդես եկավ Մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիայի և USAID-ի կողմից կազմակերպած «Առողջության  համաշխարհային օր.Դեպի Հայաստանում նեոնատալ ծառայությունների որակի բարելավում» միջոցառման շրջանակներում:Իր խոսքում Լ.Բաղդասարյանը ներկայացրեց Հայաստանի երեք ծննդատների նեոնատալ բաժանմունքներում կազմակերպած հոգեբանական աջակցության միջոցների և առանձնահատկությունների մասին, ինչպես նաև հետագա քայլերի մասին: Իր խոսքում Լ.Բաղդասարյանը կարևորեց հետծննդյան դեպրեսիաների կանխարգելմանն ուղղված հոգեբանական օգնության միջոցառումները խոսքը ավարտելով` «Հոգեկան առողջությունը սկսում է ծննդատնից»  կարգախոսով:

ՄԱՄԼՈ ԱՍՈՒԻՍ « ՇԻԶՈՖՐԵՆԻԱ` ՀՈԳԵՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ

...

2017թ. փեթրվարի 18-ին կայացավ  «Շիզորենիա` հոգեսոցիալական կարգավորման ուղիները» թեմայով  մամլո ասուլիս: Ասուլիսին հրավիրված էր ՀՀԱ Խորհդի անդամ Լ. Բաղդասարյանը: Իր ելույթը լուսաբանվել է https://med.news.am կայքում:

Ստորև ներկայացնում ենք հոդվածի նյութը ամբողջությամբ:

Եթե շիզոֆրենիայով կամ էլ որեւէ այլ հոգեկան խանգարումով  հիվանդը բուժում անցնում է, բայց ռեաբիլիտացիա չի անցնում, կա վտանգ, որ երբ նա նախկին կյանքին վերադառնա ՝ նրա հիվանդությունը կկրկնվի։ Դրանից խուսափելու համար երկրում պետք է ստեղծվեն հատուկ ռեաբիլիտացիոն կենտրոններ, որտեղ նման հիվանդները կկարողանան ստանալ հոգեբանական օգնություն ու աջակցություն, որը կօգնի նրանց վերադառնալ սովորական կյանքին ու սովորել իրենց հիվանդությունը հսկողության տակ պահել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է հոգեկան Լիլիթ Բաղդասարյանը։

Նրա խոսքով, զարգացած երկրներում հիմա նման միտում կա ՝ հոգեկան խանգարումներով մարդիկ պետք է հիվանդանոցներում հնարավորինս շատ ժամանակ անցկացնեն, որպեսզի չկորցնեն իրենց սոցիալական հմտությունները ու ձեռք չբերեն կախում հիվանդանոցից, նրանից, որ իրենց փոխարեն ուրիշներն են որոշում կայացնում ու հետեւում դեղեր խմելուն։

Հիվանդանոցում հնարավորինս  կարճ մնալուց հետո նման հիվանդները պետք է հատուկ ռեաբիլիտացիոն կենտրոններ տեղափոխվեն, որոնք չպետք է գտնվեն հիվանդանոցներում կամ էլ դրանց ներսում։ Իդեալական կլիներ, եթե դրանք լինեին առանձին կենտրոններ, որոնք գտնվեին համայնքում, հիվանդներին հնարավորություն տային մասնակցել հասարակական կյանքին, իրենց հասարակության կյանքի մի մասը զգալ։ Նման ռեաբիլիտացիայից հետո հիվանդների համար ավելի հեշտ կլինի վերադառնալ հասարակություն ու այնտեղ գտնել իրենց տեղը։

Լիլիթ Բաղդասարյանը հիշեցրեց, որ տարիներ առաջ՝ դեռ ԽՍՀՄ տարիներին, հոգեբուժարաններում եղել են հատուկ ատելյեներ՞՞ /կարուձեւի արտադրամասեր/ , որտեղ հիվանդները յուրատեսակ ռեաբիլիտացիա էին անցնում ու սովորում կարուձեւ։ Այդ ատելյեների թերությունն այն էր , որ դրանք այնուամենայնիվ հիվանդանոցների ներսում էին գտնվում ու մեկուսացած էին հասարակությունից։

Հայաստանում, հիշեցրեց մասնագետը, արդեն ընդունել են հոգեկան առողջության ոլորտի բարելավման ռազմավարությունը, որով նախատեսված է մինչեւ  2019 թ երկրում բացել համայնքային ռեաբիլիտացիոն կենտրոններ։

«Կցանկանայինք, որ այդ կենտրոնները ճիշտ կազմակերպվեին ու որ դրանք չլինեին հիվանդանոցներին կից կամ դրանց ներսում, չէ որ որքան երկար է մարդը մնում հիվանդանոցում, այդքան հետագայում վատ է լինելու նրա համար, ու այդքան բարդ ՝ հիվանդանոցի պատերից դուրս կյանքին հարմարվելը»,- նշեց հոգեբանը։

 

 

ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԻ հյուրն է ՀՀԱ Գործադիր վարչության անդամ բ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Սուքիասյանը

.2017 թ. հունվարի 21-ին ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋՈՒՄ տեղի ունեցավ «Շիզոֆրենիա` նորագույն գիտական մոտեցումները» թեմայով վերապատրաստման դասընթաց հոգեկան առողջության ոլորտի մասնագետների համար: Դասընթացը վարեց ՀՀԱ Գործադիր վարչության անդամ, «Սթրես» կենտրոնի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Սուքիասյանը:

«ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ

2016 թ. դեկտեմբերի 23-ին Հայկական հոգեբուժական ասոցիացաիայի Խորհդրի անդամ Լիլիթ Բաղդասարյանը մասնակցեց ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված  «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներին: Լսումների նպատակն էր քննարկել սույն նախագծով առաջարկվող փոփոխությունները, անրադառնալ հոգեկան խանգարումներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, վերհանել հոգեբուժության ոլորտի ներկայիս խնդիրները և գտնել հնարավոր օրենսդրական լուծումներ դրանք հաղթահարելու համար: Լսումներին հրավիրված էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ առողջապահության նախարարությանև այլ շահագրգիռ նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների, հոգեբուժական կազմակերպությունների, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և բուժաշխատողներ:

Լիլիթ Բաղդասարյանն էլ իր ելույթում ներկայացրել է Սպիտակի խնամքի տունը որպես հոգեկան առողջության երկարատև խնդիրներ ունեցող անձանց մատուցվող ծառայությունների այլընտրանքային մոդելը Հայաստանում:

ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը ողջունելով ներկաներին, բացման խոսքում նշեց, որ հոգեկան առողջության խնդիրները և դրանց օրենսդրական կարգավորման ուղիները միշտ եղել են հանձնաժողովի ուշադրության կենտրոնում:   Հանձնաժողովի նածաձեռնությամբ պարբերաբար հանդիպումներ էին իրականացվում ինչպես  շահագրգիռ նախարարությունների, այնպես և մասնագիտական ասոցիացիայի, հասարակական կազմակերպությունների և անհատ հոգեբույժների հետ: Բացառություն չէր նաև քննարկվող «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկումները, որոնք հանձնաժողովի կողմից ձևավորված աշխատանքային խմբի կողմից իրականացվել էին  մինչ սույն հանրային լսումները 3 ամիսների ընթացքում: «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկվել էին մոտ 50 առաջարկություններ և դիտարկումներ, որից 20 ընդունվել է հանձնաժողովի կողմից: Ներկայիս հանրային լսումները կրկին դաշտ բացեցին օրենքի նախագիծը քննարկելու և առաջարկություններով հանդես գալու համար: 

Մասնակիցներին ողջունեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արամ Թաթոյանը, ով նույնպես կարևորեց հոգեկան առողջության խանգարումներ ունեցող անձանց մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը, նշելով, որ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ իր հանդիպումն եղել է առաջինը իր պաշտոնը  զբաղեցնելուց հետո: Արման Թաթոյանն անրդադարձավ նաև դատահոգեբուժական փորձաքննության խնդիրներին և այդ խնդիրները կարգավորելուն ուղղված նոր համակարգային փոփոխություններին, ինչը  թույլ կտա պաշտպանել ոչ միայն հոգեկան առողջության խանգարում ունեցող անձի, այլև հոգեբույժի իրավունքները:

Խորհրդարանական լսումները ողջունեց նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, ով իր ելույթում հույս հայտնեց, որ նոր օրենքի նախագիծը թույլ կտա նաև տեղական ինքնակառավարման մարմիններին համակարգել հոգեբուժական ծառայությունների հետ առնչվող իրենց գործունեությունը:

            Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը, նշելով որ իրենց կազմակերպությունը հոգեկան առողջության ոլորտում աշխատանքներ է իրականացնում 2009 թվականից: Նա շեշտեց, որ այսօր ամբողջ աշխարհում հոգեբուժական հաստատությունների բեռնաթափման և համայնքահեն ծառայությունների ներդրման միտում է դիտվում է, ինչև և պետք է ուղեցույց դառնա նաև Հայաստանի հանրապետության կառավարության համար որոշումներ կայացնելիս և օրենդրական փորփոխություններ ներկայացնելիս:

