Անդամակցություն
- Ինչպես անդամակցել
Կազմակերպության անդամ կարող են լինել բարձրագույն կրթությամբ, հոգեկան առողջության ոլորտում աշխատող, դասավանդող և ուսումնառող քաղաքացիները, ինչպես նաև չաշխատող հոգեբույժներն ու հարակից մասնագիտություն ունեցողները, ովքեր ընդունում են սույն կանոնադրությունը անկախ սեռից, ազգությունից, հավատից և քաղաքական համոզմունքներից: Կազմակերպությունում ոչ հոգեբույժների թվաքանակը չպեստք է լինի անդամների 25 տոկոսից ավելի:
Կազմակերպության անդամ է համարվում նախագահի անունով դիմում գրած այն քաղաքացին, որի անդամության օգտին քվեարկում է Գործադիր վարչության կեսից ավելին: Անդամակցելու համար կարելի է կապվել apsecretariat@apnet.am էլ. փոստով կամ զանգահարել 098 348983: Հնարավոր է նաև լրացնել անդամակցության օնլայն ձևը
- Կազմակերպության անդամն իրավունք ունի.
Ընտրել և ընտրվել նրա ղեկավար մարմիններում,
Դիմել առաջարկություններով, դիմումներով և հարցումներով կազմակերպության ղեկավար մարմիններին և ոչ ուշ քան 10 օրվա ընթացքում ստանալ պատասխան:
Օգտվել կազմակերպության ծառայություններից, ստանալ կոնսուլտատիվ, իրավական, կազմակերպչական օգնություն և օժանդակություն:
Մասնակցել կազմակերպության ընթացիկ և հեռանկարային ծրագրերի, գործունեության հիմնադրույթների մշակմանը, ազատորեն րտահայտել սեփական հայացքներն ու տեսակետները:
Կազմակերպել և մասնակցել կազմակերպության ծրագրերից եւ կանոնադրությունից բխող միջոցառումներին:
Անարգել դուրս գալ կազմակերպությունից գրավոր տեղեկացնելով Գործադիր վարչությանը և նշելով դուրս գալու պատճառները:
- Անդամների պարտականություններ
Կազմակերպության անդամը պարտավոր է:
Պահպանել կազմակերպության կանոնադրային դրույթները,
Ցուցաբերել հնարավոր աջակցություն կազմակերպության գործունեությանը,
Ժամանակին մուծել անդամավճարը և նպաստել կազմակերպության ֆինանսական ամրապնդմանը,
Աշխատել բարձրացնելու իր մասնագիտական որակավորումը
Մասնակցել կազմակերպության կողմից կազմակերպվող միջոցառումներին:
Դառնալ ասոցիացիայի անդամ »
Ես աջակցում եմ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նպատակներին և միանում եմ ասոցիացիային այդ նպատակներին հասնելու համար։ Ես պարտավորվում եմ հետևել Հայկական հոգեբուժական ասոցիացիայի կանոնադրությանը։