Զեկույցներով հանդես եկան ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ

Սամվել Թորոսյանը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության բժիշկ Լաուրա Գասպարյանը, Հելսինկյան  Քաղաքացիական Ասամբլեյայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դոցենտ Լիլիթ Բաղդասարյանը:

Սերգեյ Խաչատրյանը ամփոփ ներկայացրեց օրենքի նախագիծը և բոլոր առաջարկվող փոփոխությունները: Ըստ պարոն Խաչատրյանի` գործող օրենքը բազմաթիվ լրամշակումների, նոր կարգավորումների ու օրենսդրական եզրույթների կարիք ունի: Փոխնախարարի տեղակացմամբ` առաջին փոփոխությունը վերաբերում է հոգեկան առողջության եզրույթի վերանայմանը. ներառվել է նաև սեփական ներուժը գիտակցելու, կյանքի սթրեսային վիճակները հաղթահարելու, արդյունավետ աշխատելու, ինչպես նաև հասարակական կյանքում սեփական ներդրումն ունենալու կարողությունը, կայուն հուզականության դրսևորումը և պահպանումը:

            Սամվել Թորոսյանը ներկայացրեց Հոգեբուժական ծառայութնունների ներկայիս իրավիճակը ՀՀ –ում, մասնավորապես շեշտելով հոգեկան առողջության խանգարումներ ունեցող անձանց թվի աճի միտումը և հոգեբուժական հաստատությունների բեռնաթափման  անհրաժեշտությունը ի հաշիվ համայնքահեն սոցիալական խնամքի կենտրոնների ներդմանը: Ըստ պարոն Թորոսյանի, այսպիսի մոտեցումը թույլ կտա դուրս գալ զուտ հիվանդանոցային բժշկական օգնության համակարգից և ուշադրությունը կենտրոնացնել արտահիվանդանոցային ծառայությունների մատուցման վրա:

ՀՀ ՄԻՊ գրասենյակի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության բժիշկ Լաուրա Գասպարյանը ներկայացրել է հոգեբուժական օգնության և սպասարկման ոլորտում մարդու իրավունքներին առնչվող ՄԻՊ աշխատակազմի դիտարկումների վերլուծությունը: Նշվել է, որ ՄԻՊ-ը հոգեբուժական օգնության և սպասարկման վերաբերյալ 2015-2016 թթ.-ին ստացել է 31 դիմում-բողոք, ինչպես նաև իրականացվել է 22 արագ արձագանքում, թեժ գծին ստացվել է 66 ահազանգ: Աշխատակազմում տրվել է 39-ը խորհրդատվություն հոգեբուժական օգնության և սպասարկման վերաբերյալ: Տիկին Գասպարյանը կարևորել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց վերաինտեգրումը հասարակություն:

            Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը անրդարձավ հոգեբուժական օգնության տրամադրման խնդիրներին և հոգեբուժական հաստատություններում գտնվող անձնաց իրավունքների պաշտպանության անհրաժեշտությանը:

Այնուհետև տեղի ունեցան հարց ու պատասխան և քննարկում, որի ընթացքում բարձրաձայնվեցին հոգեկան առողջության ոլորտի բարեփոխմանն ուղղված բազմաթիվ առաջարկություններ:

Ամփոփելով լսումները պարոն Բաբլոյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին շահագրգիռ քննարկման համար և հորդորեց բոլոր հենչեցրած առաջարկությունները գրավոր ներկայացնել  ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողով՝ հետագա քննարկման համար: 

“Հոգեկան խանգարումների բուժման և ախտորոշման ժամանակակից մոտեցումները” երիտասարդ հոգեբույժների գիտաժողով Երևանում

Հոկտեմբերի 12-13-ին Երևանում կայացավ “Հոգեկան խանգարումների բուժման և ախտորոշման ժամանակակից մոտեցումները” երիտասարդ հոգեբույժների գիտաժողովը (կազմակերպիչներ՝ Երևանի պետական բժշկական համալսարան և Հայկական հոգեբուժական ասոցիացիա, վայրը՝ ԵՊԲՀ և “Նորք” հոգեբուժական կլինիկա):

Գիտաժողովի բացման խոսքում ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի վարիչ, ՀՀԱ Խորհրդի անդամ Արմեն Մելիք-Փաշայանը և ՀՀԱ Պատասխանատու քարտուղար, ԵՊԲՀ բժշկակամ հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը կարևորեցին միջազգային համագործակցությունը և փորձի փոխանակումը:

Ելույթ ունեցան.

Ռուսական հոգեբույժների միության մոսկովյան բաժնի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Պավել Ալֆիմովը` “Թերապևտիկ ռեզիստենտության հաղթահարումը շիզոֆրենիայի ժամանակ”

ԵՊՄՀ-ի հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր, “Արթմեդ” ԲԿ հոգեկան առողջության ծառայության ղեկավար Սամվել Սուքիասյանը՝ “Ոչ փսիխոտիկ խանգարումների բուժման որոշ ասպեկտներ”

Դեղագիտության Դաշնային գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող Թիմուր Սյունյակովը` “Փսիխոգենետիկայի նորագույն հետազոտությունները”

Ռուսաստանի Կոգնիտիվ-վարքային թերապևտների ասոցիացիայի սեքսոոգիայի բաժնի ղեկավար Ամինա Նազարալիևան` “Մարդու սեքսուալության կենսաբանական և մշակութահոգեբանական ասպեկտները”

ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի  ասիստենտ, “Մեդլայն” ԲԿ հոգեկան առողջության ծառայության ղեկավար Արամ Հովսեփյանը՝ “Դեպրեսիան շիզոֆրենիայի ժամանակ”

Կանխարգելիչ բժշկության Դաշնային գիտահետազոտական կենտրոնի հոգեսոցիալական ռիսկի գործոնների լաբորատորիայի գիտաշխատող Ալեքսանդր Կուրսակովը՝ “Հակադեպրեսանտների արդյունավետության և տանելության արդիականության հարցերը”

Եզրափակիչ “Պոլիպրագմազիան հոգեբույժի պրակտիկայում: Առավելություններն ու թերությունները” ինտերակտիվ բանավեճ-քննարկումը վարեցին Պավել Ալֆիմովը և Թիմուր Սյունյակովը՝ համակողմանի ներկայացրեցնելով պոլի- և մոնոֆարմակոթերապիայի դրական և բացասական կողմերը:

Գիտաժողովը, ինչպես մասնակիցներից շատերը նշեցին, ոգեշնչող և մոտիվացնող ազդեցություն ուներ: Հաշվի առնելով ստացված դրական արձագանքը, կա միտում նման գիտաժողովները դարձնել պարբերական:

“ԼՂՀ – ՈՒՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԲՈՒԺՄԱՆ, ԽՆԱՄՔԻ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ: ՀԵՏՏՐԱՎՄԱՏԻԿ ՍԹՐԵՍԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ՎԱՂ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ” ԹԵՄԱՅՈՎ

Հոկտեմբերի 1-ին Ստեփանակերտում տեղի կունենա հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման, խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման զարգացման հեռանկարները: Հետտրավմատիկ սթրեսային խանգարումների վաղ ախտորոշում  թեմայով գիտաժողովը: Գիտաժողովի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԾՐԱԳԻՐ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 01.10.2016

Կազմակերպիչներ

  • Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան
  • Հայկական հոգեբուժական ասոցիացիա
  • «Էմպաթիա» հոգեսոցիալական կարգավորման կենտրոն

Մասնակցությամբ

  • ԼՂՀ Ազգային ժողով
  • ԼՂՀ Առողջապահության նախարարություն
  • ԼՂՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Աջակցությամբ

  • ՀՀ-ում "Գրինդեքս" ԲԸ ներկայացուցչություն
  • ''Միացյալ Հայաստանի բժիշկներ'' շարժում

 

09:30 - 10:00 Մասնակիցների գրանցում

10:00 - 10.30 Ողջույնի խոսքեր

  • ԼՂՀ Առողջապահության նախարար - Կարինե Աթայան
  • Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ – Արմեն Սողոյան
  • ԵՊԲՀ Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ – Խաչատուր Գասպարյան

Զեկույցներ

10:30 – 11:00 Հետտրավմատիկ սթրեսային խանգարումների վաղ ախտորոշման առանձնահատկությունները, հեռուստակամուրջ ԱՄՆ-ից

11:00 - 11:20 ԼՂՀ ում հոգեկան առողջության արտահիվանդանոցային ծառայությունների զարգացման հնարավորությունները՝ «Էմպաթիա» կենտրոնի փորձով -Ա.Լալայան

11:20 - 11:40 Գլոբալ Հոգեկան առողջություն- Խ. Գասպարյան

11:40 – 12:00 Հայկական սոցիալական հոգեբուժության արդի զարգացումները Հոգեկան առողջության Համաշխարհային մարտահրավերների հեռանկարում - Ա. Սողոյան 

12:00 – 12:30 Սուրճի ընդմիջում

12:30 – 12:50 Ցերեկային կենտրոնը. որպես ԼՂՀ-ում Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման այլընտրանքային ծառայության ձև - Հ. Հակոբյան 

12:50 – 13:40  Հոգեկան խանգարում․ դիֆերենցված բուժում - Ս. Սուքիասյան

13:40 – 14:00   Պատերազմական գոտու և սահմանամերձ շրջանների երեխաների հոգեբանական խորհրդատվության փուլերն ու կիրառվող մեթոդները - Արմինե Մանուկյան ''Միացյալ Հայաստանի բժիշկներ'' շարժում 

14:00 – 14:30 Այլ ելույթներ և քննարկում

Գիտաժողովի փակում

  • ԼՂՀ Առողջապահության նախարար – Կ. Աթայան
  • Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ – Ա. Սողոյան

 

“ԼՂՀ – ՈՒՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԲՈՒԺՄԱՆ, ԽՆԱՄՔԻ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ: ՀԵՏՏՐԱՎՄԱՏԻԿ ՍԹՐԵՍԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ՎԱՂ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ” ԹԵՄԱՅՈՎ

Հոկտեմբերի 1-ին Ստեփանակերտում տեղի կունենա հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման, խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման զարգացման հեռանկարները: Հետտրավմատիկ սթրեսային խանգարումների վաղ ախտորոշում  թեմայով գիտաժողովը: Գիտաժողովի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԾՐԱԳԻՐ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 01.10.2016

Կազմակերպիչներ

  • Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան
  • Հայկական հոգեբուժական ասոցիացիա
  • «Էմպաթիա» հոգեսոցիալական կարգավորման կենտրոն

Մասնակցությամբ

  • ԼՂՀ Ազգային ժողով
  • ԼՂՀ Առողջապահության նախարարություն
  • ԼՂՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Աջակցությամբ

  • ՀՀ-ում "Գրինդեքս" ԲԸ ներկայացուցչություն
  • ''Միացյալ Հայաստանի բժիշկներ'' շարժում

 

09:30 - 10:00 Մասնակիցների գրանցում

10:00 - 10.30 Ողջույնի խոսքեր

  • ԼՂՀ Առողջապահության նախարար - Կարինե Աթայան
  • Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ – Արմեն Սողոյան
  • ԵՊԲՀ Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ – Խաչատուր Գասպարյան

Զեկույցներ

10:30 – 11:00 Հետտրավմատիկ սթրեսային խանգարումների վաղ ախտորոշման առանձնահատկությունները, հեռուստակամուրջ ԱՄՆ-ից

11:00 - 11:20 ԼՂՀ ում հոգեկան առողջության արտահիվանդանոցային ծառայությունների զարգացման հնարավորությունները՝ «Էմպաթիա» կենտրոնի փորձով -Ա.Լալայան

11:20 - 11:40 Գլոբալ Հոգեկան առողջություն- Խ. Գասպարյան

11:40 – 12:00 Հայկական սոցիալական հոգեբուժության արդի զարգացումները Հոգեկան առողջության Համաշխարհային մարտահրավերների հեռանկարում - Ա. Սողոյան 

12:00 – 12:30 Սուրճի ընդմիջում

12:30 – 12:50 Ցերեկային կենտրոնը. որպես ԼՂՀ-ում Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման այլընտրանքային ծառայության ձև - Հ. Հակոբյան 

12:50 – 13:40  Հոգեկան խանգարում․ դիֆերենցված բուժում - Ս. Սուքիասյան

13:40 – 14:00   Պատերազմական գոտու և սահմանամերձ շրջանների երեխաների հոգեբանական խորհրդատվության փուլերն ու կիրառվող մեթոդները - Արմինե Մանուկյան ''Միացյալ Հայաստանի բժիշկներ'' շարժում 

14:00 – 14:30 Այլ ելույթներ և քննարկում

Գիտաժողովի փակում

  • ԼՂՀ Առողջապահության նախարար – Կ. Աթայան
  • Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ – Ա. Սողոյան

 

15 (3) 2016 «Համաշխարհային հոգեբուժություն»

Լույս է տեսել "Համաշխարհային հոգեբուժություն" ամսագրի հոկտեմբերյան հերթական համարը:

“ Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետ տարվող աշխատանքների հիմնախնդիրները” դասընթաց Գյումրիում

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ` Արմեն Սողոյանը և Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան` Լիլիթ Բաղդասարյանը հուլիսի 13-ին Գյումրիում Գյումրիի տարեցների և հաշմանդամների տուն-ինտերատում վարեցին “ Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետ տարվող աշխատանքների հիմնախնդիրները” դասընթացը: Դասընթացը կազմակերպված էր Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից և նախատեսված էր տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություն մատուցող մասնագետների`ղեկավարների, հոգեբանների սոցիալական աշխատողների, բուժքույրերի և սոցիալական սպասարկողների, կամավորների համար: Ներկա էին Գյումրիի տարեցների և հաշմանդամների տուն-ինտերնատի անձնակազմը, Կարիտաս ՀԿ-ի, Մեղվիկ մանկապատանեկան կենտրոնի և տարածաշրջանում գործող այլ ՀԿ-երի ներկայացուցիչները: 

“ Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետ տարվող աշխատանքների հիմնախնդիրները” դասընթաց Գյումրիում

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ` Արմեն Սողոյանը և Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան` Լիլիթ Բաղդասարյանը հուլիսի 13-ին Գյումրիում Գյումրիի տարեցների և հաշմանդամների տուն-ինտերատում վարեցին “ Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետ տարվող աշխատանքների հիմնախնդիրները” դասընթացը: Դասընթացը կազմակերպված էր Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից և նախատեսված էր տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություն մատուցող մասնագետների`ղեկավարների, հոգեբանների սոցիալական աշխատողների, բուժքույրերի և սոցիալական սպասարկողների, կամավորների համար: Ներկա էին Գյումրիի տարեցների և հաշմանդամների տուն-ինտերնատի անձնակազմը, Կարիտաս ՀԿ-ի, Մեղվիկ մանկապատանեկան կենտրոնի և տարածաշրջանում գործող այլ ՀԿ-երի ներկայացուցիչները: 

“Սուիցիդենտների հոգեկանի ուսումնասիրման մեթոդաբանությունը և մեթոդները” սեմինար

“ԱՆՏԻՍՈՒԻՑԻԴ” սուիցիդների կանխարգելման և անալիտիկ վերլուծությունների կենտրոնում հուլիսի 12-ին տեղի ունեցավ հերթական տեսագործնական սեմինարը “Սուիցիդենտների հոգեկանի ուսումնասիրման մեթոդաբանությունը և մեթոդները” խորագրով: Սեմինարը նախատեսված էր հոգեբույժների և հոգեբանների համար, որոնք աշխատում են սուիցիիդալ վարքի բարձր ռիսկայնություն ունեցող անձանց խմբերի հետ: Մասնակիցները ծանոթացան հոգեբանական հիմնական տերմինների մեկնաբանությանը սուիցիդոլոգիայի տեսանկյունից, սուիցիդալ վարքի վերհանման մի շարք մեթոդիկաներին, մեթոդների գործնական կիրառման առանձնահատկություններին: Սեմինարը վարեց հոգեբանական  գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Կամո Վարդանյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև սուիցիդի կանխարգելման արդի հիմնախնդիրները հայաստանում Անտիսուիցիդ կենտրոնի ղեկավար Լիլիթ Բաղդասարյանը շեշտեց, որ կենտրոնի գործնական հաջորդ քայլը լինելու է սեմինար լրագրողների համար դեստրուկտիվ ինֆորամացիայի ԶԼՄ-ներում ճիշտ մեկնաբանման վերաբերյալ:

“Սուիցիդենտների հոգեկանի ուսումնասիրման մեթոդաբանությունը և մեթոդները” սեմինար

“ԱՆՏԻՍՈՒԻՑԻԴ” սուիցիդների կանխարգելման և անալիտիկ վերլուծությունների կենտրոնում հուլիսի 12-ին տեղի ունեցավ հերթական տեսագործնական սեմինարը “Սուիցիդենտների հոգեկանի ուսումնասիրման մեթոդաբանությունը և մեթոդները” խորագրով: Սեմինարը նախատեսված էր հոգեբույժների և հոգեբանների համար, որոնք աշխատում են սուիցիիդալ վարքի բարձր ռիսկայնություն ունեցող անձանց խմբերի հետ: Մասնակիցները ծանոթացան հոգեբանական հիմնական տերմինների մեկնաբանությանը սուիցիդոլոգիայի տեսանկյունից, սուիցիդալ վարքի վերհանման մի շարք մեթոդիկաներին, մեթոդների գործնական կիրառման առանձնահատկություններին: Սեմինարը վարեց հոգեբանական  գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Կամո Վարդանյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև սուիցիդի կանխարգելման արդի հիմնախնդիրները հայաստանում Անտիսուիցիդ կենտրոնի ղեկավար Լիլիթ Բաղդասարյանը շեշտեց, որ կենտրոնի գործնական հաջորդ քայլը լինելու է սեմինար լրագրողների համար դեստրուկտիվ ինֆորամացիայի ԶԼՄ-ներում ճիշտ մեկնաբանման վերաբերյալ:

"Առավոտ" օրաթերթը անրադարձավ մարդու իրավունքների պաշտպանի հանդիպմանը Հայկական հոգեբուժական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ:

Առավոտը մասնավորապես գրում է. 

"Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել «Հայկական հոգեբուժական ասոցիացիայի» անդամների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, ինչպես նաեւ ոլորտի այլ փորձագետներ: Հանդիպման շրջանակներում քննարկվել են Հայաստանում հոգեկան առողջության պահպանման հետ կապված արդի հարցերը, առավելապես կարեւորվել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքները, ինչպես նաեւ հոգեբանական եւ հոգեբուժական ծառայությունների իրականացման ներկա հարցերն ու զարգացման հեռանկարները: Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը եւ ասոցիացիայի անդամները նշել են հոգեբուժության եւ հոգեկան առողջության ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաեւ իրենց շնորհակալությունն են հայտնել Պաշտպանին՝ հաստատելով իրենց պատրաստակամությունը համագործակցելու հոգեկան առողջության ոլորտի բարելավման հարցերում: Պաշտպան Արման Թաթոյանն ընդգծել է համատեղ գործունեության կարեւորությունը, հավաստիացրել, որ ստեղծված կառուցողական հարաբերությունները մեծապես կնպաստեն ոլորտի օրենսդրական կարգավորմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացմանը: Նմանատիպ քննարկումներն այսուհետ կրելու են պարբերական բնույթ: Առաջիկայում նախատեսվում են համատեղ ծրագրեր՝ ուղղված հանրության իրազեկվածության բարձրացմանը, աշխատակազմի համապատասխան ներկայացուցիչների մասնագիտական կարողությունների կատարելագործմանը:"

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/06/18/705350/ 

Սպիտակի խնամքի տան անձնակազմի վերապատրաստման դասընթաց

«Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019թվականների» ռազմավարության իրականացմանշրջանակում կարևորագույն կետերից էր համայնքահեն ծառայությունների հիմնումը: Հայաստանը նոր է իրականացնում դեինստիտուցիոնալիզացիայի առաջին քայլերը և ալտերնատիվ համայնքային խնամքի տների բացումը հոգեկան առողջության երկարատև խնդիրներ ունեցող անձանց համար կարևորագույն քայլ է այդ ուղղությամբ:Այդ նպատակի իրագործման ճանապարհին անհրաժեշտ քայլերից էր ոչ միայն սատարվող համայնքային բնակարանի համար տարածքի ընտրությունը համայնքի ներսում, ոչ միայն այդ տան ներքին վերանորոգման և կահավորման աշխատանքների իրականացումը, այլ նաև աշխատող անձնակազմի վերապատրաստումը: Կարելի է ասել, որ համայնքահեն ծառայության ստեղծման համար պետք է ապահովվի երկու հիմնական նախապայման՝

  1. Սատարվող բնակարանի գտնվելը համայնքի ինֆրաստրուկտուրայի մեջ, ոչ թե դժվար հասանելի ծայրամասում և
  2. Սատարվող բնակարանի աշխատակիցների մոտեցումը հոգեկան առողջության խնդիրներին, ուղղվածությունը դեպի բնակիչների ինքնուրույնության վերականգնումը և սոցիալական ադապտացիայի ու ռեսոցիալիզացիայի ապահովումը:

Հայաստանի առաջին խնամքի տան համար ընտրվեց Լոռու մարզի Սպիտակ քաղաքը, որտեղ քաղաքապետարանի, մարզպետարանի և բաց հասարակության ինստիտուտի միջոցներով հնարավոր դարձավ հարմարավետ շենքի ընտրությունը և վերանորոգումը: Անձնակազմի ընտրությունը և վերապատրաստման գործընթացում արդյունավետ մասնակցություն ունեցան, ՀՀԱ նախագահ՝ Արմեն Սողոյանը, ՀՀԱ Գործադիր վարչության անդամ, «Սթրես» կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ս.Սուքիասյանը, Սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարության հաշմանդամության բաժնի պետ, սոցիալական աշխատող, իրավաբան Անահիտ Գևորգյանը և Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան՝ Լիլիթ Բաղդասարյանը:

Վերապատրաստման 3 օրանոց դասընթացի հիմնական նպատակն էր ներկայացնել հոգեկան առողջության ոլորտում ժամանակակից մոտեցումների առանձնահատկությունները, ուղղվածությունը դեպի ցանկացած անձի մաքսիմալ սոցիալական ներառումը պահպանված ներքին և արտաքին ռեսուրսների վերհանման և ուժեղացման միջոցով:

Վերապատրաստման Ծրագրի հիմնական թեմաներն էին ՝

  • Ինչէհոգեկանառողջությունը՝ներկամոտեցումներըևհայաստանյանիրավիճակը,ինչէխնամքի տուն (աջակցվողբնակարան)հաստատությունըառհասարակսոցիալականինտեգրմանմոդելը
  • Հոգեկան առողջության երկարատև խնդիրների (փսիխոզների, մասնավորապես շիզոֆրենիայի) հոգեախտաբանական բնութագիրը, ընթացքը,  հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդու հոգեկան գործընթացների առանձնահատկությունները:
  • Հիվանդությանառաջինախտանշաններիբացահայտմանևսրացմանկանխարգելմանհնարավորությունները, բուժմանեղանակները
  • Սթրեսի կառավարման առանձնահատկութունները:
  • Անձըևհոգեսոցիալականվերականգնումը: Մոտեցումըանձինվերականգնմանտեսանկյունից
  • Վերականգնողականմիջավայրիստեղծմանառանձնահատկությունները, դրական միջանձնային հարաբերությունների ստեղծման և պահպանման առանձնահատկությունները
  • Համայնքայինտանըհոգեբույժիև հոգեբանիաշխատանքիներկայացում, սոցիալական աշխատանքը համայնքային տանը, դեպքերի վերլուծություն
  • Անհատականվերականգնողականպլանիկազմում, անձնայինտվյալներ, վերականգնմանարդյունքներիհաշվառումամսականևտարեկանկտրվածքով: Անհրաժեշտթեստերևհարցաշարեր
  • Տարեց և հաշմանդամություն ունեցող, այդ թվում` հոգեկան առողջության խնդիրներ, անձանց խնամքի և սոցիալական ծառայությունների տրամադրմանն առնչվող ՀՀ օրենսդրությունը (օրենքներ, որոշումներ, ոլորտի ռազմավարություն, հայեցակարգ):
  • ՀՀ կառավարության 2015թ. դեկտեմբերի 17-ի «Շուրջօրյա խնամքի տներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N1533-Ն որոշման ներկայացում:
  • Հոգեկան առողջության ոլորտի մասնագետների գործունեության էթիկայի կանոնները հաստատելու մասին` ՀՀ  ԱՍՀ նախարարի 2016 թ. հունվարի 20-ի N10-Ա/1 հրամանի ներկայացում: Թերապիայիկազմակերպմանկարգըևպայմանները շուրջօրյա խնամքի հաստատություններում, հարց ու պատասխան, ինտերակտիվ քննարկում: 

Սպիտակի խնամքի տան անձնակազմի վերապատրաստումը կրում է շարունակական բնույթ և պարբերաբար կազմակերպվելու են հանդիպումներ, քննարկումներ, դեպքի ներկայացումներ և վերլուծություններ:

ՀՈԳԵԲՈՒՅԺԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ԿՈԴԵՔՍԸ /Նախագիծ/

Սույն Էթիկայի կոդեքսը գործում է որպես ուղեցույց հոգեբույժների համար բարոյական, էթիկական, իրավական և բժշկական տեսանկյունից բարդ իրավիճակներում վարքագիծը կանոնակարգելու և ճիշտ որոշումներ կայացնելու համար: Կոդեքսը ձևակերպված է հաշվի առնելով ժամանակակից հոգեբուժության հումանիստական մոտեցումները, մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքները և համաշխարհային մասնագիտական հանրության կողմից ճանաչված մասնագիտական էթիկայի կանոնները: Սույն էթիկայի կոդեքսը մշակվել է Հայկական Հոգեբուժական Ասոցիացիայի Գործադիր վարչության կողմից` նույն Ասոցիացիայի անդամների մասնակցությամբ և հաստատվել է Հայկական Հոգեբուժական Ասոցիացիայի Վարչության կողմից: Կոդեքսը գործում է որպես ուղեցույց՝ բոլոր նրանց համար, ովքեր ընդգրկված են Հայկական Հոգեբուժական Ասոցիացիայում և գործունեություն են ծավալում որպես պրակտիկ հոգեբույժ: Սույն էթիկայի կոդեքսը սահմանում է էթիկայի այն սկզբունքները, արժեքները և չափանիշները, որոնք ուղղորդում են Հայաստանի հոգեբույժների վարքագիծը, որոշումները` հիմք ընդունելով բժշկի հիմնական “Մի վնասիր” բարոյական սկզբունքը: Կոդեքսի ամբողջական տեքստը կարդալ այստեղ

ՀՈԳԵԲՈՒՅԺԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ԿՈԴԵՔՍԸ

1.Հոգեբույժի կլինիկական գործունեությունը

1.1 Հոգեբույժը պարտավոր է հարգել յուրաքանչյուր այցելուի/հիվանդի արժանապատվությունը, մշակույթը, էթնոսը, լեզուն, կրոնը, անձնական կյանքի, գաղտնիության, ինքնորոշման և ինքնավարության իրավունքը:

1.2 Հոգեբույժը չպետք է տարիքային, սեռային, ռասայական, ազգային, հաշմանդամության, լեզվի, կրոնական, քաղաքական կողմնորոշման հիման վրա խտրականություն ցուցաբերի այցելուի/հիվանդի նկատմամբ և այցելուին/հիվանդին կամ նրա ընտանիքին պարտադրի իր արժեքներն ու համոզմունքները:

1.3 Հոգեբույժը ներգրավված է մասնագիտական այնպիսի հարաբերությունների մեջ, որտեղ առկա է իշխանության անհավասարակշռություն: Հոգեբույժը չպետք է շահագործի այդ իշխանությունը իր սեփական սոցիալական կամ նյութական շահի համար:

1.4 Հոգեբույժը պարտավոր է այցելուի/հիվանդի հետ հարաբերությունները կառուցել փոխադարձ վստահության, համագործակցության վրա` խուսափելով դիտավորությամբ կամ կանխատեսելի վնասներից, և բուժումն իրականացնել իրեն հայտնի կամ հասանելի լավագույն մեթոդներով, հնարավոր լավագույն պայմաններում:

1.5 Անընդունելի է այցելուի/հիվանդի ֆիզիկական, հոգեկան, նյութական, սեռական, կամ այլ օգուտ ստանալու նպատակով շահագործումը հոգեբույժի կողմից:

1.6 Հոգեբույժը պետք է ճանաչի հետազոտության կամ բուժման հնարավոր ռիսկերն ու վնասները այցելուի/հիվանդի համար և կանխարգելի դրանց առաջացումը, ինչպես նաև այցելուին/հիվանդին տեղեկացնի դրանց մասին:

1.7 Հոգեբույժը պարտավոր է հաշվի առնել այցելուի/հիվանդի ֆիզիկական, հոգեկան, սոցիալական և հոգևոր վիճակը և անհրաժեշտության դեպքում խորհրդատվություն տրամադրի տվյալ խնդրի լուծման վերաբերյալ` ուղղորդելով այցելուին/հիվանդին համապատասխան մասնագետի մոտ:

1.8 Համապատասխան էական էթիկական անձնական հիմնավորումների դեպքում հոգեբույժը կարող է մերժել ընդունել այցելուին/հիվանդին, սակայն այնքան ժամանակ, քանի դեռ վստահ է, որ իր մերժմամբ վտանգի տակ չի դնում այցելուին/հիվանդին:

1.9 Հոգեբույժը պարտավոր չէ մասնագիտական օգնություն ցուցաբերել այն դեպքում, երբ իր մասնագիտական կարծիքով իր միջամտությունը կլինի անօգուտ կամ վնասակար այցելուի/հիվանդի համար: Իր համապատասխան որոշումը հոգեբույժը հիմնավորում է գրավոր:

1.10 Բուժման կամ խորհդատվության առավել արդյունավետության ապահովման նպատակով, հնարավորության դեպքում հոգեբույժը պետք է խուսափի բուժում կամ խորհրդատվություն իրականացնել բարեկամների, ընկերների, աշխատակիցների կամ այլ մոտ մարդկանց հետ:

1.11 Հոգեբույժը պետք է խրախուսի այցելուի/հիվանդի ընտանիքի անդամների կամ խնամակալների մասնակցությունը իր արտահիվանդանոցային բուժման մեջ` հաշվի առնելով սակայն նման համագործակցության տեղին լինելը, գաղտնիության սկզբունքը, մշակութային առանձնահատկությունները և այցելուի/հիվանդի ցանկությունը:

1.12 Հոգեբույժը պետք է գործի իր փորձի և գիտելիքների սահմաններում: Բարդությունների դեպքում հոգեբույժը պարտավոր է խորհրդակցել իր փորձառու գործընկերների հետ, հրավիրել բժշկական կոնսիլիում կամ հարակից մասնագետների կամ, անհրաժեշտության դեպքում, ուղղորդել այցելուին/հիվանդին մեկ այլ մասնագետի:

1.13 Հոգեբույժի կողմից իրականացվող բուժման մեթոդները պետք է հիմնված լինեն բժշկագիտության և հոգեբուժության գիտական հիմքերի վրա։

1.14 Հոգեբույժը պետք է ուշադիր լինի իր հոգեկան և ֆիզիկական առողջությանը, դրանց խաթարման հնարավոր բացասական հետևանքները մասնագիտական գործունեության վրա կանխելու համար:

1.15 Հոգեբույժը իրավունք չունի իր անձնական կարծիքը, պատկերացումները, արժեքները կամ որոշումները քարոզելու այցելուին/հիվանդին կամ նրա ընտանիքի անդամներին և դրանով սահմանափակելու նրանց ազատ ընտրությունը:

1.16 Հոգեբույժի և այցելուի/հիվանդի հարաբերությունները հիմնված են վստահության վրա և հոգեբույժը պետք է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանի իր այցելուի/հիվանդի վերաբերյալ ստացած տեղեկատվության գաղտնիությունը, անկախ այդ տեղեկատվության սկղբնաղբյուրից:

1.17 Գաղտնիության բացահայտումը թույլատրելի է միայն այն դեպքում, երբ այն ուղղված է այցելուի/հիվանդի կամ երրորդ անձանց անվտանգության պահպանմանը: Գաղտնիության բացահայտումը հնարավոր է նաև այլ մասնագետի խորհրդատվության դիմելիս, և այս դեպքում այցելուն/հիվանդը պետք է տեղեկացված լինի գաղտնիության սկզբունքի սահմանների վերաբերյալ:

1.18 Գաղտնիության պահպանումը պարտադիր է նույնիսկ այն դեպքում, երբ այցելու/հիվանդ-հոգեբույժ հարաբերությունները դադարեցվել են, կամ հիվանդը մահացել է, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

1.19 Գաղտնիությունը պետք է պահպանվի, երբ հիվանդության պատմության նյութը օգտագործվում է ուսուցման, դեպքի ներկայացման կամ հրապարակման նպատակներով: Այցելուի/հիվանդի տվյալները պետք է պատշաճ կերպով քողարկվեն, անձը անճանաչելի դարձնելու նպատակով:

1.20 Հոգեբույժը պետք է տեղեկացնի այցելուին/հիվանդին բուժման նպատակի, բնույթի, օգուտների, կողմնակի բարդությունների, ռիսկերի և ծախսերի վերաբերյալ:

1.21 Հոգեբույժը պարտավոր է տեղեկացնել այցելուին/հիվանդին այլընտրանքային բուժման բնույթի, օգուտների, կողմնակի ազդեցությունների, ռիսկերի և ծախսերի վերաբերյալ և ազատ ընտրության հնարավորություն ընձեռի այցելուին/հիվանդին:

1.22 Հոգեբույժը իրավունք չունի բուժում կամ հետազոտություն իրականացնելու առանց այցելուի/հիվանդի համաձայնության: Ցանկացած բուժական միջամտության մասնակիցները պետք է արտահայտեն իրենց միանշանակ համաձայնությունը բուժման իրականացմանը, բացի օրենքով սահմանված դեպքերից:

1.23 Այցելուի/հիվանդի մտավոր ունակությունների սահմանափակումը հիմք չէ առանց համաձայնության բուժական միջամտություն իրականացնելու համար: Նման դեպքում հոգեբույժը փորձում է առավել հասանելի բացատրել միջամտության էությունը և հնարավոր վտանգները և ստանալ համաձայնությունը:

1.24 Եթե այցելուն/հիվանդը ճանաչված է անգործունակ կամ հոգեկան խանգարման սրացման պատճառով ժամանակավորապես ճանաչվում է անգործունակ` հոգեբույժը համաձայնությունը ստանում է այցելուի/հիվանդի խնամակալից և շարունակում է համաձայնությունը ստանալու փորձերը` այցելուի/հիվանդի հոգեկան և ֆիզիկական վիճակի կայունացումից հետո:

1.25 Անչափահասների դեպքում նման համաձայնություն պետք է ստացվի ծնողներից կամ խնամակալներից։

1.26 Հոգեբույժը պետք է տեղյակ լինի, և տեղեկացնի այցելուին/հիվանդին, որ համաձայնությունը շարունակական գործընթաց է, և այն կարող է չեղյալ համարվել բուժման ցանկացած փուլում:

1.27 Այն իրավիճակում, երբ հոգեբույժի գնահատմամաբ վտանգվում է այցելուի/հիվանդի կամ երրորդ անձի կյանքը կամ անվտանգությունը` հարկադիր բուժումը կարող է իրականացվել առանց այցելուի/հիվանդի համաձայնության: Այցելուի/հիվանդի հոգեկան և ֆիզիկական վիճակի կայունացումից հետո բուժման շարունակության համար հոգեբույժը պարտավոր է ստանալ այցելուի/հիվանդի համաձայնությունը:

 

2. Հոգեբույժի հետազոտական գործունեությունը

2.1 Հոգեբուժական գիտության զարգացմանը նպաստելու համար`հոգեբույժները պետք է ձգտեն նպաստել ընդհանրապես գիտության, մասնավորապես հոգեբուժության առաջընթացին` իրականացնելով հետզոտություններ:

2.2 Հոգեբույժը պետք է առաջնորդվի գիտության մեջ համընդհանուր բարոյական սկզբունքներով և նորմերով, մասնավորապես` պահպանի գիտական ազնվությունն ու կոռեկտությունը, բացառի փորձարարական տվյալների հավաքման ընթացքում ուրիշի գաղափարների և հետազոտությունների արդյունքների յուրացումը, հրաժարվի չստուգված տվյալների վրա արված հապճեպ եզրահանգումներից, պահպանի սեփական գիտական հայացքները ցանկացած գիտական միջավայրում և այլն:

2.3 Հետազոտական գործունեության մեջ հոգեբույժը պետք է առաջնորդվի ապացուցողական բժշկության սկզբունքներով և կիրառի հավաստի և իրենց արդյունավետությունը ապացուցած գիտական մոտեցումներ, մեթոդներ և հետազոտական գործիքներ: 

2.4 Ցանկացած հետզոտություն անցկացնելիս հոգեբույժը չպետք է կիրառի այնպիսի մեթոդներ, տեխնիկա, ընթացակարգեր, որոնք կնվաստացնեն փորձարկվողների անձի արժանապատվությունը, նրանց հետաքրքրությունները։ 

2.5 Հետազոտություն իրականացնելիս հոգեբույժը պետք է կտրականապես հրաժարվի այնպիսի գործողություններից, որոնք կարող են կայուն, անդարձելի կամ ոչ անհրաժեշտ վնաս պատճառել հետազոտվողներին։

2.6 Ցանկացած հետազոտական ծրագրի մասնակիցները պետք է արտահայտեն իրենց միանշանակ համաձայնությունը փորձի անցկացմանը` մանրամասն տեղեկություն ունենալով փորձի նպատակների և ընթացակարգերի վերաբերյալ: Անչափահասների կամ իրավաբանորեն անգործունակ անձանց դեպքում նման համաձայնություն պետք է ստացվի ծնողներից կամ խնամակալներից։
2.7 Եթե հոգեբուժական հետազոտությունը ուղեկցվում է ժամանակավոր որևէ վնասով կամ անհարմարությամբ` փորձարկողը պետք է առաջին հերթին համոզվի, որ փորձի բոլոր մասնակիցները գործում են բոլորովին անկախ` առանց ցանկացած ձևի կողմնակի ճնշման. ոչ մեկի մասնակցությունը փորձին չպիտի թույլատրվի, քանի դեռ փորձարկողը չի համոզվել, որ այդ վնասի մասին փորձարկվողները իրազեկվել են նախօրոք և տվել են իրենց համաձայնությունը։

2.8 Փորձից առաջ համաձայնություն տալու դեպքում անգամ փորձարկվողը ցանկացած պահի կարող է որոշում ընդունել ծրագրում իր հետագա մասնակցությունը ընդհատելու մասին։
2.9 Եթե գիտափորձի պայմանները պահանջում են ապատեղեկատվություն կամ ոչ ճիշտ տեղեկատվություն տալ փորձարկվողներին, հոգեբույժը պետք է համոզվի, որ դա չի հանգեցնի որևէ տևական վնասի փորձի մասնակիցներին, ամեն դեպքում դրա անհրաժեշտությունն ու փորձարարական բնույթը պետք է բացահայտվեն փորձարարական ծրագրի ավարտից հետո։
2.10 Բոլոր հոգեբուժական հետազոտությունները` ինչպես փորձարարական, այնպես էլ դիտողական, պետք է իրականացվեն հարգանքով անհատի արժանապատվության հանդեպ, սեռական վարքի հետզոտության ժամանակ հավատալիքների, ինտիմ իրավիճակների, համեստության, խոհեմության հանդեպ, ինչպես նաև տարեցներին, հիվանդներին, ձերբակալվածներին հետազոտելիս, հաշվի առնելով սոցիալական սահմանափակումները և սոցիալապես և հոգեպես խոցելի իրավիճակում լինելը:

2.11 Եթե մասնակցությունը հետազոտությանը ենթադրում է հոգեբույժի ներխուժում անձնական հետաքրքրությունների կամ ինտիմ ապրումների ոլորտը, ապա փորձարկվողը ցանկության դեպքում, ցանկացած պահի կարող է հրաժարվել հետագա մասնակցությունից:

2.12 Հետազոտության արդյունքում ստացված բոլոր տվյալները` որպես հետազոտության արդյունքներ, ինչպես նաև ներգործության և բուժման մասին տվյալները պետք է հասանելի լինեն միայն մասնագետներին, ում պարտականությունների մեջ է մտնում դրանք չհրապարակելը ոչ կոմպետենտ անձանց մոտ։ Հոգեբույժները պետք է որոշակի քայլերի դիմեն համապատասխան փաստաթղթերը պահելու համար։

 

3.Հոգեբույժների միջև մասնագիտական հարաբերությունների էթիկան

3.1 Հոգեբույժի մասնագիտական հարաբերությունները այլ մասնագետների հետ հիմնված է փոխադարձ հարգանքի վրա։

3.2 Հոգեբույժը պարտավոր է գործընկերներին վերաբերվել պատշաճ հարգանքով, պահպանելով ծառայողական կարգապահությանը և բժշկական ենթակայությունը (սուբօրդինացիա)։

3.3 Հոգեբույժը մասնագիտական գործունեության մեջ պետք է հարգի և հաշվի առնի իր գործընկերների մասնագիտական կարծիքը, արտահայտի իր կարծիքը հիմնավորված, կարծիքն արտահայտելիս լինի հարգալից և չթելադրի իր մոտեցումները` նվաստացնելով գործընկերներին:

3.4 Հոգեբույժը չպետք է մերժի գործընկերների խորհրդատվություն տրամադրելու խնդրանքը:

3.5 Հոգեբույժը պետք է նպաստի գործընկերների միջև առողջ աշխատանքային հարաբերությունների պահպանմանն ու ամրապնդմանը:

3.6 Հոգեբույժը պետք է չխաթարի իր գործընկերների հարաբերությունները այցելուի/հիվանդի հետ` վերջինիս գրավելու նպատակով։

3.7 Ըստ բժշկական անհրաժեշտության` հոգեբույժը պետք է հաղորդակցվի հիվանդի բուժման մեջ ներգրավված այլ մասնագետների հետ` այդ ընթացքում հարգելով պացիենտի տվյալների գաղտնապահությունը և սահմանափակվելով միայն անհրաժեշտ տեղեկատվությամբ։

3.8 Արտահայտելով հիմնավորված քննադատություն երբ անհրաժեշտ է` հոգեբույժները չպետք է խտրականորեն վերաբերվեն գործընկերեներին և այլ մասնագիտությունների ներկայացուցիչներին, ովքեր կիրառում են նույն կամ այլ գիտական մեթոդներ, և պետք է հարգանքով վերաբերվեն այն դպրոցներին ու ուղղություններին, որոնք գիտականորեն և մասնագիտորեն կոմպետենտ են։
3.9 Հոգեբույժները չպետք է միջամտեն այլ մասնագետների ձեռնարկած գործողություններին, բուժման մեթոդներին, նշանակումներին, եթե դրանք իր մասնագիտական համոզմունքով այցելուի/հիվանդի համար վտանգ չեն ներկայացնում։ Կարիքն առաջանալու դեպքում նման միջամտությունը պետք է իրականացվի՝ չխաթարելով նշված մասնագետի և այցելուի/հիվանդի փոխհարաբերությունները:

3.10 Հոգեբույժը չպետք է այցելուի/հիվանդի ներկայությամբ քննարկի իր գործընկերների մասնագիտական գիտելիքները, մարդկային որակները կամ բուժման մոտեցումները:

3.11 Հոգեբույժը պարտավոր է ուշադիր լինել իր և իր գործընկերների, այդ թվում օրդինատորների կամ ուսանողների առողջությանը և բարեկեցությանը, քանի որ մասնագետի հոգեկան կամ ֆիզիկական առողջության խաթարումը կարող է էապես անրադառնալ իր մասնագիտական գործունեության և այցելուի/հիվանդի բարեկեցության վրա:

3.12 Հոգեբույժը հնարավորինս պետք է աջակցի սկսնակ մասնագետին` տրամադրելով համապատասխան ուղղորդում, տեսական և գործնական խորհրդատվություն և վերահսկողություն, և միայն անհրաժեշտության դեպքում` այցելուի/հիվանդի շահերից ելնելով, միջամտի սկսնակ մասնագետի մասնագիտական գործունեությանը:

4. Հոգեբույժի մասնագիտական աճը և հոգեբուժական ծառայությունների զարգացումը 

4.1 Հոգեբույժը պետք է մասնագիտորեն պատրաստված լինի և մասնագիտացում ունենա և տիրապետի հոգեբուժության ոլորտում կիրառվող մեթոդներին, գործիքներին: Հոգեբույժի կարգավիճակը հիմնված է նրա մասնագիտական որակավորման վրա, որն անհրաժեշտ է նրա պարտականությունների իրականացման համար։

4.2 Հոգեբույժի մասնագիտական և բարոյական պարտականություններից է` սեփական մասնագիտական գիտելիքները և կարողությունները ժամանակակից մակարդակի վրա պահելը, մասնագիտական վերապատրաստումներին, գիտաժողովներին, քննարկումներին մասնակցելը:

4.3 Հոգեբույժը պարտավոր է տրամադրել անհրաժեշտ մասնագիտական գիտելիքները գործընկերներին, ուսանողներին, այցելուներին/հիվանդներին և այցելուների/հիվանդների ընտանիքներին։

4.4 Հոգեբույժը պետք է բաց լինի նոր գիտելիք, փորձ և հմտություններ ձեռք բերելու նաև

իր այցելուներից/հիվանդներից և նրանց հարազատներից:

4.5 Հոգեբույժը պետք է նպաստի հոգեկան առողջության ծառայությունների զարգացմանը, հոգեկան առողջության ոլորտում ռեսուրսների ճիշտ բաշխմանը, հոգեկան առողջության համայնքահեն ծառայությունների ներդրմանը:

4.6 Հոգեբույժը պետք է պատրաստ լինի համագործակցել զանգվածային լրատվամիջոցների հետ` մեկնաբանել և տարածել հոգեկան առողջության վերաբերյալ գիտելիքը` գործելով ի շահ իր այցելուներին/հիվանդներին, հոգեկան առողջության ծառայություններին և հոգեկան առողջության ոլոտրի զարգացմանը:

 5.Հոգեբույժը հատուկ իրավիճակներում

5.1 Հոգեբույժը չպետք է մասնակցի կամ նպաստի անհատի անկախության, նրա ֆիզիկական և հոգեկան անձեռնամխելիության դեմ ուղղված մեթոդների մշակմանը։ Խոշտանգումների կամ ծաղրանքի անմիջական մշակմանը կամ իրականացմանը նպաստելը բացի այն, որ հանցագործություն է, նաև հոգեբույժի մասնագիտական էթիկայի ամենածանր խախտումն է։ Ոչ որպես հետազոտող, ոչ որպես օգնական կամ համագործակցող հոգեբույժը չպետք է մասնակցություն ունենա խոշտանգումների կամ այլ դաժան, ոչ մարդասիրական կամ ստորացուցիչ գործողությունների իրականացմանը` անկախ այն հանգամանքից, թե ով է դրանց օբյեկտը, ինչ մեղադրանքներ կամ կասկածանքներ են առաջ քաշվել տվյալ անձի դեմ և ինչ տեղեկատվություն էլ հնարավոր լինի ստանալ նման ճանապարհով այնպիսի պայմաններում, ինչպես ռազմական կոնֆլիկտը, քաղաքացիական պատերազմը, հեղափոխությունները, ահաբեկչական գործողությունները կամ ցանկացած այլ հանգամանքներ, որոնք կարող են դիտվել կամ բացատրվել որպես նման գործողություների արդարացում։

5.2 Հոգեբույժի առաջնային պարտականությունն է` այցելուի/հիվանդի առողջության և կյանքի պահպանումը, և անգամ հիվանդի, հիվանդի հարազատի կամ երրորդ անձի խնդրանքով հոգեբույժն իրավունք չունի նպաստելու հիվանդի կյանքի ընդհատմանը: Նման իրավիճակներում, հոգեբույժի դերը պետք է սահմանափակվի հիվանդության բուժմամբ:

5.3 Հոգեբույժը իրավունք չունի միջամտել օրգանների փոխպատվաստման, դոնորության, պլաստիկ վիրահատության, փոխնորդ մայրության, ամլացման, կենսաբանական սեռի փոփոխության կամ այլ բժշկական հիմք ունեցող որոշումներ կայացնելիս: Ըստ այցելուի/հիվանդի պահանջի` նա կարող է համապատասխան տեղեկատվություն տրամադրել նշված միջամտությունների հոգեկան առողջության վրա ունեցած հնարավոր հետևանքների մասին:

5.4 Հոգեբույժը իրավունք չունի միջամտել հոգեկան առողջության խնդիր ունեցող կամ նախկինում նման խնդիր ունեցած անձի ամուսնության, երեխաներ ունենալու կամ հղիությունը ընդհատելու որոշումներում: Ըստ այցելուի/հիվանդի պահանջի` նա կարող է տեղեկատվություն տրամադրել այս կամ այն որոշումը կայացնելու դեպքում հնարավոր բժշկական հետևանքների մասին` հիմնվելով ապացուցողական բժշկության տվյալների վրա:

 

6. Շահերի բախումը

6.1 Հոգեբույժը պետք է հրաժարվի դեղագործական կազմակերպություններից նվերներ կամ այլ շահույթ ստանալուց` եթե այդ հարաբերությունները բացասաբար են անդրադառնում իր մասնագիտական գործունեության վրա:

6.2 Կլինիկական հետազոտություն իրականացնող հոգեբույժը պարտավոր է էթիկայի խորհրդին և հետազոտության մասնակիցներին տեղեկատվություն տրամադրել իր հովանավորների, ինչպես նաև ֆինանսական և պայմանագրային պարտավորությունների վերաբերյալ:

6.3 Հոգեբույժը որևէ անձի կամ կազմակերպության հետ չպետք է մտնի այնպիսի ֆինանսական հարաբերությունների մեջ, որոնք բացասաբար կանրադառնան այցելուի/հիվանդի ախտորոշման, բուժման, խնամքի, հոսպիտալացման կամ դուրսգրման վրա:

6.4 Կազմակերպությունների ղեկավարների ծախսարդյունավետ ղեկավարման պարտավորությունները կարող են հակասել հոգեբուժի մասնագիտական գործունեության լավագույն պրակտիկային: Նման դեպքերում հոգեբույժը պարտավոր է բարձրաձայնել այցելուի/հիվանդի լավագույն բուժում ստանալու իրավունքի մասին:

 

Երիտասարդ հոգեբույժների գիտական կոնֆերանս

2016թ. մաիսի 16-ին ժամը 15:00  ԵՊԲՀ 6-րդ լսարանում կակայանա երիտասարդ հոգեբույժների գիտական կոնֆերանս` նվիրված Էմիլ Կրեպելինի 180 ամյակին: Ծրագիրը նրառում է հետևալ ելույթները`

1. Անահիտ Չիլինգարյան - «Բազմակիացված անձի խանգարում»
2. Լուսինե Նավոյան -«Անձը և սեռական կողմնորոշումը»
3. Արփինե Չոբանյան - «Նևրոզների էթիոլոգիան և դասակարգումը»
4. Անի Գևորգյան և Հայկ Եղիկյան - «Ախտաբանական երևակայություն»
5. Լուսինե Հարությունյան - «Ցիկլոթիմիա. նորմա, թե հիվանդություն»

Երիտասարդ հոգեբույժների գիտական կոնֆերանս

2016թ. մաիսի 16-ին ժամը 15:00  ԵՊԲՀ 6-րդ լսարանում կակայանա երիտասարդ հոգեբույժների գիտական կոնֆերանս` նվիրված Էմիլ Կրեպելինի 180 ամյակին: Ծրագիրը նրառում է հետևալ ելույթները`

1. Անահիտ Չիլինգարյան - «Բազմակիացված անձի խանգարում»
2. Լուսինե Նավոյան -«Անձը և սեռական կողմնորոշումը»
3. Արփինե Չոբանյան - «Նևրոզների էթիոլոգիան և դասակարգումը»
4. Անի Գևորգյան և Հայկ Եղիկյան - «Ախտաբանական երևակայություն»
5. Լուսինե Հարությունյան - «Ցիկլոթիմիա. նորմա, թե հիվանդություն»

ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ-ՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայկական հոգեբուժական ասոցիացիան բարձր է գնահատում բոլոր պետական կառույցների, քաղաքական ուժերի և ԶԼՄ ների կազմակերպված, ադեկվատ գործելաոճը ստեղծված իրավիճակում:

Առանձնահատուկ ոգևորիչ է վետերանների հասարակական կազմակերպությունների, հատկապես Երկրապահ կամավորականների միության ակտիվ ներգրավվածությունը:

Կարևորում ենք նաև ազգովի՝ Հայաստան, Արցախ և սփյուռք համախմբված արձագանքը ներկա մարտահրավերին:

Հայկական հոգեբուժական ասոցիացիան, որպես հոգեկան առողջության ոլորտի կազմակերպություն պատրաստակամություն է հայտնում մասնագիտական և մեթոդական աջակցություն ցուցաբերել բոլոր գործընթացներին:

Հայտարարում ենք նաև, որ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի հետ համագործակցող հոգեկան առողջության ծառայություններ մատուցող մասնավոր կազմակերպությունները, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, պատրաստ են անվճար հոգեբանական և հոգեբուժական օգնություն ցուցաբերել մարտական գործողություններին առնչվող անձանց և նրանց ընտանիքների անդամներին:

ՀՀԱ Գործադիր վարչություն

www.apnet.am

05 ապրիլ 2016

Արցախ

“Էմպաթիա” հոգեսոցիալական կարգավորման կենտրոն

Հեռ. 097-212218

Հայաստան

«ԱԼՖԱ ԲԵՏԱ» ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

Հեռ. 010-528654 

“Ինթրա” հոգեկան առողջության կենտրոն  

Հեռ. 010-263543

Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն

Հեռ. 010-544077

«ՄԵՓԼ ԼԻՖՍ» ՀԱՅ-ԿԱՆԱԴԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ

Հեռ. 010-650717, 091-421535
 

ՀՀԱ պատվիրակությունը ԼՂՀ ում

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը, պատասխանատու քարտուղար Խաչատուր Գասպարյանը, Գործադիր վարչության անդամ Սամվել Սոքիասյանը և Լիլիթ Բաղդասարյանը այցելեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

ՀՀ պաշտպանության նախարարին կից Հանրային Խորհրդի նախաձառնությամբ իրականացվող զինված ուժերում ծառայողների հետ մտավորականների հանդիպումների շրջանակներում Ա.Սողոյանը և Խ.Գասպարյանը սթրեսի կառավարում թեմայով դասախոսություն ներկայացրեցին N զորամասի զինծառայողների համար:

Ս. Սուքիասյանը, Խ.Գասպարյանը և Լ.Բաղդասարյանը տեղի մասնագետների խնդրանքով “Էմպաթիա” հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում խորհրդատվություն իրականացրեց հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար:

Այնուհետև ԼՂՀ հոգեկան առողջության խնդիրների և հետագա զարգացումների վերաբերյալ համատեղ քննարկումն կազմակերպվեց ՀՀԱ պատվիրակության և ԼՂՀ ԲՍՓ կենտրոնի տնօրեն, ՀՀԱ Խորհրդի անդամ Հակոբ Հակոբյանի, ԼՂՀ ԱՆ Հոգեթմրաբանական դիսպանսերի տնօրենի, “Էմպաթիա” հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի տնօրենի և ՍԿԶՀ պոլիկլինիկայի հոգեբույժ Արտավազդ Մանվելյանի մասնակցությամբ: Քննարկվեց նաև ԼՂՀ հոգեկան առողջության ոլորտի մասնագետների համար Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի Թբիլիսիում ս.թ. ապրիլի 27-30-ը կայանալիք գիտաժողովին մասնակցության հարցերը:

ՀՀԱ նախագահ Արմեն Սողոյանը մասնակցեց ՀամՀԱ պլանավորման կոմիտեի նիստին

Ս.թ. մարտի 11-ից 14-ը Հայկական հոգեբուժական ասոցիացիայի (ՀՀԱ) նախագահ, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի (ՀամՀԱ) ֆինանսների քարտուղար Արմեն Սողոյանը մասնակցել է ՀամՀԱ պլանավորման կոմիտեի նիստին (մարտ 11 և 12) և  Եվրոպական հոգեբուժական 23-րդ վեհաժողովի շրջանակներում ընթացող Եվրոպական հոգեբուժական ասոցիացիայի (ԵՀԱ) Ազգային ասոցիացիաների Խորհրդի նիստին (մարտ 12) և ԵՀԱ ԳլխավորԱսամբլեային (մարտ 13):

ՀՀԱ-ն ԵՀԱ-ին անդամակցում է 2015-ից և սա առաջին անգամն էր, որ որպես ԵՀԱ լիիրավ ազգային անդամ կազմակերպության ՀՀԱ-ն ներկայացված էր Ազգային ասոցիացիաների Խորհրդի նիստին:

Գլխավոր Ասամբելայում, ի թիվս այլ հարցերի տեղի ունեցան նաև ԵՀԱ Խորհրդի  7 թափուր տեղերի ընտրություն, որտեղ 12 առաջադրված թեկնածուներից ընտրվեցին Ջուլիան Բիզհոլդը (Մեծ Բրիտանիա), Դոմ Գերթը (Բելգիա), Փիթեր Ֆալկաին (Գերմանիա), Քուրիմայ Թոմաշը (Հունգարիա), Անդրեա Ռաբալո (Նորվեգիա), Մարտինա Ռոջնիկ-Կազմանը(Խորվաթիա), Դանուտա Վասերմանը(Շվեդիա):

ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄԻԱՄՍՅԱԿԻ ԱՄՓՈՓՈՒՄ

Ինչպես և յուրաքանչյուր տարի այս տարի ևս  Հայկական հոգեբուժական ասոցիացիան հյոկտեմբերի 1-ից հայտարարեց հոգեկան առողջության միամսյակ և հրապարակեց այն գործողությունների ցանկը, որոնք նախատեսված էր իրականացնել հոգեկան առողջության ոլորտում մեկ ամսվա ընթացքում:

կարդալ ավելին»

ՀՈԿՏԵՄԲԵՐԸ` ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄԻԱՄՍՅԱԿ

Հայկական հոգեբուժական ասոցիացիան (ՀՀԱ) հոկտեմբերը հերթական անգամ հայտարարում է

հոգեկան առողջության միամսյակ

կարդալ ավելին»

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի գործադիր վարչության հերթական նիստը

Ս.թ. սեպտեմբերի 15-ին կայացավ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի գործադիր վարչության հերթական նիստը:

կարդալ ավելին»

«Հոգեկան առողջության ազդեցություն» (IMPACT MENTAL HEALTH FORUM) համաժողովի վեցերորդ գումարման նիստերը

Սույն թվականի մայիսի 12-ին եւ 13-ին «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում անցկացվել են Սոցիալական հոգեբուժության Համաշխարհային ասոցիացիայի, միավորման, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի և Սանոֆի ֆրանսիական դեղագործական ընկերության «Դեղամիջոցների մատչելիություն» ստորաբաժանման հետ համատեղ կազմակերպած «Հոգեկան առողջության ազդեցություն» (IMPACT MENTAL HEALTH FORUM) համաժողովի վեցերորդ գումարման նիստերը: Քննարկումներ ծավալվել էին «Հավաքել տվյալներ` օգնելու հոգեկան առողջության խնամքի մատչելիության բարելավմանը. ե՞րբ, ի՞նչ, որտե՞ղ և ինչպես գնահատել» թեմայի շրջանակներում:

Կոնֆերանս, նվիրված ֆրանսիացի ականավոր բժիշկ և մեծ մարդասեր Ֆիլիպ Պինելի 270 ամյակին

2015 թ. ապրիլի 29-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ գիտական կոնֆերանս, նվիրված ֆրանսիացի ականավոր բժիշկ և մեծ մարդասեր Ֆիլիպ Պինելի 270 ամյակին:

2015 թ. ապրիլի 29-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ գիտական կոնֆերանս, նվիրված ֆրանսիացի ականավոր բժիշկ և մեծ մարդասեր Ֆիլիպ Պինելի 270 ամյակին: Կոնֆերանսը կազմակերպվել էր Հոգեբուժության ամբիոնի գիտական խմբակի ուժերով և նախաձեռնությամբ:

կարդալ ավելին»

Ասիական հոգեբուժության համաշխարհային 5րդ համաժողովը

Մարտի 3-6-ը Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում տեղի է ունեցել Ասիական հոգեբուժության համաշխարհային 5րդ համաժողովը

կարդալ ավելին»

ԼՂՀ և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի կազմակերպած գիտաժողով

2014 թվականի նոյեմբերի 21-ին, Ստեփանակերտում կայացավ ԼՂՀ և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի կազմակերպած գիտաժողովը:

կարդալ ավելին»

“Հոգեկան առողջություն և ԶԼՄ-ներ” թեմայով սեմինար ԶԼՄ ներկայացուցիչների համար

Հայկական Հոգեբուժական ասոցիացիան (ՀՀԱ) ս.թ. նոյեմբերի 15-ին կազմակերպել է “Հոգեկան առողջություն և ԶԼՄ-ներ” թեմայով սեմինար ԶԼՄ ներկայացուցիչների համար:

կարդալ ավելին»

Առողջապահության համաշխարհային կազամկերպության առաքելության հադիպումը Հայկական հոգեբուժական ասոցիացիայի հետ

Հոկտեմբերի 28–ին ԱՀԿ Հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարարի հրավերով Հայաստան ժամանած ԱՀԿ առաքելության՝ ԱՀԿ եվրոպական գրասենյակի հոգեկան առողջության ծրագրի ղեկավար

կարդալ ավելին»

WPA Section on Epidemiology and Public Health 2016

EAPM 2016

 “16th Annual Meeting of Geriatric Psychoneuropharmacology"

WASP

7th World Congress on Woman`s Mental Health

Empathia